Միջազգային խայտառակություն

Արևմուտքի մտավորականությունը ատելություն է հրահրում սպիտակների դեմ

Հուլիսի 11, 2020
Արևմուտքի մտավորականությունը ատելություն է հրահրում սպիտակների դեմ

Սևամորթների զանգվածային բողոքներն ու պահանջները ի հայտ են եկել բնավ ոչ մարգինալ միջավայրում։ Շարքային քաղաքացիներին վախեցնելու ամենաարմատական գաղափարների սերմանողներ են դարձել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համալսարանները։ Դրանց դասախոսները պահանջում են «վճռական պարտության մատնել սպիտակներին, կոտրել նրանց դիմադրությունը, ոչնչացնել նրանց որպես դասակարգ և նրանց կյանքերը փոխարինել գունավորների և ԼԳԲՏ ներկայացուցիչների կյանքերով»։ Ինչպե՞ս նման բան պատահեց։

 

Մեկ ամսվա ջարդարարություններից և վանդալիզմից հետո անգլիացիների պայքարը սևամորթ բնակչության իրավունքների համար՝ «Սև կյանքերը նշանակություն ունեն» կարգախոսով, սկսեց մարել։ Այլ բան սպասել անհնար էր։ Բազմազգ Բրիտանիան, որը սահմանները բացել էր իր նախկին գաղութների միլիոնավոր հպատակների առջև, այսօր, առանց կատակի, աշխարհում ամենահանդուրժող երկրներից մեկն է։

 

Պոլիտկոռեկտությունը Բրիտանիայում դարձել է կրոնի նոր ձև։ Հաճախ այն անգամ խոչընդոտում է ամենածանր հանցագործությունների հետաքննությանը։ Այսպես, սպիտակամորթ երեխաների հանդեպ պակիստանցիների զանգվածային բռնությունն անգլիական քաղաքներում լռության էր մատնվում տասնամյակներ, որովհետև բոլորը վախենում էին կպչել ազդեցիկ ազգային փոքրամասնության զգացումներին։ Մի խոսքով՝ BLM-ն Բրիտանիայում, թվում էր, հաջողության շանս չուներ։

 

Սակայն Քեմբրիջի համալսարանի դասախոս Փրիյամվադա Գոպալը որոշեց բենզին լցնել ռասայական պատերազմի մարած խարույկին։ Օրերս այս կինը հազարավոր բաժանորդներ ունեցող իր Twitter-ում գրել է. «Սպիտակ կյանքերը նշանակություն չունեն»։ Հետաքրքիր է, որ սոցցանցի մոդերատորներն անմիջապես չեն ջնջել այս ռասիստական կարգախոսը և դա արել են միայն այն բանից հետո, երբ օգտատերերի միանգամայն կանխատեսելի զայրույթի ալիք է բարձրացել։

 

51-ամյա Փրիյամվադա Գոպալը հնդիկ դիվանագետի դուստրն է, Բրիտանական կայսրության մոլի քննադատ, մի քանի գրքերի և բազմաթիվ սկանդալների հեղինակ։ Նա դասավանդում է Քեմբրիջում 2001 թվականից։ Նրա գիտական մասնագիտացումը՝ ռասայական և գենդերային հետազոտություններ և գաղութային պրակտիկաների մերկացում անգլիական գրականության նյութի հիման վրա։ 2006թ. գիտությունների դոկտոր Գոպալը հրավիրվեց Բի-բի-սի՝ բանավիճելու անգլիական իմպերիալիզմի վերաբերյալ նշանավոր պատմաբան գիտնականների հետ, որոնց թվում էր պատմական բեսթսելերների հեղինակ Նիլ Ֆերգյուսոնը։ Նկարահանումներից հետո նա հրապարակել է բաց նամակ, որում կոշտ քննադատել է Ֆերգյուսոնին։ Ընդ որում՝ քննադատության են ենթարկվել ոչ թե նրա գիտական հայեցակարգերը կամ հետազոտությունների մեթոդաբանությունը։ Գոպալը պարզապես մեղադրել է նրան կոպտության, ամբարտավանության և «սպիտակ գերազանցության ցուցադրման» մեջ։ Նամակը վերահրատարակել են ձախ պարբերականները։

 

2006-2010թթ. գիտությունների դոկտոր Գոպալը եղել է Քեմբրիջում Ուինսթոն Չերչիլի քոլեջի դեկան։ Այդ ժամանակ ուսանողներն այնպես էին մոլեգնում, որ նրանց մոլագարության մասին սկսեցին գրել ազգային թաբլոիդները։ «Չերչիլն ինքը դեմ չէր խմելուն, բայց նա էլ կզարմանար, թե ինչեր են անում իր անվան քոլեջի ուսանողները»,- փաստել է «Դեյլի Մեյլը»։

 

Ուսանողները զբաղվում էին հարբեցողությամբ, խոտ էին ծխում, ջարդում էին կահույքը, ջարդուփշուր անում հանրային շինությունները, արյունահեղության աստիճանի կռիվներ սարքում, շրջում էին տանիքներով։ Մի անգամ, երբ նրանք հարբած՝ մերկ վազում էին մարգագետնով, նրանց տեսավ դեկան Գոպալը։ Ուսանողներից մեկը վազքով մոտեցավ նրան և առաջարկեց ամուսնանալ իր հետ։ Այսպես գիտությունների դոկտորը կրկին հայտնվեց թերթերում։

 

2018-ին համազգային սկանդալ բռնկվեց, երբ Փրիյամվադա Գոպալն իր Twitter-ում հայտարարեց, որ ազատվում է Քեմբրիջից։ Պատճառը համալսարանական պահապանների «ռասիզմն» էր։ Այն դրսևորվեց նրանում, որ նրանք համառորեն դասախոսին անվանում էին «մադամ», այլ ոչ թե «դոկտոր Գոպալ»։ Այս պատմությունն այն ժամանակ կոծկեցին։

 

Գոպալի հիմնական թեման Բրիտանիայի և բրիտանացիների հավերժական մեղքն է իրենց նախկին գաղութների բնակիչների հանդեպ։ Նա անգլիացիներին կոչ է անում «վճարել և ապաշխարել», իսկ հալածված գունավոր փոքրամասնությունները պետք է ավելի խիստ պայքարեն իրենց իրավունքների համար։ Իր տեքստերում նա Բրիտանական կայսրությունը մեղադրում է անգամ այն բանում, որ վերջինն ստեղծել է Հնդկաստանի անգլիախոս էլիտան, որին էլ պատկանում է ինքը։

 

Իր սկանդալային գրառումը հրապարակելով Twitter-ում և ի պատասխան զայրույթի ալիք ստանալով՝ գիտությունների դոկտոր Գոպալն այսքանով չի սահմանափակվում։ Նա նորից կրկնում է, որ «սպիտակ կյանքերը նշանակություն չունեն», և պարզաբանում է գրում. «Այժմ մեզ համար հնարավորություն է առաջացել՝ վճռական պարտության մատնելու սպիտակներին, կոտրելու նրանց դիմադրությունը, ոչնչացնելու նրանց որպես դասակարգ և փոխարինելու նրանց կյանքերը գունավորների և ԼԳԲՏ ներկայացուցիչների կյանքերով»։

 

Հետագայում նա ջնջել է այս թվիթը, բայց ինտերնետն ամեն բան հիշում է։ Զայրացած մարդիկ հանրագիր են ստեղծել Change.org կայքում՝ պահանջելով հեռացնել Գոպալին Քեմբրիջից։ Հանրագիրը հավաքել է 25 հազար ստորագրություն։ Դրանից հետո կայքը հանրագիրը ջնջել է։ Change.org-ի ներկայացուցիչը բացատրել է, որ դա արվել է, որովհետև հանրագիրը «խախտում էր կայքի՝ հետապնդման և խարասմենթի կանխման քաղաքականությունը»։ Գոպալն ինքն էլ դժգոհել է իր բաժանորդներին հետապնդման և խարասմենթի պատճառով։ Քեմբրիջի համալսարանի ղեկավարությունն անհապաղ պաշտպանեց իր աշխատակցուհուն։ Ավելին, հայտարարվեց, որ նոյեմբերին գիտությունների դոկտոր Գոպալը դառնալու է Քեմբրիջի պրոֆեսոր։

 

Քեմբրիջում, ինչպեսև արևմտյան ցանկացած առաջադեմ համալսարանում, ձախականների գերակշիռ ազդեցությունը երբեք գաղտնիք չի եղել։ Բոլորովին վերջերս տեղի ակադեմիական հանրույթը սկսեց հետապնդել երիտասարդ սոցիոլոգ Նոա Կառլին և հասավ այն բանին, որ նրան հեռացնեն։ Կառլի միակ մեղքն այն էր, որ նա գիտական ամսագրում հրապարակում էր հետազոտություններ «էթիկայի առումով կասկածելի թեմաներով», ինչպես դա անվանում են համալսարանական «նորալեզվով»։ Սպիտակ բրիտանացի լինելով (ի դեպ, Քեմբրիջի սան է)՝ Կառլը հետազոտում էր հանցավորության հարաբերակցությունը միգրանտների շրջանում և հակամիգրանտական տրամադրությունները տեղի բնակիչների մեջ, ձախ գաղափարների գերակշռությունն ակադեմիական հանրույթում, պակիստանյան սփյուռքի կլանայնությունն ու դրա ազդեցությունն ընտրությունների վրա։ Նրան ազատեցին քեմբրիջյան գործընկերների մատնագրով՝ չնայած ողջ աշխարհի գիտնականների աջակցությանը։

 

Համալսարանական մշակույթը դարձավ Պետրիի այն բաժակը, որում աճեցվում էին BLM ջարդարարներին ոգեշնչող գաղափարները։ Այսօր, երբ ռասայական բողոքները սպառնում են վերաճել լուրջ քաղաքացիական դիմակայության, համալսարանական գործիչներն արմատականացնում, աջակցում և հալածում են ըմբոստացողներին։

 

Շատ հայտնի ամերիկացի պատմաբաններն ամեն կերպ գովաբանում են հուշարձանները հանելը և հավանություն են տալիս ջարդարությանն ու փողոցային բռնությանը։

 

«Գեղարվեստական հանցագործության» պրոֆեսոր (սա կատակ չէ, իրական գիտական մասնագիտություն է) Էրին Թոմփսոնը ընդվզողներին հուշարձանները ճիշտ հանելու վերաբերյալ խորհուրդներ էր տալիս։ Հատկանշական է, որ Թոմփսոնը դասավանդում է «հանցագործության արվեստ» քրեագիտության քոլեջում։ «Պոպուլյար մեխանիկա» հայտնի ամսագիրն իր կայքում հրապարակել է հուշարձանների հանման մի ամբողջ ձեռնարկ։

 

Իհարկե, ակադեմիական գիտության ներկայացուցիչների, համալսարանական դասախոսների և ուսանողների շրջանում կան մարդիկ, ովքեր չեն կարող աջակցել այս ողջ ըմբոստ խելագարությանը։ Բայց այսօր նրանք վախեցած են խեղճության աստիճանի։ Սոցցանցերում տարածվում է Բերքլիից ոմն պրոֆեսորի նամակը։ Վախենալով հեռացումից՝ նա չի համարձակվել ստորագրել իր անվամբ, բայցևայնպես, այն ուղարկել է գործընկերներին։ Պատմության պրոֆեսորը զգուշաբար քննադատում է BLM շարժումը։ Նա մատնանշում է, որ ԱՄՆ-ում ոստիկանների ձեռքով զոհվում են ոչ միայն աֆրոամերիկացիներ, այլև սպիտակամորթ բնակիչներ, և նշում է, որ ամենից հաճախ սևամորթներին սպանում են իրենց իսկ ցեղակիցները։

 

Ամենահոգեցունց տպավորությունն այդ նամակում թողնում է հավաստիացումը. «Անձամբ ես չեմ համարձակվում դեմ արտահայտվել BLM օրակարգին... Համալսարանական վարչակազմի, պրոֆեսորների, կորպորացիաների և ԶԼՄ-ների պարտադրած միակարծությունը անխուսափելի է դարձնում պատիժը ցանկացած այլախոհի համար... Ես վստահ եմ, որ եթե ստորագրեմ այս նամակն իմ անունով, ապա կկորցնեմ աշխատանքս և ապագա բոլոր աշխատանքները...»։

 

Կալիֆոռնիայի համալսարանը շտապեց հայտարարել, որ նման հերետիկոս պրոֆեսորներ իրենց շարքերում չկան, և նամակը կեղծ է։ Սոցցանցերի օգտատերերը շարունակում են, սակայն, նորից վերահրապարակել այն։ Ըստ երևույթին, նրանց գրավում է հենց պոլիտկոռեկտությամբ հալածյալ ինտելեկտուալի անկեղծ ձայներանգը։

 

Սնուցանելով միլիոնավոր երիտասարդների, դաստիարակելով ապագա հասարակության էլիտային՝ ԱՄՆ և Բրիտանիայի համալսարանները մոդելավորում են այդ երկրների ապագան։ Դատելով ներկա իրավիճակով՝ այդ ապագան համատարած քաոսի տեսք ունի, պատերազմ բոլորը բոլորի դեմ։ Կրթությունն աննկատ վերածվել է քայքայման։

 

Իրավիճակի տխուր պարադոքսի մասին նշում է «Ֆոքս Նյուսի» վարող Թաքեր Կառլսոնը։ «Դա գաղափարախոսական շարժում է,- գրում է նա BLM-ի մասին։ Գաղափարները, որոնք նրան սնում են, տասնամյակներ փայփայվել են համալսարանական մասնաշենքերում։ Ի դեպ, այդ ամենի համար վճարել ենք մենք... Մենք այնպիսի հիացմունքի մեջ էինք այն բանից, որ մեր երեխաները հայտնվել են Դյուկի համալսարանում, որ որոշեցինք ուշադրություն չդարձնել, թե իրականում ինչ են սովորեցնում այնտեղ, և շարունակում էինք պատկառելի չեքեր ուղարկել։ Դա սխալ էր։ Դա մեր ամենամեծ սխալներից մեկն էր»։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 50724


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Աշխատում է Փաշինյանը, հիանում է Աշոտյանը

Աշխատում է Փաշինյանը, հիանում է Աշոտյանը

Սեպտեմբերի 18, 2019


Քանի որ Հայաստանի վարչապետն ի պաշտոնե պիտի զբաղվի արտաքին քաղաքականությամբ, իսկ ՀՀ վարչապետ այսօր աշխատում է ժողովրդի վարչապետ ...

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Սեպտեմբերի 10, 2019


Կարծում եմ, ինձ հաջողվել է հայտնաբերել Հայաստանում միասեռականության տարածման և ԼԳԲՏ հանրույթի նշանակության բարձրացման ամենաէֆեկ...

Գիժ թուրքը կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ

Գիժ թուրքը կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ

Հուլիսի 23, 2019


Հայ լիբերալներին, Սորոսի և այլ բոզերի վաստակներին ուրախացնենք՝ հիշեցնելով, որ Բորիս Ջոնսոնը էթնիկ թուրք է, նշանակում է՝ կվարի հ...

Բրիտանացի նավաստիները վտանգավոր են

Բրիտանացի նավաստիները վտանգավոր են

Ապրիլի 16, 2019


Հետաքրքիր լուր են հաղորդում համաշխարհային ԶԼՄ-ները. Մեծ Բրիտանիայի Talent ատոմային սուզանավի յոթ նավաստի ձախողել է Հյուսիսային ...

Փաշինյանի ընտրազանգվածն ո՛ւր է, որ հասնի նորբրիտանական արժեքներին

Փաշինյանի ընտրազանգվածն ո՛ւր է, որ հասնի նորբրիտանական արժեքներին

Մարտի 13, 2019


Մինչ հայերի մի մասը հաջողությամբ առաջ է շարժվում լուրջ սրտանոթային հիվանդությունների ձեռքբերման գործում, մյուս մասն ուրախանում ...

Իդիոտիզմը որպես միջազգային քաղաքականության հիմք

Իդիոտիզմը որպես միջազգային քաղաքականության հիմք

Փետրվարի 25, 2019


Սլովենական միջազգային EXFOR. SI տեղեկատվական գործակալությունն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ «Իդիոտիզմը որպես միջազգային ...

Թագուհին պատմական հայտնագործություններ է անում

Թագուհին պատմական հայտնագործություններ է անում

Սեպտեմբերի 21, 2018


Փաշինյան Նիկոլին անկախության խայտառակ տոնի առթիվ շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում ասված է. «Շա...

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Մարտի 29, 2018


Նախկին երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի սադրիչ թունավորումից հետո Արևմուտքում ծավալված հակառուսական հիստերիան անողոքաբար դուրս է գա...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կա...

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Հունվարի 10, 2018


Կար ժամանակ, երբ ազատամտությունը հրաշալի բառ էր: Բայց հետզհետե այն նույնացավ այլասերվածության հետ, և այսօր Հայաստանում բազում «...

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Սեպտեմբերի 1, 2017


Երեկ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում էր տխուր տարեթիվ՝ արքայադուստր Դիանայի զոհվելու 20-րդ տարելիցը։ Արքայադուստրը ավ...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Դեպի գերեզման սլանալու առիթով

Դեպի գերեզման սլանալու առիթով

Հունիսի 27, 2016


Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բրիտանական հանրաքվեն դրեց պատմության մեջ պետությունների այդ խոշորագույն միավորման վերջի ...

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Մայիսի 22, 2016


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ուրախացրել է ՆԱՏՕ գծով դաշնակցին՝ Թուրքական Հանրապետությանը, տեղեկացնելով, որ Թուրքիան ԵՄ...

Թե ինչպես զարմացրինք բրիտանացիներին

Թե ինչպես զարմացրինք բրիտանացիներին

Փետրվարի 8, 2016


Ո՞վ է ասում, թե մենք աշխարհին զարմացնելու քիչ բան ունենք: Մեր երկրում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, որի...

Ծանոթացեք դեսպանի ճաշացանկին

Ծանոթացեք դեսպանի ճաշացանկին

Հունվարի 25, 2016


Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր: «Հանուն օրենքի» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքել էր իր հա...

Քեմերոնը տենդի մեջ է. Ռուսաստանը ջախջախում է անգլոամերիկյան ծրագրերը

Քեմերոնը տենդի մեջ է. Ռուսաստանը ջախջախում է անգլոամերիկյան ծրագրերը

Նոյեմբերի 9, 2015


Քեմերոնի անկեղծությունը կասկածներ է հարուցում, քանի որ չի կարող ԻՊ-ը սպառնալիք հանդիսանալ անգլոսաքսոնական աշխարհի համար, որովհե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ