Խայտառակություն առանց մեկնաբանության

Լեհաստանը մտել է «համասեռամոլական գաղափարախոսության արդարացման» դեմ պայքարի մեջ

Հուլիսի 27, 2020
Լեհաստանը մտել է «համասեռամոլական գաղափարախոսության արդարացման» դեմ պայքարի մեջ

Լեհերի ճնշող մեծամասնությունը կողմ է տղամարդկանց և կանանց զուտ ավանդական հարաբերություններին

 

Եվրամիությունը տագնապած է. Լեհաստանը ցուցադրական քայլեր է անում, որոնք կասկածի տակ են դնում ԵՄ գլխավոր լիբերալ արժեքներից մեկը՝ սեքս-փոքրամասնությունների աջակցությունը։ Վարշավան խզում է կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի կոնվենցիան, չէ՞ որ փաստաթուղթը, լեհերի կարծիքով, իրականում արդարացնում է համասեռամոլալան գաղափարախոսությունը։ Արդյո՞ք դա նշանակում է, որ նշմարվում են Ռուսաստանի և Լեհաստանի միջև մերձեցման ճանապարհներ։

 

Եվրոպայի խորհուրդը տագնապած է Լեհաստանի որոշմամբ՝ դուրս գալ կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի մասին ԵԽ Ստամբուլյան կոնվենցիայից։ Այսպիսի հայտարարությամբ երկուշաբթի հանդես է եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը, որը Վարշավայի որոշումն անվանել է «բավական ցավալի հետքայլ»։ Եվրախորհրդարանում նյարդային արձագանք է առաջացրել նաև Վարշավայի մտադրությունը՝ դուրս գալ կոնվենցիայից, որի տակ դրված են Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ երկրների ստորագրությունները։

 

Լեհաստանում Ստամբուլյան համաձայնագրից դուրս գալ պնդում է «Իրավունք և արդարություն» (ԻԱ) ազգայնական-պահպանողական կուսակցությունը, որի նախագահն է Յարոսլավ Կաչինսկին։ Վերջերս տեղի ունեցած ընտրություններում այդ կուսակցությունը պահպանեց իշխանության մենաշնորհը։ ԻԱ-ն ներկայացնում է նաև երկրի գործող նախագահ Անջեյ Դուդան։

 

Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զյոբրոն ավելի վաղ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիան անվանել էր «ֆեմինիստական ստեղծագործություն՝ համասեռամոլական գաղափարախոսությունն արդարացնելու համար», տեղեկացնում է Deutsche Welle-ն։ Ամենայն հավանականությամբ, Զյոբրոն նկատի ուներ այն, որ կոնվենցիան գենդերը սահմանում է ոչ որպես կենսաբանական սեռ՝ արական կամ իգական, այլ որպես «սոցիալապես կառուցակցված դերեր, վարքի մոդելներ, գործողություններ և ատրիբուտներ, որոնք սույն հասարակությունը հարմար է համարում կանանց և տղամարդկանց համար»։ Նախարարը տեղեկացրել է, որ արդեն երկուշաբթի Վարշավան կսկսի այդ համաձայնագրից Լեհաստանի դուրս գալու գործընթացը։

 

«Սույն կոնվենցիան չէր վայելում հասարակության մեծ աջակցությունը,- ВЗГЛЯД թերթին պարզաբանել է լեհական Սեյմի պատգամավոր, Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մաթեուշ Պիսկորսկին։- Ընդհակառակը, լեհ շատ քաղաքական և հասարակական գործիչներ հանդես են եկել այդ կոնվենցիայի որոշ դրույթների խիստ քննադատությամբ։ Դա հատկապես կապված է այն դրույթների հետ, որոնք վերաբերում են «սեռական փոքրամասնությունների հանդեպ «առաջադեմ» վերաբերմունքին»։

 

Ինչպես ավելի վաղ նշել էր Բի-բի-սին, վերջերս տեղի ունեցած ընտրություններում հաղթած՝ Կաչինսկու կուսակցության դրածո, գործող նախագահ Դուդան ընտրարշավի ընթացքում շատ աղմուկ բարձրացրեց՝ հայտարարելով, թե ԼԳԲՏ հանրույթը «կոմունիզմից ավելի վատն է»։ «Դուդան հասավ այն բանին, որ վերընտրվի՝ ոչ մեծ առավելություն ունենալով Ռաֆալ Տշասկովսկու հանդեպ, որը Վարշավայի քաղաքապետ եղած ժամանակ ստորագրել էր քիչ բան պարտադրող խոստում՝ աջակցել մայրաքաղաքի գեյ հանրույթին»,- փաստել է The Atlantic ամերիկյան պարբերականը։ Պարբերականը ոչ առանց զարմանքի նշում է, որ Դուդան իր ընտրարշավում հանգիստ օգտագործել է կրակովցի արքեպիսկոպոս Մարեկ Եդրաշևսկու միտքը, որը խոսում էր Լեհաստանին սպառնացող «ծիածանագույն ժանտախտի» մասին։ Հիշեցնենք, որ չնայած սահմանադրությամբ Լեհաստանը աշխարհիկ պետություն է, քաղաքացիների 87%-ն իրեն կաթոլիկ է անվանում։

 

Եվրամիությունը հաշվարկը կատարել է Դուդայի հիմնական մրցակցի՝ Վարշավայի նախկին քաղաքապետ Տշասկովսկու վրա, որն առաջադրվել է աջ լիբերալ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության կողմից։ ՔՊ իշխող կուսակցություն եղած ժամանակ էլ հենց Լեհաստանը վավերացրել է Ստամբուլյան կոնվենցիան։ Ինչպես նշել է ВЗГЛЯД թերթը, եթե Լեհաստանի նախագահ դառնար Տշասկովսկին, ապա լեհերի արտաքին քաղաքականության բրյուսելյան ուղղությունը խիստ կջերմանար։ Եվ չպետք է մոռանալ, որ եվրալիբերալ Տշասկովսկին մի փոքր ավելի քիչ ձայներ էր հավաքել, քան ընտրություններում հաղթած Դուդան (51% և 48,97% համապատասխանաբար)։

 

Ինչպես, իր հերթին, ВЗГЛЯД թերթին պարզաբանել է Լեհաստանի գծով մասնագետ, քաղաքագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին, եթե Տշասկովսկին «դարձել է կողմնորոշիչ հասարակության այն հատվածի համար, որը գերակա է համարում հարաբերությունները Եվրամիության հետ», ապա ԻԱ կուսակցությունը հաշվարկը կատարել է անգամ ոչ թե Միացյալ Նահանգների, այլ անձամբ Դոնալդ Թրամփի վրա, որի մոտ ընտրություններից չորս օր առաջ մեկնել էր Դուդան։

 

Փորձագետները նշում են, որ Լեհաստանն իր հարձակումը «ֆեմինիստական և գեյ-կոնվենցիայի» դեմ արեց այն պահին, երբ Թրամփը գտնվում է կոշտ դիմակայության մեջ ամերիկյան ձախ լիբերալների հետ։ «Այդ որոշումը թելադրված է գլոբալ տրենդով, որն ուղղակիորեն կապված չէ լեհ քաղաքական գործիչների կոնկրետ պերսոնալիաների հետ։ Խոսքը գաղափարախոսական դիմակայության մասին է, որն սկսվել է 2016թ. ԱՄՆ նախագահի ընտրություններում Թրամփի հաղթանակի պահից»,- կարծում է Ստրեմիդլովսկին։

 

«Հակամարտությունն ամերիկյան դեմոկրատների և հանրապետականների միջև վերափոխվել է գաղափարախոսությունների դիմակայության, որն անդրադառնում է ոչ միայն ԱՄՆ-ի կամ Լեհաստանի, այլ նաև Եվրամիության վրա,- նշել է Ստրեմիդլովսկին։- Այս համատեքստում պահպանողական գաղափարախոսությունը, որը դավանում է Լեհաստանը, հակասության մեջ է մտնում կործանարար ձախ շարժման հետ, ինչը մենք տեսնում ենք այդ թվում և ամերիկյան զանգվածային բողոքների օրինակով»։

 

Իր հերթին, լեհ քաղաքագետ Պիսկորսկին կանխատեսում է, որ «ԱՄՆ-ից հազիվ թե արձագանք լինի, որովհետև նախագահ Թրամփը սույն հարցին այնպիսի ուշադրություն չի հատկացնում, ինչպես իր մրցակից դեմոկրատները»։ «Լեհաստանի շատ գործընկերներ Արևմտյան Եվրոպայից, այդ թվում Եվրոպայի խորհրդից, արդեն հասցրել են հանդես գալ լեհական կառավարության քննադատությամբ»,- նշել է Պիսկորսկին։ Ի դեպ, նա ենթադրում է, որ այս դեպքում հենց Եվրամիության ղեկավարությունից չի հետևի առանձնակի հալածանք, չէ՞ որ խոսքը ոչ թե ԵՄ չափորոշիչների խախտումների մասին է, այլ ուրիշ կառույցի՝ Եվրոպայի խորհրդի փաստաթղթի։

 

«Հարկ չկա նաև սպասելու, թե Լեհաստանին, Ռուսաստանի նման, կքշեն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից։ Վարշավայի հանդեպ օգտագործվում է ավելի չափավոր մոտեցում,- կարծում է Պիսկորսկին։- Բայց պարադոքս կա։ Չնայած Լեհաստանը Եվրոպայի ամենահակառուսական տրամադրված երկրներից մեկն է, այժմ շատ եվրոպացիներ ԼԳԲՏ հանրույթի հարցի հանդեպ լեհական մոտեցումը համեմատում են ռուսական մոտեցման հետ»։

 

Գուցե լեհական պահպանողական ղեկավարությանը վճռականություն է հաղորդում այն, որ անգամ ԵՄ երկրների ղեկավարների մակարդակով նա մենակ չէ։ Ստրեմիդլովսկու գնահատականով՝ նման գործընթացներ տեղի են ունենում այսօր Հունգարիայում, Ռումինիայում։ «Եվ Արևմտյան Եվրոպայի երկրներում նույնպես արդեն բնավ ոչ ամեն ինչն է այդպես միանշանակ նախկին լիբերալ արժեքների՝ կանանց իրավահավասարության, ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների հանդեպ հարգանքի և այլնի ընդունման հետ կապված։ Այդ մոտեցումներին մարտահրավեր են նետում, դրանք վիճարկվում են»,- նշել է քաղաքագետը։

 

Ստրեմիդլովսկին կանխատեսում է, որ «այժմ կլինեն շատ խոսակցություններ և հայտարարություններ ԵՄ-ից»։ Բայց, նշել է փորձագետը, Եվրամիության անցած գագաթաժողովում որոշվեց ամենագլխավոր՝ կորոնավիրուսից հետո եվրոպական տնտեսության վերականգնման համար միջոցներ հատկացնելու մասին հարցը։

 

Այժմ, երբ Եվրամիության կողմից ֆինանսավորման մասին Լեհաստանին անգանգստացնող հարցը լուծվել է, Վարշավան կրկին կարող է Բրյուսելին ի ցույց դնել լեհական մեծամտությունը։

 

«Եվ ո՞վ կարող է հիմա ինչ-որ բան անել Լեհաստանին։ Այո, կզայրանա Եվրախորհրդարանը, գուցե Եվրոպական հանձնաժողովը հանդես գա հայտարարությամբ։ Բայց դրանք միայն խոսքեր կլինեն։ Իրականում հազիվ թե որևէ մեկն ի զորու լինի սասանել Լեհաստանի՝ այսուհետ ևս աջ պահպանողական արժեքների ուղեգծին հետևելու վճռականությունը»,- ամփոփել է Ստերմիդլովսկին։ Ավելացնենք, որ Ռուսաստանին լեհերի պահպանողական ընտրությունը հօգուտ ԻԱ կուսակցության հազիվ թե կարող է հուսադրել։ Կաչինսկու և Դուդայի կուսակցությունը հայտնի է իր բարդ վերաբերմունքով ոչ միայն արևմտյան, այլև արևելյան հարևանների հանդեպ։ Ինչպես արդեն նշել է ВЗГЛЯД թերթը, եթե Կաչինսկու կուսակցության ղեկավարությունում կան գաղափարական ռուսատյացներ, որոնց գաղափարախոսությունը ենթադրում է պատմական հավակնությունների ներկայացում Ռուսաստանին, ապա Տշասկովսկու տիպի՝ ԵՄ-ին միտված քաղաքական գործիչները քաղաքական ռուսատյացներ են։ Նրանց հակառուսական գիծը պայմանավորված է Ռուսաստանի հետ դիմակայության համաեվրոպական տրենդով։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 22624


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ սպանում են անբարոյական բոզերին, ուրախանում են բոլորը. և՛ գրանտակերներն ու իրավապաշտպանները, և՛ նորմալ մարդիկ

Երբ սպանում են անբարոյական բոզերին, ուրախանում են բոլորը. և՛ գրանտակերներն ու իրավապաշտպանները, և՛ նորմալ մարդիկ

Մարտի 10, 2020


Մարտի 5-ը գրանտակերների, իրավապաշտպանների, մի խոսքով՝ Սորոսի բոլոր վաստակների և հատկապես Փաշինյան Նիկոլի ու Ստամբուլյան կոնվենց...

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Փաշինյան Նիկոլը չի սիրում կամակատար ՍԴ

Մարտի 10, 2020


Փաշինյան Նիկոլն արձակուրդում է, ժողվարչապետի պարտականությունները կատարում է ավինյան տիկոն, իսկ անձամբ ժողվարպետը քարոզ է անում ...

քոչարյան լյուսի՝ ամերիկյան հպարտություն և խայտառակություն ամենայն հայոց

քոչարյան լյուսի՝ ամերիկյան հպարտություն և խայտառակություն ամենայն հայոց

Մարտի 5, 2020


Երեկ տեղեկացրել էինք, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը ազգային խայտառակություն քոչարյան լյուսիին ուղարկել է Վաշինգտոն՝ Կան...

բաբաջանյան արմանն ու տրանսգենդերները լուրջ ուժ կդառնան Նոր Հայաստանում

բաբաջանյան արմանն ու տրանսգենդերները լուրջ ուժ կդառնան Նոր Հայաստանում

Փետրվարի 20, 2020


բաբաջանյան արմանը պարեց բոլոր պարերը, հիմա էլ զբաղվելու է կուսակցաշինությամբ, այն էլ՝ հովհաննիսյան հմայակի հետ: Բնականաբար, նոր...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Փաշինյան Նիկոլն ու Ստամբուլյան կոնվենցիան

Փաշինյան Նիկոլն ու Ստամբուլյան կոնվենցիան

Դեկտեմբերի 12, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր բադասյան ռուստամիկի հետ կառավարությանը բացատրեց, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդամենը ընտանեկան բռնության դ...

Փաշինյան Նիկոլի կնիկը մուղամով ներդնում է Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները

Փաշինյան Նիկոլի կնիկը մուղամով ներդնում է Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները

Դեկտեմբերի 11, 2019


Փաշինյան Նիկոլի կնիկը հերթական հեղափոխական նախաձեռնությամբ է հանդես եկել: Քանի որ նա ժողովրդի վարչապետի տիկինն է, ժողովրդի ուշք...

Ոչ, սա Լյուքսեմբուրգը չէ

Ոչ, սա Լյուքսեմբուրգը չէ

Նոյեմբերի 11, 2019


Խայտառակ բան է տեղի ունեցել Ղարաբաղում: Ամուսնացել է ԱԱԽՔ գրիգորյան արմենը, հարսնացուն էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ավ...

Նոր Հայաստանում ու դատարանում ծուռ պավլիկի դեմ խաղ չկա

Նոր Հայաստանում ու դատարանում ծուռ պավլիկի դեմ խաղ չկա

Նոյեմբերի 6, 2019


Ահաբեկիչ մարդասպան մանուկյան պավլիկը Բեռլինը գրաված հերոսների խոսքն է կրկնում՝ если надо, повторим, բայց առանց հասկանալու: «Սաս...

Ահաբեկիչները ողջունում են Ստամբուլյան կոնվենցիան և աշխարհի բոլոր այլասերվածությունները

Ահաբեկիչները ողջունում են Ստամբուլյան կոնվենցիան և աշխարհի բոլոր այլասերվածությունները

Նոյեմբերի 4, 2019


Քանի որ «Սասնա ծռեր» ահաբեկչական բանդան, որի հիման վրա Փաշինյան Նիկոլը կուսակցություն ստեղծեց, ամերիկյան պետդեպարտամենտի և Սորո...

բադալյան լուլուի մտքի նոր հորիզոնները. անքննելի են բոզերի ճանապարհները

բադալյան լուլուի մտքի նոր հորիզոնները. անքննելի են բոզերի ճանապարհները

Սեպտեմբերի 27, 2019


Չկայացած պոռնոաստղ և ապագայի ակնառու պառվաբոզ բադալյան լուլուն կրկին յուրահատուկ, միայն իրեն ու մյուս բոզերին վայել կարծիքներ է...

Հայ ժողովրդի գլխավոր դարդուցավի կապակցությամբ

Հայ ժողովրդի գլխավոր դարդուցավի կապակցությամբ

Հուլիսի 30, 2019


Հայ ժողովուրդը պարեց բոլոր պարերը, լուծեց բոլոր հարցերը, հատկապես տնտեսական ու ղարաբաղյան, մնացին կանայք, որոնց բռնություն է սպ...

բադասյան ռուստամն իրոք սկոլիոզ ունի՝ ուղեղում

բադասյան ռուստամն իրոք սկոլիոզ ունի՝ ուղեղում

Հուլիսի 29, 2019


Փաշինյան Նիկոլի բադասյան ռուստամը, որին Սորոս Ջորջի մինասյան լարիսան նշանակեց ՀՀ արդարադատության նախարար, իրոք սկոլիոզ ունի, բա...

Փաշինյան Նիկոլի վերջը կտա լիլիթ-վաղոն (կամ վաղո-լիլիթը)

Փաշինյան Նիկոլի վերջը կտա լիլիթ-վաղոն (կամ վաղո-լիլիթը)

Հուլիսի 22, 2019


Փաշինյան Նիկոլն իր հեղափոխությամբ ինչ զիբիլ ասես չհանեց ջրի երես: Էլ դանիել իոաննիսյան, էլ հարությունյան արայիկ, էլ լուլու, էլ ...

Ստամբուլյան կոնվենցիան իրականություն է դառնում, բայց ՀՀ նորմալ քաղաքացիների վեջը չէ

Ստամբուլյան կոնվենցիան իրականություն է դառնում, բայց ՀՀ նորմալ քաղաքացիների վեջը չէ

Հուլիսի 3, 2019


Հուլիսի 3-ին Հայաստանն ու Եվրոպայի խորհուրդ տվեցին «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման և պատժի: Ստամբուլյան կոնվեն...

Ամեն ինչ հանուն հաղթանակի, ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Ամեն ինչ հանուն հաղթանակի, ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Մայիսի 31, 2019


Նոր Հայաստանի ղեկավարությունը առաջադրանք է ստացել՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։ Այս մասին հաստատում է Հայկ Այվազյանը «Լու...

Երախտապարտ Լեհաստանը ոչնչացրել է խորհրդային զինվորներին նվիրված 100 հուշարձան

Երախտապարտ Լեհաստանը ոչնչացրել է խորհրդային զինվորներին նվիրված 100 հուշարձան

Փետրվարի 18, 2019


Լեհական իշխանությունները ոչնչացրել են կարմիր բանակին նվիրված մոտ 100 հուշարձան, փետրվարի 17-ին ասել է Լեհաստանում Ռուսաստանի դե...

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդ...

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Հուլիսի 5, 2017


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, որ մեր երկրում ներկայացնում է ոչ միայն իր պետության, այլև ողջ Ե...

Ձայն Լեհաստանից. մա՛հ ուկրաինացիներին

Ձայն Լեհաստանից. մա՛հ ուկրաինացիներին

Դեկտեմբերի 12, 2016


Դեկտեմբերի 10-ին լեհական Պերեմիշլ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա «Պերեմիշլյան և լվովյան արծվիկների քայլերթը»։ Դրա մասնակիցները ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ