Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հուլիսի 17, 2020
Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Արտաշես Գեղամյան

 

Երբ գրվում են այս տողերը, իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին նորից սրվել է։ Ընթերցողներին հիշեցնենք, որ հուլիսի 12-ին սկսված մարտական բախումները հայ-ադրբեջանական սահմանին շարունակվել են հաջորդ երկու օրերին, համեմատաբար հանգիստ իրավիճակ է եղել ս.թ. հուլիսի 15-ին։ Սակայն հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ին սկսել են գնդակոծել Այգեպար և Մովսես սահմանամերձ գյուղերը, իսկ հետո ականանետերով և Д-30 հաուբիցներով սկսել են գնդակոծել Նորաշեն, Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերն ու Բերդ քաղաքը Հայաստանի տարածքում։ Իրավիճակը նորից կտրուկ սրվել է։ Չեմ խորանա հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանա-թուրքական ռազմական ստրատեգների՝ մանրակրկիտ մտածված սադրանքի մանրամասները նկարագրելու մեջ, որը կոնկրետ նպատակ է հետապնդում՝ պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ՝ Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հեռանկարով։ Կրկնեմ միայն հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի գնահատականը՝ տրված Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից. «Ադրբեջանի գործողությունները ռազմական ագրեսիայի բացահայտ փորձեր են»։ Իմ կարծիքով՝ ներկայում շատ ավելի կարևոր է պարզել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դրդապատճառները։

 

Հիշեցնեմ ընթերցողներին, որ ռուսաստանյան հայրենասիրական REGNUM տեղեկատվական գործակալությունը 2020թ. մայիսի 13-ին հրապարակեց իմ «Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է», ս.թ. մայիսի 23-ին՝ «Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ» հոդվածները, իսկ ս.թ. հուլիսի 3-ին հրապարակվեց հոդվածս՝ «Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման» վերնագրով։ Մեջբերում կատարեմ միայն առաջին և երրորդ հոդվածների անոտացիաներից. «Ադրբեջանա-թուրքական զինվորականությունը, օգտվելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջատար տերությունների զբաղվածությունից, հերթական սպանդը կսանձազերծի Ադրբեջանի և Արցախի Հանրապետության զինված ուժերի դիմակայության գծում։ Իմանալով ժամանակակից նեոօսմանների նենգությունը՝ պետք է սպասել սադրանքների շարքի հայ-ադրբեջանական սահմանին, Նախիջևանի շրջանում»։ Եվ ահա տողեր վերջին հոդվածի անոտացիայից. «Հարավային Կովկասի տարածաշրջանին սպառնում է լայնածավալ արյունահեղ պատերազմի վերսկսման վտանգը։ Իլհամ Ալիևի կոռուպցիոն ռեժիմը, իր երկրի հասարակայնության ուշադրությունը օրախնդիր հարցերից շեղելու համար, որոնք ավելի են խորացել կորոնավիրուսի համավարակով և նավթի գների անկմամբ, ինչպես նաև երկրում տիրող համատարած կոռուպցիայով և նրա կլանի առասպելական հարստացմամբ, ստիպված է լինելու պատերազմ սադրել։ Իսկ Նիկոլ Վովաևիչը ստիպված է լինելու այս հարցում օժանդակել «կոռուպցիայի գծով իր ուսուցչին»։ Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է կշտամբել ինձ այն բանում, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան նախաձեռնվել է ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին Նախիջևանի շրջանում, այլ Ադրբեջանի ու Հայաստանի պետական սահմանի Թովուզ - Տավուշ հատվածում։ Եվ նա, անշուշտ, իրավացի կլինի, բայց փաստ է մնում այն, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան մանրակրկիտ պլանավորված էր թուրք ռազմական ստրատեգների և նրանց ձեռքի տակ գտնվող ադրբեջանցի վայ-մարտիկների կողմից։ Իսկ ինչ վերաբերում է Նախիջևանի շրջանում ռազմական ագրեսիա սանձազերծելուց Ադրբեջանի զերծ մնալուն, ապա այդ մասին՝ մի փոքր ավելի ուշ։

 

Փորձենք անաչառ մոտեցմամբ պարզել թուրք-ադրբեջանական ռազմական բազեների ագրեսիվ ռազմական գործողությունների ալգորիթմը։ Այսպես, ս.թ. հուլիսի 14-ին Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարեց Ադրբեջանի բանակին լիակատար աջակցության մասին Հայաստանի հետ սահմանամերձ հակամարտությունում։ Թուրքիան և նրա բանակը պատրաստ են մինչև վերջ աջակցել Ադրբեջանին Հայաստանի ագրեսիայի դեմ պայքարում, որն օկուպացրել է ադրբեջանական հողերի մի մասը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը. «Մենք կլինենք Ադրբեջանի ԶՈւ կողքին, կաջակցենք մեր եղբայրներին «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքին համապատասխան»։ Նշենք, հարգելի ընթերցող, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի այս հայտարարությունն արվել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած ռազմաշունչ կոչերից տառացիորեն մի երկու ժամ հետո, որը, ինչպես տեղեկացվում է ս.թ հուլիսի 14-ին «Անադոլու» թուրքական տեղեկատվական գործակալության կայքում հրապարակված՝ «Թուրքիան չի հապաղի Ադրբեջանին աջակցության հարցում» վերնագրով հոդվածում, ասել է. «Թուրքիան վճռականորեն դատապարտում է Հայաստանի գրոհները բարեկամական և եղբայրական Ադրբեջանի դեմ։ Այդ հարձակումը իրադարձություն է, որը դուրս է գալիս Հայաստանի շրջանակներից։ Նպատակն այն է, որ խոչընդոտի կարգավորմանը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ստեղծվեն հակամարտության նոր օջախներ տարածաշրջանում»: Առայժմ չենք մեկնաբանի Էրդողանի խոսքերն այն մասին, թե «այդ հարձակումն իրադարձություն է, որը դուրս է գալիս Հայաստանի շրջանակներից», այլ կներկայացնենք որոշ ոչ անհայտ քաղաքագետների բավական մտահոգիչ արտահայտությունները։ Այսպես, ս.թ. հուլիսի 15-ին ռուսաստանցի քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն հանդես եկավ բավական կասկածելի, եթե չասենք՝ սադրիչ հայտարարությամբ, որը եթեր հեռարձակվեց You Tube պորտալում՝ «Սկսվե՛ց. հայ-ադրբեջանական անակնկալը մնացյալ աշխարհին։ Բաքու-Ջեյհան գազատարը հարվածի տակ է» վերնագրով, որում նա, մասնավորապես, խոսել է այն մասին, որ Թովուզի շրջանը «կարևորագույն ռազմավարական տեղամաս է ոչ միայն Ադրբեջանի, այլև, գուցե, Եվրասիայի ու առհասարակ համաշխարհային տնտեսության համար։ Հենց այդ նեղ՝ 35-40 կմ միջանցքով են անցնում Ադրբեջանի և Եվրոպայի համար կարևորագույն երեք էներգատարները։ Դրանք, առաջին հերթին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա (որը հասնում է Վրաստանի սևծովյան նավահանգիստներ) նավթատարերը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարն են: Բացի այդ, այդտեղ՝ այդ նույն նեղ միջանցքում են գտնվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Բաքու-Թբիլիսի ավտոճանապարհը»,- մուալիմ Մաքսիմն այնուհետև տրտնջում է, թե (մարտական բախումների ընթացքում) հայերը գրավել են գերիշխող բարձունք Թովուզի շրջանում, որտեղից կարելի է ականանետերի և հաուբիցների կամ համազարկային կրակի համակարգերի օգնությամբ գնդակոծել ահա այդ կենսականորեն կարևոր հաղորդակցությունները, որոնք ապահովում են Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը, բոլոր փողերը, որոնք հայտնվում են Ադրբեջանում, գալիս են ահա այս նեղ միջանցքի հաշվին։ Եվ հիմա այդ միջանցքը լիովին գնդակոծվում է հայկական բանակի կողմից։ Ուրեմն, հայերն Ադրբեջանի կոկորդին արդեն նշտար են պահում և մեկ ակնթարթում կարող են կտրել այն, ու Ադրբեջանը կհայտնվի ծանրագույն իրավիճակում»։ Տպավորություն է ստեղծվում, թե մուալիմ Մաքսիմի առջև թուրք-ադրբեջանական զինվորականությունը խնդիր է դրել, արծարծելով այս բացահայտ անհեթեթությունն, իբր, Հայաստանի ԶՈւ հեռուն գնացող մտադրությունների մասին, ինչ-որ կերպ հարթել թուրք սուլթան Ռեջեփի ու նրա պաշտպանության նախարարի մեկ օր առաջ հնչեցրած բացահայտ սադրիչ հայտարարությունները։ Իսկ նեոօսմանյան բազեների հայտարարությունների սադրիչ լինելը հատկապես անհերքելի էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի զուսպ հայտարարությունների ֆոնին՝ ս.թ. հուլիսի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ տեղի ունեցած հեռախոսային բանակցություններից հետո։ Այնուհետև հաջորդեց ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որում ասվում էր այն մասին, որ, քննարկելով իրավիճակի սրացումը ընդհանուր սահմանին, «ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, հանդես բերել զսպվածություն՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկությունները»։ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում նաև «ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի շփումներում ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ռուսական կողմը նաև նշել է այն բանի կարևորությունը, որ Մինսկի խմբի բոլոր անդամները (Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա և Թուրքիա – Ա.Գ.) պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծվող իրավիճակի գնահատականների հարցում և խուսափեն այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են առաջ բերել լրացուցիչ լարվածություն» (ընդգծումն իմն է – Ա.Գ.): Բայց չէ՞ որ ՌԴ ԱԳՆ այս հայտարարությունն արվել է ստեղծվող իրավիճակի գնահատականի հարցում Թուրքիայի անպատասխանատու, ավելին՝ լարվածության աճ սադրող մոտեցման դրսևորումից մեկ օր առաջ։ Թուրք-ադրբեջանական զինվորականության մտադրություններն ավելի ամբողջական ներկայացնելու համար կատարենք նաև այլ մեջբերումներ Մ.Շևչենկոյի ելույթից, որը ջանք չի խնայում հիմնավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի անխուսափելիությունը. «Երբ Ադրբեջանը հայտնվի ծանրագույն իրավիճակում, որից գործնականում պատերազմից բացի այլ ելք չի լինի։ Տառացիորեն՝ Թովուզի շրջանում կատարած գրոհով հայկական զորքերը Ադրբեջանին դատապարտում են մեծ պատերազմի»։ Բայց սրանով մուալիմ Մաքսիմի սադրանքները չավարտվեցին։ Նա տրտնջում է, որ Ադրբեջանը լիովին կախված կլինի արտաքին ուժերի կամքից. «ասենք՝ Ռուսաստանի կամքից, որն այնտեղ կանգնած է Հայաստանի թիկունքին, ՀԱՊԿ, հավաքական անվտանգության մասին պայմանագրի գործիքների օգնությամբ վերահսկում է հայկական բանակի գործողությունները»։ Շևչենկոյի կողմնակալությունը հատկապես հակամարտությանը ՀԱՊԿ ներգրավման հարցում սահման չունի, քանի որ նրա ելույթից երկու օր առաջ՝ ս.թ. հուլիսի 13-ին, ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր. «ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի անցկացումը հետաձգվել է անդամ պետությունների հետ լրացուցիչ խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտության հետ կապված՝ այն ձևաչափը որոշելու համար, որում քննարկվելու է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին»։ Ս.թ. հուլիսի 15-ին, ՀԱՊԿ մամուլի քարտուղարի այսքան զուսպ հայտարարությունից հետո, Շևչենկոյի վերոնշյալ հայտարարությունն այլ կերպ, քան կանխամտածված սադրանք չես սահմանի։ Բայց սույն քաղաքագետի ու նրա նմանների անդրկուլիսյան տիկնիկավարների գլխավոր մտահղացումը դուրս է ցցվում այնուհետև. «Այդ գազը ստանում է Թուրքիան։ Թուրքիան այդ գազը վաճառում է Իտալիային, մատակարարում Եվրոպային։ Այդ մատակարարումների դադարեցումը, ասենք թե, նորից ակտուալացնում է «Հյուսիսային հոսք – 2»-ի թեման Հյուսիսային Եվրոպայի համար», որի կառուցման ավարտը չեք պատկերացնի, թե որքան է հակասում ԱՄՆ շահերին։ Մ.Շևչենկոյի հետագա սադրիչ բարբաջանքը կրում է բացահայտ հակառուսական բնույթ, որի հետևից երևում են ոչ միայն թուրք-ադրբեջանական զինվորականության, այլև, մեկ էլ տեսար՝ անդրօվկիանոսյան ռուսատյաց, մեղմ ասած, համախոհների ականջները։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, կատարենք մեկ այլ մեջբերում նրա ելույթից. «Անշուշտ, Ռուսաստանն է, որը վերահսկում է հայկական բանակի, հայ զինվորականների գործողությունները, եթե այդպես չէ, այդ դեպքում առհասարակ անհասկանալի է, թե ինչի է պետք այդ Հավաքական անվտանգության պայմանագիրը»։ Ընթերցողների ուշադրությունը հրավիրենք այն բանին, որ You Tube-ում իր ելույթից մեկ օր առաջ Մ.Շևչենկոն ծավալուն հարցազրույց էր տվել Minval.az ինտերնետ-պարբերականին, որը հրապարակվել է ս.թ. հուլիսի 14-ին «Մաքսիմ Շևչենկո - Minval.az. «Ռուսաստանը կանգնած է Հայաստանի թիկունքին։ Իսկ ազդանշանն ուղարկվում է մեծ մասամբ Թուրքիային» վերնագրով։ Այսպես, Minval.az-ի թղթակցի «Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանն արդյո՞ք հետաքրքրված է վերջին իրադարձություններով» հարցին հետևել է Մ.Շևչենկոյի հայտնությունը. «Ես կարծում եմ՝ վերջին իրադարձությունները շանտաժ են։ Ո՞վ է կանգնած Հայաստանի թիկունքին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, համենայն դեպս, կանգնած է Հայաստանի կողքին։ Ազդանշանն ուղարկվում է ոչ միայն Ադրբեջանին, այլև մեծ մասամբ Թուրքիային։ Անկարան չի կարող չարձագանքել, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի հետ։ Եթե Ադրբեջանն ինչ-որ խնդիրներ ունենա, ապա թուրքերը պարտավոր կլինեն միջամտել, և դա պաշտոնապես ասվել է... Հայաստանն այս ամբողջ աշխարհաքաղաքական նախագծի հրկիզման «նախաձեռնողի» շատ լուրջ դեր է խաղում, բայց, բնականաբար, ոչ իր կամքով։ Նրան խնդրել են դա անել, իսկ նրանք չեն կարող մերժել, մանավանդ եթե դա խնդրել է Մոսկվան»։ Թող ների ինձ հարգելի ընթերցողը այդ քաղաքագետից կատարած այսքան մանրամասն մեջբերման համար, որի «տագնապները» չափից ավելի նման են օրերս տխրահռչակ ռուսատյաց, օվկիանոսի այն կողմից շռայլորեն ֆինանսավորվող 1in.am ինտերնետ-պարբերականի գլխավոր խմբագիր, Հայաստանի Ազգային ժողովի ոչ անհայտ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի հնչեցրած «նախազգուշացումներին»։ Եվ ահա, «Ժողվարչապետի նոր գլխացավը» վերնագրով հոդվածում՝ հրապարակված ս.թ. հուլիսի 15-ին Shame.amհայրենասիրական ինտերնետ-պարբերականում, որի հեղինակն է հայտնի հրապարակախոս Արտյոմ Խաչատրյանը, կարդում ենք. «Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը նոր ուղերձ է հղել իր ղեկավարությանն (նկատի ունի Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը – Ա.Գ.) ու աշխարհին իր գլխավոր մունետիկ ու գաղափարախոս, պեդերաստ (ներկայում նման որակումը ՀՀ-ում բնավ վիրավորանք չէ, այլ ճանապարհ դեպի նիկոլվովաևիչյան «բարձր» արքունիք – Ա.Գ.) բաբաջանյան արմանի միջոցով: Ահա թե ինչ է գրում այս անկախ միասեռականը. «Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի տարածքում օտարերկրյա գազամուղերի և նավթամուղերի անվտանգությունը, առաջխաղացման դեպքում՝ դրանք վերցնի իր անմիջական պաշտպանության տակ։ Օտար տերություններն ու կորպորացիաները պետք է հստակ երաշխիքներ ստանան հայկական կողմերից առ այն, որ մեր գործողությունները որևէ կերպ ուղղված չեն լինելու իրենց ենթակառուցվածքների դեմ։ Սա նուրբ, չափազանց նուրբ խնդիր է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ է դիմել ցանկացած ստորության, այդ թվում՝ կարող է միտումնավոր ստեղծել պայմաններ, որ հայկական զինված ուժերը ուղղակի այլընտրանք չունենան՝ օտարերկրյա ենթակառուցվածքները թիրախավորելու հարցում»։ Ի՞նչ ընդհանուր բան կա մոլի ռուսատյաց Արման Բաբաջանյանի և ռուսաստանցի քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոյի գնահատականներում։ Հայաստանի և Ռուսաստանի այս երկու պայմանական հայրենասերները, իսկ գործնականում՝ կողմնակալ քարոզիչները (մեկը ջանքեր է գործադրում օվկիանոսի այն կողմի պատվերով, մյուսը վարձված է թուրքական և ափշերոնյան սուլթանների կողմից) ներկայացնում են Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ այնպես, որ բանից անտեղյակ ընթերցողների մեջ կարող է սկզբից ևեթ կեղծ կարծիք ստեղծվել, դիցուք. իբր Հայաստանի Զինված ուժերը լուծում են ոչ թե Ադրբեջանի կրակակետերի (որոնք նեոօսմաններին բնորոշ նենգությամբ գոտևորում են Ադրբեջանի սահմանամերձ գյուղերն ու այնտեղից կրակ բացում Հայաստանի սահմանամերձ գյուղերի՝ Այգեպարի, Մովսեսի, Չինարիի, Ներքին Կարմիրաղբյուրի, Բերդ քաղաքի վրա) ճնշման խնդիրը, այլ գնդակոծում են խաղաղ բնակիչներին՝ հետագայում նավթագազային հաղորդակցությունները պայթեցնելու հեռանկարով։ Բարիք է, որ Ադրբեջանի՝ հաուբիցներով, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ականանետերով ու տանկերով հագեցած ուժերի դիրքը հստակ գրանցված է արբանյակային լուսանկարներում։ Պատահակա՞ն է արդյոք միանգամայն նույնական նման գնահատականների՝ ռուսաստանցի և հայ գործիչների «ահուսարսափիկների» ու կոչերի հնչեցումը։ Բնա՛վ ոչ։ Նրանց գործողությունները կրում են բացահայտ հակառուսական և հակահայկական ուղղվածություն։ Հայ պերսոնաժի պարագայում ամեն բան հասկանալի է։ Տողերիս հեղինակը քանիցս բացահայտել է Արման Բաբաջանյանի՝ սորոսյան այդ թոշակառուի, Հայաստանի ԼԳԲՏ հանրույթի իրավունքների նախանձախնդիր պահապանի հակազգային, ռուսատյաց էությունը։ Նրա ռուսաստանցի եղբայրակցի արտաքին քաղաքական կողմնորոշումն ու կողմնակալությունը՝ բնավ ո՛չ Ռուսաստանի բարյացակամների կողմից, հնարավորինս սպառիչ կերպով պարունակվում են Մ.Շևչենկոյի You Tube-յան և Minval.az ինտերնետ-պարբերականի նշյալ հարցազրույցներում։

 

Հարգելի ընթերցող, ոչ մի կասկած չի հարուցում նաև այն, որ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի բացահայտ փորձը Ռուսաստանի հարավային մատույցներում անկայունության գոտու ստեղծման, ռազմատենչ թուրք սուլթան Ռեջեփի կողմից Մեծ Թուրանի (նոր Օսմանյան կայսրության մետրոպոլիայի տեսքով) կերտման նեոօսմանյան նկրտումների իրագործման համար նպաստավոր պայմանների ապահովման մանրակրկիտ մտածված ծրագրի ընդամենը մեկ օղակն է։ Ադրբեջանի դերը նեոօսմանյան այս սցենարում հնարավորինս պարզ է. ցանկացած միջոցներով ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ընդհուպ մինչև ռազմական ագրեսիայի նախաձեռնումը հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ։ Այնուհետև՝ նպատակաուղղված տեղեկատվական պատերազմի վարում, որն իր առջև նպատակ է դնում վարկաբեկել ռուս-հայկական ռազմավարական դաշինքը, ՀԱՊԿ-ը, ստեղծել հակառուսական հիստերիայով ուղեկցվող տեղեկատվական ֆոն, ինչի արդյունքը պետք է դառնա Գյումրիից ռուսական 102-րդ ռազմակայանի, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ զորքերի վարչության չորս սահմանապահ ջոկատների և Երևանից «Էրեբունի» ռուսական ռազմաօդային բազայի դուրսբերումը։ Իսկ այդ ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ հետագա գործողությունների փոխադարձ համաձայնեցմամբ կարվի ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ը Հայաստանը վերցնի «իր պաշտպանության տակ»։ Ներկայում ԱՄՆ-ը միայն առաջին հայացքից է զբաղված իր ներքին խնդիրներով, այնինչ երկարաժամկետ ռազմավարական նպատակները մեր տարածաշրջանում անփոփոխ են։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ ՀՀ ճակատագրի հանդեպ ԱՄՆ «հայրական հոգատարության» կոնկրետ դրսևորմանը։ Այսպես, ս.թ. հուլիսի 10-ին RT ինտերնետ-պորտալը հրապարակեց Յուլյա Գուրեևայի հոդվածը՝ «Պետդեպարտամենտը խորհրդական կվարձի Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար» վերնագրով, որտեղ ասվում է այն մասին, որ. «ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ վարձել, որը կօգնի Հայաստանի կառավարությանը՝ պայքարել կոռուպցիայի դեմ։ Նա պետք է համագործակցի հանրապետության արդարադատության նախարարության հետ և նպաստի բարեփոխումների առաջմղմանը։ RT-ն ծանոթացել է ԱՄՆ պետդեպարտամենտի պայմանագրին, որում, մասնավորապես, գրված է. «Խորհրդականը աջակցություն կցուցաբերի Հայաստանի կառավարությանը նոր հակակոռուպցիոն մարմինների (այդ թվում՝ կազմավորման գործընթացում գտնվող Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի) ստեղծման և դրանց արդյունավետության բարձրացման հարցում։ Այդ հաստատությունները կհետաքննեն կոռուպցիայի դեպքերը և պատասխանատվության կկանչեն կոռուպցիոներներին... Կիրականացնի պատրաստում, ուսուցանում, ինչպես նաև կտրամադրի տեխնիկական այլ աջակցություն արդարադատության նախարարությանը, Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեին (երբ այն ստեղծվի) և քրեական արդարադատության այլ համապատասխան ինստիտուտներին հարցերի լայն շրջանակով՝ միևնույն ժամանակ առաջնահերթ ուշադրություն հատկացնելով կոռուպցիայի դեմ պայքարին բարձր մակարդակով»,- տեղեկացնում են ԱՄՆ պետդեպարտամենտում։ Նշենք, որ խորհրդականը կզբաղվի քննիչների համար ԱՄՆ ուսումնական ուղևորությունների, թրենինգների կազմակերպմամբ և Վաշինգտոնի կողմից նախագծերի ֆինանսավորման կառավարմամբ։ Այս նպատակների համար ԱՄՆ-ը պատրաստ է ծախսել մինչև $10 մլն։ Եվ վերջապես, ինչպես ընդգծում են գերատեսչությունում, այդ պաշտոնին կարող են հավակնել միայն ամերիկյան քաղաքացիները։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2020թ. փետրվարի 4-ին այդ նույն RT ինտերնետ-պորտալում հրապարակվել էր Յուլյա Գուրեևայի մեկ այլ հոդվածը՝ «Պետդեպարտամենտը մտադիր է խորհրդական վարձել Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում» վերնագրով։ Հայտարարված խնդիրները, որոնցով զբաղվելու է ամերիկացի խորհրդականը, նույնն են, ինչ և Հայաստանի պարագայում։ Միայն թե այս նախագծի ֆինանսավորումը կազմելու է $22 մլն։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո անշեղորեն իրականացնում է անդրօվկիանոսյան ստրատեգների՝ հայոց պետականության հիմքերը քանդելու և երկիրն արտաքին, դիցուք՝ ԱՄՆ-ի կառավարման տակ մտցնելու պլանը։ Հայաստանի ազգային շահերին այս դավաճանության մեջ ԱՄՆ-ը հենվում է իր դրածոյի՝ Նիկոլ Փաշինյանի, սորոսյան լափակերներից, ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստներից (Արման Բաբաջանյան և КО) կազմված նրա թիմի և «Կյանքի խոսք» կրոնական տոտալիտար աղանդի անդամների վրա։ Թուրք սուլթան Ռեջեփի նախաձեռնած և ափշերոնյան սուլթան Իլհամի իրականացրած սադրանքն ադրբեջանա-հայկական սահմանին, որը վերաճել է նրանց կողմից ռազմական ագրեսիայի, վերջնարդյունքում, կրկնում եմ, ուղղված է Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանին հատկացված է մի տեսակ մատաղացու գառան դեր թուրք սուլթանի նեոօսմանյան նկրտումներում։ Հատկանշական է, որ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ս.թ. հուլիսի 16-ին ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում նորից կրկնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին ուղղված կոչը, որն ավելի վաղ հնչել էր ՌԴ ԱԳՆ հայտարարությունում, այն է. «Այժմ միջազգային ողջ հանրության առաջնահերթ խնդիրն է՝ արագ կանգնեցնել այն, ինչ տեղի էր ունենում վերջին երկու օրում (Ադրբեջանի և Հայաստանի սահմանին – խմբ.)»։ «Այս առնչությամբ շատ կարևոր է այն պետությունների կշռադատված դիրքորոշումը, որոնք էլ հանդիսանում են Մինսկի խմբի մասնակիցներ, իսկ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միավորում է անհամեմատ ավելի մեծ թվով պետություններ, քան միայն երեք համանախագահներն են։ Այն երկրները, որոնք շրջապատում են, որոնք սահմանակից են այդ տարածաշրջանին (խոսքն, անկասկած, Թուրքիայի մասին է – Ա.Գ.), պետք է առավելագույն կշռադատվածություն դրսևորեն, այդ թվում հանրային հռետորաբանությունում»։ Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի այս խոսքերը կրկնակի նախազգուշացում են Թուրքիային իր ապակառուցողական գործողությունների անթույլատրելիության մասին, որոնք էլ ավելի են թեժացնում լարվածությունը հայ-ադրբեջանական ռազմական բախման գոտում՝ միաժամանակ անուղղակիորեն հաստատելով իմ եզրահանգումը Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի իսկական հրահրողի մասին:

 

Դե ինչ, թուրք-ամերիկյան ստրատեգները վատ չաշխատեցին, սակայն հաշվի չառան գլխավորը, դիցուք. եթե Թուրքիայի կողմից ոգեշնչված և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը պատերազմ է «օկուպացված տարածքների» ազատագրման համար, ապա Հայաստանի ու Արցախի համար դա պատերազմ է հանուն Հայրենիքի պահպանության։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանի Զինված ուժերի զինվորներն ու սպաները ցուցադրում են անձնուրացության և հերոսության իսկական օրինակներ, որովհետև շատ լավ հասկանում են, որ մեր Հայրենիքի պաշտպանության գործն արդար է, հաղթանակը մերն է լինելու։

 

Հետգրություն

 

Ընթերցողն այդպես էլ չստացավ այն հարցի պատասխանը, թե ինչու էի REGNUM հայրենասիրական տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ նախորդ հոդվածներում կանխատեսել Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական ագրեսիայի սանձազերծումը Նախիջևանի շրջանում։ Խոստովանում եմ, որ Ադրբեջանի՝ Նախիջևանի շրջանում տեղակայված զինված ուժերի սպառազինությունների մոլի մրցավազքը, այնտեղ Թուրքիայի երրորդ ցամաքային հետևակային բանակի ընտիր ստորաբաժանումների առկայությունը, ադրբեջանա-թուրքական զինվորականության՝ իրենց մասշտաբներով աննախադեպ զորավարժությունները հայ-ադրբեջանական սահմանի այս տեղամասում ինձ բերում էին այն մտքին, որ ռազմական ագրեսիան կսկսվի հենց Նախիջևանից։ Խոստովանում եմ՝ սխալվում էի, որովհետև հաշվի չէի առել Հայաստանի պետական սահմանի այդ հատվածի անսասանության համար բախտորոշ մի մանրամասն, դիցուք. այստեղ հայկական պետական սահմանը պահպանում են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության սահմանապահ ջոկատները, և սահմանապահ բոլոր ուղեկալներում ծածանվում է ռուսական եռագույնը, որն էլ սառեցնում է նեոօսմանյան բազեների ռազմատենչ ավյունը։ Ընդունելով սխալ կանխատեսումս՝ անկեղծ ասեմ, որ հպարտության զգացում եմ ապրում ռուս-հայկական ռազմավարական դաշինքի համար, որն անսասան է, որքան էլ որ ջանքեր թափեն 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման հետևանքով իշխանությունը զավթած հակազգային ուժերը, որոնք իրենց անդրօվկիանոսյան ուղեվարների թելադրանքով քանդում են Հայաստանի անկախ Հանրապետությունը։ Սակայն Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է, և ես համոզված եմ, որ իմ այս կանխատեսումն անսխալական է։

 

Աղբյուրը՝ ИА REGNUM






Դիտումների քանակ 33566


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. ժողվարչապետը կրկին քաշվելու եզրին է

SOS. ժողվարչապետը կրկին քաշվելու եզրին է

Սեպտեմբերի 28, 2020


Ժողվարչապետ աշխատող խայտառակությունը մինիատյուրային Ղազարյան Պետոյին տված հարցազրույցում ասում է, թե Արցախի հարցով որևէ մեկը չի...

Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլը

Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 27, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլն այսօր ձեռք բերեց իր սրտի պաշտոնը՝ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Դ...

Մարտական կոչ Նոր Հայաստանի շահառուներին

Մարտական կոչ Նոր Հայաստանի շահառուներին

Սեպտեմբերի 27, 2020


Փաշինյան Նիկոլի ադրբեջանական կոլեգան նորից քաշեց ժողվարչապետին: Այս մասին դեռ կխոսենք, այժմ ուզում եմ ասել, որ եկել է պահը Նոր ...

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 25, 2020


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանն այսօր կալանավորեց Գագիկ Ծառուկյանին, դատավորը հայտնի Մնացն էր՝ Մարտիրոսյան Մնացականը, Հին ու Նոր...

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

Սեպտեմբերի 24, 2020


Նախագահ Իլհամ Ալիևը, օբստրուկցիայի և ցասումնալից քննադատության ենթարկելով Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը...

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

Սեպտեմբերի 23, 2020


Անկախության տոնի առթիվ մի շարք բուժաշխատողներ պետական պարգևներ ստացավ: Դրանց թվում չկային «Նորք» ԻԿՀ-ի աշխատակիցները: Բանն այն ...

Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը եղել և մնում է Հայաստանի անվտանգության երաշխիքը

Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը եղել և մնում է Հայաստանի անվտանգության երաշխիքը

Սեպտեմբերի 22, 2020


Եվ այսպես, 2020թ. սեպտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում պատգամավորներն ընդունեցին «Ռուսաստանի դրության մասին. Ալեք...

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Սեպտեմբերի 21, 2020


Բանն այն է, որ փադիշահը ճիշտ է ասում։ Բայց ստում է այլ բանում։ Իսկապես, ադրբեջանցիներին հաջողվեց վերահսկողության տակ վերցնել այ...

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Սեպտեմբերի 18, 2020


Ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկի...

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Սեպտեմբերի 17, 2020


Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբ...

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը մարդկային ինտելեկտի նոր բարձունքներ է նվաճում: Մի բազմատաղանդ ոստիկան տուգանել է քաղաքացում պոպ...

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլը սիրում է մարդկանց քթից բերել, փչացնել ու հարամել մարդկանց ուրախությունը և կյանքն ընդհանրապես: Այդպիսին է ժողվար...

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Սեպտեմբերի 10, 2020


Հարգելի ընթերցող, չեմ թաքցնի, որ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված՝ ապաշնորհ պլանավորված սադրանքի իմ վարկածը նկարագ...

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Սեպտեմբերի 4, 2020


Ժողվարչապետ աշխատող խայտառակությունը ծանր է տանում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մերժումը: Հիշեցնենք, որ Փաշինյ...

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Սեպտեմբերի 3, 2020


Մեր տագնապահույզ օրերում, երբ իմ Հայրենիքը՝ Հայաստանը, օրեցօր մխրճվում է խոր տնտեսական ճգնաժամի մեջ, որը կարող է վերածվել դեֆոլ...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստումներով

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստո...

Սեպտեմբերի 3, 2020


Հայաստանի իշխանությունը խաբեությամբ զավթած Փաշինյան Նիկոլը, մինչ իշխանության գալը, հայտարարում էր, որ Հայաստանի՝ ներկայումս՝ նա...

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Հուլիսի 29, 2020


2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարած...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Հուլիսի 27, 2020


Չբավարարվելով սեփական դրածոյին Հայաստանի վարչապետի աթոռին նստեցնելով՝ Արևմուտքն՝ ի դեմս Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ ...

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Հուլիսի 20, 2020


Հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է ոչ միայն որպես շարունակվող հրաձգություն սահմանին, այլ նաև որպես քաղաքական ու հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ