Տիեզերական խայտառակություն

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020
ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը լավ բան է, այնտեղ արդարություն կա: Այդ խելքի տեր մարդիկ հատկապես շատ են երկրորդ ու երրորդ նախագահների շրջապատում, որոնք սպասում էին, թե հեսա վաղը ՄԻԵԴ-ը Հրայրին կվերականգնի, Հրայրը Քոչարյանին կազատի, Քոչարյանն էլ հանգիստ, առանց շտապողականության, կլծվի Փաշինյան Նիկոլից երկիրն ազատագրելու գործին: Բայց խիարը թարս բուսնեց՝ ՄԻԵԴ-ը մերժեց Հրայր Թովմասյանի և երեք դատավորների պահանջը՝ որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը: «Դատարանը որոշում է կայացրել մերժել դիմող կողմի պահանջը՝ նշելով, որ այն դուրս է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) կիրառման շրջանակից, քանի որ այն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնական իրավունքին լուրջ և անդառնալի վնաս հասցնելու վտանգ չի պարունակում»,- ասվում է ՄԻԵԴ որոշման մեջ: Այսինքն, պարզ հայերենով ասած՝ դատարանն ասում է, թե Փաշինյան Նիկոլի ապօրինությունից մարդ չի մեռնի, դիմացեք: 

 

Իսկ իրականում դատարանն ասում է ուշ հասկացող հայերի համար, որ չի կարող խոչընդոտել ամերիկյան պրոյեկտի իրականացման աշխատանքներին, քանի որ ՄԻԵԴ-ը Եվրոպայի խորհրդի կառույց է, Եվրոպայի խորհուրդը՝ Եվրամիության մասնաճյուղ, ԵՄ-ն էլ՝ ամերիկյան պետդեպարտամենտի ստորաբաժանում: Հիմա, եթե ամերիկացիներն այս երկրում ինչ-որ բան են անում, ո՞նց կարող է Եվրոպայից մեկը վնասել նրանց, եթե անգամ Փաշինյան Նիկոլը սկսի այս երկրում մարդ ուտել: Իսկ ո՞րն է ամերիկյան պրոյեկտն այս երկրում երկու բառով ասած:

 

Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանի կազմ, ռուսական 102-րդ բազայի դուրսբերում, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պրոցեսի նախաձեռնում, ռուս սահմանապահների հեռացում և հայ-իրանական սահմանի ամերիկյան վերահսկողության իրականացում, իսկ որ այս ամենը հարթ ընթանա, ժողովուրդը չըմբոստանա՝ նաև Ստամբուլյան կոնվենցիայի կարգի միջազգային փաստաթղթերի վավերացում ու կիրառում, որպեսզի ազգը տավարանա ու չհասկանա իր գլխին բերվածը:

 

Իսկ Հրայր Թովմասյանը տուժած կոլեգաների հետ ուզում էր այս ամենի դեմն առնե՞լ, այն էլ՝ ՄԻԵԴ օգնությա՞մբ: Հիմա տեսա՞ք ՄԻԵԴ-ի կշիռն ու արդարադատություն իրականացնելու հնարավորությունները: Բուկիկիոյից ինչո՞վ է տարբերվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

 

Մի 3-4 տարուց ՄԻԵԴ-ը իր վճիռը կհրապարակի, որտեղ կկարդանք, որ Նոր Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են ավելի ժողովրդավարի, բայց ստացվել է մի քիչ վայրենավարի, բայց քանի որ կարևորը նպատակն է, ոչ թե միջոցը, ուրեմն լոխ ճիշտ ու լավ են արել լակոտակրատները:

 

Բազմիցս գրել եմ եվրակառույցների վրա հույս դնելու ախմախ մարտավարության մասին, այսօր ևս առիթ եղավ հիշելու դա: Հրայր Թովմասյանը կարող է խելոք և արժանապատիվ քայլի դիմել իր գործընկերների հետ՝ պարզապես հետ վերցնել դիմումը ՄԻԵԴ-ից: Շնորհակալական նամակ գրել և հորդորել եվրադատավորներին՝ միշտ շան պես ծառայել ՀՀ գործող իշխանություններին, միշտ արդարացնել նրանց քայլերը, եթե անգամ վաղն այստեղ հայ ազգային իշխանություն հաստատվի:

 

Աղբյուրը՝ Artiom Khachaturian






Դիտումների քանակ 71916


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Հուլիսի 29, 2020


2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարած...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Հուլիսի 27, 2020


Չբավարարվելով սեփական դրածոյին Հայաստանի վարչապետի աթոռին նստեցնելով՝ Արևմուտքն՝ ի դեմս Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ ...

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Հուլիսի 18, 2020


Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ամենաստոր ու խայտառակ բոզերի ընտանիքում ծնված սաֆարյան ստոպիկը հերթական անգամ ...

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հուլիսի 17, 2020


Երբ գրվում են այս տողերը, իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին նորից սրվել է։ Ընթերցողներին հի...

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Հուլիսի 16, 2020


Արցախյան բանակցական գործընթացը իր կետից սկսած և Սերժի կետը մերժած Փաշինյան Նիկոլն այսօր մասնակցեց Տավուշում զոհված մայոր Գարուշ...

Ժողվարչապետի նոր գլխացավը

Ժողվարչապետի նոր գլխացավը

Հուլիսի 15, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը նոր ուղերձ է հղել իր ղեկավարությանն ու աշխարհին իր գլխավոր մունետիկ ու գաղափարախոս, պեդերաս...

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Հուլիսի 14, 2020


Այսօր Հայաստանը զոհեր ունեցավ: Թշնամու կրակից զոհվեցին մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Փալյանը, ժամկետային զինծառայողն...

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

Հուլիսի 14, 2020


Հայաստանի ձախողված իշխանությունը դիմեց հերթական աննախադեպ քայլին՝ չորս ամիս անընդմեջ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմը երկարա...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Հուլիսի 12, 2020


Ժողովրդի վարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները: Երկար-բարակ տեքստ է գրել, ամպագոռգոռ, ա...

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Հուլիսի 9, 2020


Փաշինյան Նիկոլի կառավաությունն ՀՀ տնտեսության դեմ պայքարում այսօր նոր բարձունք գրավեց՝ կասեցվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շան...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Հուլիսի 6, 2020


Փաշինյան Նիկոլն իր հարությունյան արայիկի հետ սկսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի հերթական փուլը՝ դպրոցական ծրագրերից հա...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Հուլիսի 4, 2020


բաբաջանյան արմանը հիրավի Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարախոսն է, հենց նրա կեղտոտ բերանի մեջ է ժողվարչապետը դնում իր մտքերը, գաղ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Հաբռգել են լակոտակրատները

Հաբռգել են լակոտակրատները

Հուլիսի 3, 2020


«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ-ն վրաերթ է կազմակերպել Երևանի ընդհանուր իրավաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ