Խայտառակություն առանց մեկնաբանության

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Հունիսի 26, 2020
Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Փաշինյան Նիկոլի կիրթ գործընկեր Իլհամ Ալիևն այսօր Հայաստանից էր խոսել, ելույթի կեսը խոսեց Փաշինյան Նիկոլի սրտով, կարծես «Հայկական ժամանակի» տեքստ լիներ, երկրորդ մասում ասաց այն, ինչ կա այսօր երկրում, թեպետ դա տհաճ է մեզ համար լսել: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել այս կապակցությամբ, որտեղ ասվում է.

 

«Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է: Հասկանո՞ւմ եք զավեշտը` Ադրբեջանի նախագահը խոսում է նույն բառապաշարով, Հայաստանի անկախության նախորդ տարիները բնութագրում է նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջև ունեցած իր տխրահռչակ ելույթներում` ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ լիագումար նիստում և հնարավոր բոլոր առիթներով:

 

Բռնապետ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս Հայաստանին, անվանարկում բանակն ու մեր փառապանծ բանակի սպաներին ու գեներալներին, խոսում լրագրողների դեմ իրականացվող բռնություններից և Հայաստանի գործող իշխանությունների այլ աղաղակող անօրինականություններից ու կոռուպցիայից:

 

Այն, որ Ալիևը կարող է իրեն նման բան թույլ տալ, դա զարմանալի չէ, որ Ալիևն ամբողջ ուժով կարող է ատել Հայոց փառապանծ բանակը` ոչ մեկ անգամ պատերազմում իր երկրի կրած ծանր ու ամոթալի պարտության պատճառով, որ կարող է ատել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, բանակի գեներալներին, դա էլ վաղուց նորություն չէ: Նրա նման կեցվածքը միանգամայն սպասելի էր նաև սեփական ապաշնորհ ղեկավարումը փառաբանելու մոլուցքով տարված և իր պետությունը ի լուր աշխարհի «ամբողջությամբ ձախողված պետություն» անվանող Նիկոլ Փաշինյանի բարբաջանքից հետո:

 

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևին, ապա նա շատ լավ գիտի, որ եթե Հայաստանում կոռուպցիայի ու թալանի մասին խոսում են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, ապա իր անվան հետ կապվող պանամական փաստաթղթերի ու բանկային հաշիվների, «ադրբեջանական լանդրոմատի», աշխարհի չորս կողմում իր ընտանիքի ձեռք բերած ահռելի չափերի կարողության, եվրոպացի պատգամավորներին կաշառելու և բազմաթիվ այլ սկանդալային բացահայտումների մասին գրում և խոսում են միջազգային հետաքննող լրագրողները, միջազգային կազմակերպություններն ու հեղինակավոր թերթերը:

 

Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպեսև իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա նաև, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»։

 

Երրորդ նախագահի հայտարարությունը չափված է, էմոցիաներից զուրկ, տրամաբանված ու ռացիոնալ: Եվ դրան չէր կարող չարձագանքել Փաշինյան Նիկոլը՝ անդաստիարակ Манька-облигация-ի բերանով:

 

«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 2020թ. հունիսի 26-ի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին ի պատասխան, հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.

 

Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետև ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության և ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եվ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են...»: Հետաքրքիր է, չէ՞, որ նախկին հինգերորդ շարասյան ներկայացուցիչը, որն այսօր իշխանության է հասել, հինեգորդ շարասյուն է համարում նրանց, ովքեր, անկախ իրենց բոլոր թերություններից ու սխալներից, գոնե այս հողուջրի մարդ են, գրանտերով չեն մեծացել ու Սորոս Ջորջի կողմից չե դաստիարակվել: Անդաստիարակ գևորգյան մանեի պատասխան հայտարարությունը չենք մեջբերի ամբողջությամբ, հայտարարության տեքստն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով:

 


Այժմ՝ գլխավոր մասին: Գլխավորն այն է, որ Իլհամ Ալիևը երջանկության մեջ է 2018-ի մայիսից, բայց լինելով կրթված մարդ, զգում է, որ այն վերջանում է: Եվ երբեմն այդ դարդից Ալիևն ասում է բաներ, որպեսզի սատարի իր կրթված, բայց անդիպլոմ ընկերոջը, սակայն հակառակ արդյունքի է հասնում: Ալիևը զգում է, որ ամերիկյան պրոյեկտը՝ Փաշինյան Նիկոլի ձեռամբ վերադարձնել Ղարաբաղը, տապալվում է, և նրա ջղակծկումների մեջ է ընկնում: Աստված նրան պարգևել էր գրանտակեր ռեժիմ Հայաստանում, և ահա այդ ռեժիմն արդեն չի կարող պահել իշխանությունը: Ի՞նչ անի կրթված տղան: Նա պետք է սատարի Փաշինյան Նիկոլին, և այսօրվա նրա ելույթը հենց այդ շարքից էր: Հուսանք, վաղվա ելույթն ավելի էֆեկտիվ կլինի, և Իլհամ Ալիևն իր խոսքով ավելի շատ օգուտ կբերի ժողվարչապետին, քան վնաս:

 

Հետգրություն


Հատկանշական է, որ Փաշինյան Նիկոլի Манька-облигация-ն այսօր պատասխանեց Սերժ Սարգսյանին, ոչ թե Իլհամ Ալիևին: Եթե չլիներ երրորդ նախագահի արձագանքը, ժողվարչապետը կլռեր և անպատասխան կթողներ Ալիևի այսօրվա բարբաջանքը: Ինչո՞ւ: Որորվետև լակոտակրատիայի իրական թշնամին Սարգսյանն է, Ալիևի հետ սրանք պրոբլեմ չունեն… 






Դիտումների քանակ 27743


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Սեպտեմբերի 21, 2020


Բանն այն է, որ փադիշահը ճիշտ է ասում։ Բայց ստում է այլ բանում։ Իսկապես, ադրբեջանցիներին հաջողվեց վերահսկողության տակ վերցնել այ...

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Սեպտեմբերի 18, 2020


Ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկի...

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Սեպտեմբերի 17, 2020


Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբ...

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը մարդկային ինտելեկտի նոր բարձունքներ է նվաճում: Մի բազմատաղանդ ոստիկան տուգանել է քաղաքացում պոպ...

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլը սիրում է մարդկանց քթից բերել, փչացնել ու հարամել մարդկանց ուրախությունը և կյանքն ընդհանրապես: Այդպիսին է ժողվար...

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Սեպտեմբերի 10, 2020


Հարգելի ընթերցող, չեմ թաքցնի, որ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված՝ ապաշնորհ պլանավորված սադրանքի իմ վարկածը նկարագ...

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Սեպտեմբերի 4, 2020


Ժողվարչապետ աշխատող խայտառակությունը ծանր է տանում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մերժումը: Հիշեցնենք, որ Փաշինյ...

Ոչխարը մայիլյան մասիսն է

Ոչխարը մայիլյան մասիսն է

Սեպտեմբերի 3, 2020


Նախագահ Սարգսյանը ամիսներ առաջ մատչելի բացատրեց, որ Արցախի նախագահ Հարությունյան Արայիկը ոչխար է: Չնայած մատչելիությանը, այնուա...

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Սեպտեմբերի 3, 2020


Մեր տագնապահույզ օրերում, երբ իմ Հայրենիքը՝ Հայաստանը, օրեցօր մխրճվում է խոր տնտեսական ճգնաժամի մեջ, որը կարող է վերածվել դեֆոլ...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստումներով

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստո...

Սեպտեմբերի 3, 2020


Հայաստանի իշխանությունը խաբեությամբ զավթած Փաշինյան Նիկոլը, մինչ իշխանության գալը, հայտարարում էր, որ Հայաստանի՝ ներկայումս՝ նա...

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Հուլիսի 31, 2020


Աշխարհը «մեծ աղետից» փրկելու համար համաշխարհային ողջ հանրությանն այսօր անհրաժեշտ է ստիպել Հայաստանին հեռանալ «օկուպացված տարածք...

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Հուլիսի 29, 2020


2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարած...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Հուլիսի 27, 2020


Չբավարարվելով սեփական դրածոյին Հայաստանի վարչապետի աթոռին նստեցնելով՝ Արևմուտքն՝ ի դեմս Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ ...

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

Մարտի են նետվում խնամիները (նախկին)

Մարտի են նետվում խնամիները (նախկին)

Հուլիսի 24, 2020


Հայ-ադրբեջանական պատերազմի սահմաններ լայնանում են, գործը հասել է առրևտրին, և այս պատերազմին միանալու իր պարտքը համարեց Իլհամ Ալ...

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Հուլիսի 18, 2020


Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ամենաստոր ու խայտառակ բոզերի ընտանիքում ծնված սաֆարյան ստոպիկը հերթական անգամ ...

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հուլիսի 17, 2020


Երբ գրվում են այս տողերը, իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին նորից սրվել է։ Ընթերցողներին հի...

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Հուլիսի 16, 2020


Արցախյան բանակցական գործընթացը իր կետից սկսած և Սերժի կետը մերժած Փաշինյան Նիկոլն այսօր մասնակցեց Տավուշում զոհված մայոր Գարուշ...

Ժողվարչապետի նոր գլխացավը

Ժողվարչապետի նոր գլխացավը

Հուլիսի 15, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը նոր ուղերձ է հղել իր ղեկավարությանն ու աշխարհին իր գլխավոր մունետիկ ու գաղափարախոս, պեդերաս...

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Հուլիսի 14, 2020


Այսօր Հայաստանը զոհեր ունեցավ: Թշնամու կրակից զոհվեցին մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Փալյանը, ժամկետային զինծառայողն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը
Սեպտեմբերի 15, 2020


Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը
Սեպտեմբերի 15, 2020


Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ