Խայտառակություն առանց մեկնաբանության

Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Հուլիսի 6, 2020
Սկանդալ Սլովակիայում, որը կարող է վարկաբեկել Եվրոպական միությունը Կովկասում

Ուշադրության կենտրոնում Միրոսլավ Լայչակն է

 

Եվրոպական բյուրոկրատիան վարկաբեկել սպառնացող «հետաքրքրական» սկանդալ է ծավալվում այժմ Սլովակիայում։ Օրերս Աշոտ Գրիգորյանը (ֆիզիկոս, գործարար, մեկենաս և հասարակական գործիչ, որն ապրում է Սլովակիայում 1993 թվականից) հայտարարություն է տվել դատախազություն։ Այս մասին նա տեղեկացրել է տեղական ԶԼՄ-ներին։ Բանն այն է, որ նա խնդրում է վերհանել երկրի արտաքին գործերի նախկին նախարար, ԵԱՀԿ նախկին նախագահ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախկին նախագահ Միրոսլավ Լայչակի ապօրինի գործունեությունը։

 

Գրիգորյանի կարծիքով՝ վերջինը փաստացի կրում է Ադրբեջան զենքի մատակարարման ողջ պատասխանատվությունը։ Բանն այն է, որ այդ երկիրը գտնվում է Հայաստանի հետ սառեցված հակամարտության վիճակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված։ Ուստի, ԵԱՀԿ-ն իր որոշումներով սահմանափակում է սպառազինությունների մատակարարումը Հարավային Կովկասի այդ երկու պետություններին։ Խոսքը փաստորեն արգելքի մասին է։

 

Ինչևէ։ Սկսած 2017 թվականից՝ որոշ երկրների զանգվածային լրատվամիջոցներում սկսեց հայտնվել տեղեկություն այն մասին, որ ի խախտումն միջազգային համաձայնագրերի՝ իրականացվել է Ադրբեջանին Սլովակիայում պատրաստված խոշոր տրամագծի զենքի համալիրների չարտոնված վաճառք ։ Բեռը կազմված է եղել 36 միավոր Dana M-1 ժամանակակից ինքնագնաց հաուբիցներից և 30 Вампир RM-70 հրթիռային արձակման սարքերից (թե՛ մեկը, թե՛ մյուսը՝ Tatra շասիում)։ Այս ահեղ համակարգերի արտադրողը MSM Group, s.r.o. սլովակյան ընկերությունն է, որը պատկանում է չեխ գործարար Յարոսլավ Ստրնադի Czechoslovak Group, a.s. ընկերությանը։

 

Սլովակիայից այդ ամենը վերցրել է Silk Way ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը, որը ջանում է չհրապարակել իր սեփականատերերի մասին տեղեկատվությունը։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, թե դրա մի զգալի բաժին վերահսկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը։

 

Տեղափոխումը կատարվել է հետևյալ սխեմայով. ինքնաթիռը թռել է Բրատիսլավա, որտեղ այն բեռնել են «ապրանքով»։ Այնուհետև այն թռել է Թել Ավիվ, որտեղ կանգնել է մի քանի ժամ, իսկ հետո նոր փաստաթղթերով ուղղություն վերցրել դեպի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այնտեղից՝ նորից Սլովակիա։ 2017թ. նոյեմբերից մինչև 2018թ. հունիս ինքնաթիռը այս երթուղին Բրատիսլավայի, Թել Ավիվի և Բաքվի միջև կատարել է 66 անգա՛մ։

 

Սակայն Եվրոպայում զենքի վաճառողը չէր կարող ստանալ այսպես կոչված «Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի վերջնական օգտատիրոջ վկայականը», որն անհրաժեշտ էր Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու համար։ Այսպիսով, տեղի է ունեցել խարդախություն. զենքը Ադրբեջանում է հայտնվել երրորդ երկրի՝ Իսրայելի միջոցով։

 

Որպես կանոն, նման փաստաթուղթ ստորագրում է արտաքին գործերի նախարարը։ Սույն պարագայում դա հենց Միրոսլավ Լայչակն էր։ Նա ստորագրել է վկայական սպառազինությունների արտադրության Elbit իսրայելական ընկերության համար՝ որպես վերջնական օգտատիրոջ, որն իրականում ընդամենը պայմանագրի միջնորդ կողմն էր։

 

Գործին առանձնակի նրբություն է հաղորդում այն, որ գործարքը արժանացել է մի մարդու հավանությանը, որն անմիջականորեն պատասխանատու է այն բանի համար, որպեսզի եվրոպական պետությունները զենք չվաճառեն թեժ և սառեցված հակամարտությունների կետերին։

 

Այլ խոսքով՝ Լայչակը, ԵԱՀԿ նախագահ լինելով, անշուշտ, չպետք է թույլ տար Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին (այսինքն՝ ինքն իրեն) մասնակցել անօրինական գործողությանը։ Ավելին, ԵԱՀԿ նախագահը նախարարի նման գործողությունները հայտնաբերելուց հետո պետք է պատասխանատվության կանչեր այդ նախարարին (այսինքն՝ ինքն իրեն) և երկիրը (Սլովակիան) էմբարգոն խախտելու համար։

 

Գրիգորյանը նշել է, որ սա միջազգային մասշտաբի սկանդալ է, և որ այժմ հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսին կլինի դատախազության, դատարանի, ինչպես նաև վարչապետ Մատովիչի կաբինետի արձագանքը, որը երկար ժամանակ կերտում էր կոռուպցիայի դեմ մարտիկի իր կերպարը և կտրուկ դեմ էր հանդես գալիս Smer կուսակցությանը, որի խոշոր գործիչներից մեկը Լայչակն էր։ Կօգտվի՞ արդյոք Մատովիչը հնարավորությունից, որպեսզի գործին համապատասխան՝ որպես միջազգային կամ, առնվազն, համաեվրոպական մակարդակի սկանդալի ռեզոնանս հաղորդի։

 

Աղբյուրը՝ REGNUM տեղեկատվական գործակալություն






Դիտումների քանակ 9164


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Հուլիսի 31, 2020


Աշխարհը «մեծ աղետից» փրկելու համար համաշխարհային ողջ հանրությանն այսօր անհրաժեշտ է ստիպել Հայաստանին հեռանալ «օկուպացված տարածք...

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Հուլիսի 20, 2020


Հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է ոչ միայն որպես շարունակվող հրաձգություն սահմանին, այլ նաև որպես քաղաքական ու հ...

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Հուլիսի 20, 2020


Թուրքիան պատրաստվում է այսպես կոչված Սիրիական ազատ բանակի գրոհայինների նետել Ադրբեջան (հասկանալի է՝ հայկական զինված ուժերի դեմ ...

Ադրբեջանի վերջը մոտենում է

Ադրբեջանի վերջը մոտենում է

Հուլիսի 18, 2020


Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն զայրացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը։ ԻՀՊԿ մարտիկները այդ ...

Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Արդյո՞ք պետք է Ռուսաստանի բանակը պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում

Հուլիսի 15, 2020


Կիևը հանկարծ միջամտել է հակամարտությանը Հարավային Կովկասում՝ հայերից պահանջելով պահպանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությու...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Հունիսի 17, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Ազգային ժողովում ասաց, որ պիտի քանդի Ադրբեջանի հասարակությունը: Բնականաբար, նա այդպիսի նպատակ չունի, քանի...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Մայիսի 10, 2020


Թուրքիայի Քայսերիի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հայագետ-գիտնական Գաֆար Չախմաղլին ընտրվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (...

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Մարտի 25, 2020


Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ավելի լավ է հասկանում ղարաբա...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Դեկտեմբերի 30, 2019


Ադրբեջանում սպասվող իշխանության փոխանցումը փորձագետներին խորհրդածությունների հարուստ սնունդ է տվել։ Այս թեմայով մեկնաբանություն...

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Ում էր պետք Ադրբեջանում նացիստներին օժանդակողների ռեաբիլիտացիան

Դեկտեմբերի 25, 2019


2019թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ ճառով ելույթ ունեցավ Տաշքենդում, ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողով...

Նախանձելի Ադրբեջանը

Նախանձելի Ադրբեջանը

Նոյեմբերի 29, 2019


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է եվրաինտեգրումից: Բաքվի համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևն ասել է. «Տն...

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Հուլիսի 25, 2019


Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքների ժամանակ, տեղեկացրել են հանրապետության պաշտպանության նախարարու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ