Խայտառակություն առանց մեկնաբանության

Հաբռգել են լակոտակրատները

Հուլիսի 3, 2020
Հաբռգել են լակոտակրատները

«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ-ն վրաերթ է կազմակերպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանի դեմ։ Դատավորին ցույց են տվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը՝ անկախ դատավարական խախտումներից։ Այլ կերպ ասած, ԱԱԾ-ն դիմել է լկտի անբարոյականության, այդ կառույցի նոր ղեկավարը՝ անչափահաս արգիշտիկը քյարամյան չունի որևէ բարոյական արգելակ, հանուն Փաշինյան Նիկոլի նա կանի ամեն ինչ: Տեսնենք, թե կկոտրվի արդյոք դատավոր Մելիքյանը:

 

Իսկ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնում է, որ վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում, ինչպես նաև առերևույթ դեպքի ժամանակ դեռևս չկառուցված այլ հյուրանոցում։

 

«Քանի որ անհետաձգելի համարվող քննչական գործողություն է կատարվում առերևույթ դեպքից 4 տարի, իսկ քրեական գործ հարուցելուց 4 ամիս անց, քննիչներին այլ բան չէր մնում անելու, քան ի թիվս այլնի առգրավել նաև ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական և այլ փաստաթղթերը, բոլոր, այդ թվում՝ reception-ի աշխատանքային ռեժիմում գտնվող համակարգիչները և փաստացի կազմալուծել հյուրանոցի բնականոն աշխատանքը», - գրում է Մակինյանը:

 

Սակայն օրվա լկտի խայտառակությունն արձանագրվել է Սահմանադրական դատարանի շենքի մուտքի: Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք։ Նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։ Հատկանշական է, որ ՍԴ շենքի մոտ հերթապահել են նաև բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ ոստիկանության համապատասխան գնդի հրամանատար, գնդապետ Զատիկյան Հրաչյան, որն անձամբ է ղեկավարել ՍԴ դատավորին Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու արգելելու գործողությունը։ Հրանտ Նազարյանը պահանջել է ներկայացնել հիմնավորումներ կամ գրավոր փաստաթղթեր իր օրինական գործողություններին արգելեք հանդիսանալու վերաբերյալ, ինչը ոստիկանները չեն կարողացել ապահովվել՝ վկայակոչելով իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը։

 

Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանել է ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի հետ կապված միջադեպը: Ոստիկանությունը որոշել է կատարել ՍԴ գործառույթ՝ մեկնաբանել սահմանադրությունը, ինքնուրույն որոշել՝ որն է ճիշտ ու սահմանադրական, որն է սխալ ու հակասահանադրական: Եվ որոշել է, որ. «… Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած:

 

Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք: Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով»։

 

Նոր Հայաստանի ոստիկանության նոր գործառույթների մեկնաբանությունն ավելորդ է…






Դիտումների քանակ 24940


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի ստորությունը Ռուսաստանում չանցավ

Փաշինյան Նիկոլի ստորությունը Ռուսաստանում չանցավ

Հուլիսի 30, 2020


Ինչպես հայտնի է, Փաշինյան Նիկոլն իր կյանքի կարևորագույն նպատակներից մեկն ընտրել է Ռուբեն Հայրապետյանին նստեցնելը: Այդ նպատակի ի...

Լակոտակրատիան աշխատում է հանրության իմունիտետի վրա

Լակոտակրատիան աշխատում է հանրության իմունիտետի վրա

Հուլիսի 27, 2020


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն այսօր մեղադրանք է առաջադրել Արթուր Դանիելյանին՝ «Ադեկվադ» միաբանության հիմնադիրին, այն բանի համար, որ իրե...

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

Ամրապնդվում է Նոր Հայաստանի ինքնիշխանությունը

Ամրապնդվում է Նոր Հայաստանի ինքնիշխանությունը

Հուլիսի 23, 2020


Նոր Հայաստանը շարունակում է ինքնիշխանություն կատարելագործել, նոր բարձունքներ նվաճել ինքնիշխանության հաստատման բարդ գործում: Իսկ...

Մարգարիտա Սիմոնյանը և Հայաստանի ներքին գործերը

Մարգարիտա Սիմոնյանը և Հայաստանի ներքին գործերը

Հուլիսի 18, 2020


Ես դիմում եմ հայկական իշխանությանը։ Հենց իշխանությանը, այլ ոչ թե ժողովրդին, որի մասն եմ հանդիսանում ես։

Հավայի սպառվում է իոաննիսյան դանիելի մանիպուլյացիոն տաղանդը

Հավայի սպառվում է իոաննիսյան դանիելի մանիպուլյացիոն տաղանդը

Հուլիսի 15, 2020


Հայրենասեր դասալիք ու գրանտակեր Սորոսի վաստակ իոաննիսյան դանիելը վերլուծում է հայ-ադրբեջանական սահմանի զարգացումները և առիթը բա...

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

Հուլիսի 14, 2020


Հայաստանի ձախողված իշխանությունը դիմեց հերթական աննախադեպ քայլին՝ չորս ամիս անընդմեջ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմը երկարա...

Անքննելի են եվրաբոզերի ճանապարհները

Անքննելի են եվրաբոզերի ճանապարհները

Հուլիսի 13, 2020


Նախկին Նորին գերազանցություն Միքայել Մինասյանը երեկ հանդես եկավ նոր տեսաուղերձով, պատասխանեց իր հետևորդների հարցերին: Խոսեց Արև...

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Հուլիսի 11, 2020


Երեկ հաղորդվեց, որ Միացյալ Նահանգները փաստացի վերցնում է Հայաստանն արտաքին կառավարման տակ՝ ուղարկելով Նոր Հայաստան կոռուպցիայի ...

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Ո՞րն է մակունց լիլիլիթի ու Վիլհելմ Քեյթելի ընդհանրությունը

Ո՞րն է մակունց լիլիլիթի ու Վիլհելմ Քեյթելի ընդհանրությունը

Հուլիսի 1, 2020


Համաշխարհային պատմության մեջ քիչ են եղել հանցագործ պետություններ, դրանցից մեկը Նոր Հայաստանն է: Հանցագործ պետություններին միավո...

«Իմ քայլը» խմբակցությունը մեծ ծառայություն է մատուցում իրավապահ համակարգին

«Իմ քայլը» խմբակցությունը մեծ ծառայություն է մատուցում իրավապահ համակարգին

Հունիսի 30, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցությունն այսօր ևս երկու հակասահմանադրական օրինագիծ ընդունեց. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջ...

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Հունիսի 29, 2020


Միքայել Մինասյանը շաբաթ օրը ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի վերջին սերիան: Լակոտակրատները հանգիստ շունչ քաշեցին, սակայն Մինասյան...

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Հունիսի 29, 2020


Երեկ՝ հունիսի 28-ին, Գլենդելի քաղաքապետարանի դիմաց Փաշինյան Նիկոլին և ՀՀ կառավարությանն աջակցություն հայտնելուն միտված հանրահավ...

Լակոտակրատիան ընդդեմ ռուսական հեռուստաընկերությունների

Լակոտակրատիան ընդդեմ ռուսական հեռուստաընկերությունների

Հունիսի 27, 2020


Ինչպես հայտնի է, լակոտակրատիան վրաերթ է կազմակերպում ռուսական հեռուստաալիքների վրա օրենսդրության փոփոխություններով: Նպատակը պար...

Բուկիկիոյի պերճանքն ու թշվառությունը

Բուկիկիոյի պերճանքն ու թշվառությունը

Հունիսի 27, 2020


Հայաստանի հանրությունը, Սահմանադրական դատարանը մեծ հույսեր էին կապել Եվրոպայի, մասնավորապես, Եվրոպայի Խորհրդի և Վենետիկյան հանձ...

Ո՞վ եք դուք, պրն Թովմասյան

Ո՞վ եք դուք, պրն Թովմասյան

Հունիսի 26, 2020


Հրայր Թովմասյանը նախկին ռեժիմի օրոք հանրության կողմից դրական չէր ընկալվում. հանրությունը նրան ընկալում էր որպես ոչ այնքան հարգվ...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ