Խայտառակություն առանց մեկնաբանության

Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Հուլիսի 15, 2020
Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Անդրեյ Ռեզչիկով


Ադրբեջանական մարտական ավիացիան հազիվ թե հասցնի պաշտպանել Բաքվի նավթարդյունահանման կետերը հայկական հարվածներից


Կիևը հանկարծ միջամտել է հակամարտությանը Հարավային Կովկասում՝ հայերից պահանջելով պահպանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Իսկ Մոսկվան նախընտրել է միջնորդի դերը՝ երկու կողմերին կոչ անելով դադարեցնել գնդակոծությունը։ Իրավիճակի նրբությունն այն է, որ այժմ Մոսկվայի հարաբերությունները ավելի լավ են հենց Բաքվի, քան Երևանի հետ։ Բայց Երևանը մնում է դաշնակից ՀԱՊԿ գծով։ Պե՞տք է արդյոք Ռուսաստանն իր զորքերն ուղարկի արևմտամետ Փաշինյանին օգնության։


Երեքշաբթի Հայաստանի ԱԳՆ գոտեմարտի էր կանչվել Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան։ Առիթը Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ նախօրեին հնչեցրած հայտարարությունն էր, որը միանշանակ պաշտպանում էր Բաքվին Երևանի հետ հակամարտությունում։ Հայաստանի ԱԳՆ-ում ուկրաինացի դիվանագետին ներկայացրել են փաստեր հենց ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքի ու հայկական սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության նպատակաուղղված գնդակոծության մասին։


Քաղաքականության վերլուծության և մենեջմենթի ուկրաինական ինստիտուտի ղեկավար Ռուսլան Բորտնիկը զարմացած չէ, որ Կիևը միանշանակ գրավել է Ադրբեջանի կողմը։ «Կիևը դրանով նկատի ունի Ղրիմն ու Դոնբասը, ուստի հանդես է գալիս խորհրդային այն նախկին հանրապետությունների կողմից, որոնք պաշտպանում են 1991թ. դրությամբ ունեցած իրենց սահմանները։ Միայն դրանք է Ուկրաինան օրինական համարում»,- ասել է նա ВЗГЛЯД թերթին։ Միևնույն ժամանակ, նրա համոզմամբ, ռեժիմի ավելի կամ պակաս դեմոկրատականությունը կամ «արևմտականությունը» այս կամ այն հանրապետությունում Կիևի համար ոչ մի դեր չի խաղում։ Սրանից ելնելով էլ Ուկրաինայում պահանջել են Հայաստանից վերականգնել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Ի դեպ, կարևոր դեր են խաղացել նաև մերկանտիլ նկատառումները։ «Ադրբեջանն Ուկրաինային առաջարկելու բան ունի. առաջին հերթին՝ նավթ, որի հետ Կիևը հույսեր է կապում։ Բացի այդ, ադրբեջանական բիզնեսը, ի տարբերություն հայկականի, բավական լուրջ աշխատում է մեր երկրում»,- ասել է Բորտնիկը։


Բացի Ուկրաինայից, հակամարտությունում շարունակում են ներգրավվել նաև հարևան մյուս երկրները։ Երեքշաբթի այդ առիթով առաջին անգամ ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նա սրացման հրահրող հայտարարել է Երևանը։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի գրոհները եղբայրական Ադրբեջանի դեմ։ Հայաստանի շարունակական գրոհների պատճառով մենք շատ մտահոգ ենք։ Դա գիտակցված հարձակում է»,- հայտարարել է Էրդողանը՝ աջակցություն խոստանալով Բաքվին «ցանկացած հարձակման դեմ»։


ВЗГЛЯД թերթի աղբյուրը հայկական դիվանագիտական շրջանակներում կարծում է, որ ռազմական սադրանքի համար Բաքվին ոգեշնչել է հենց ինքը՝ Էրդողանը, և դա պատահաբար չէ, որ համընկել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հետ։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանն արհամարհել է ՄԱԿ կոչը՝ պահպանելու հրադադարը համավարակի ժամանակ։ Դիվանագետը ենթադրում է, որ այդ կերպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է հայերի դեմ «վերուղղորդել իր ժողովրդի ցասումը, որն աղքատացել է կարանտինային միջոցների ժամանակ և հոգնել կլանների պայքարից»։ Դիվանագետը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներին կոչ է արել դատապարտել «Ադրբեջանի ագրեսիան, որն իրականացվում է Թուրքիայի աջակցությամբ»։


Իսկ ՀԱՊԿ-ը երեքշաբթի վերջապես ճշտեց իր դիրքորոշումը՝ կոչ անելով երկու կողմերին անհապաղ դադարեցնել կրակը։ Կրեմլն իր կողմից մտահոգություն հայտնեց իրավիճակի հետ կապված, իսկ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զանգահարել էր երկու հանրապետությունների պաշտոնակիցներին և նույնպես համոզում էր նրանց անհապաղ դադարեցնել կրակը։


Սակայն հանդարտվելու ոչ մի նշան մարտերի գոտում երեքշաբթի չի նկատվել։ Ընդհակառակը, կորուստներն ավելացել են, ընդ որում՝ սպայական անձնակազմի մակարդակով։ Փոխհրաձգություններում զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլղար Միրզոևը, իսկ Հայաստանի զինված ուժերում սպանվել են մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաև հայկական կրակակետի ոչնչացման մասին սահմանի Թովուզի ուղղությամբ։ Նրա վարկածով՝ Հայաստանի ԶՈւ-ն գնդակոծության է ենթարկել Թովուզի շրջանի երեք սահմանամերձ գյուղեր, զոհերի մասին չի տեղեկացվում։ Իր հերթին, Երևանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի հրետանին գնդակոծել է Բերդ գյուղի մերձակայքը։ Հայաստանի սահմանամերձ տարածքում վնասվել է նաև վերերկրյա գազատարը։ Ինչպես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (Գազպրոմի «դուստրը»), արդյունքում՝ դադարեցվել է գազի մատակարարումը Տավուշի մարզի մի քանի գյուղերում։


Շատ փորձագետներ նշում են, որ նոր ռազմական ճգնաժամն Անդրկովկասում անխուսափելիորեն կներքաշի ոչ միայն Թուրքիային, այլև հարևան հանրապետություններին, այդ թվում և Ռուսաստանին։ Տարօրինակը, սակայն, այն է, որ ներկա պահին Երևանի հետ Մոսկվայի քաղաքական հարաբերությունները բավական սառն են։


Ինչպես հայտնի է, 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո երկրի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արևմուտքի հետ մերձեցման գիծ՝ ցուցադրաբար ձերբակալելով թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովին, թե՛ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի հետ վաղուց և մտերիմ բարեկամություն է անում նախագահ Պուտինը։ Քոչարյանը բանտում նստեց մեկուկես տարի և միայն օրերս ազատ արձակվեց, որպեսզի սպասի դատին տնային կալանքի մեջ։ Ընդ որում՝ Ռուսաստանի նախագահը ցուցադրաբար բանտարկյալ Քոչարյանին էր փոխանցում «ոգու արիության» մաղթանք և անգամ հանդիպել է ձերբակալվածի կնոջ հետ, որպեսզի նրան հայտնի իր աջակցությունը։ Մինչդեռ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում արգելափակում էր ՀԱՊԿ ապարատի աշխատանքը՝ դաշնակիցներին թույլ չտալով նոր գլխավոր քարտուղար նշանակել Խաչատուրովի փոխարեն։


Իսկ Պուտինի և Ալիևի հարաբերությունները, ընդհակառակը, բավական ջերմ են համարվում։ Այսպես, օրինակ, անցած աշնանը նրանք միասին հանդես եկան Սոչիում «Վալդայ» քաղաքագիտական ակումբի նիստում։ Այդ առնչությամբ շատ վերլուծաբաններ հարց էին տալիս, թե արժե արդյոք, որ Ռուսաստանն առհասարակ պաշտպանի Երևանին։ Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ, ռազմագիտության դոկտոր Կոնստանտին Սիվկովը հիշեցնում է, որ Երևանը մնում է մեր ռազմական դաշնակիցը, Հայաստանի տարածքում՝ Գյումրիում է գտնվում մեր ռազմակայանը։ «Եթե ծագի այնպիսի իրավիճակ, որը մոտ է Հայաստանի ջախջախմանը, ռուսաստանցի զինվորականներն, այնուամենայնիվ, հանդես կգան նրա կողմում։ Եթե ասենք, թե Փաշինյանն արևմտամետ ղեկավար է, ապա Իլհամ Ալիևը շատ ավելի արևմտամետ է, և հետն էլ՝ թուրքամետ»,- կարծում է Սիվկովը։


Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նախօրեին անկեղծ նախազգուշացրել է. քանի որ Բաքուն փորձելու է հասնել Լեռնային Ղարաբաղը վերադարձնելուն, փոխհրաձգությունը Թովուզի շրջանում միանգամայն կարող է վերաճել երկու երկրների լիածավալ պատերազմի։ Երեքշաբթի դեսպանը նաև բախումը Հայաստանի սադրանք է անվանել, որի նպատակը Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ներքաշելն է և լարվածության նոր օջախ ստեղծելը, որն անհանգստացնում է այդ նույն Ռուսաստանին։


Բայց եթե Մոսկվայի հրադադարի կոչերը ազդեցություն չունենան և լիամասշտաբ պատերազմ, այնուամենայնիվ, սանձազերծվի, ո՞ւմ բանակն օբյեկտիվորեն ավելի ուժեղ կլինի։


Սիվկովը կարծում է, որ Ադրբեջանի բանակը գերազանցում է հակառակորդին թե՛ ավիացիայով, թե՛ զրահատանկային ուժերով։ «Սրան պետք է հավելել Ադրբեջանի գերազանցող տնտեսական պոտենցիալը՝ ի հաշիվ հարուստ նավթային պաշարների»,- ասում է նա ВЗГЛЯД թերթին և անմիջապես էլ վերապահություն անում. «Մի քանի «բայց» կա. դատելով նախորդ պատերազմների փորձից՝ ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի օպերատիվ-մարտավարական և օպերատիվ-ռազմավարական պատրաստվածությունը զգալիորեն ավելի ցածր է, քան հայկականում»։ Նա նաև հիշատակում է Լեռնային Ղարաբաղի բանակի բարոյահոգեբանական բարձր պոտենցիալը, որը դե-ֆակտո հայկական զինված ուժերի մասն է հանդիսանում։


Սիվկովը եզրակացություն է անում, որ կարճ պատերազմում հայերը, չնայած տեխնիկապես և քանակապես հետ են, միանգամայն կարող են դիմանալ և անգամ պարտության մատնել հակառակորդին որոշ ուղղություններում։ Բայց եթե պատերազմը ձգձգվի և հանգեցնի զգալի կորուստների, ապա Երևանի համար հեշտ չի լինի։


Իր հերթին, ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը ВЗГЛЯД թերթի մեկնաբանությունում ճշտել է, որ Բաքուն ավելի շատ արդիական արտասահմանյան սպառազինություն ունի, այդ թվում հարվածային իսրայելական անօդաչու սարքեր։ Իսկ Երևանը կարող է հույսը դնել միայն ռուսական և խորհրդային զենքի վրա։ Իհարկե, Երևանն արդիական ռուսական «Իսկանդեր» հրթիռներ ունի և հին խորհրդային հեղուկ միաստիճան Р-17 բալիստիկ հրթիռներ, որոնք Արևմուտքում անվանում են Scud B։ Այդ զենքը, որի մարտական հատվածը կշռում է մեկ տոննա, Հայաստանին բաժին է հասել որպես ժառանգություն խորհրդային բանակից։


«Իսկանդերները» շատ ավելի փոքր մարտական մաս ունեն և կարող են հասցնել գերճշգրիտ հարված, բայց հազիվ թե դրանք լուրջ վնաս հասցնեն Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին։ Փոխարենը այդ հրթիռով հայերը կարող են հարվածել նախագահական պալատին Բաքվում»,- պարզաբանել է Ֆելգենհաուերը։


«Կկարողանա՞ արդյոք Հայաստանի ԶՈւ-ն ռմբակոծել ադրբեջանական նավթաշտարակները»,- հարցնում է Սիվկովը։ Դա հեշտ կլիներ, եթե դրանք հուսալիորեն պաշտպանված չլինեին ՀՕՊ միջոցներով, որոնք մնացել են դեռ ԽՍՀՄ ժամանակներից և լրացվել տեխնիկայով, որը գնվել է Ռուսաստանից։ Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ ադրբեջանական ՌՕՈւ-ն կռմբակոծի Հայաստանի բոլոր ռազմավարական ձեռնարկությունները, ինչն ավելի արագ կլինի»։


Փորձագետի համոզմամբ՝ չնայած փոխհրաձգությունները Թովուզում ձգձգվել են, մեծ պատերազմի սցենարը պակաս հավանական է։ «Երկարատև պատերազմով շահագրգռված չեն ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան։ Ուստի, այն այնտեղ տեղի չի ունենա։ Ամեն բան կսահմանափակվի տեղային բախումներով»,- ամփոփում է Սիվկովը։


Աղբյուրը՝ ВЗГЛЯД 






Դիտումների քանակ 33570


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Հուլիսի 31, 2020


Աշխարհը «մեծ աղետից» փրկելու համար համաշխարհային ողջ հանրությանն այսօր անհրաժեշտ է ստիպել Հայաստանին հեռանալ «օկուպացված տարածք...

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Հուլիսի 20, 2020


Հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է ոչ միայն որպես շարունակվող հրաձգություն սահմանին, այլ նաև որպես քաղաքական ու հ...

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Հուլիսի 20, 2020


Թուրքիան պատրաստվում է այսպես կոչված Սիրիական ազատ բանակի գրոհայինների նետել Ադրբեջան (հասկանալի է՝ հայկական զինված ուժերի դեմ ...

Ադրբեջանի վերջը մոտենում է

Ադրբեջանի վերջը մոտենում է

Հուլիսի 18, 2020


Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն զայրացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը։ ԻՀՊԿ մարտիկները այդ ...

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հուլիսի 17, 2020


Երբ գրվում են այս տողերը, իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին նորից սրվել է։ Ընթերցողներին հի...

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Հուլիսի 14, 2020


Այսօր Հայաստանը զոհեր ունեցավ: Թշնամու կրակից զոհվեցին մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Փալյանը, ժամկետային զինծառայողն...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Հուլիսի 6, 2020


Եվրոպական բյուրոկրատիան վարկաբեկել սպառնացող «հետաքրքրական» սկանդալ է ծավալվում այժմ Սլովակիայում։ Օրերս Աշոտ Գրիգորյանը (ֆիզիկ...

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Հունիսի 17, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Ազգային ժողովում ասաց, որ պիտի քանդի Ադրբեջանի հասարակությունը: Բնականաբար, նա այդպիսի նպատակ չունի, քանի...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Մայիսի 10, 2020


Թուրքիայի Քայսերիի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հայագետ-գիտնական Գաֆար Չախմաղլին ընտրվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (...

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Մարտի 25, 2020


Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ավելի լավ է հասկանում ղարաբա...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Դեկտեմբերի 30, 2019


Ադրբեջանում սպասվող իշխանության փոխանցումը փորձագետներին խորհրդածությունների հարուստ սնունդ է տվել։ Այս թեմայով մեկնաբանություն...

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Դեկտեմբերի 25, 2019


2019թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ճառով ելույթ ունեցավ Տաշքենդում, ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողով...

Նախանձելի Ադրբեջանը

Նախանձելի Ադրբեջանը

Նոյեմբերի 29, 2019


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է եվրաինտեգրումից: Բաքվի համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևն ասել է. «Տն...

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ