Խայտառակություն առանց մեկնաբանության

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Հուլիսի 31, 2020
Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Աշխարհը «մեծ աղետից» փրկելու համար համաշխարհային ողջ հանրությանն այսօր անհրաժեշտ է ստիպել Հայաստանին հեռանալ «օկուպացված տարածքներից, վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Ժամանակն է, որ հայ ժողովուրդը հասկանա, որ կարող է զրկվել անգամ իր պետականությունից, նման ամպագոռգոռ հայտարարություններով, որոնք ակնհայտ ռազմական սպառնալիքներ են պարունակում, նախօրեին՝ հուլիսի 30-ին, Axar.az պարբերականի հետ հարցազրույցում հանդես է եկել ադրբեջանցի փորձագետ Քյամրան Ռուստամովը։

 

Նրա խոսքով՝ հայկական զորքերին Ղարաբաղում «ադրբեջանական հողերից», այդ թվում և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ յոթ շրջաններից հեռանալ կարող են ստիպել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ գործողությունները։

 

Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ պլանային զորավարժությունները «որոշ շրջանակներում» անհանգստություն են առաջացնում, նշում է Ռուստամովը։ Ամենայն հավանականությամբ, այդ «որոշ շրջանակների» սուբյեկտների թվում ենթադրվում է նաև Ռուսաստանը, որն այս ամիս իր բանակի հանկարծակի ստուգում և զորավարժություններ է իրականացրել Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) պատասխանատվության գոտում։

 

«Հայ-ադրբեջանական սահմանի սրացման ֆոնին, որն սկսվեց հուլիսի 12-ին՝ հայկական կողմի սադրիչ գործողությունների արդյունքում, որոշ շրջանակներում անհանգստություն առաջացավ»,- ասաց նա։

 

Ընդ որում՝ Ռուստամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմի հրավերով թուրքական բանակը կարող է մասնակցել «Ադրբեջանական Հանրապետության տարածքի մաքրմանն ապօրինի ռազմական կազմավորումներից». «Սկզբում օկուպացված 7 շրջանների տարածքում։ Ադրբեջանական կողմի հետագա գործողությունները կախված կլինեն հակառակ կողմի գործողություններից։ Հայաստանի կողմից ակտիվ ռազմական գործողությունների դրսևորման դեպքում դաշնակիցները (Ադրբեջանը և Թուրքիան- խմբ.) իրենց իրավունք են վերապահում ռազմական գործողությունները տեղափոխել այդ երկրի տարածք։ Ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ-ը իրավունք չունեն միջամտել այդ հակամարտությանը, քանի որ Հայաստանն այս դեպքում ագրեսոր երկիր է»։

 

Այնինչ, հավաստիացնում է փորձագետը, չի կարելի ուշադրության չառնել այն, որ Հայաստանի տարածքում է տեղակայված Ռուսական բանակի 102-րդ ռազմակայանը։ Իհարկե, միևնույն ժամանակ չի հիշատակվում, որ, ՌԴ ԶՈւ ՀՌՕ արտասահմանյան օբյեկտից բացի՝ անդրկովկասյան հանրապետության տարածքում կարող է գործի դրվել նաև Հայաստանի ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ զորքերի (ուժերի) Միավորված խմբավորումը։

 

Ղարաբաղյան հակամարտության գոտում որպես Հայաստանի կողմից մարտական դիրքերի հանձնման առանցքային գործիք ադրբեջանցի վերլուծաբանը համարում է թուրքական բանակի հնարավորությունները, իհարկե՝ ադրբեջանական զորքերի հետ փոխգործակցությամբ։ Ինչպես կարելի է հասկանալ փորձագետի կողմից թուրք-ադրբեջանական ուժերի համատեղ խմբավորման հարձակողական պոտենցիալի բավական հանգամանալից նկարագրումից՝ Հայաստանին սպասվում է պատերազմ երեք ճակատով։ Դա անմիջապես ղարաբաղյան հակամարտության գոտին է, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածը (Հայաստանի Տավուշի մարզ և Ադրբեջանի Թովուզի շրջան, որտեղ այս ամիս տեղի ունեցավ երկու հանրապետությունների խոշոր զինված ընդհարում), ինչպես նաև Նախիջևանի ուղղությունը, որտեղից արդեն երկար ժամանակ թուրքական բանակը իր էքսպեդիցիոն կորպուսի տեսքով, այստեղ տեղակայված՝ Ադրբեջանի ԶՈւ Առանձին համազորային բանակի կողմից սեփական հզորությունն է ցուցադրում տարածաշրջանում։

 

«Հայտնի է, որ թուրքական 1-ին, 2-րդ և 3-րդ բանակներն ի զորու են ինքնուրույն ստեղծել օպերատիվ խմբավորումներ՝ մոտ 50 000 մարդ թվաքանակով և 300-350 տանկերով՝ յուրաքանչյուրը։ Հայաստանի սահմանին մոտ տեղակայվել են Թուրքիայի ԶՈւ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի միավորումները, որոնց կազմում՝ մեկ տանկային, վեց մեքենայացված և չորս հետևակային բրիգադներ։ Այս ուժերով թուրքական բանակը կարող է համեմատաբար կարճ ժամկետում (5-7 օր) Գյումրի-Երևան օպերացիոն ուղղությամբ ստեղծել հարձակողական խմբավորում՝ 40-50 հազ. մարդ զորակազմով, 350-370 տանկով, մինչև 700 ականանետերով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, հեռահար դաշտային հրետանու զենքերով, բանակային ավիացիայի գնդով՝ ապահովելով խմբավորման աջակցությունը ռազմաճակատային ավիացիայի մի քանի էսկադրիլիայով։ 15-20 օրվա ընթացքում հնարավոր է այդ խմբավորումը հասցնել մինչև 80-100 հազ. մարդու, 600-700 տանկի և 1200-1300 հրանոթների և ականանետերի։ Ակնհայտ է, որ այդ գործընթացը կստանա սրընթաց զարգացում թուրքական բանակի և Ադրբեջանի Զինված ուժերի համատեղ գործողություններով»,- նշում է Axar.az-ի զրուցակիցը։

 

Նրա խոսքով՝ թուրքական և ադրբեջանական բանակների համատեղ գործողությունները, որոնց կազմում են 1-ին (Ղարաբաղի ուղղություն, շտաբը՝ Եվլախում), 3-րդ (Թովուզի ուղղություն, շտաբը՝ Շամքիրում) և 5-րդ (Նախիջևանի ուղղություն) բանակային կորպուսները, Երևանի ուղղությամբ «կարագացնեն հայկական զինված ուժերի լիակատար ջախջախումը 5-7 օրվա ընթացքում»։

 

«Չեմ կարծում, թե Ռուսաստանը կարող է դիմել սեփական զինված ուժերի օգտագործմանն ընդդեմ Ադրբեջանի. դա խելքից զրկվելու բարձրագույն աստիճանն է։ Եվ ամենագլխավոր հարցը, որը կտա յուրաքանչյուր ռուսաստանցի՝ հանուն ինչի՞»,- տեղեկացնում է Ռուստամովը։

 

Նրա ռազմական դիսկուրսի գլխավոր քաղաքական եզրակացություններից մեկը հանգեցվում է այն բանին, որ «չի կարելի թույլ տալ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի բաժանում բարիկադի տարբեր կողմերում»։

 

Հատկանշական է, որ այդ նույն օրը՝ հուլիսի 30-ին, հայ ժողովրդի հասցեին նախազգուշացումների և սպառնալիքների տարափով հանդես եկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Անդրկովկասյան ամենամեծ հանրապետության նախագահը փաստորեն նման շեշտադրում արեց առ այն, որ Հայաստանը հայտնվել է դե-ֆակտո «մեկուսացման» մեջ անգամ ՀԱՊԿ գծով դաշնակիցների կողմից, որոնց թվում Ալիևը թվարկեց Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը՝ խելամտորեն չհիշատակելով Ռուսաստանը։

 

«Հայ ժողովուրդը վերջապես պետք է հասկանա, որ եթե նրանք ցանկանում են ապրել նորմալ երկրում, ապա հայկական զինված ուժերը պարտադիր պետք է թողնեն մեր հողերը։ Դրանք մեր պատմական, բուն հողերն են։ Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ։ Տարածքային ամբողջականության վերականգնումը մեր թիվ մեկ խնդիրն է։ Մյուս կողմից՝ Հայաստանը մեկուսացված է բոլոր տարածաշրջանային նախագծերից։ Մենք մեկուսացրել ենք նրանց։ Նայեք մեր տարածաշրջանի նոր էներգետիկ, նոր տրանսպորտային, նոր հեռահաղորդակցային քարտեզին, այնտեղ Հայաստանը չկա։ Այդ բոլոր գծերը, այդ թվում նախագծերը, որոնք իրականացվել են մեր նախաձեռնությամբ, անցել են Հայաստանի կողքով։ Նրանք արդեն լիովին կտրված են տարածաշրջանային համագործակցությունից։ Դա արել ենք մենք և չենք թաքցնում։ Համախմբելով բոլոր հնարավորությունները՝ մենք այսուհետ ևս նրանց մեկուսացման մեջ կպահենք։ Նրանք զրկված են այդ հնարավորություններից։ Իսկ մենք կվերադառնանք մեր հողեր, անպայման կվերադառնանք։ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- համոզմունք է հայտնել պետության ղեկավարը։

 

Այնուհետև Ալիևը անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս ներկայացրած դիրքորոշումներին՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերսկսման համար, որն ընդհատվել էր Թովուզի ճակատում հուլիսյան մարտերից հետո։

 

«Վերջերս ինձ տեղեկացրին, որ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին ներկայացրել է յոթ պայման։ Կարծում եմ, որ ցանկացած առողջ դատող մարդ ամենայն ակնհայտությամբ կհամոզվի այն բանում, որ այդ պայմաններից ոչ մեկը ընդունելի չէ։ Պայմաններից մեկն այն է, որ Ադրբեջանը բանակցություններ վարի այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։ Դա անհնար է։ Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չկա։ Ոչ ոք չի ճանաչում այդպիսի հանրապետություն։ Թող Հայաստանը, եթե համարձակությունը հերիքի, ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ահա ես ասում եմ. Հայաստանի իշխանություններ, ճանաչեք այն։ Ճանաչեք այսօր, եթե չեք ճանաչում, ուրեմն վախենում եք։ Լավ մտածեք»,- ամփոփել է Ադրբեջանի նախագահը։

 

Բոլոր նշաններից երևում է, որ այս ամիս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բռնկված կոնֆլիկտը ուժեղացրել է Ղարաբաղի շուրջ ձգձգված դիմակայության ռազմական բաղադրիչը, ինչպես նաև ի ցույց դրել այն, որ հակամարտությունը կարող է վերաճել մասշտաբային տարածաշրջանային պատերազմի։ Երևանի և Բաքվի պոտենցիալ նոր բախումը տեղայնացնելը միայն ղարաբաղյան ճակատում, ինչպես դա հաջողվեց այսպես կոչված քառօրյա պատերազմի ժամանակ (2016թ. ապրիլի 2-5), յուրաքանչյուր սրացման հետ ավելի դժվար կլինի։

 

Կտրուկ բարձրացել է Հայաստանի կողմից մարտունակ զինված ուժերի տիրապետելու նշանակությունը, ինչը հաստատեցին Տավուշի մարզի և Թովուզի շրջանի սահմանի մարտերը հուլիսի կեսին։ Հայկական բանակը դարձավ գործոն տարածաշրջանում, որի հետ անհնար է հաշվի չնստել։ Գրեթե մեկուկես տասնյակ խփված ադրբեջանական անօդաչու սարքերը Տավուշի ուղղությամբ մարտական գործողությունների վարման հաշվված ժամերի ընթացքում, որոնց մեծ մասը՝ իսրայելական արտադրության, ինչպես նաև Հայաստանի ԶՈւ այլ գործողություններն առաջնագծում մեծ տպավորություն գործեցին տարածաշրջանային մի շարք և այլ երկրների վրա։ Դրանց թվում կարելի է նշել Իրանը՝ տարածաշրջանի միակ պետությունը, որը տարածքային առնչակցություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի, ինչպես նաև Իսրայելի հետ։

 

Իսրայելցի քաղաքական շատ գործիչներ և զինվորականներ այն կարծիքին են, որ իրենց երկիրը և Մերձավոր Արևելքում լավագույններից մեկը համարվող զինված ուժերը երբեք հաշվարկը չեն կատարել պարտվող կողմի վրա։ Այժմ, իհարկե, չափից ավելի վաղ է այս առնչությամբ վերջնական եզրահանգումներ անել՝ ապացուցելով, թե ով և ինչում է շահել ու պարտվել հուլիսյան մարտական բախումների արդյունքներով։ Բայց Բաքվից, այնտեղի քաղաքական գործիչների ու փորձագետների լայն շրջանակի կողմից հնչող սպառնալիքների տարափը, որը հանգեցվում է մի մտքի այն մասին, որ «Հայաստանն արժանի է, որպեսզի նրա հետ մեկ անգամ և ընդմիշտ համատեղ հաշվեհարդար տեսնեն Ադրբեջանն ու Թուրքիան»,- սա, թերևս, Բաքվի խորացող ապակողմնորոշման և սեփական ռազմաքաղաքական հնարավորությունների գերագնահատման վկայությունն է։

 

Ռուսաստանն, անշուշտ, չի այրվում ադրբեջանա-թուրքական տանդեմի մյուս կողմում բարիկադ դուրս գալու ցանկությունից։ Միևնույն ժամանակ, հենց Ափշերոնյան թերակղզում Մոսկվայի համար այլ ճանապարհ չեն թողնում՝ ամեն օր ռազմաշունչ հայտարարություններով ու կոնկրետ քայլերով նպաստելով Հարավային Կովկասում իրավիճակի թեժացմանը։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 15430


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ է անհանգիստ բաբաջանյան արմանը

Ինչո՞ւ է անհանգիստ բաբաջանյան արմանը

Հուլիսի 29, 2020


բաբաջանյան արմանը անհանգստացել է Պուտինի և Էրդողանի հեռախոսային զրույցից: Նրա նուրբ միասեռական հոգում կասկածներ են առաջացել առ ...

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Հուլիսի 29, 2020


2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարած...

Մարտի են նետվում խնամիները (նախկին)

Մարտի են նետվում խնամիները (նախկին)

Հուլիսի 24, 2020


Հայ-ադրբեջանական պատերազմի սահմաններ լայնանում են, գործը հասել է առրևտրին, և այս պատերազմին միանալու իր պարտքը համարեց Իլհամ Ալ...

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Հուլիսի 20, 2020


Հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է ոչ միայն որպես շարունակվող հրաձգություն սահմանին, այլ նաև որպես քաղաքական ու հ...

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Հուլիսի 20, 2020


Թուրքիան պատրաստվում է այսպես կոչված Սիրիական ազատ բանակի գրոհայինների նետել Ադրբեջան (հասկանալի է՝ հայկական զինված ուժերի դեմ ...

Ադրբեջանի վերջը մոտենում է

Ադրբեջանի վերջը մոտենում է

Հուլիսի 18, 2020


Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն զայրացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը։ ԻՀՊԿ մարտիկները այդ ...

Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Հուլիսի 15, 2020


Կիևը հանկարծ միջամտել է հակամարտությանը Հարավային Կովկասում՝ հայերից պահանջելով պահպանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությու...

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Հուլիսի 14, 2020


Այսօր Հայաստանը զոհեր ունեցավ: Թշնամու կրակից զոհվեցին մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Փալյանը, ժամկետային զինծառայողն...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Հուլիսի 6, 2020


Եվրոպական բյուրոկրատիան վարկաբեկել սպառնացող «հետաքրքրական» սկանդալ է ծավալվում այժմ Սլովակիայում։ Օրերս Աշոտ Գրիգորյանը (ֆիզիկ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հունիսի 27, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հ...

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Հունիսի 26, 2020


Փաշինյան Նիկոլի կիրթ գործընկեր Իլհամ Ալիևն այսօր Հայաստանից էր խոսել, ելույթի կեսը խոսեց Փաշինյան Նիկոլի սրտով, կարծես «Հայկակա...

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Հունիսի 17, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Ազգային ժողովում ասաց, որ պիտի քանդի Ադրբեջանի հասարակությունը: Բնականաբար, նա այդպիսի նպատակ չունի, քանի...

Հայրենիքի փրկությունը միավորման մեջ է

Հայրենիքի փրկությունը միավորման մեջ է

Հունիսի 12, 2020


Դեռ ուսանողական նստարանից, տեղեկացված լինելով Օսմանյան կայսրության 36 թուրք սուլթանների, իսկ հետագայում՝ ներկայում կառավարող, ը...

Վանեցյան Արթուրը սկզբունքորեն չի ուզում մարդ դառնալ

Վանեցյան Արթուրը սկզբունքորեն չի ուզում մարդ դառնալ

Հունիսի 11, 2020


Վանեցյան Արթուրն իրեն պահում է այնպես, կարծես քավարանից է դուրս եկել: Հեռուստաեթերում հայտարարում է, թե, իբր, քյարամյան արգիշտի...

Հարությունյան Արայիկը սիրաշահում է Փաշինյան Նիկոլին

Հարությունյան Արայիկը սիրաշահում է Փաշինյան Նիկոլին

Հունիսի 4, 2020


Հարությունյան Արայիկը կատաղի ռեֆորմներ է սկսել Արցախում, բնականաբար, Փաշինյան Նիկոլի սրտով: Այս խայտառակությունը փակել է Արցախի...

Ղարաբաղի արտաքին քաղաքականության իրավունքը փոխանցվեց Սորոս Ջորջին

Ղարաբաղի արտաքին քաղաքականության իրավունքը փոխանցվեց Սորոս Ջորջին

Մայիսի 29, 2020


Ինչպեսև կանխատեսվում էր, Հարությունյան Արայիկի հաղթանակով Ղարաբաղը կկորցնի իր սուբյեկտայնությունը։ Ասպես, отец-героин-ը այսօր վ...

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Մայիսի 28, 2020


Արցախի նախագահ աշխատող Հարությունյան Արայիկն այն խայտառակություններից է, որոնց Ռուսաստանում անվանում են отец-героин: Սա հինգ եր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ