Խայտառակություն առանց մեկնաբանության

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Հուլիսի 27, 2020
Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

27.07.2020 թ.

 

Չբավարարվելով սեփական դրածոյին Հայաստանի վարչապետի աթոռին նստեցնելով՝ Արևմուտքն՝ ի դեմս Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների, որոշել է ամբողջովին իր ձեռքը վերցնել Հայաստանի կառավարումը: Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը, Հայաստանի նախկին իշխանությունների կողմից ստորագրված Եվրոասոցացման հուշագրի համաձայն, ծրագրում է Հայաստանում նշանակել չորս բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք առավելագույն լիազորություններով անմիջականորեն ղեկավարելու են Հայաստանի պետական բոլոր ինստիտուտներն ու Հայաստանում իրականացվող բարեփոխումներն, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է Հայաստանի կառավարության համար վարձել խորհրդականի, ով Հայաստանում կհամակարգի ու կղեկավարի հակակոռուպցիոն կոմիտեի և իրավապահ մարմինների աշխատանքը: Ընդ որում՝ Պետդեպարտամենտը պարտադիր պայման է համարում, որ այդ խորհրդականը լինի ԱՄՆ քաղաքացի: Թե ինչ ուղղությամբ են լինելու այդ բարեփոխումները և այդ հակակոռուպցիոն գործունեությունը, այլևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Դրանց հիմնական նպատակը, ինչպես բազմիցս ենք նշել, Հայ Ժողովրդի ազգային ինքնության ոչնչացումն է՝ Հայ Ազգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությունը չդասավանդելով մոռացության տալու, հայկական ավանդական ընտանիքը կործանելու, Հայ Ազգն իր հարազատ քաղաքակրթական միջավայրից կտրելու և դաշնակից ու բարեկամ պետությունների ու ազգերի հետ թշնամացնելու միջոցով:

 

Արևմուտքի նպատակն առանց անցյալի, առանց սեռային կոնկրետ պատկանելության և վերարտադրվելու կարողության, առանց Հավատքի ստրուկի ստեղծումն է, ով գլուխը կախ ու հնազանդ կծառայի Արևմուտքի նպատակների իրականացմանը:

 

Համոզվելով, որ Փաշինյան Նիկոլն այնքան էլ արագ ու արհեստավարժ չի իրականացնում իրեն տրված առաջադրանքների կատարումը՝ արևմտյան նրա տերերը որոշել են անմիջապես իրենց ձեռքը վերցնել Հայաստանի գաղութացումն ու հայ ազգի ստրկացումը: Պատահական չէ, որ նրանք պնդում են, որ իրենց կողմից Հայաստանի կառավարումը ստանձնող անձինք նստեն Հայաստանի հե՛նց կառավարության շենքում: Սա ունի շատ խորհրդանշական իմաստ. նրանք ուզում են, որ հայ հասարակությունը հարմարվի այն մտքի հետ, որ իրեն չեն կառավարում իր կողմից ընտրված խորհրդարանն ու կառավարությունը, ինքն այլևս չունի սեփական պետություն, այլ գաղութային կազմավորում է, որը կառավարվում է դրսից նշանակված գաղութային ադմինիստրացիայի կողմից: Այդ գաղութային ադմինիստրացիան շուտով հասնելու է նրան, որ Հայաստանի արտաքին պարտքը անցնի 10 միլիարդ դոլարը. հիմա այն 7,7 մլրդի սահմաններում է, և Հայաստանի ու Հայ Ժողովրդի կյանքի ու գոյության իմաստը լինի այդ պարտքի սպասարկումը:

 

Կարո՞ղ են արդյոք Փաշինյան Նիկոլն ու իր լակոտակրատիա իշխանությունը հակադրվել այս ծրագրերին: Իհարկե՛, ոչ, որովհետև Փաշինյան Նիկոլը բոլորից լավ է տեղեկացված, որ ինքն իշխանության է բերվել այդ ուժերի կողմից, և իշխանությունը պահում է բացառապես արտաքին աջակցության շնորհիվ: Պատահական չէ նաև, որ Փաշինյան Նիկոլի իշխանությունը ձևավորվել է կամազուրկ և որևէ սկզբունք ու գաղափար չունեցող մարդկանցից, որոնց գաղութային ադմինիստրացիան վարձատրում է որպես իշխանության իմիտացիա կամ արտաքին դեկորացիա, որը զրկված է որոշումներ կայացնելու կամ որոշումների ընդունմանը գոնե մասնակի մասնակիցը լինելու իրավունքից:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ մերժում է արտաքին ցանկացած կառավարում և մեր ինքնիշխանության վերականգնման ու պահպանման համար ամենօրյա ռեժիմով պատրաստվում է ազգային ազատագրական պայքարի: Այդ պայքարն ուղղված է լինելու Հայաստանը գաղութային լծից ազատագրելուն և Հայաստանում Հայ Ժողովրդի ընտրյալ իշխանության հաստատմանը:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը լինելու է ապագաղութացման պայքարի առաջամարտիկը, և մենք խոստանում ենք, որ շատ շուտով Հայաստանը ազատագրելու ենք օտարերկյա էմիսարներից ու նրանց տեղաբնակ գործակատարներից:

 

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»


կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան


27.07.2020 թ.

 

 






Դիտումների քանակ 15606


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Հուլիսի 29, 2020


2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարած...

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Հուլիսի 18, 2020


Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ամենաստոր ու խայտառակ բոզերի ընտանիքում ծնված սաֆարյան ստոպիկը հերթական անգամ ...

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հուլիսի 17, 2020


Երբ գրվում են այս տողերը, իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին նորից սրվել է։ Ընթերցողներին հի...

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Հուլիսի 16, 2020


Արցախյան բանակցական գործընթացը իր կետից սկսած և Սերժի կետը մերժած Փաշինյան Նիկոլն այսօր մասնակցեց Տավուշում զոհված մայոր Գարուշ...

Ժողվարչապետի նոր գլխացավը

Ժողվարչապետի նոր գլխացավը

Հուլիսի 15, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը նոր ուղերձ է հղել իր ղեկավարությանն ու աշխարհին իր գլխավոր մունետիկ ու գաղափարախոս, պեդերաս...

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Հուլիսի 14, 2020


Այսօր Հայաստանը զոհեր ունեցավ: Թշնամու կրակից զոհվեցին մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Փալյանը, ժամկետային զինծառայողն...

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

Հուլիսի 14, 2020


Հայաստանի ձախողված իշխանությունը դիմեց հերթական աննախադեպ քայլին՝ չորս ամիս անընդմեջ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմը երկարա...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Հուլիսի 12, 2020


Ժողովրդի վարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները: Երկար-բարակ տեքստ է գրել, ամպագոռգոռ, ա...

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Հուլիսի 9, 2020


Փաշինյան Նիկոլի կառավաությունն ՀՀ տնտեսության դեմ պայքարում այսօր նոր բարձունք գրավեց՝ կասեցվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շան...

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Հուլիսի 6, 2020


Փաշինյան Նիկոլն իր հարությունյան արայիկի հետ սկսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի հերթական փուլը՝ դպրոցական ծրագրերից հա...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Հուլիսի 4, 2020


բաբաջանյան արմանը հիրավի Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարախոսն է, հենց նրա կեղտոտ բերանի մեջ է ժողվարչապետը դնում իր մտքերը, գաղ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Հուլիսի 2, 2020


Փաշինյան Նիկոլի Հ1-ը երեկ ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանում կայացած համազգային քվեարկության մասին (դա հանրաքվե չէր, համազգային...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ