Խայտառակություն առանց մեկնաբանության

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Հուլիսի 20, 2020
Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Գևորգ Միրզայան

 

Հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է ոչ միայն որպես շարունակվող հրաձգություն սահմանին, այլ նաև որպես քաղաքական ու հասարակական ակցիաներ, որոնք երկու կողմերից նախաձեռնվում են միմյանց դեմ։ Եվ այդ շարունակությունները ցուցադրում են այդ հակամարտության բարձիթողիության աստիճանն ու նրա վտանգավորությունը ինչպես հայկական ու ադրբեջանական, այնպես էլ հարևան երկրների հասարակությունների համար։

 

Եզն ու Արջերը

 

Սովորաբար տարածաշրջանային հակամարտությունները (հատկապես նրանք, որոնք տեղի են ունենում մեծ տերություններից որևէ մեկի մատույցներում) վերածվում են արտաքին խաղացողների պրոքսի-պատերազմների, և ուռճացվում են ի հաշիվ այդ խաղացողների գործողությունների։ Բայց ո՛չ հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Այստեղ «եզը», որն աշխատում է լարվածության աճի վրա, միայն Թուրքիան է։ Այդ հակամարտության օգնությամբ Թուրքիան փորձում է ցուցադրել իր մկանները Կովկասում, այն դիտարկում է որպես Երևանի հետ իր քաղաքական-պատմական դիմակայության մաս, ինչպես նաև որպես Բաքվի հետ ոչ իրավահավասար միության գրավական։

 

Բայց անգամ թուրքերի համար գոյություն ունի սրացման որոշակի սահման, որից այն կողմ նրանք չեն գնա՝ թեկուզև այն պատճառով, որ Անկարան կհայտնվի չափազանց տհաճ ճանկերում։ Եթե հակամարտությունը հասնի բաց պատերազմի աստիճանի (կարևոր չէ՝ Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում), ապա Էրդողանը ստիպված կլինի ընտրություն կատարել ռուսական զորքերի հետ, որոնք երաշխավորում են երկու տարածքների անվտանգությունը, ուղղակի ռազմական բախման և հանրային նվաստացման միջև՝ նահանջի և դեմքը կորցնելու պատճառով։ Այստեղ Սիրիա չէ, այլ ազդեցության ռուսական ոլորոտ, և Կրեմլը հազիվ թե պատրաստ կլինի պայմանավորվել Էրդողանի հետ Թուրքիայի ինչ-որ սահմանափակ ռազմական էքսպանսիայի մասին։

 

«Իսկ «Արջերը» հակամարտությունում անհամեմատ ավելի շատ են

 

Ինքը՝ Ռուսաստանը, միայն Հայաստանի դաշնակիցը ՀԱՊԿ գծով, Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո անկախության ոչ ֆորմալ երաշխավորը չէ, այլև Ադրբեջանի կարևոր գործընկերն է, դրա համար էլ չի ցանկանում սրել հակամարտությունն այն աստիճանի, երբ պարտավոր կլինի ընտրություն կատարել հօգուտ Հայաստանի։

 

Միացյալ Նահանգները՝ նույնպես, որն, իհարկե, միշտ պատրաստ է վատություն անել Մոսկվային և նրա սահմանների մոտ լարվածության օջախ ստեղծել (Ուկրաինայում կամ Միջին Ասիայում՝ օրինակ), բայց որն, այնուամենայնիվ, չի փորձում մոտեցնել հայ-ադրբեջանական պատերազմը։ Եվ բանն այստեղ ոչ այնքան հզոր հայկական լոբբին է Վաշինգտոնում, որքան Արևմուտքի վիթխարի ներդրումները Ռուսաստանի շրջանցմամբ Ադրբեջանից Եվրոպա արտահանական խողովակաշարերի կառուցման մեջ։ Պատերազմը կոչնչացնի այդ ենթակառուցվածքը (դա կանեն կամ հայերը, որոնք շահագրգռված են Ադրբեջանի ռազմավարական օբյեկտների խոցմամբ, կամ ռուսաստանցի զինվորները հայերի ձեռքով, իսկ պատերազմի սպառնալիքն ինքնին այդ խողովակաշարերը կդարձնի անհուսալի, ուստիև՝ ոչ գրավիչ գազի եվրոպացի մատակարարների համար։

 

Իսկ ինչ վերաբերում է Բաքվին սպառազինությունների հիմնական մատակարարներից մեկին՝ Իսրայելին, ապա նա խորապես թքած ունի հայ-ադրբեջանական քաշքշուկի վրա։ Նա սպառազինում է Ադրբեջանին Իրանի հետ ապագա ռազմական հակամարտության նպատակով, դրա համար էլ շահագրգռված չէ, որպեսզի այդ սպառազինությունները ոչնչացվեն հայերի կողմից։

 

Այնպես որ, հակամարտության կրակին հիմնական փայտն ավելացնում են իրենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Ե՛վ նրանց էլիտաները, և՛ հարևանի հանդեպ ատելությամբ սնված բնակչությունը։

 

Քաղաքական գործիչների ու տեղի ազգայնականների ջանքերով հայ-ադրբեջանական հակամարտությունը դարձավ երկու անկախ պետությունների կերտման գաղափարախոսական հենարաններից մեկը ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո։ Հայաստանի ողջ արտաքին քաղաքականությունը և ներքինի զգալի մասը պտտվում են Ադրբեջանի հետ դիմակայության շուրջ, ինչպեսև ադրբեջանականինը՝ Հայաստանի շուրջ։

 

Պետությունները վաղուց արդեն հակամարտությունը վարում են խաղի «զրոյական գումար» սկզբունքով. մեկ կողմի ցանկացած շահում (տնտեսական, իմիջային և անգամ մշակութային) դիտարկվում է որպես մյուսի պարտություն։ Այդ տարվածությունը և զրոյական գումարը խանգարում են էլիտաներին հասկանալ, որ երկու պետությունն էլ ապրում են ոչ թե մի ինչ-որ փակ, շուրջը պտտվող տարածքում, այլ հանդիսանում են փոքր բուֆերային պետություններ։ Երեխաներ անտառում, որոնք յռիվ-կռիվ խաղալիս մոռանում են դրա մասին, ինչի պատճառով սկսում են սպառնալ անտառին ու «պլոկում» են անտառապահից։

 

Այսպես, օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Վագիֆ Դարգյահլին (փորձելով վախեցնել Երևանին) հայտարարեց, որ իր երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Հայաստանում գտնվող Մեծամորի ԱԷԿ-ին։ Մեկ անգամ ևս. Կովկասում նոր Չեռնոբիլ (Հայաստանը, Իրանը, Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանն ու անգամ իրեն՝ Ադրբեջանը վարակելով) կազմակերպելու պատրաստակամության մասին հայտարարել է ոչ թե տեղի ակտիվիստը, ոչ թե քաղաքագետն ու անգամ ոչ էլ Ժիրինովսկու ադրբեջանցի անալոգը, այլ երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Մարդ, որը նախարարի կողքին, հնչեցնում է գերատեսչության պաշտոնական տեսակետը։

 

Հայկական կողմն անմիջապես խաղարկեց այդ սխալը. եթե մինչ այդ Երևանում հաճախ ու շատ էին խոսում Մինգյաչաուրի ջրամբարին հնարավոր հարվածի մասին (որի փլուզումը սպառնալիք չի դառնա հարևանների համար, բայց կհեղեղի Ադրբեջանի կեսն ու կսպանի բազմաթիվ քաղաքացիականների), ապա այժմ Հայաստանը որոշել է բոլորին ցույց տալ իր պատասխանատվությունը։ Հայտարարել է, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի, նա հաշվի է առնում մյուսների շահերը, և, օրինակ, չի պատրաստվում խփել Ադրբեջանի տարածքում գտնվող նավթագազային օբյեկտներին։ «Մենք կարծում ենք, որ նավթագազային հաղորդակցությունները, որոնք անցնում են այդ շրջանով, պատկանում են միջազգային ընկերություններին, և այդ ընկերությունները պետք է վստահ լինեն, որ Հայաստանը անվտանգության երաշխավոր է, այլ ոչ թե սպառող»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

 

Օտար ավազատուփերում

 

Սակայն ամենամեծ ներդրումը հակամարտության հրդեհում, այնուամենայնիվ, մտցնում է բնակչությունը։ Էլիտաների հրահրած ատելության մակարդակը հարևանների հանդեպ երկու երկրներում հասել է այնպիսի աստիճանի, որ «ծնողներն» այլևս չեն վերահսկում իրենց զավակների վարքագիծը։

 

Եվ բանն անգամ այն չէ, որ մարդիկ մարդկային ռեսուրսների ու էներգիայի վիթխարի քանակություն են ծախսում այդ ատելության վերարտադրման ու աստիճանը բարձրացնելու համար։ Հասարակություններում (ադրբեջանականում ավելի շատ, հայկականում՝ մի փոքր ավելի քիչ) գրեթե կորել է պատերազմի վախը։ Հայ շարքային քաղաքացիները վստահ են, որ իրենց բանակը (որի պոտենցիալը քանակական կազմի և սպառազինությունների տեսակետից լրջորեն զիջում է ադրբեջանականին) կքշի հարևաններին այնպես, ինչպես քշել է 90-ականներին՝ միևնույն ժամանակ մոռանալով, որ այժմ դրսում արդեն 2020 թվականն է։

 

Իսկ ադրբեջանական հասարակությունը վստահ է, որ երկրի՝ նավթադոլարներով արդիականացված զինված ուժերը հեշտությամբ բլիցկրիգ կիրականացնեն Ղարաբաղում՝ մոռանալով այն մասին, որ, բացի հզոր ղարաբաղյան պաշտպանությունը հաղթահարելու անհրաժեշտությունից՝ նրանք ստիպված են լինելու բախվել ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական զինված ուժերի հետ։

 

Ուստի, և՛ Երևանում, և՛ Բաքվում տեղի իշխանությունները (որոնք, այնուամենայնիվ, հասկանում են, թե ինչ կարելի է անել, իսկ ինչ՝ ոչ) ստիպված են ինչ-որ կերպ հաշվի նստել այդ ատելության հետ։ Եվ եթե հայկական կողմը դեռ ինչ-որ կերպ կարող է զսպել հանրային պոռթկումներն ի հաշիվ այն բանի, որ առայժմ շահավետ ստատուս-քվո ունի ղարաբաղյան հակամարտությունում (տարածքը հսկում են հայերը), ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար վիճակն անհամեմատ ավելի բարդ է։ Ռևանշիստական տրամադրված բակչությունը դուրս է գալիս փողոցներ, ներխուժում խորհրդարան և ագրեսիվորեն պահանջում նրանից վերադարձնել Ղարաբաղը, այսինքն՝ կատարել երկրի բնակիչների և Ալիևների գերդաստանի միջև հանրային պայմանագրի կարևոր կետը։

 

Եվ մի բան է, երբ հայ-ադրբեջանական հանրային քաշքշուկները վերաբերում էին բացառապես այդ երկու երկրներին կամ տեղի էին ունենում ինտերնետի տարածքում, բայց դրանք, մետաստազների պես, սկսում են կպչել նաև հարևան երկրներին։

 

Մոսկվայում՝ քաղաքում, որը հայտնի է իր բազմամշակութայնությամբ՝ այդ բառի լավ իմաստով, սկսվել են ծիրանի պատերազմներ։ Սկզբում ադրբեջանցի ակտիվիստները խցիկների առջև տրորում էին հայկական ծիրանը, իսկ հետո «Ֆուդ Սիթի» ամենախոշոր մեծածախ մթերային շուկան, որի տերերը Ադրբեջանից սերածներ են, ադրբեջանական ԶԼՄ-ների ծափահարությունների ներքո հրաժարվեց ընդունել Հայաստանից ծիրանով բեռնված բեռնատարները։ Այո, ծիրանները մոսկվահայերի ուժերով իրացվեցին քաղաքի այլ շուկաներում, սակայն ռուսաստանյան և հատկապես Մոսկվայի իշխանությունների համար այս իրավիճակը պետք է լուրջ ազդանշան լինի։ Հայերի և ադրբեջանցիների քաշքշուկները պատանդ են դարձրել մայրաքաղաքի մթերային ապահովման հատվածը, որը, ճիշտն ասած, ռազմավարական ճյուղ է։

 

Եվ եթե անտառապահը վերջապես չգա ու չբացատրի երեխաներին, որ կռիվ-կռիվ խաղալ՝ շուրջն ամեն բան կործանելով, կարելի է բացառապես սեփական ավազատուփ-պետություններում, ապա տխմարների այդ խաղերը կարող են լիովին հրկիզել ողջ անտառն ու վնասել նրա բոլոր բնակիչներին։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 5867


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Հուլիսի 31, 2020


Աշխարհը «մեծ աղետից» փրկելու համար համաշխարհային ողջ հանրությանն այսօր անհրաժեշտ է ստիպել Հայաստանին հեռանալ «օկուպացված տարածք...

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Հուլիսի 20, 2020


Թուրքիան պատրաստվում է այսպես կոչված Սիրիական ազատ բանակի գրոհայինների նետել Ադրբեջան (հասկանալի է՝ հայկական զինված ուժերի դեմ ...

Ադրբեջանի վերջը մոտենում է

Ադրբեջանի վերջը մոտենում է

Հուլիսի 18, 2020


Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն զայրացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը։ ԻՀՊԿ մարտիկները այդ ...

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հուլիսի 17, 2020


Երբ գրվում են այս տողերը, իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին նորից սրվել է։ Ընթերցողներին հի...

Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Հուլիսի 15, 2020


Կիևը հանկարծ միջամտել է հակամարտությանը Հարավային Կովկասում՝ հայերից պահանջելով պահպանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությու...

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Հուլիսի 14, 2020


Այսօր Հայաստանը զոհեր ունեցավ: Թշնամու կրակից զոհվեցին մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Փալյանը, ժամկետային զինծառայողն...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Հուլիսի 6, 2020


Եվրոպական բյուրոկրատիան վարկաբեկել սպառնացող «հետաքրքրական» սկանդալ է ծավալվում այժմ Սլովակիայում։ Օրերս Աշոտ Գրիգորյանը (ֆիզիկ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Հունիսի 17, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Ազգային ժողովում ասաց, որ պիտի քանդի Ադրբեջանի հասարակությունը: Բնականաբար, նա այդպիսի նպատակ չունի, քանի...

Հարությունյան Արայիկը սիրաշահում է Փաշինյան Նիկոլին

Հարությունյան Արայիկը սիրաշահում է Փաշինյան Նիկոլին

Հունիսի 4, 2020


Հարությունյան Արայիկը կատաղի ռեֆորմներ է սկսել Արցախում, բնականաբար, Փաշինյան Նիկոլի սրտով: Այս խայտառակությունը փակել է Արցախի...

Ղարաբաղի արտաքին քաղաքականության իրավունքը փոխանցվեց Սորոս Ջորջին

Ղարաբաղի արտաքին քաղաքականության իրավունքը փոխանցվեց Սորոս Ջորջին

Մայիսի 29, 2020


Ինչպեսև կանխատեսվում էր, Հարությունյան Արայիկի հաղթանակով Ղարաբաղը կկորցնի իր սուբյեկտայնությունը։ Ասպես, отец-героин-ը այսօր վ...

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Մայիսի 28, 2020


Արցախի նախագահ աշխատող Հարությունյան Արայիկն այն խայտառակություններից է, որոնց Ռուսաստանում անվանում են отец-героин: Սա հինգ եր...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Հարությունյան Արայիկ՝ խայտառակություն խայտառակած Արցախ աշխարհի

Հարությունյան Արայիկ՝ խայտառակություն խայտառակած Արցախ աշխարհի

Մայիսի 21, 2020


Հարությունյան Արայիկն այսօր ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը: Երդմնակալությունը տեղի ունեցավ Շուշիում Հայաստանից ժամանած դասալի...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է

Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է

Մայիսի 13, 2020


Անդրկովկասում և նրա շուրջ վերջին շաբաթների իրադարձությունների վերլուծությունը տագնապահույզ մտքի առիթ է տալիս առ այն, որ ամենամո...

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Մայիսի 10, 2020


Թուրքիայի Քայսերիի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հայագետ-գիտնական Գաֆար Չախմաղլին ընտրվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (...

Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Ապրիլի 23, 2020


Լեռնային Ղարաբաղի նորընտիր ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ