Տիեզերական խայտառակություն

Ո՞րն է մակունց լիլիլիթի ու Վիլհելմ Քեյթելի ընդհանրությունը

Հուլիսի 1, 2020
Ո՞րն է մակունց լիլիլիթի ու Վիլհելմ Քեյթելի ընդհանրությունը

Մի՞թե այս աղջնակը այդքան ապուշ էր

 

Համաշխարհային պատմության մեջ քիչ են եղել հանցագործ պետություններ, դրանցից մեկը Նոր Հայաստանն է: Հանցագործ պետություններին միավորում է ճակատագրերի ընդհանրությունը՝ նրանք կործանվում են, նրանց իշխանությունները դատապարտվում են, բայց կործանման ճանապարհին ահռելի զոհեր են տալիս: Չեմ ուզում համեմատել նացիստական Գերմանիայի և Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանի իրականությունները, քանզի դրանք համեմատելու բան չեն՝ Գերմանիայում լակոտակրատիա չկար, այնտեղ կայացած սոլիդ անհատականություններ էին, սակայն կա ընդհանրություն, որի մասին կուզենայի խոսել: Ուրեմն, ի՞նչ ասել է հանցագործ պետություն:

 

Սկսենք 1941-ից: Վերմախտի գլխավոր շտաբի պետ Վիլհելմ Քեյթելը մինչև ԽՍՀՄ-ի դեմ հարձակումը երկու հրաման ստորագրեց՝ «Բարբարոսայի տարածքում ռազմական ենթադատության կիրառման մասին» և «Կոմիսարների մասին»։ Երկրորդ հրամանով հանձնարարվում էր գնդակահարել գերեվարված քաղղեկավարներին (политрук, այսինքն՝ կոմունիստներին) և հրեաներին, առաջինը անմարդկային պայմաններ էր սահմանում օկուպացված տարածքների քաղաքացիական բնակչության համար: Օրինակ, այն բնակավայրերի նկատմամբ, որոնցում վերմախտը ենթարկվել է նենգ հարձակման անկյունից, գումարտակի հրամանատարից ցածր պաշտոն չզբաղեցնող սպայի կարգադրությամբ պետք է անհապաղ կիրառվեն հավաքական բռնի միջոցներ, եթե հանգամանքները թույլ չեն տալիս արագ պարզել կոնկրետ մեղավորներին։ Այսինքն, այս հրամանի հիման վրա գերմանացիները գյուղեր են հրդեհել ամբողջությամբ…

 

Ըստ էության, Քեյթելն այս հրամաններով իր մահավճիռը ստորագրեց. Նյուրնբերգում նրան բացատրեցին, որ ռազմագերիների սպանությունը ռազմական հանցագործություն է, և փառապանծ գեներալ-ֆելդմարշալն էլ պաշտպանվել չկարողացավ: Գեներալ Գուդերիանը, որի տանկերն ավերեցին հսկայական տարածքներ՝ Փարիզից մինչև Ստալինգրադ, բավարարվեց Նյուրնբերգում վկայի կարգավիճակով, որովհետև հանցավոր փաստաթղթերի տակ ստորագրություն չէր թողել, բայց ահա Քեյթելը կախաղան բարձրացավ: 1942-ի ամռանը, դեռ մինչև Ստալինգրադի պարտությունը, Քեյթելը հասկացավ, որ վերմախտը պատերազմը տանուլ է տվել, և փոխեց կոմիսարների մասին իր հրամանը. այսուհետ գերեվարված սովետական կոմունիստներին չէին գնդակահարում տեղում, ուղարկում էին համակենտրանացման ճամբարներ, սակայն արդեն ուշ էր՝ գնացքը մեկնել էր:

 

1942-ին, Մոսկվայի ճակատամարտից հետո, գերմանական ղեկավարությունում միայն երկուսը չէին հասկանում, որ պատերազմը տանուլ են տվել, դրանք էլ հոգեկան հիվանդներ էին՝ Հիտլերն ու Գեբելսը, մնացած բոլորը համոզված էին դրանում: Իսկ ի՞նչ է անում հանցագործը, որը գիտի իր անխուսափելի պատժի մասին իրավիճակի փոփոխությունից հետո: Դիմում է նոր, էլ ավելի ստոր հանցագործությունների: Քանզի նրա հետ բարիշել չկա, հակառակորդները նրան միայն կախաղանին կամ ճաղերի հետևում են տեսնում:

 

Առաջին համաշխարհային պատերազմն այդպես էլ չմտավ Գերմանիայի տարածք, կարիք էլ չեղավ Բեռլինի գրավման: Ինչ-որ պահի Գերմանիան ու Ավստրիան իրենց պարտությունն ընդունեցին և համաձայնեցին հաղթողների պայմաններին: Նացիստական Գերմանիան այդ շանսը չունեցավ. նախ՝ նրա հետ ոչ ոք չէր բանակցի, քանզի հանցագործ պետություն էր, և դաշնակիցները պարտադիր պիտի մտնեին Բեռլին, երկրորդ՝ հենց Գերմանիայի վերնախավը չէր համաձայնի կապիտուլյացիայի, քանզի գիտակցում էր, որ կդատվի: Միակ փրկությունը պատերազմի երկարաձգումն էր՝ հրաշքի հույսով:

 

Երկրորդ համաշխարհային պատերազմն ունիկալ էր, որովհետև կողմերից մեկը հանցագործ ռեժիմ էր, որը դատապարտված էր կռվել մինչև վերջ: Չէր եղել աշխարհում երբևէ դեպք, երբ կռվող կողմերից մեկի առաջին չորս առանցքային դեմքերը չկան, բայց պատերազմը շարունակվում է: 1945-ի ապրիլի 30-ին ինքնասպանություն գործեց Հիտլերը, մայիսի 1-ին՝ Գեբելսը, Բորմանն ու Հիմլերը փախած էին, Բեռլինն էլ՝ ընկած, բայց բոլոր ռազմաճակատներում մարտերն ընթանում էին առաջվա պես: Ինչո՞ւ: Որովհետև մարդիկ այլ շանս չունեին՝ կռվելուց բացի, նրանք իրենց զրկել էին ռազմագերու անվտանգ կարգավիճակից: Սպային, որին Գեբելսը հանձնարարեց իրեն ու իր կնոջը գնդակահարել, և որը հրաժարվում էր դա անել, նա ասաց. «Դուք ուզում եք, որ ռուսները մեզ ոտքերից կախե՞ն»:

 

Գալով իշխանության հանցավոր ճանապարհով՝ Փաշինյան Նիկոլը հանցագործ դարձրեց բոլորին, չբավարարվելով միայն իր թիմով. նա փչացրեց նաև պետական կառույցները՝ դատարանները, դատախազությունն ու քննչական մարմինները, դարձնելով նրանց մեղսակից: Ժողվարչապետը հիվանդ է, իրականությունը նա ադեկվատ չի ընկալում, նա իրեն 40 տարվա իշխանության հույսեր է տալիս: Բայց կան նաև առողջ մարդիկ նրա շրջապատում: Օրինակ, մակունց լիլիթը, տեղում և դրսերում վարժեցված գործակալ: Նա գիտի, որ գլխավորել է ՍԴ շրջափակումը և տեղյակ է դրա համար նախատեսված պատժաչափի մասին: Նա գիտի ինչի կողմ է քվեարկել ՍԴ-ի դեմ օպերացիայի կամպանիայի ժամանակ, նաև տեղյակ է դրա պատժաչափերի մասին: մակունց լիլիթը հաշվել է, որ բանտում կանցկացնի առնվազն 15 տարի: Քեյթելի ստորագրությունները 1941թ. երկու հանցավոր հրամանների տակ և մակունցի քվեարկությունները Ազգային ժողովում նույն քրեաիրավական հետևանքներն են առաջացնում: Կուզենա՞ արդյոք այս օրիորդը նստել 15 տարի: Ոչ: Իսկ ի՞նչ պիտի անի փրկվելու համար: Այն, ինչ անում էին Քեյթելը, Գեբելսը, նացիստական Գերմանիայի մյուս հանցագործները, այն է՝ էլ ավելի մեծ հանցանքներ գործել: Տեսեք, Փաշինյանը բիրտ ուժով, սահմանադրության ու օրենքների խախտմամբ վերացրեց Սահմանադրական դատարանը: Հիմա նա նոր ՍԴ կազմով վերացնելու է կուսակցությունները՝ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն առաջին հերթին, դարձյալ ապօրինի, որպեսզի հանկարծ 2023-ի ընտրություններին նրանց չպարտվի, իսկ ում էլ պարտվի՝ նրա վերջը նույնը կլինի: Էլ ավելի մեծ հանցանքների կդիմի լակոտակրատիան կուսակցությունների վերացումից հետո՝ իր իսկ փրկության համար, և մակունց լիլիթը ուժ ու եռանդ չի խնայի այդ գործում: Քանզի իր անձնական անվտանգության հարցն է:

 

Այսօր դատախազության օրվա առթիվ հոռոմցի գլխավոր դատախազն ասում է. «Այսօրվա խորհուրդը բացառիկ է նրանով, որ ազդարարում է դատախազության՝ 21-րդ դարի 3-րդ տասնամյակ թևակոխումը, ինչը մեզնից պահանջում է իրավական մտքի զարգացմանը, հանցավորության դեմ պայքարի արդի մարտահրավերներին, իրավական պետության կառուցման, իրավակարգի ամրապնդման մեր ժողովրդի իդեալներին և ձևակերպած նորովի պահանջներին ընդառաջ համակարգային զարգացման տեսլականի արդիականացում… Այս չարիքների դեմ հայտարարված պատերազմում մենք հաղթելու ենք՝ որպես զենք ունենալով մեր պրոֆեսիոնալիզմը, խիղճը, արդարամտությունը, բարոյականությունը և մեր ժողովրդի վստահությունը»: Որո՞նք են ժողովրդի իդեալները, պրն հոռոմցի գեղացի: Փաշինյան Նիկոլի հակազգային իդեալների ապօրինի իրականացո՞ւմը: Իհարկե, այո: Դե, սպասենք մի քիչ էլ, և գլխավոր դատախազ դավթյան արթուրին կտեսնենք բանտում, եթե նրան ժամանակին չհասցրին ազատել ծառից կապված վիճակից…

 

Մի խոսքով, ունենք յուրահատուկ իրավիճակ՝ բացահայտ հանցագործ ռեժիմ, որի հանցանքներն աներկբա են, կատարված ուղիղ եթերում, և չունեն ապացուցման կարիք, որը մինչև վերջին շունչը պայքարելու է իր չդատվելու համար: Այդ պայքարը, ցավոք, թանկ կնստի հայ ժողովրդի վրա: Բայց այլ ելք չկա: Պետք է պատրաստ լինել լակոտակրատիայի դիմադրությանը, իսկ այն շատ հզոր կլինի, քանզի ռեժիմն ունի նաև ամերիկյան դեսպանի ինդուլգենցիան:

 

Եվ ուրեմն, օրեցօր տեսնելու ենք լակոտակրատիայի կատարած հանցանքների քանակական և որակական աճ, քանզի նախորդ հանցանքի հետևանքները վերացնելու համար, որոնք երբեք չեն վերանա, ինչպես չվերացան Քեյթելի «Կոմիսարների մասին» հրամանի հետևանքները՝ 1942-ին այն չեղարկելուց հետո, սրանք դիմելու են նոր հանցանքների, հետո՝ հաջորդ նորերին, և այսպես շարունակ: Մինչև որ տապալենք սրանց և հանձնենք նոր գլխավոր դատախազին: Սրանց տապալելը հեշտ չի լինի: Ապագա դատապարտյալ դավթյան արթուրը լոկ դավթյան արթուր չէ: Նա գլխավոր դատախազ է հանցագործ ռեժիմի և իրենից ներկայացնում է լուրջ միավոր, այսինքն՝ դա ինքն է, իր վարորդը, սիրուհին, ազգուտակը, Հոռոմ գյուղն իր գյուղացիներով ու գեղացիներով և այլն, և այլն, որոնք կլծվեն դավթյան արթուրի փրկության գործին: Դատավոր դանիբեկյան աննան էլ մենակ դանիբեկյան աննա չէ, նա իր 40 կատուներն է, ազգականները, սիրային և աշխատանքային հանցավոր կապերը և այլն, և այլն: Թե՛ մակունց լիլիթին, թե՛ դավթյան արթուրին ու դանիբեկյան աննային միավորում է մի բան՝ ընդհանուր բանտային ապագան, որի կանխման համար նրանք կդիմեն բոլոր հնարավոր ու անհնար քայլերի: Եվ երկրի հականիկոլական ուժերը պետք է նկատի ունենան այս կարևոր հանգամանքը: Գործ չունենք սովորական կոռումպացված հակազգային ռեժիմի հետ, որից ազատվելը խնդիր չէ՝ գործ ունենք իսկական հանցագործ ռեժիմի հետ, որն ամեն օր հանցանքներ է կատարում և արձանագրում դրանք փաստացի: Այդ Սերժ Սարգսյանն էր, որը կարող էր թքել ու հեռանալ, քանզի չկա գեթ մեկ թուղթ հանցավոր բովանդակությամբ, որի տակ դրված կլինի Սերժ Սարգսյանի ստորագրությունը: Իսկ սա Փաշինյան Նիկոլն է իր թիմով ու հազարավոր փաստացի արձանագրված հանցանքներով: Տարբերությունը մեծ է, մեծ կլինեն նաև ջանքերը՝ ժողովրդին ժողվարչապետից ազատելու գործում:

 

Աղբյուրը՝ Artiom Khachaturian






Դիտումների քանակ 59302


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լակոտակրատիան աշխատում է հանրության իմունիտետի վրա

Լակոտակրատիան աշխատում է հանրության իմունիտետի վրա

Հուլիսի 27, 2020


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն այսօր մեղադրանք է առաջադրել Արթուր Դանիելյանին՝ «Ադեկվադ» միաբանության հիմնադիրին, այն բանի համար, որ իրե...

Ամրապնդվում է Նոր Հայաստանի ինքնիշխանությունը

Ամրապնդվում է Նոր Հայաստանի ինքնիշխանությունը

Հուլիսի 23, 2020


Նոր Հայաստանը շարունակում է ինքնիշխանություն կատարելագործել, նոր բարձունքներ նվաճել ինքնիշխանության հաստատման բարդ գործում: Իսկ...

Մարգարիտա Սիմոնյանը և Հայաստանի ներքին գործերը

Մարգարիտա Սիմոնյանը և Հայաստանի ներքին գործերը

Հուլիսի 18, 2020


Ես դիմում եմ հայկական իշխանությանը։ Հենց իշխանությանը, այլ ոչ թե ժողովրդին, որի մասն եմ հանդիսանում ես։

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

Հուլիսի 14, 2020


Հայաստանի ձախողված իշխանությունը դիմեց հերթական աննախադեպ քայլին՝ չորս ամիս անընդմեջ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմը երկարա...

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Հուլիսի 11, 2020


Երեկ հաղորդվեց, որ Միացյալ Նահանգները փաստացի վերցնում է Հայաստանն արտաքին կառավարման տակ՝ ուղարկելով Նոր Հայաստան կոռուպցիայի ...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Հաբռգել են լակոտակրատները

Հաբռգել են լակոտակրատները

Հուլիսի 3, 2020


«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ-ն վրաերթ է կազմակերպել Երևանի ընդհանուր իրավաս...

SOS. Վտանգված են դատախազների կանայք

SOS. Վտանգված են դատախազների կանայք

Հուլիսի 1, 2020


աբաջյան գոհարի մարդն այսօր դատախազության մասնագիտական տոնի առթիվ ուղերձ է հղել դատախազության աշխատակիցներին: Հավանաբար, այս պլա...

«Իմ քայլը» խմբակցությունը մեծ ծառայություն է մատուցում իրավապահ համակարգին

«Իմ քայլը» խմբակցությունը մեծ ծառայություն է մատուցում իրավապահ համակարգին

Հունիսի 30, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցությունն այսօր ևս երկու հակասահմանադրական օրինագիծ ընդունեց. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջ...

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Հունիսի 29, 2020


Միքայել Մինասյանը շաբաթ օրը ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի վերջին սերիան: Լակոտակրատները հանգիստ շունչ քաշեցին, սակայն Մինասյան...

Լակոտակրատիան ընդդեմ ռուսական հեռուստաընկերությունների

Լակոտակրատիան ընդդեմ ռուսական հեռուստաընկերությունների

Հունիսի 27, 2020


Ինչպես հայտնի է, լակոտակրատիան վրաերթ է կազմակերպում ռուսական հեռուստաալիքների վրա օրենսդրության փոփոխություններով: Նպատակը պար...

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հունիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոնի իսկական հոգեզավակն է, անկախ նրանց հարաբերություններից ու ժողվարչապետի վերաբերմունքից առաջին...

Վենետիկյան կրքեր Նոր Հայաստանում

Վենետիկյան կրքեր Նոր Հայաստանում

Հունիսի 19, 2020


Վենետիկի հանձնաժողովն ի վերջո հայտնեց իր խորհրդատվական կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ ՍԴ հարցմանն ի պատասխան: Չենք ուզում խ...

ջուլֆալակյան արսեն՝ դալուզյան մելի գաղափարակից և զինակից

ջուլֆալակյան արսեն՝ դալուզյան մելի գաղափարակից և զինակից

Հունիսի 16, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովն այսօր բավարարեց հոռոմցի խայտառակության՝ Գագիկ Ծառուկյանին քրեական պատասխանատվության ենթարկելո: Ն...

Դժբախտ մակունց լիլիթի ողբերգական ապագան սկսում է նշմարվել

Դժբախտ մակունց լիլիթի ողբերգական ապագան սկսում է նշմարվել

Հունիսի 15, 2020


«Իմ քայլը» խայտառակ խմբակցության ղեկավարուհի մակունց լիլիթը եզակի երջանիկներից է Նոր Հայաստանի, քանի որ նրան միանգամից երկրպագո...

Հոռոմցի գեղացու և աբաջյան գոհարի մարդու նամակագրության կապակցությամբ

Հոռոմցի գեղացու և աբաջյան գոհարի մարդու նամակագրության կապակցությամբ

Հունիսի 15, 2020


Հեղափոխական աբաջյան գոհարի մարդը, որն այսօր Ազգային ժողովի նախագահ է աշխատում, քանզի աբաջյան գոհարի ուշքը ժամանակին գնում էր աս...

Դատապարտո՛ւմ ենք Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամաբ բիրտ  ուժի կիրառումը և պահանջո՛ւմ…

Դատապարտո՛ւմ ենք Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամաբ բիրտ ուժի կիրառումը և պահանջո՛ւմ…

Հունիսի 15, 2020


Հայաստանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ ապացուցեցին այն իրողությունը, որ Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ո...

Ծառուկյան - լակոտներ. հակամարտությունը թեժանում է

Ծառուկյան - լակոտներ. հակամարտությունը թեժանում է

Հունիսի 10, 2020


Առաջիկայում Գագիկ Ծառուկյանը կլինի մամուլի և քաղաքական անցուդարձի առանցքային դեմքը: Փաշինյան Նիկոլն այդպես որոշեց, ավելի ստույգ...

Տեր-Պետրոսյան Լևոնը՝ Արիստոտելի հետքերով

Տեր-Պետրոսյան Լևոնը՝ Արիստոտելի հետքերով

Հունիսի 5, 2020


Ցինիզմը, ինչպեսև Էյնշտեյնի նշած բթությունը, տիեզերքը, մարդկային ստորությունն ու լկտիությունը, սահման չունի: Տեր-Պետրոսյան Լևոնը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ