Խայտառակություն առանց մեկնաբանության

Արևմուտքի գերհարուստները Ռուսաստանի դեմ էկոահաբեկչություն են պատրաստում

Սեպտեմբերի 14, 2020
Արևմուտքի գերհարուստները Ռուսաստանի դեմ էկոահաբեկչություն են պատրաստում

Վիկտորիա Նիկիֆորովա


Նման կառնավալային ակցիաները բնավ այնպես անվնաս չեն, ինչպես ցանկանում են երևալ

 

Հանուն մաքուր բնության պայքարի ազնիվ գործն ավելի ու ավելի շատ է վերածվում բալագանի Արևմուտքում։ Ավելին՝ «խաղաղ բողոքողները», որոնք կառավարություններից պահանջում են ընդունել կլիմայի փոփոխության դեմ պայքարի շտապ միջոցներ, իրականում խաղալիք են օտար ձեռքերում։ Ո՞վ է կանգնած Արևմուտքի «էկոլոգիական ահաբեկիչների» հետևում, որոնք սպառնում են այդ թվում և Ռուսաստանի շահերին։


Ընդամենը մեկ ամիս առաջ արդիականության գլխավոր մարգարե Բիլ Գեյթսը ազդարարեց համաշխարհային ճգնաժամի հաջորդ փուլի մասին. նրա խոսքով՝ մոտեցող էկոլոգիական աղետը խոստանում է ավելի ահավոր լինել, քան կորոնավիրուսի համավարակը։ Եվ տառացիորեն աշխարհի տարբեր ծայրերում ակտիվացան արմատական էկոմարտիկների խմբերը։


Անգլիայում վերջին բոլոր ուիքենդներն անցնում են ակտիվիստների աղմկալի և վառ բողոքների ֆոնին, որոնք իրենց անվանում են «Անհետացողների ապստամբություն» (Extinction Rebellion)։ Սրանք մանրակրկիտ մտածված և պատրաստված ակցիաներ են։ Դրանք առավելագույն անհարմարություններ են պատճառում հասարակ քաղաքացիներին և այդ ամենը հարթել ստիպված ոստիկաններին։ Ակտիվիստները պարում են գեղանկարչական սև կոստյումներով, որոնց վրա գրված է՝ «Նավթ = մահ»։ Բարձր բամբուկե կոնստրուկցիաներ են դնում, որոնցից կապում են իրենց՝ ի նշան բողոքի. ոստիկանների համար դժվար է հանել բողոքողին բարձրությունից՝ առանց նրան կամ իրեն վնասելու։ Բերանքսիվայր պառկում են ամենաաշխույժ խաչմերուկներում և ճանապարհային հանգույցներում՝ արգելակելով երթևեկը շատ երկար ժամեր։ Վերջերս «Անհետացողների ապստամբության» գործիչները կարողացան պաշարել տպագրատների մուտքերը, որտեղ տպագրվում են երկրի ամենապոպուլյար թերթերը՝ Sun-ը և Daily Mail-ը, և հարյուր հազարավոր ընթերցողներ մնացին առանց սիրելի թերթի շաբաթօրյա թողարկման։


Անգլիական ոստիկանությունը տասնյակներով ձերբակալում է ընդվզողներին, բայց շուտով ազատ է արձակում՝ մեղադրանքներ չներկայացնելով։ Իշխանությունները քննարկել են «Անհետացողների ապստամբությունը» ահաբեկիչների շարքին դասելու հնարավորությունը, բայց ստիպված են եղել հրաժարվել այդ գաղափարից։ Շարժման առաջնորդները հավաստիացնում են, որ ազատ արտիստներ են, որոնք վառ կառնավալային հագուստով բողոքում են ընդդեմ գլոբալ ջերմացման։ Դե, իսկ քաոսը, որ նրանք ստեղծում են քաղաքներում, լոկ ստեղծագործական ուժերի խաղ է։


Անգլիական ակցիաներին զուգահեռ՝ նման կառնավալային բողոքներ ընդդեմ կլիմայական աղետի տեղի են ունենում և՛ ԱՄՆ-ում, և՛ Ավստրալիայում, և՛ Կանադայում։ «Անհետացողների ապստամբություն» շարժումը որոշակի «գրանցում» չունի։ Այն առաջին անգամ իր մասին տեղեկացրեց 2017թ., երբ «անհետացողներն» իրենց մարմիններով փակեցին ավտոմայրուղիները «Բավակա՛ն է սպանել լոնդոնցիներին» ակցիայի շրջանակում։ «Դե, դա մեզ մոտ ընդամենը գալիք քաղաքացիական անհնազանդության փորձն է,- այն ժամանակ Guardian-ի լրագրողին խմբի քաղաքականությունը բացատրել էր նրա առաջնորդներից մեկը՝ Ռոջեր Հալամը։- Սա պարզապես մանրապատում է նրա համեմատ, ինչ լինելու է։ Շուտով դուք կտեսնեք հազարավոր մարդկանց, որոնք օրերով կփակեն Լոնդոնի կենտրոնը։ Այդ ժամանակ կառավարությունը ստիպված կլինի նստել և լուրջ խոսակցություն սկսել կլիմայի հետ կապված արտակարգ դրության մասին»։


Հալամը կարծես գուշակ լիներ։ Այսօր իսկապես ամեն բան ընթանում է ըստ նրա պլանի։ Հազարավոր մարդիկ բողոքում են, անգլիական քաղաքների կենտրոնական շրջանները կաթվածահար են, ոստիկանները ձերբակալում են հարյուրավոր մարդկանց, սակայն դա արդյունք չի տալիս։


Այսպես, «Անհետացողների ապստամբությունը» փորձում է հասնել այն բանին, որպեսզի Մեծ Բրիտանիայի խորհրդարաններն ընդունեն «Բիլ արտակարգ դրության մասին կլիմայի և էկոլոգիայի ոլորտում»։ ԱՄՆ-ում նրանք նույն խստությամբ լոբբիի են ենթարկում Դեմոկրատական կուսակցության «Կանաչ գործարքը»։


«Կանաչ գործարքի» և նրա ուտոպիական բնույթի մասին մենք արդեն մանրամասն գրել ենք։ Ո՞րն է անգլիական «բիլի» էությունը։ Դրա գլխավոր դրույթն այն է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է արմատապես կրճատի այսպես կոչված «ածխաջրածնային հետքը»։ Այսպես են անվանվում գրեթե ցանկացած արդյունաբերական, ինչպես նաև գյուղատնտեսության շատ տեսակների արտադրության արտանետումները։


Ավելին, Միացյալ Թագավորությունը պետք է հրաժարվի համագործակցել և առևտուր անել այն բոլոր երկրների հետ, որոնց «ածխաջրածնային հետքը» անթույլատրելիորեն մեծ է։ Մանրամասները գրված չեն։ Կարծես թե անգլիացիներին առաջարկվում է այդ երկրներից ողջ ներմուծումը հարկել «ուժից վեր» տուրքերով, կամ էլ առհասարակ խզել այդ պետությունների հետ առևտրային բոլոր հարաբերությունները։


Տեղի տնտեսությունը Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Ամերիկայի արտադրանքի առջև փաստացի փակելու նման նախագծեր այժմ մշակվում են և՛ ԵՄ-ում, և՛ ԱՄՆ-ում։ Առաջին հայացքից ակնհայտ է, որ արտահանողներին դրանք ոչ մի լավ բան չեն խոստանում։ Փորձագետներն արդեն հաշվարկել են, որ եթե «ածխաջրածնային հետքով» հարկվեն ռուսական ապրանքները, ապա մեր արտադրողները կկորցնեն 6-50 մլրդ եվրո մինչև 2030 թվականը։


Եվ խնդիրներ սպասվում են ոչ միայն մեզ համար։ Այդ հարկը կարող է տարածվել նաև ՉԺՀ գրեթե ամբողջ արտադրանքի վրա, չէ՞ որ Չինաստանն արդյունաբերական արտանետումների գծով համաշխարհային առաջատարներից մեկն է։ Այսինքն, եթե հրաժարվենք «ածխաջրածնային հետքի» մասին բացարձակ ոչ գիտական առասպելներից, ապա հասկանալի է դառնում, որ այդ բոլոր կանաչ նախաձեռնությունները պարզապես պատրվակ են փակելու սեփական շուկաները էժան ներմուծման առջև և փորձել վերականգնել արտադրությունը տեղերում։


Բայց եթե Ռուսաստանը, Բրազիլիան կամ Չինաստանը ինչ-որ կերպ հաղթահարեն այս նախաձեռնությունը, ապա երրորդ աշխարհի երկրները, որոնք գլոբալ շուկա են մատակարարում իրենց էժան աշխատուժը, դատապարտված են սնանկացման։ Միանգամայն անհասկանալի է, թե ինչով է ապրելու, օրինակ, Բանգլադեշը, եթե հանկարծ կանաչ օրակարգով գայթակղված կանաչ միլիարդը դադարի այնտեղից ներմուծել հագուստ, խաղալիքներ, էլեկտրոնիկա։


Սակայն նման նախաձեռնությունների քննադատները ուշադրություն են դարձնում այն բանին, որ կյանքը հանկարծ «կանաչած» արևմտյան երկրների ներսում նույնպես քաղցր չի լինելու։ Տեղի բնակչության համար կենսամակարդակի իջեցումը գրեթե երաշխավորված է։ Իզուր չէ, որ էկոակտիվիստները բացահայտ պահանջում են «գիտակցված սպառում», այսինքն՝ հրաժարում ավիաչվերթներից, սեփական ավտոմեքենաներից և, ցանկալի է, մսից ու կաթից։ Եվ եթե ԱՄՆ-ը և ԵՄ-ը դեռ ինչ-որ կերպ կարող են փորձել վերածնել ամեն ինչի արտադրությունն իրենց հսկայական տարածքում, ապա Բրիտանիային, եթե ընդունի «բիլը», սպասվում են համատարած դեֆիցիտ և գների անհավանական աճ։ Շնորհակալություն Մարգարեթ Թետչերին, որ նախաձեռնեց արտադրությունների դուրսբերումը երրորդ աշխարհի երկրներ, հիմա երկիրը կախված է ներմուծոմից թե՛ ուտելիքի, թե՛ դեղերի, հագուստի, տեխնիկայի, ածխաջրածինների առումով։


Իսկ ո՞վ է լոբբիի ենթարկում «բիլը» անգլիական, ուելսյան և շոտլանդական խորհրդարաններում։ Դրանք ԱՄՆ ամենահարուստ և հզոր, հիրավի «արքայական» կլանների ներկայացուցիչներն են։ «Անհետացողների ապստամբության» պաշտոնական հովանավորները 2017թ. դարձան ոմն առեղծվածային ներդրող Թրևոր Նելսոնը, Գեթթիների լեգենդար ընտանիքի (ի դեպ, որը կարողությունն ստեղծել է հենց նավթով) ժառանգորդուհի Էյլին Գեթթին, ինչպես նաև հանրահայտ ընտանիքի ներկայացուցչուհի Ռորի Քենեդին։ Միայն 2019թ. նրանք խմբին են փոխանցել 500 հազար ֆունտ։ Նրանք զուգահեռ հովանավորել են գլոբալ էկոմարտիկների երիտասարդական թևը, աջակցել անմոռաց Գրետա Թունբերգին և ֆինանսավորել «կլիմայական գործադուլների» նախաձեռնությունը, որոնք ամբողջ աշխարհում կազմակերպում էին դպրոցականներն ու ուսանողները։


Այդ գերհարուստ մարդկանց համար կլիմայական աղետին մոտ թեմայի համաշխարհային հիստերիկայի թեժացման մեջ որոշակի շահ կա։


Նախ՝ խուճապահար զանգվածին ավելի հեշտ է կառավարել, նրանք կորցնում են առողջ բանականության վերջին մնացորդները։ Երկրորդ՝ էկոքարոզչության իններորդ ալիքը հաջողությամբ ծածկում է այդ բոլոր «կանաչ գործարքների» մի կարևոր նրբություն։ «Կլիմայի և էկոլոգիայի ոլորտում արտակարգ դրության մասին բիլի» առաջին իսկ տողերում կարելի է կարդալ նովել այն մասին, որ գլոբալ ջերմացման վտանգի հետ կապված՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը պարտավոր կլինի իր բոլոր ջանքերն ուղղել ածխաջրածնային հետքի կրճատմանն ու համաձայնեցնել թեմայի վերաբերյալ բոլոր որոշումները կլիմայի փոփոխության մի ոմն կոմիտեի հետ։

 

Կոմիտեի մեջ են մտնում բրիտանացի մի քանի գիտնականներ, որոնք իրենց կարիերան ապահովել են գլոբալ ջերմացման թեմայով, և սակավ հայտնի տեղական քաղաքական գործիչներ, որոնք հաջողության են հասել էկոակտիվիզմի անդաստանում։ Այդ ինչո՞ւ պետք է աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի առաջնորդը հաշվետու լինի նրանց առջև։ Դե, չէ՞ որ արտակարգ իրավիճակ է, այլապես աշխարհը պարզապես կկործանվի։


Համաշխարհային կառավարության թեման մշտապես ծագում է էկոմարտիկների ծրագրերում։ Այն հմտորեն քողածածկվում է դատողություններով այն մասին, որ գլոբալ ջերմացումը սահմաններ չունի, որ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր երկրները «համախմբվեն» կլիմայական աղետին դեմ-հանդիման։ Բայց իրականում էկոմարտիկների այս բոլոր ինտերբրիգադների խնդիրն է՝ խափանել բոլոր ինքնուրույն ազգային կառավարությունների լեգիտիմությունը։ Եվ «կանաչ» օրակարգը հիանալի քողարկում է այդ նպատակի համար։


Ահա հենց նոր համաշխարհային ԶԼՄ-ներում նորություն հայտնվեց այն մասին, որ Պորտուգալիայից վեց երեխա և պատանի (12-21 տարեկան) հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան 33 երկրների դեմ, որոնք խախտել են ջերմոցային գազերի արտանետումների սահմանաչափը։ Մեղադրվողների մեջ են ԵՄ երկրները, Ռուսաստանը, Թուրքիան, Նորվեգիան։ Իրավաբանական տեսանկյունից ասես անեկդոտ լինի։ Լիսաբոնում ապրող երեխաները մեղադրում են ինքնիշխան պետություններ Ռուսաստանին և Նորվեգիային այն բանում, որ Լիսաբոնում օգոստոսին շատ շոգ է։ Սակայն այդ երեխաների նախաձեռնությունը ձևակերպել է Youth4ClimateJustice հայտնի էկոխմբավորումը, իսկ իրավաբաններին ներկայացրել է Դատական հայցերի գլոբալ ցանցը՝ Global Legal Action Net (GLAN)։ Արդյունքում՝ ավանդական արդարադատության բոլոր կանոնները խախտող հայցը ընդունվեց քննարկման։


Անգլիական և իռլանդական փաստաբանների GLAN ոչ առևտրային միավորումը ի հայտ եկավ մոտավորապես այն նույն ժամանակ, ինչ և «Անհետացողների ապստամբությունը։ Իր հովանավորներին հասարակական կազմակերպությունը չի նշում։ Բայց նրանց նպատակը միանգամայն ակնհայտ է՝ ստեղծել իրական դատավարությանը զուգահեռ դատական հայցերի ցանց, որոնք կարելի կլինի ներկայացնել ցանկացած երկրի կառավարության՝ ցանկացած պատրվակով։ Իսկ հետո՝ պատժամիջոցներ, հալածանք ԶԼՄ-ներում, երբեմն էլ՝ զինված ներխուժում։ GLAN-ն արդեն համագործակցել է Bellingcat-ի հետ, ինտերնետ-զենք, որի օգնությամբ վարվում է տեղեկատվական պատերազմ ընդդեմ ոչ հարմար պետությունների։ Իսկ բոլորովին վերջերս կազմակերպությունը պահանջեց Մեծ Բրիտանիայի կառավարությունից շտապ արգելել բամբակի և դրանից պատրաստված հագուստի ներմուծումը Չինաստանից։ Որովհետև, հասարակական կազմակերպության տվյալներով, բամբակը ՉԺՀ-ում աճեցնում են ույղուրները, որոնք համարվում են ճնշված փոքրամասնություն և աշխատում են իբր «այնպիսի պայմաններում, որոնք չեն տեսնված Հոլոքոստի ժամանակներից»։


Այս մեղադրանքների լիակատար անապացուցելիությունը ոչ մեկին չի շփոթեցնում։ Համակարգում, որը կոչված է իրենով նենգափոխելու միջազգային իրավունքը, ինքնիշխան երկրների կառավարությունները ստիպված են լինելու կնքել և խզել պայմանագրեր ինչ-որ աղոտ ՀԿ-ների առաջին իսկ ահազանգով, իսկ պետությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվետու լինել մի բուռ գերհարուստների կողմից պահվող անհասկանալի կոմիտեների առջև։ Այսպես բարոյական խուճապի մթնոլորտում աստիճանաբար կձևավորվեն կառույցներ, որոնք կստանձնեն աշխարհի կառավարումը, երբ ազգային կառավարությունները վերջնականապես վարկաբեկվեն։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД

 






Դիտումների քանակ 16918


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ընտանիքն Արևմուտքում դառնում է շքեղության առարկա

Ընտանիքն Արևմուտքում դառնում է շքեղության առարկա

Սեպտեմբերի 28, 2020


Արևմուտքի ձախ ինտելեկտուալները որդեգրել են դիրքորոշում, որը Ռուսաստանին տարօրինակ է թվում՝ նրանք քարոզում են ընտանիքի, մասնավոր...

Վրաստանը Ռուսաստանի հետ խոսելու իրավունք չունի

Վրաստանը Ռուսաստանի հետ խոսելու իրավունք չունի

Սեպտեմբերի 25, 2020


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկու հայտարարություն է արել Վրաստանի վերաբերյ...

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Սեպտեմբերի 18, 2020


Ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկի...

Ամերիկացիները Եվրամիության միջոցով անցնում են կարմիր գծերը

Ամերիկացիները Եվրամիության միջոցով անցնում են կարմիր գծերը

Սեպտեմբերի 17, 2020


Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև Ալեքսեյ Նավալնու շուրջ իրավիճակի հետ կապված, որում ԵՄ ինստիտուտներին առաջարկել է ընդունել Ռու...

Թուրքերի և սիրիացիների կոնֆլիկտին միջամտել է ռուսական «Իսկանդերը»

Թուրքերի և սիրիացիների կոնֆլիկտին միջամտել է ռուսական «Իսկանդերը»

Սեպտեմբերի 17, 2020


Եվգենի Կրուտիկով   Սիրիայում ահաբեկիչների դեմ վերջին ամիսների ամենահզոր գրոհի ընթացքում ռուս զինվորականները ոչնչացրե...

Իրանը Ադրբեջանը նախընտրում է Հայաստանից

Իրանը Ադրբեջանը նախընտրում է Հայաստանից

Սեպտեմբերի 12, 2020


Իրանը ձգտում է էներգետիկ ինտեգրման Ռուսաստանի հետ, և սեպտեմբերի 11-ին Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը հայտարարեց, ո...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Վաշինգտոնը «աչքը տնկել է» Կալինինգրադին

Մարտի 3, 2020


ԱՄՆ-ը Washington Times-ի միջոցով առաջին անգամ միջազգային հարթությունում մտցրել է թեզ այն մասին, որ ռուսաստանյան Կալինինգրադի մա...

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Երբ մեծ տերությունը գլխավորում է հիմարը

Փետրվարի 10, 2020


Ուղիղ 30 տարի առաջ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Հելմուտ Քոլի հետ բանակցություններում ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Լկտի Էրդողանը

Լկտի Էրդողանը

Դեկտեմբերի 21, 2019


Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բե...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը

Սեպտեմբերի 14, 2019


Ժողովրդական վարչապետն իր արտաքին քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի թուլացնի Հայաստանը միջազգային ասպարեզում և հեռացնի ...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Սերբերի խայտառակությունն ու ողբերգությունը արևմտյան արդարադատության պրիզմայով

Սերբերի խայտառակությունն ու ողբերգությունը արևմտյան արդարադատության պրիզմայով

Մարտի 21, 2019


Հարավսլավիայի ջախջախումից հետո Արևմուտքում որոշեցին սերբերին մեղավոր նշանակել հարավսլավական ողբերգության համար։ Այնտեղ քաղաքացի...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ