Ազգային խայտառակություն

Հախվերդյան Ռուբո՝ հատուկ սորտի գրանտակեր

Հուլիսի 24, 2020
Հախվերդյան Ռուբո՝ հատուկ սորտի գրանտակեր

Հախվերդյան Ռուբո կա՝ իր արևին միակ հայ բարդը, իբր հասարակական գործիչ: Սա ժամանակին հասկացել էր, որ միայն երգելով տուն չես պահի, պետք է օգտագործել հանրային ճանաչվածությունը և փող սարքել: Ինչպե՞ս: Շանտաժով: Ժամանակին Սերժ Սարգսյանը փակել էր սրան սնուցող խողովակները, սա էլ դարձել էր հակասերժական, իսկ հիմա հեղափոխական է, դժգոհում է, որ քչերն են նստած: «Թավշյա չի լինում հեղափոխությունը, հարգելի վարչապետ, չուգունով է լինում»,- այսպիսին է սրա քաղաքական կրեդոն, որը սա հնչեցրեց այսօր իր ասուլիսին, որը լուսաբանել էր միայն ժողվարչապետի հպարտ «Հայկական ժամանակ» օրաթերթը: Մենք էլ միանանք Փաշինյան Նիկոլին և փոքր-ինչ լուսաբանենք սրան, բայց սկզբում ներկայացնենք սրա դրամաշորթական տաղանդի որոշ նրբերանգներ:

 

Սա մի օր հայտարարեց, թե «Գրանդ հոլդինգի» հիմնադիր ու սեփականատեր Հրանտ Վարդանյանը պեդոֆիլ է: Երբ մամուլում շուխուռ ընկավ և սրանից փորձեցին պարզաբանումներ ստանալ, սա հիմնավորեց իր ասածը նրանով, թե, իբր, այն երեխաները, որոնք գովազդում էին «Գրանդ քենդիի» արտադրանքը, կյանքում այդ կոնֆետների համը չեն տեսել, իբր սոված երեխաներ են, որոնց օգտագործում է Հրանտ Վարդանյանը: Թե ինչպես է սա ապրում առ այսօր, ինչու սրան չեն պատժել Հրանտ Վարդանյանի տղաները՝ անհասկանալի է: Բայց դա նրանց անձնական գործն է: Հավելենք, որ երբ նման հարցով սրան դիմում է մեր ընդհանուր ծանոթներից մեկը և խնդրում հիմնավորել Հրանտ Վարդանյանի պեդոֆիլությունը, սա այսպիսի բացատրություն է տալիս. Հրանտից փող եի խնդրել 20 հազար դոլար դիսկիս համար, մերժեց, ես էլ պեդոֆիլ եմ ասել, բայց зато հետո Արա Աբրահամյանից փող ուզեցի՝ վազելով տվեց:

 

Ահա այսպիսի բարոյական կերպար, այսպիսի քաղաքական աշխարհայացք: Եվ պատահական չէ, որ սրան լուսաբանում է միայն Փաշինյան Նիկոլը: Այս կարգի թյուրիմացությանն էլ ո՞վ ուշադրություն կդարձնի: Իհարկե, միայն ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, որի ականջին դուրեկան են սրա ասածները:

 

Մասնավորապես, այսօրվա ասուլիսին սա խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանից, ասաց, որ թալանից զատ նաև երկրի էկոլոգիան է կործանել, ասաց, որ Փաշինյանից դժգոհում են նրանք, ովքեր զրկվել են կերակրատաշտից և այլն: Մի խոսքով, կատարյալ գրանտակերի ասուլիս, և այս հարբեցողին էլ կարելի է ինչ-որ չափով գրանտակեր համարել, այն տարբերությամբ, որ գրանտակերը գրանտային ծրագիր է գրում, գրանտ ստանում և կատարում գրանտատուի այլասերված կամքը՝ քարոզելով միասեռականություն, խաղաղասիրություն կամ ադրբեջանական կինոարվեստ, իսկ սա գրանտ կպցնում է առանց որևէ ծրագիր գրելու, այն է՝ հրապարակավ կպնում է մեկին, ով փող տալ չի սիրում, որպեսզի հաջորդ օրը մեկ այլ փողատիրոջից իր ուզածը պոկի, ինչպես դա արեց Արա Աբրահամյանի պարագայում:

 

Ահա այսպիսին է Հախվերդյան Ռուբոն, սա է հայկական բարդի դեմքն այսօր…






Դիտումների քանակ 54343


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Այրվող արխիվների ծուխը

Այրվող արխիվների ծուխը

Հունիսի 28, 2018


«Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները թերևս առաջինն էին հայ մեծահարուստներից, որոնք ինքնակամ ...

«Шоколадные отношения», թե՞ նոր տանիք

«Шоколадные отношения», թե՞ նոր տանիք

Մայիսի 10, 2018


Գլխավորն այն է, որ հեղափոխական Նիկոլի կառավարությունը, եթե իրականում ժողովրդավարական է, պետք է որ փակի «Գրանդ հոլդինգ» խայտառակ...

Հախվերդյանն ու՞մ երգն է երգում

Հախվերդյանն ու՞մ երգն է երգում

Մայիսի 12, 2017


Այսօր Ազատության հրապարակում «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավի ամփոփիչ միտինգ-համերգն էր: Այդ համերգին երգելու էին հրավի...

Հախվերդյան Ռուբոն բացահայտել է Ռիտա Սարգսյանի անգրագիտությունը

Հախվերդյան Ռուբոն բացահայտել է Ռիտա Սարգսյանի անգրագիտությունը

Նոյեմբերի 22, 2016


Իր արևին երգահան, երգիչ, բարդ և այլն, և այլն Ռուբեն Հախվերդյանն ակտիվ քաղաքական դիրքորոշում ունի: Նա ընդդիմադիր է, ժամանակին դա...

Վարդանյանի զավակներն ինչ տեսել, այն էլ սովորել են

Վարդանյանի զավակներն ինչ տեսել, այն էլ սովորել են

Ապրիլի 30, 2015


«Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահից հետո նրա որդիները հոր ժառանգությունը տնօրինելու հարցում որոշեցին հ...

Վարդանյանների երկու կոպեկն ընդդեմ հայերի առողջության

Վարդանյանների երկու կոպեկն ընդդեմ հայերի առողջության

Ապրիլի 8, 2015
1

Ամեն օր հեռուստաէկրաններից մեզ ցուցադրում են «Գրանդ քենդի» ընկերության գովազդը: Այս ընկերությունն իրեն ներկայացնում է որպես ազգ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ