Տիեզերական խայտառակություն

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Հունիսի 29, 2020
Մինասյանը սխալվում է կամ խաբում

Միքայել Մինասյանը շաբաթ օրը ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի վերջին սերիան: Լակոտակրատները հանգիստ շունչ քաշեցին, սակայն Մինասյանը նրանց խաղաղ ապագա չխոստացավ: Նա ընդամենը դադար հայտարարեց, որից հետո կշարունակի այլ ժանրում, այլ ձևաչափով: Օպերատիվ տեղեկություններ կան առ այն, որ նախկին Նորին գերազանցությունը գործը կհասցնի ցեղասպանության, և հաշվի առնելով լակոտակրատների հոգևոր և հոգեկան նուրբ կառուցվածքները՝ կարելի է ենթադրել, որ դա նրան կհաջողվի: Ինչևէ, առաջիկայում կտեսնենք Միքայել Մինասյանի գոյության կործանիչ ազդեցության էֆեկտը լակոտակրատիայի կյանքի ու առողջության վրա: Այժմ դառնանք պրն Մինասյանի վերջին սերիային:

 

Նա հայտարարեց, որ Հայաստանում կատարվածի մեջ մեղավոր են անխտիր բոլորը՝ պատգամավորները, նախարարները, օլիգարխները, չոբանները, գողականները, ուսուցիչները և անգամ ինտելիգենտները, մի խոսքով՝ Հին Հայաստանի բոլոր բնակիչները: Բնականաբար, Մինասյանը սխալվում է այս հարցում, թեպետ կարծում եմ, որ նա էլ գիտի ճշմարտությունը, պարզապես խաբում է: Քանզի Հայաստանում տեղի ունեցածի համար պատասխանատու է միայն ու բացառապես Հայաստանի քաղաքական էլիտան, 1990-ից սկսած:

 

Հայ քաղաքականության պատրիարք Վազգեն Մանուկյանն ինձ մի անգամ ասաց, որ իշխանության գալուն պես իրենք ցանկացան ակտիվացնել մեր հարաբերություններն Արևմուտքի հետ, որպեսզի մենակ ռուսներից կախյալ չմնանք: Մանուկյանն այսպես բացատրեց. եթե կախված ես մեկից, դու ստրուկ ես, եթե կախված ես երեքից, ուրեմն ստրուկ չես: Այս մաթեմատիկան ինձ անհասկանալի է, բայց թողնենք դա մի կողմ, Վազգենն ի վերջո մաթեմատիկոս է, ավելի լավ է հաշվում: Բայց ի՞նչ հետևեց այդ՝ Արևմուտքի հետ մերձեցմանը ռուսների ինադու:

 

Մեծ հաշվով, Հայաստանի ղեկավարությունն ասել էր Արևմուտքին. մենք նոր երկիր ենք, օգնության կարիք ունենք, օգնեք մեզ դառնալ տնտեսապես կայուն և դեմոկրատական երկիր: Սրանք էլ օգնեցին: Վարկեր տալուց քաղաքական պայմաններ էին դնում (օրինակ, 90-ականների վարկերի ու գրանտների շնորհիվ այլասերվեց մեր կրթական համակարգը, Արևմուտքը վարկերը կապում էր Լունաչարսկու համակարգից հրաժարվելու հետ: Արդյունքում՝ այսօր հայ երեխաները սովորում են ոչ թե քիմիա, ֆիզիկա կամ պատմություն, այլ քիմիայի, ֆիզիկայի և պատմության թեստեր, ինչը ռեալ գիտելիքի հետ կապ չունի: Քանզի մի բան է, օրինակ, սովորել Սառը պատերազմի նախապատմությունը, գիտակցել դրա անխուսափելիությունն ու օբյեկտիվ պատմական անհրաժեշտությունը և քննություն հանձնել՝ ցուցաբերելով թեմայի իմացությունը մասնագետներին, լրիվ այլ բան է թեստեր սովորել, որտեղ չորս տարբերակից պետք է ընտրել 1946-ի այն ամսաթիվը, երբ Չերչիլն արտասանել է իր Ֆուլթոնյան ճառը): Հետո Հայաստանի իշխանությունները երկրի դռները, պատուհաններն ու օդանցքները բացեցին արևմտյան դոնորների առջև՝ դրանով իսկ հրաժարվելով սեփական քաղաքացիական հասարակության դաստիարակությունից: USAID, British Counsil, GIZ, DFID, Սորոսի հիմնադրամ և այլն՝ ահա թե ովքեր զբաղվեցին քաղաքացիական հասարակության կազմավորմամբ ու ձևավորմամբ: Նրանք ընտրեցին հայ հասարակության ամենաճարպիկ ու համեմատաբար կրթված սեգմենտին և իրենց գրանտներով իրենցով արեցին: սաքունց արթուրից ու բարսեղյան լևոնից (սրանք հիսունն անց են) մինչև սուտենյորի զավակ պետրոսյան դավիթ (սրանք 25 տարեկան չկան)՝ ահա գրանտակեր հանրույթի ողջ սպեկտրը, նրանք փաստորեն «ապահայացրին» հայ հասարակության քաղաքականապես ամենաակտիվ հատվածը, զրկեցին նրան հայ լինելուց և դարձրին կոսմոպոլիտ, ապազգային զանգված, հակառուսական աշխարհաքաղաքական գաղափարախոսության կրող բիոմասսա և, հետևաբար, հակահայկական:

 

Այս սեգմենտը փորձեց իշխանություն զավթել 2008-ին, սակայն դեռ լիովին կայացած չէր (օրինակ, այսօրվա 22-25 տարեկան գրանտակերները, որոնք հիմա լուրջ հարվածային ուժ են, այն ժամանակ 10-12 տարեկան էին): 2013-ին փորձն ի սկզբանե դատապարտված էր, քանզի Րաֆֆի Հովհաննիսյանը կատարյալ ոչխար էր: 2016-ին Արևմուտքն ավելի մոտ էր հաջողության՝ «Սասնա ծռեր» տեռորիստական լակոտախումբը մոտ էր իշխանափոխությանը, եթե հաջողվեր զենքը ՊՊԾ գնդից հանել դուրս և Երևանը վերածել Բեյրութի, ինչի համար Երևան ժամանեցին պոռնոաստղ Խանջյան Արսինեն և այլ գործակալներ:

 

2018-ին Սերժ Սարգսյանի ռեժիմը բախվեց կազմակերպված ուժի հետ, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կայացած քաղաքական դաս: Իշխանափոխությունն անխուսափելի էր: ՀՀԿ վերնախավը, Ռոբերտ Քոչարյանի թիմը, Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը կայացածի համար դատապարտում են Մինասյանին, հազարումի փաստարկ են բերում (իբր, Մինասյանն է արգելել Փաշինյան Նիկոլի կալանքը ռադիոյի գրավման օրը և այլն): Բայց դա ապուշություն է: Ռեժիմը դատապարտված էր, ինչպես շանս չուներ ցարական ռեժիմը 1917-ի փետրվարին Ռուսաստանում, որին ձեռնոց էր նետել մոսկովյան օլիգարխաթը: Ռուսաստանում մոսկովյան օլիգարխաթը տապալեց պետերբուրգյան արիստոկրատիային, հետո իր ապաշնորհության պատճառով իշխանությունը զիջեց բոլշևիկներին, ու երկիրը փրկվեց: Հայաստանում զուտ հայկական ռեժիմը իշխանությունը զիջեց գրանտակերներին ու ամերիկյան գործակալական ցանցին, բայց ողբերգությունն այն է, որ դրանք հայկական չեն:

 

Տարիներ շարունակ անձամբ ես, այլ ռացիոնալ մտածող անհատներ և ուժեր ահազանգել են, որ ամերիկյան դեսպանի ու գրանտակերների ազդեցությունը վտանգավոր է դառնում, հերիք է դրանց երես տաք: Ասում էին, թե՝ մենք հիմա այն վիճակում ենք, որ չենք կարող «յան» տալ Արևմուտքից, մենք Ղարաբաղի հարց ունենք, մենք պիտի կապիկություն անենք Եվրոպայի խորհրդում, ինչ ասես պիտի ստորագրենք: Այս մոտեցումը քննադատության չի դիմանում: Եվրոպայի խորհուրդն այն կառույցն է, որ վաղը մեզ ինցեստի կոնվենցիա կպարտադրի, մյուս օրը՝ նեկրոֆիլիայի: սաքունց զիբիլի պես մի քանի իրավապաշտպան կուսումնասիրեն, գյուտեր կանեն և կգան այն եզրակացության, որ մեռելն էլ է մարդ, և նրա իրավունքները պետք է պաշտպանվեն, մեռելին էլ է սեքս պետք: Ինչպես այսօր Հոլանդիայում պետությունը վճարում է մարմնավաճառներին հաշմանդամներին ու տարեցներին սպասարկելու համար, այդպես էլ մի քանի տարուց հետո հերթը կհասնի մեռելներին: Եվ Հայաստանն այդ կոնվենցիային կմիանա, լռելյայն կստորագրի ինչ պարտադրեն անուղեղ եվրաինտեգրված պետությանը…

 

Հիմա, եթե իրոք Ղարաբաղի ապագան կախված է մեր եվրաինտեգրման աստիճանից և արևմտյան արժեքների ներդրումից, ապա հարց է առաջանում. արդյո՞ք մեզ պետք է Ղարաբաղն այդ գնով, այսինքն՝ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՆՈՎ: Ավելի լավ չէ՞ հրաժարվենք երկրի մի մասից, բայց փրկենք ամբողջը: Իհարկե, մեզ այդ գնով Ղարաբաղ պետք չէ, հենց էսօր դուրս եկեք բոլոր եվրոպական կառույցներից, փակվեք ձեր սահմանների մեջ, ախտահանեք երկիրը, Ղարաբաղն էլ թողեք բախտի քմահաճույքին:

 

Բայց իրականությունն այն է, որ դա այդպես չէ, եվրաինտեգրվես-չեվրաինտեգրվես՝ եվրոպացիներից ու ընդհանրապես Արևմուտքից խեր չկա Ղարաբաղի հարցում: Պարզապես Հայաստանը դարձավ 1990-91թթ. ընդունած ստրատեգիական որոշման, դրանից բխող՝ Քոչարյանի կոմպլեմենտարիզմի և Սարգսյանի «և-և»-ի զոհը:

 

Ինչևէ, 2018-ին իշխանափոխությունն անխուսափելի էր, չլիներ առիթը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը՝ մեկ այլ պատճառ կգտնվեր: Պետք է հասկանալ, որ ամերիկյան դեսպանն ու Սորոս Ջորջը տարիներ շարունակ այսօրվա էլիտան չբուծեցին նրա համար, որ բավարարվեն ընդդիմադիր արևմտական կեցվածքի ցուցադրությամբ: Ամենևին: Նրանք բուծեցին բարսեղյան լևոնից մինչև պետրոսյան դավիթ ու բադասյան ռուստամիկ միայն ու միայն իշխանություն զավթելու համար, և եթե իրոք Մինասյան Միշան կանխել է Փաշինյան Նիկոլի կալանքը ռադիոյի գրավման օրը, դա ոչինչ չէր փոխի:

 

Հիմա ժամանակն է, որ Հայաստանի իշխանության հավակնորդները կոնկրետանան և հասկանան. Փաշինյան Նիկոլից ազատվելուց հետո Հայաստանում արևմտյան ազդեցության նշույլ անգամ պիտի չմնա: Պիտի վտարվեն բոլոր դոնորները, քաղաքացիական հասարակության հետ աշխատելը պետք է բացառվի արտասահմանյան պետությունների և կառույցների համար: Հակառակ դեպքում մի 20-30 տարուց այս տարածքում հայ ժողովուրդ չի մնա՝ կմնա բարսեղյան լևոններից ու ահարոնյան լառաներից բաղկացած մի զանգված, որը հայերին կհիշեցնի միայն հայոց լեզվի որոշակի իմացությամբ:

 

Մի խոսքով, վերադառնալով Միքայել Մինասյանի պնդմանը համընդհանուր պատասխանատվության վերաբերյալ՝ կրկնեմ. ոչ ոք պատասխանատու չէ այսօրվա իրականության համար, բացի քաղաքական էլիտայից: Եթե ինչ-որ տեղ հայ ժողովուրդն իր բաժին մեղքն ունի այս խայտառակության մեջ, ապա դա այն է, որ հայ ժողովուրդը պարզապես ի վիճակի չէ իրեն այնպիսի էլիտա ընտրել, որն իրեն չկործանի: Այդպես եղավ 1918-20թթ., այդպես ստացվեց 1990-ից ի վեր, հուսանք, որ այդպես չի լինի 2020-ին և դրանից հետո:

 

Աղբյուրը՝ Artiom Khachaturian






Դիտումների քանակ 77984


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Հուլիսի 6, 2020


Փաշինյան Նիկոլն իր հարությունյան արայիկի հետ սկսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի հերթական փուլը՝ դպրոցական ծրագրերից հա...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Հուլիսի 4, 2020


բաբաջանյան արմանը հիրավի Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարախոսն է, հենց նրա կեղտոտ բերանի մեջ է ժողվարչապետը դնում իր մտքերը, գաղ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Հաբռգել են լակոտակրատները

Հաբռգել են լակոտակրատները

Հուլիսի 3, 2020


«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ-ն վրաերթ է կազմակերպել Երևանի ընդհանուր իրավաս...

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Հուլիսի 2, 2020


Փաշինյան Նիկոլի Հ1-ը երեկ ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանում կայացած համազգային քվեարկության մասին (դա հանրաքվե չէր, համազգային...

Ո՞րն է մակունց լիլիլիթի ու Վիլհելմ Քեյթելի ընդհանրությունը

Ո՞րն է մակունց լիլիլիթի ու Վիլհելմ Քեյթելի ընդհանրությունը

Հուլիսի 1, 2020


Համաշխարհային պատմության մեջ քիչ են եղել հանցագործ պետություններ, դրանցից մեկը Նոր Հայաստանն է: Հանցագործ պետություններին միավո...

«Իմ քայլը» խմբակցությունը մեծ ծառայություն է մատուցում իրավապահ համակարգին

«Իմ քայլը» խմբակցությունը մեծ ծառայություն է մատուցում իրավապահ համակարգին

Հունիսի 30, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցությունն այսօր ևս երկու հակասահմանադրական օրինագիծ ընդունեց. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջ...

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Հունիսի 29, 2020


Երեկ՝ հունիսի 28-ին, Գլենդելի քաղաքապետարանի դիմաց Փաշինյան Նիկոլին և ՀՀ կառավարությանն աջակցություն հայտնելուն միտված հանրահավ...

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հունիսի 27, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հ...

Լակոտակրատիան ընդդեմ ռուսական հեռուստաընկերությունների

Լակոտակրատիան ընդդեմ ռուսական հեռուստաընկերությունների

Հունիսի 27, 2020


Ինչպես հայտնի է, լակոտակրատիան վրաերթ է կազմակերպում ռուսական հեռուստաալիքների վրա օրենսդրության փոփոխություններով: Նպատակը պար...

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Հունիսի 26, 2020


Փաշինյան Նիկոլի կիրթ գործընկեր Իլհամ Ալիևն այսօր Հայաստանից էր խոսել, ելույթի կեսը խոսեց Փաշինյան Նիկոլի սրտով, կարծես «Հայկակա...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Հունիսի 25, 2020


Փաշինյան Նիկոլը պրոֆեսիոնալ և գենետիկ մակարդակով ստախոս է, բայց չի ստում միայն իր ռազմավարական պլաններից խոսելիս: Այսօր նա անկե...

Վրդովված ծնողի ուշացած խոստովանությունը

Վրդովված ծնողի ուշացած խոստովանությունը

Հունիսի 24, 2020


Մինասյանն այն ժամանակ չգիտեր ու, հավանաբար, այսօր էլ չգիտի ու չի իմանա, որ աշխարհում կարելի է կոնտրոլ անել միայն ուժեղ անհատակա...

Ինչի՞ կամ ո՞ւմ վաստակն է լուսավոր ու կլասիկ Էդմոնը

Ինչի՞ կամ ո՞ւմ վաստակն է լուսավոր ու կլասիկ Էդմոնը

Հունիսի 22, 2020


Կան բոլոր հիմքերը կասկածելու, որ քաղաքական առումով նա սովորական բոզի վաստակ է (բնականաբար, նա դեռ շատ հացուպանիր ունի ուտելու ս...

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հունիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոնի իսկական հոգեզավակն է, անկախ նրանց հարաբերություններից ու ժողվարչապետի վերաբերմունքից առաջին...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ