Միջազգային խայտառակություն

Լուկաշենկո. Անգելա Մերկելը խարդախ է և աֆերիստ

Սեպտեմբերի 3, 2020
Լուկաշենկո. Անգելա Մերկելը խարդախ է և աֆերիստ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն առ այն, թե Ալեքսեյ Նավալնիին թունավորել են, կեղծիք է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:

 

«Հետևելով ռուսաստանյան իրադարձություններին՝ նկատեցի, որ նրանց՝ Արևմուտքի, մոտ նոր խաղաքար է հայտնվել: Կրկին «Նովիչոկ», կրկին թունավորում: Պետք է ասեմ ձեզ, որ երեկ կամ դրանից մի օր առաջ, հստակ չեմ հիշում, Մերկելի ելույթից առաջ /նա ասաց, որ Նավալնիին ուզում էին լռեցնել/ մենք գաղտնալսել ենք զրույցը: Մենք այսպես ենք հասկանում. Վարշավան խոսում է Բեռլինի հետ: Երկու բաժանորդ կապի մեջ են: Զրույցը գաղտնալսվել է մեր ռադիոէլեկտրոնային ռազմական հետախուզության կողմից: Քանի որ այնտեղ տեղակայված են ստորաբաժանումները, և մենք, իհարկե, ռադիոսֆերայում նույնպես հակամարտում ենք նատօյականների հետ: Եվ մենք գաղտնալսեցինք մի հետաքրքիր զրույց, որը /ես ձեզ կտամ այն կարդալու, մենք կպատրաստենք և կուղարկենք ԱՀԾ) հստակ ցույց է տալիս, որ դա կեղծիք է: Նավալնիի թունավորում տեղի չի ունեցել», - հայտարարել է Լուկաշենկան: Միաժամանակ, Լուկաշենկան ենթադրում է, որ մասնագետների մի խումբ Անգելա Մերկելի և նրա վարչակազմի համար նախապատրաստել է «փաստեր, գուցեև իր կողմից արված հայտարարությունը»:

 

«Նրանք դա արել են, մեջբերում եմ. «Բելառուսի գործերին Պուտինի՝ քիթը խոթելու ցանկությունը չեզոքացնելու համար»: Ես մեջբերել եմ այդ խոսակցությունը: Դուք հասկանում եք, թե որքան ճիզվիտավարի են գործում այդ մարդիկ... Հետևաբար, կարծում եմ, որ Բորտնիկովը և Նարիշկինը (Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարներ Ալեքսանդր Բորտնիկով և Սերգեյ Նարիշկին - խմբ.) պետք է լրջորեն հասկանան այս իրավիճակը: Մենք կփոխանցենք ինչպես ձայնագրված ձայնը, այնպես էլ տեքստը: Այսօր կամ վաղը բոլոր նյութերն ամբողջությամբ կլինեն ձեր հատուկ ծառայությունների մոտ, որպեսզի նրանք պարզեն, թե ում է դա հարկավոր: Եվս մեկ մեջբերում. «Առավել ևս, որ շուտով նրանց մոտ ընտրություններ են՝ քվեարկության օրը Ռուսաստանի մարզերում»: Այսինքն՝ նրանք գիտեն, որ Ռուսաստանում սպասվում են ընտրություններ, և պետք է ինչ-որ կեղտոտ հնարք իրականացնել ընտրություններից առաջ: Կարծում ենք, որ նրանք ինչ-որ նոր բան կմոգոնեն: Սա է նրանց ոճը: Սա է նրանց դեմքը», - ընդգծեց Բելառուսի ղեկավարը՝ հավելելով, որ «այստեղ խոսք է գնում նաև Բելառուսի մասին»: Նա նաև ասաց, որ հանգիստ կյանք «նրանք մեզ չեն երաշխավորում, մենք հանգիստ կյանք չենք ունենա»:

 

Հիշեցնենք, որ ռուս գրանտակեր, դրամաշորթ և «պուտինյան կոռուպցիայի դեմ պայքարող» Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել էր Օմսկում այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունն ինքնաթիռում թռիչքի ժամանակ վատացավ: Ավելի ուշ նրան տեղափոխեցին Գերմանիա, որտեղ հայտարարվեց ընդդիմադիրին թունավորելու մասին: Սեպտեմբերի 2-ին հաղորդվեց տեղեկատվություն «Նովիչոկ» խմբի թույնով Նավալնիին թունավորելու մասին, այս մասին հայտարարեց անձամբ Անգելա Մերկելը: Այնուամենայնիվ, Ռուսաստանում կան Նավալնիի կենսանյութերը, որոնք հերքում են որևէ թունավոր նյութի առկայությունը նրա օրգանիզմում: Անպատճառ և ակնհայտ է, որ գերմանացիները ամերիկացիների հրահանգով ցանկանում են դարձնել Նավալնիին պուտինյան ռեժիմի հալածյալ և զոհ: Եվ հիմա լուծվում է ռուս գրանտակերի կյանքի և մահվան հարցը. եթե նա մահացած վիճակում ավելի շատ ծառայություններ մատուցի ամերիկացիներին, նշանակում է՝ նրան կներարկեն «Նովիչոկ» կամ նման մի բան և կուղարկեն այլ աշխարհ: Եթե Ալեքսեյ Նավալնին ավելի շատ պետք կլինի ողջ և առողջ, ուրեմն նա կապրի: Հայտնի չէ միայն, թե ինչպես է Անգելա Մերկելը դուրս գալու բելառուսական հատուկ ծառայությունների գաղտնալսման հետ կապված այս տհաճ իրավիճակից:

 

 






Դիտումների քանակ 19709


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը եղել և մնում է Հայաստանի անվտանգության երաշխիքը

Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը եղել և մնում է Հայաստանի անվտանգության երաշխիքը

Սեպտեմբերի 22, 2020


Եվ այսպես, 2020թ. սեպտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում պատգամավորներն ընդունեցին «Ռուսաստանի դրության մասին. Ալեք...

Եվրախորհրդարանն այսօր գերազանցել է ինքն իրեն

Եվրախորհրդարանն այսօր գերազանցել է ինքն իրեն

Սեպտեմբերի 17, 2020


Եվրախորհրդարանն այսօր խփել է ամերիկյան լկտի հրահանգների անվերապահ կատարման բոլոր ռեկորդները. բացի Ռուսաստանում սահմանադրական լր...

Ամերիկացիները Եվրամիության միջոցով անցնում են կարմիր գծերը

Ամերիկացիները Եվրամիության միջոցով անցնում են կարմիր գծերը

Սեպտեմբերի 17, 2020


Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև Ալեքսեյ Նավալնու շուրջ իրավիճակի հետ կապված, որում ԵՄ ինստիտուտներին առաջարկել է ընդունել Ռու...

Տիխանովսկայային հանձնարարված է հայտարարել Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների լեգիտիմ չլինելու մասին

Տիխանովսկայային հանձնարարված է հայտարարել Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների լեգիտիմ չլինելու մասին

Սեպտեմբերի 14, 2020


Լիտվայի կողմից բելառուս ժողովրդի առաջնորդ ճանաչված՝ հայտնի գրանտակեր Սվետլանա Տիխանովսկայան, որը հայտնի գրանտակեր Սերգեյ Տիխանո...

Տիխանովսկայան՝ Բելառուսի Խուան Գուայդո

Տիխանովսկայան՝ Բելառուսի Խուան Գուայդո

Սեպտեմբերի 11, 2020


Երեկ հայտնի դարձավ, որ Լիտվայի խորհրդարանը Բելառուսի նախագահ է ճանաչել Սվետլանա Տիխանովսկայային և Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտա...

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Սեպտեմբերի 10, 2020


Հարգելի ընթերցող, չեմ թաքցնի, որ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված՝ ապաշնորհ պլանավորված սադրանքի իմ վարկածը նկարագ...

Հայրենի գրանտակերներն ընդդեմ Լուկաշենկոյի

Հայրենի գրանտակերներն ընդդեմ Լուկաշենկոյի

Սեպտեմբերի 10, 2020


Նոր Հայաստանի Սորոսի վաստակներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց: Պահանջել են Քաղաքացիական հ...

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Հուլիսի 4, 2020


բաբաջանյան արմանը հիրավի Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարախոսն է, հենց նրա կեղտոտ բերանի մեջ է ժողվարչապետը դնում իր մտքերը, գաղ...

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Հուլիսի 2, 2020


Փաշինյան Նիկոլի Հ1-ը երեկ ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանում կայացած համազգային քվեարկության մասին (դա հանրաքվե չէր, համազգային...

Փաշինյան Նիկոլի ճանաչումն աշխարհում նոր թափ է հավաքում

Փաշինյան Նիկոլի ճանաչումն աշխարհում նոր թափ է հավաքում

Հունվարի 27, 2020


Հայ ժողովուրդը պիտի որ արդեն ուրախանա իր կատարած ընտրության, իր վարչապետի համար: Նրա բժշկական, ավելի ստույգ` պացիենտական համբավ...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Սև-մութ ամպեր ՀՀ գլխավոր դատախազի գլխին

Սև-մութ ամպեր ՀՀ գլխավոր դատախազի գլխին

Հուլիսի 10, 2019


ՀՀ գլխավոր դատախազ Դավթյան Արթուրը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալի...

Սերգեյ Նառիշկինը գունավոր հեղափոխությունների մասին

Սերգեյ Նառիշկինը գունավոր հեղափոխությունների մասին

Հունիսի 19, 2019


Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նառիշկինը երեկ մասնակցել է Ուֆայում անվտանգության հարցերով հա...

Լուկաշենկոն կրակում է իր ոտքին Պուտինի «ինադու»

Լուկաշենկոն կրակում է իր ոտքին Պուտինի «ինադու»

Փետրվարի 1, 2019


Դիվանագետն ընդգծել է, որ Մինսկը հանդես է գալիս ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման օգտին, բայց այդ ճանապարհ...

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Նոյեմբերի 19, 2018


Երկար տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարած ԲՀԿ-ն բոլոր համապետական ընտրությունների նախընտրական փուլում, որպես գով...

Խորհուրդ Մինսկից. փողոցային բարքերն անընդունելի են մեծ քաղաքականությունում

Խորհուրդ Մինսկից. փողոցային բարքերն անընդունելի են մեծ քաղաքականությունում

Նոյեմբերի 17, 2018


Այսօր առավոտյան մենք ենթադրեցինք, որ Փաշինյանը ևս մեկ սկանդալ է հրահրում ՀԱՊԿ-ում` հայտարարելով, թե մտադիր է բացատրություններ պ...

ՀԱՊԿ-ի հետ առճակատման երկրորդ փուլն է մոտենում

ՀԱՊԿ-ի հետ առճակատման երկրորդ փուլն է մոտենում

Նոյեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլը ՀԱՊԿ-ում նոր սկանդալ է պատրաստում: Այժմ նա որոշել է պարզաբանումներ պահանջել Լուկաշենկոյից ու Նազարբաևից: Լուկաշ...

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Հունիսի 29, 2018


Բելառուսական լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, որ այդ երկրի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համա...

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ