Ազգային խայտառակություն

Ալիև-Փաշինյան. ռազմավարական դաշինքն անքակտելի է

Հունիսի 26, 2020
Ալիև-Փաշինյան. ռազմավարական դաշինքն անքակտելի է

Արտյոմ Խաչատրյան

 

Բարեկամական Ադրբեջանի կիրթ նախագահ Իլհամ Ալիևը այն տեղեկատվության հիման վրա, որը հայտնվել է նրա ձեռքում շնորհիվ Հայաստանի իր կիրթ, բայց անդիպլոմ պաշտոնակցի երկամյա գործունեության, Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասի բացման ժամանակ հետաքրքիր բան է ասել։ Մեջբերենք այն ամբողջությամբ. «Ներկա պայմաններում մենք էլ ավելի պետք է ուժեղանանք։ Հայաստանն ահա արդեն մի քանի տարի գտնվում է խոր ճգնաժամի մեջ։ Հայաստանի անկախության պատմությունը խայտառակության պատմություն է։ Քանզի ներկա իշխանություններն ապացուցեցին, որ 1998-2018թթ. Հայաստանում կառավարած մարդիկ հանցագործներ են, գողեր և ավազակներ։ Նրանցից շատերը ձերբակալված են։ Հայտնի է դարձել, որ նրանց գեներալները գողեր են, նրանք գողացել են զինվորի տուշոնկան, իսկ հետո վաճառել այն շուկաներում։ Նրանց հերոսները հանցագործներ են, նրանց նախագահները՝ կաշառակերներ։ Ներկայիս իշխանությունը բացահայտել է այս ամենը։ Մենք առանց այդ էլ ամեն ինչ գիտեինք, իսկ հիմա ամբողջ աշխարհն իմացավ։ Այսինքն՝ ստացվում է, որ 20 տարի այդ այսպես կոչված անկախ երկիրը կառավարել են ավազակներ, կաշառակերներ և հանցագործներ։ Ինչպես՞ կարելի է անվանել այդ երկիրը։ Դեռ 30 տարի էլ չկա՝ այն ասես ապրում է որպես անկախ երկիր, և եթե 20 տարվա ընթացքում այն կառավարել են ավազակները, ինչպե՞ս կարող ենք ավանել դա՝ ավազակների երկի՞ր, հանցագործների՞ երկիր։ Լավ, իսկ հիմա տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել 2018 թվականից մինչև այսօր»։

 

Կարելի է ասել՝ Ալիևը բավարարեց Փաշինյանին ու նրա բոլոր պաշտպանյալներին (մել դալուզյանից ու լիլիթ մարտիրոսյանից մինչև գրանտակերներ, որոնք պայքարում են հայոց պատմության 20-ամյա ընթացքի քաղաքական դատապարտման համար՝ լևոն բարսեղյանի, արթուր սաքունցի, դանիել իոաննիսյանի, լարիսա մինասյանի և այլոց գլխավորությամբ)։

 

Բայց հետո արդեն Իլհամ Հեյդարովիչը երգում է մի փոքր այլ տոնայնությամբ. «Այնտեղ իբր տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխություն։ Թե որտեղից են այնտեղ փողեր հայտնվել՝ մենք դա գիտենք, հավանաբար գիտի նաև հայ ժողովուրդը։ Թե օտարերկրյա ինչ շրջանակների կողմից է կառավարվում ներկա իշխանությունը՝ գիտի ամեն ոք։ Պարզապես ուշադրություն դարձրեք ներկա ղեկավարների կենսագրությանը, տեսեք, թե ինչ ֆոնդերում են նրանք աշխատել, ումից են փող վերցրել։ Նրանք, ովքեր հետխորհրդային տարածքում կազմակերպել են այդ այսպես կոչված հեղափոխությունները, իսկ իրականում՝ արյունալի հեղաշրջումները, Հայաստանի ներկայիս իշխանությունների հովանավորներն են։ Նրանց կառավարել են, և, իհարկե, ժողովրդի մեջ ուժեղ էր ատելությունն այդ կեղտոտ քրեական իշխանության հանդեպ, խունտայի ռեժիմի հանդեպ։ Օգտագործելով դա՝ նրանք զավթեցին իշխանությունը։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Դրանից հետո Հայաստանում իշխում է դիկտատուրան, և դա անվիճելի փաստ է։ Նրանց մոտ մոտավորապես մեկ տարի առաջ ձերբակալված լրագրողը մինչև վերջ շարունակեց հացադուլը... և մահացավ։ Միջազգային ոչ մի կազմակերպություն, լինի Եվրոպայի խորհուրդը կամ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, ծպտուն չհանեց։ Ինչո՞ւ։ Որովհետև գիտեն, թե ովքեր են Հայաստանի ներկայիս ղեկավարները։ Ի՞նչ են ցույց տալիս վերջին իրադարձությունները։ Հետապնդվում են քաղաքական ընդդիմախոսները, ձերբակալություններ են կատարվում, մտցվում են անօրինական փոփոխություններ սահմանադրությունում։ Չնայած այդ փոփոխությունները կարող են ընդունվել միայն հանրաքվեով։ Տեսան, որ հանրաքվեով չեն անցնի, այդ փոփոխությունները անցկացրին խորհրդարանում։ Այսինքն՝ լիովին խախտվել է իշխանության ճյուղերի բաժանման սկզբունքը։ Օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, դատաիրավական ոլորտը գտնվում են մեկ մարդու ձեռքում, ընդամենը մեկ գործիք, և այդ դիկտատուրան ամրապնդվում է։ Միևնույն ժամանակ, կոռուպցիան, թալանումները, կաշառակերությունն ու կլանայնությունը Հայաստանում զանգվածային բնույթ են ստացել։ Նրանք հիմա դա հրապարակել են։

 

Պարզվում է՝ կոնտրաբանդայով զբաղվում են ինքը՝ վարչապետն ու նրա ընտանիքը։ Ծխախոտի կոնտրաբանդայի գլխին կանգնած են վարչապետը, նրա ընտանիքն ու մերձավորները։ Դրանից հետո հարուստ գործարարների հանդեպ հարուցվում են քրեական գործեր, իսկ հետո նրանց ստիպում են (նրանք ստեղծել են մի հիմնադրամ) փող փոխանցել այդ հիմնադրամին։ Իսկ հիմնադրամից այդ փողերը վերցվում և յուրացվում են։ Այսինքն՝ այսօր Հայաստանի վարչապետն ու նրա մերձավոր ազգականներն ու շրջապատը վերածվել են կաշառակերության խորհրդանիշի։

 

Տեսեք, թե ֆինանսական ինչ հնարավորություններ ունեին նրանք երկու տարի առաջ, և ինչպիսին են դրանք այժմ։ Ուստի, Հայաստանում տիրում է դիկտատուրա, և որքան ավելի երկար այն ձգվի, այնքան ավելի շուտ խնդիրները կհասնեն ճգնաժամային մակարդակի։ Ըստ էության, եթե նման օբյեկտիվ վերլուծություն կատարվի, ապա կտեսնեք, որ այնտեղ զարգացման ոչ մի հեռանկար չկա։ Որովհետև երկիրը չի կարող պահել ինքն իրեն. ի վիճակի չեն պահել իրենց սահմանները, օտարերկրյա պետության զինվորներն ու սպաներն են պահում նրանց սահմանները։ Երկիրը չի կարող ապահովել սեփական ռազմական ուժ, և օտարերկրյա պետությունն այնտեղ ռազմակայան է պահում։ Երկիրը չի կարող սպառազինություն գնել, օտարերկրյա պետությունն անվճար զենք ու զինամթերք է մատակարարում նրան։ Երկիրը չի կարող տնտեսությունը կարգի բերել և ապրում է վարկերով։ Հիմա նրանք Եվրամիությունից 90 մլն դոլար են խնդրում, ուրիշներից էլ են փող խնդրում։ Երկիրը ժողովրդագրական ճգնաժամ է ապրում, մարդիկ հեռանում են այնտեղից, և շարունակվում է բնակչության բնական անկումը։ Հայաստանի իրական բնակչությունն այժմ երկու միլիոնից քիչ է։ Սա ես գիտեմ, այդ մասին գիտի նաև Հայաստանի ղեկավարությունը։ Մի բան էլ. այդ երկիրը տարածքային հավակնություններ է ներկայացնում հարևաններին։ Եվ ո՞ւմ։ Այնպիսի մեծ երկրի, ինչպիսին Թուրքիան է։ Այսպես կոչված «ցեղասպանության» առնչությամբ Թուրքիայի հանդեպ անհիմն մեղադրանքներ է առաջ քաշում։ Ոչ մի ցեղասպանություն չի եղել։ Հայերը թե՛ 1918թ., թե՛ Խոջալիում մեր դեմ են ցեղասպանություն իրականացրել։ Ուստի, նման հավակնություններով ապրող երկրի ապագան շատ մռայլ է»։

 

Կարելի է ստորագրել նախագահ Ալիևի ելույթի երկրորդ մասի բոլոր բառերի տակ, բացի ցեղասպանության և տարածքային հավակնությունների մասին նախադասություններից։ Իլհամ Ալիևը խայտառակել է հայերին ու Հայաստանը Փաշինյան Նիկոլի ոգով։ Իսկ հետո ասել նրա մասին այն, ինչ մտածում է ժողվարչապետի մասին՝ մեր համոզմունքներին համահունչ։ Ալիևի խոսքի ոչ առաջին, ոչ երկրորդ մասը չի բխում մեր շահերից, դրանք բխում են Ալիևի ու նրա հայ դաշնակցի շահերից, ում հետ մենք անլուծելի հակասություններ ունենք։

 

Իլհամ Ալիևը հայ ժողովրդի թշնամին չէ, մենք նրա հետ կիսելու բան չունենք, ինչը մեզ պետք էր, վաղուց արդեն մենք վերցրել ենք։ Մեր թշնամին Միացյալ Նահանգներն ու նրա աշխատողներն են հայկական քաղաքական էլիտայում՝ հանձինս լակոտակրատների ու գրանտակերների։ Եվ Հայաստանը երբեք չի հեռանա անդունդի եզրից, քանի դեռ չի հասկանա ու չի գիտակցի այսքան պրիմիտիվ ճշմարտությունը։

 

Ինչ վերաբերում է Փաշինյանի արձագանքին Ալիևի հայտնություններին... Նա չի նեղանա, նրանց միջև, հավանաբար, պայմանավորվածություն կա միմյանց դեմ փոխադարձ հարձակումների մասին, չէ՞ որ Փաշինյանը երբեմն նույնպես այստեղ լավ չի արտահայտվում Ալիևի մասին։ Գլխավորը նրանց միջև լուծված է վաղուց, և նրանք միասին փառահեղ աշխատում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ՝ հանուն ամերիկյան շահերի։ Սա այն է, հանուն ինչի ամերիկացիները իշխանության բերեցին Փաշինյանին։






Դիտումների քանակ 30114


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ