Միջազգային խայտառակություն

Միշիկոյի վերադարձը. ինչպես կպատասխանի վրացի ժողովուրդը ԱՄՆ նախընտրական թելադրանքին

Սեպտեմբերի 10, 2020
Միշիկոյի վերադարձը. ինչպես կպատասխանի վրացի ժողովուրդը ԱՄՆ նախընտրական թելադրանքին

Իրակլի Չխեիձե

 

Ինչպես հայտնի է, Կառլսոնը հեռանալիս խոստացավ վերադառնալ։ Բայց նա բարի ու լավն էր, և նրա վերադարձը կուրախացներ բոլորին։ Արյունոտ-ծաղրանկարային մոնսթր Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանից սրտասահման իր փախուստից հետո խոստացել է վերադառնալ անհաշիվ անգամներ։ Եվ ահա նա տալիս է հերթական խոստումը, ընդ որում՝ ոչ թե հարցազրույցի, այլ տեսադիմումի տեսքով, որը մոնտաժված է նախընտրական հոլովակի դասական ժանրով։ Այս անգամ նրա դիմումին պետք է վերաբերվել բավական լուրջ։

 

Այս անգամ նրա վերադարձը մանրակրկիտ պատրաստել են։ Բնավ պատահական չէ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ստիպել են ապաստանել փախստական հանցագործ-նախագահին։ Ի վերջո, Զելենսկին հո ծաղրածու չէր, որ իր թիմում պաշտոնի վերցներ «բարեփոխիչ» Սաակաշվիլուն Վրաստանում և Օդեսայի մարզում նրա քաջագործություններից հետո։ Միխայիլ Սաակաշվիլուն ուկրաինական իշխանությունում խցկելը անհրաժեշտ էր առաջին հերթին նրա մասնակի լեգիտիմացման համար։ Հիմա Վրաստան ծրագրում է վերադառնալ ոչ թե փախստական նախկին նախագահը, այլ ուկրաինական քաղաքական գործիչը։ Թե ինչ կարող է ծածկել այս թզենու տերևը՝ այս փուլում դժվար է ասել, բայց այն կօգտագործվի Վաշինգտոնի այն ուժերի կողմից, որոնք հերթական անգամ հաշվարկը կատարում են Միշիկոյի վրա։

 

Վրաստանի նախագահ եղած ժամանակ Միխայիլ Սաակաշվիլին հանդիպել է ամերիկացի բիզնեսմեն Դոնալդ Թրամփի հետ, որը պատրաստվում էր Բաթումում զբաղվել շինարարությամբ։ Ինչ-որ բան նրանց մոտ չստացվեց, գուցե այն պատճառով, որ Միշիկոն բոլոր բիզնեսմենների հանդեպ բացարձակ նույն վերաբերմունքն ունի։ Նա նրանց տեսնում է միայն կթու կովի դերում, որը պետք է լուռ, անհատույց մատակարարի իրեն ու իր թայֆային կաթով, եթե չի ուզում մսացու դառնալ։

 

Սրա միջով է անցել Բադրի Պատարկացիշվիլու նման նրա կախյալ հովանավորը, որը, միանգամայն առողջ լինելով, հաջողացրեց հանկարծամահ լինել Լոնդոնում։ Սա ձեզ համար Սկրիպալների մի ինչ-որ թունավորում չէ։ Ոչ ոք Պատարկացիշվիլու մահվանը չարձագանքեց, ինչպեսև չեղավ արձագանք այն բանին, որ նրա ունեցվածքը ինչ-որ ձևով հայտնվեց Միշիկոյի ու նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցության ձեռքում։

 

Մյուս միլիարդատերը՝ Բիձինա Իվանիշվիլին, կառավարող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը, հավանաբար, այս ամենից ճիշտ եզրակացություններ արեց և ոչ միայն թույլ չտվեց վերացնել իրեն, այլև համաժողովրդական զայրույթի ալիքի վրա տապալեց Սաակաշվիլու և «ՄԱՇ»-ի ֆաշիստական դիկտատուրան՝ նրանց արևմտյան հովանավորների անթաքույց դժգոհությունը հարուցելով։

 

Ամերիկացիներն ամեն ինչ անում էին Միշիկոյի վերադարձի համար՝ կանգ չառնելով արդեն Վրաստանի ներքին գործերին ուղղակի միջամտության և վրացական իշխանություններին անքաղաքավար թելադրելու և նրանց շանտաժի ենթարկելու առջև։ Իմաստ չկա հիշեցնել այն մասին, թե ինչպես է Վրաստանն ուղղորդում դեսպան Քելի Դեգնանը և պարբերաբար ինչպես են ինքնիշխան երկրի իշխանություններին դիտողություններ անում ամեն տեսակի կոնգրեսականներն ու սենատորները։

 

Օտարության մեջ դեգերումների 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայրենակիցներին դիմումի մեջ Միշիկոն վերջապես համարձակվեց խոստովանել, որ սխալներ է թույլ տվել, և անգամ ծանր, բայց վկա է բերում Աստծուն, որ այդ ամենն արել է հանուն ժողովրդի բարօրության։

 

«Սխալներ, իհարկե, եղել են, եղել են և ծանր սխալներ, բայց, Աստված վկա, ես ամենայն բարիք էի ուզում իմ ժողովրդի համար, ես ուզում էի, որ իմ ժողովուրդը ավելի լավ ապրի, անհամեմատ ավելի հարուստ։ Եվ այնուամենայնիվ, այդ տարիների բարձունքից իմ թույլ տված սխալների համար, այն բանի համար, որ մինչև վերջ չկարողացա անել, ուզում եմ բոլորի առջև հրապարակավ ներողություն խնդրել»,- ասել է Միխայիլ Սաակաշվիլին։

 

Դժվար է անգամ պատկերացնել, թե որքան տառապանքներ են կրել այս տեսահոլովակի ռեժիսորներն ու փիառ անողները, մինչև որ ստիպել են նրան՝ տեսախցիկին նայելով, ներողություն խնդրել։

 

Պետք է ընդգծել, որ Աստծուն դիմելով Միշիկոն լավ էլ ջուր է լցնում աթեիստների ջրաղացին։ Աստծո գոյության լավագույն ապացույցը կդառնար կայծակը, որը կհարվածեր այդ սրբապիղծին։ Եթե դիմելու լիներ իր անմիջական պետին՝ սատանային, ամեն ինչ ավելի տրամաբանական ու հասկանալի կլիներ, իսկ Աստծո հետ նա ակնհայտորեն ընդհանուր բան ունենալ չի կարող, ինչպեսև վրացի ժողովրդի հետ, որին լիակատար երջանկության համար, ինչպես պարզվեց փախստական Միշիկոյի խոսքերից, չէին հերիքում միայն սպանությունները փողոցներում և հանրային այլ վայրերում, լեփ-լեցուն բանտերն ու ավազակ-չինովնիկների օրինականացված ռեկետը։

 

Ուրախալի է, իհարկե, որ Սաակաշվիլին վերջապես ընդունեց իր սխալները, բայց, ինչպես ասում էր Նինան ընկեր Սաախովին, սխալները պետք է ոչ թե ընդունել, այլ լվանալ արյունով։ Ընդ որում՝ սեփական, այլ ոչ թե ուրիշի, ինչպես դա շատ սիրում է Միշիկոն։

 

Նրա բոլոր զինակիցները, որ փրկվել են արժանի պատժից համակեցության քաղաքականությամբ, լիակատար հիացմունքի և հրճվանքի մեջ են։ Թինաթին Բոկուչավան հայտարարում է, որ Իվանիշվիլին չի որոշելու, թե ով է լինելու վրացական քաղաքական ասպարեզում, իսկ ով՝ ոչ։ Նրա խոսքով՝ դա պետք է անի վրացի ժողովուրդը։ Մի՞թե նրան ոչ ոք չի բացատրել, որ ժողովուրդն արդեն շատ վաղուց կատարել է իր ընտրությունը, դրա համար էլ այսքան տարի փախուստի մեջ է գտնվում Միշիկո Սաակաշվիլին։ Իսկ նրա «ՄԱՇ» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն ինքն իրեն տվել-անցել է։ «Գիտեք, ես ծանոթներ ունեմ, որոնց անգամ հինգ հարյուր եվրո թղթադրամը դուր չի գալիս»,- հայտարարել է Վաշաձեն։

 

Հաշվի առնելով այն, թե ինչպես էր Միշիկոն Ուկրաինա վերադառնում, չի կարելի բացառել նաև նրա ուժային ներխուժման փորձը Վրաստան։ Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին դրական վերաբերմունք ունի նրա վերադարձի հարցում՝ հայտարարելով, որ սահմանին նրան սպասում են կալանավորումն ու վրացական բանտը, քանի որ նրա հանդեպ գործում են բոլոր ատյաններում հաստատված և ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներ։

 

«Մենք, իհարկե, կողջունենք, եթե նա իր մեջ ուժ գտնի և գա Վրաստան։ Նրան սահմանի վրա, իհարկե, սպասվում են կալանավորման ընթացակարգը և վրացական բանտը, քանի որ նա հետախուզվող է և նրա հանդեպ գործում են ոչ մեկ ատյանի կողմից արձակված՝ ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներ»,- ասել է Թեա Ծուլուկիանին։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարում է, որ անգամ չնայած համավարակին՝ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան նշված ժամկետում՝ օրենքների և դեմոկրատիայի նորմերի լիակատար պահպանմամբ։ Միխայիլ Սաակաշվիլու գալու հնարավորության և դրան անխուսափելիորեն հաջորդելիք՝ լավ կազմակերպված ու վճարված անկարգությունների վերաբերյալ Գեորգի Գախարիան հաստատ ու վստահաբար հայտարարեց, որ «ոչ ոք և ոչինչ չի կարող հարցականի տակ դնել երկրի կայունությունը»։

 

Գեորգի Գախարիան իրեն դրսևորել է որպես ամուր և վճռական քաղաքական գործիչ, որը կարողացել է կասեցնել «նացիոնալների» վայրի վաքխանալիան, որոնք, օգտվելով այսպես կոչված գավրիլովյան գիշերից, փորձում էին ուժային մեթոդներով իրականացնել պետական հեղաշրջում։ Այս անգամ «նացիոնալներն» անդրօվկիանոսյան տերերից ավելի լուրջ պաշտպանական հովանի կունենան։ Միայն «Վրացական երազանքը» դրանից գլուխ չի հանի։ Այ, այստեղ վճռական խոսքը պետք է ասի հենց վրացի ժողովուրդը, եթե չի ցանկանում կրկնել այն իննամյա մղձավանջը, որում գտնվում էր Վրաստանը Միխայիլ Սաակաշվիլու և նրա կուսակցության կառավարման օրոք։ Իսկ եթե ժողովուրդը լուռումունջ մնա, ապա կստանա այն, ինչին արժանի է։ Այսպիսին է, ցավոք, պատմության դաժան իրականությունը։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 12947


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վրացիները փորձանքի կգան, եթե խելքի չգան

Վրացիները փորձանքի կգան, եթե խելքի չգան

Սեպտեմբերի 29, 2020


EurAsia Daily-ն, հղում կատարելով Afrin Post քրդական գործակալությանը, տեղեկացնում է, որ Թուրքիան սիրիական Աֆրինում վարձկանների հ...

Վրաստանը Ռուսաստանի հետ խոսելու իրավունք չունի

Վրաստանը Ռուսաստանի հետ խոսելու իրավունք չունի

Սեպտեմբերի 25, 2020


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկու հայտարարություն է արել Վրաստանի վերաբերյ...

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 23, 2020


Միքայել Մինասյանն այսօր հրապարակեց իր «Ստի վերջը» գլխակեր (Փաշինյան Նիկոլի համար) շարքի վեցերորդ սերիան: Նախկին Նորին գերազանցո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

 Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Մայիսի 16, 2020


Արտասահմանում ապրող վրացի օրենքով գողեր Դավիթ Գեռլիանին (Դաթո Սվան) և Իլյա Սամսոնիան (Իլո Օզուրգեթցի), ինչպես նաև ևս մի քանի տա...

Սորոսը նորից Սաակաշվիլուն պաշտոն է տվել Ուկրաինայի կառավարությունում

Սորոսը նորից Սաակաշվիլուն պաշտոն է տվել Ուկրաինայի կառավարությունում

Ապրիլի 22, 2020


Ջորջ Սորոսն, այնուամենայնիվ, որոշ մարդկային հատկանիշներ ունի՝ չի դավաճանում ու դեն չի գցում իր լափակերներին, երբ նրանց համար օգ...

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Ապրիլի 1, 2020


Վրաստանը տարածությամբ ու բնակչությամբ երկու անգամ գերազանցում է Հայաստանը, տուրիստների թվով՝ նույնպես: Բացի այդ, վրացիները մինչ...

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Մարտի 12, 2020


Լարված դիրքային պայքարը իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ավարտվեց։ Համաձայնությունը ընտրական մոդելի շ...

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Փետրվարի 27, 2020


Եվրոպական դիվանագիտության համար աննախադեպ որոշում է կայացրել Վրաստանը՝ հրաժարվել է իր տարածքում անցկացնել Եվրոպայի խորհրդի երկր...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Նոյեմբերի 18, 2019


Վրաստանում տեղի ունեցավ Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի ցուցադրությունը, ինչն առաջ բերեց խոր բավարարվածության զգաց...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Սեպտեմբերի 24, 2019


Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մա...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ