Անհասկանալի խայտառակություն

Ո՞վ եք դուք, պրն Թովմասյան

Հունիսի 26, 2020
Ո՞վ եք դուք, պրն Թովմասյան

Հրայր Թովմասյանը նախկին ռեժիմի օրոք հանրության կողմից դրական չէր ընկալվում. հանրությունը նրան ընկալում էր որպես ոչ այնքան հարգված Գագիկ Հարությունյանի սանիկ, որի համար այնպիսի անցումային դրույթ գրեցին սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների փաթեթում, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել ՍԴ նախագահի պաշտոնում մինչև թոշակի տարիքը, ավելին, հենց այդ նպատակով Գագիկ Հարությունյանը մի քանի օր սահմանված ժամկետից շուտ հրաժարական տվեց ՍԴ նախագահի պաշտոնից, որպեսզի Թովմասյանը ՍԴ-ն գլխավորի մինչև անցումային դրույթների ուժի մեջ մտնելը: Այս ամենը, բնականաբար, չէր կարող նպաստել Հրայր Թովմասյանի հեղինակությանը:

 

Բայց եկան լակոտակրատները, և մեր աչքին բոլորը հրաշք երևացին, անգամ գեներալ Մանվել Գրիգորյանը հրեշտակ դարձավ, էլ ուր մնաց Հրայր Թովմասյանը, էլ չենք խոսում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, անցյալի այլ գործիչների մասին: Այժմ պրն Թովմասյանը լակոտարատիայի դեմ պայքարի դրոշակակիրն է, նա դարձավ սահմանադրականության խորհրդանիշ, ձեռք բերեց օրինականության ու սկզբունքանության համար մարտիկի համբավ: Բայց կան հարցեր, որոնք հանգիստ չեն տալիս ինձ:


Օրինակ, ինչո՞ւ նա այսքան չլչլեց Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Ինչո՞ւ ուղարկեց Վենետիկ և ՄԻԵԴ, այն դեպքում, երբ պարտավոր չէր: Ընդունենք, դա արեց, որ իր՝ Քոչարյանին ազատելու որոշումը հիմնավորված լինի նաև եվրոպական կառույցների կարծիքով, որպեսզի լակոտակրատներն այստեղ չվնգստան, թե նախկինների մնացորդները Քոչարյանին ազատեցին հեղափոխության տապալման համար: Լավ, բա ինչո՞ւ դատական նիստը նշանակեց հուլիսի 7-ին: Հնարավոր չէր դա անել, ասենք, հունիսի 20-ին, հիմնավորել Ռոբերտ Քոչարյանի կալանքի և քրեական գործի հակասահմանադրականությունը եվրոպական կառույցների ու ՀՀ օրենսդրության հիման վրա և Փաշինյան Նիկոլին կանգնեցնել փաստի առաջ: Հրայր Թովմասյանը չարեց դա և, նշանակելով դատական նիստը հուլիսի 7-ին՝ ժողվարչապետին հնարավորություն ու ժամանակ տվեց իրականացնել դասական սահմանադրական հեղաշրջում:


Իսկ այսօր իմանում ենք, որ Հրայր Թովասյանը՝ այն երկրի Սահմանադրական դատարանի նախագահը, որտեղ տեղի է ունեցել սահմանադրական հեղաշրջում, արձակուրդ է գնացել մեկ այլ դատավորի՝ Արևիկ Պետրոսյանի հետ, որը դուրսգրման ենթակա դատավորների ցանկում չկա: Ո՞նց հասկանանք սա:


Հիմա ի՞նչ է անելու Հրայր Թովմասյանը հուիսի 7-ին: Քոչարյանն իր դիմումը հետ է վերցրել, բայց կա առաջին ատյանի դատարանի դիմում, որը պիտի քննվի: ՍԴ-ում մնացել է վեց դատավոր, որոնցից երկուսը լակոտակրատների նշանակածներն են: Եթե դրանք չներկայանան նիստի, քվորում չի ապահովվի: Հարցական է նաև արձակուրդի մեջ գտնվող Թովմասյանի ու Պետրոսյանի մասնակցությունը նիստին: Հնարավոր է, մինչ այդ Փաշինյան Նիկոլը երեք դատավոր նշանակի: Նա դա կանի, եթե նոր դատավորները նրան պետք լինեն հենց հուլիսի 7-ին: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի հոլիսի 7-ին, արդեն իմաստ չի ունենա որևէ մեկի համար: Կար շանս հարված հասցնել հակասահմանադրական պրոյեկտներին և գոնե Քոչարյանի ու մարտի 1-ի մասով վերջ տալ սահմանադրականության հանդեպ բռնությանը: Այդ շանսն այլևս չկա, որովհետև Հրայր Թովմասյանը գնաց Վենետիկ ու ՄԻԵԴ, հետո նիստի այնպիսի ժամկետ ընտրեց, որպեսզի Փաշինյան Նիկոլը կարողանա սահմանադրական հեղաշրջում իրականացնել: Հետո գնաց արձակուրդ…


Հրայր Թովմասյանի քայլերի իմաստն ու հաջորդակայնությունը մեզ հանգեցնում են մի քանի կարծիքի, որոնցից և ոչ մեկը նրա օգտին չէ: Առաջիկայում այդ կարծիքների ցանկը կնոսրանա, հետո կմնա մեկը: Եվ այդ օրը հանրության հետ կկիսվեմ ու կհիմնավորեմ:


Հետգրություն 1


Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի գործում Հրայր Թովասյանը կարող էր վերջակետ դնել դեռ 2019-ի սեպտեմբերին, բայց բավարարվեց այնպիսի լղոզված ձևակերպումներով, որ այդ որոշումը ողջունվեց և՛ լակոտակրատիայի, և՛ հակառակ ճամբարի կողմից, քանզի տարբեր, իրարամերժ մեկնաբանությունների հնարավորություն տվեց…

 

Հետգրություն 2


Ի դեպ, պատահական չէր Ռոբերտ Քոչարյանի դիմումի հետ վերցնելը ՍԴ-ից: Երկրորդ նախագահը դա ամենևին չարեց այն բանի համար, որ ինչ-որ մի լակոտախմբի, ի դեմս մարուքյան էդմոնի, դարձի բերի: Կարծում եմ՝ նա դա արեց ի նշան նրա, որ հրաժարվում է Հրայր Թովմասյանի օգնությունից:


Աղբյուրը՝ Artiom Khachaturian






Դիտումների քանակ 26517


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հաբռգել են լակոտակրատները

Հաբռգել են լակոտակրատները

Հուլիսի 3, 2020


«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ-ն վրաերթ է կազմակերպել Երևանի ընդհանուր իրավաս...

սիմոնյան ալենի ճիշտը ճիշտ է մնում

սիմոնյան ալենի ճիշտը ճիշտ է մնում

Հունիսի 30, 2020


աբաջյան գոհարի մարդու տեղակալ սիմոնյան ալենն այսօր ճիշտ բան է ասել, ինչը զարմանալի է և պետք է ողջունել: Խոսելով Հրայր Թովմասյան...

Բուկիկիոյի պերճանքն ու թշվառությունը

Բուկիկիոյի պերճանքն ու թշվառությունը

Հունիսի 27, 2020


Հայաստանի հանրությունը, Սահմանադրական դատարանը մեծ հույսեր էին կապել Եվրոպայի, մասնավորապես, Եվրոպայի Խորհրդի և Վենետիկյան հանձ...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Գանդոններն էլ կարող են լինել լուսավոր...

Գանդոններն էլ կարող են լինել լուսավոր...

Հունիսի 24, 2020


«Լուսավոր Հայաստան» խայտառակ կուսակցության նախագահի անունն այսօրվանից գրում ենք փոքրատառով և կոչ ենք անում բոլորին հետևել մեր օ...

Հրայր Թովմասյանի ձիով քայլը

Հրայր Թովմասյանի ձիով քայլը

Հունիսի 24, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցությունը Սահմանադրական դատարանի լուծարման օրենքներն ընդունեց, Սարգսյան Արմենը ստորագրեց, Մարուքյան Էդմոնն...

Ինչի՞ կամ ո՞ւմ վաստակն է լուսավոր ու կլասիկ Էդմոնը

Ինչի՞ կամ ո՞ւմ վաստակն է լուսավոր ու կլասիկ Էդմոնը

Հունիսի 22, 2020


Կան բոլոր հիմքերը կասկածելու, որ քաղաքական առումով նա սովորական բոզի վաստակ է (բնականաբար, նա դեռ շատ հացուպանիր ունի ուտելու ս...

Ծառուկյանը գնաց ՍԴ

Ծառուկյանը գնաց ՍԴ

Հունիսի 22, 2020


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարծել սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդուն...

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հունիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոնի իսկական հոգեզավակն է, անկախ նրանց հարաբերություններից ու ժողվարչապետի վերաբերմունքից առաջին...

Վենետիկյան կրքեր Նոր Հայաստանում

Վենետիկյան կրքեր Նոր Հայաստանում

Հունիսի 19, 2020


Վենետիկի հանձնաժողովն ի վերջո հայտնեց իր խորհրդատվական կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ ՍԴ հարցմանն ի պատասխան: Չենք ուզում խ...

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Մայիսի 30, 2020


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի...

Բենզին սրսկվողի հերն ընդդեմ Սահմանադրական դատարանի

Բենզին սրսկվողի հերն ընդդեմ Սահմանադրական դատարանի

Մայիսի 16, 2020


Նախ ասենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, ...

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Ապրիլի 1, 2020


Փաշինյան Նիկոլը Հրայր Թովմասյանի դարդից կորոնավիրուսը տարավ-հասցրեց Վայց Ձոր ու Սյունիք: Քանի որ Փաշինյան Նիկոլը փողով հոդված գ...

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

Փետրվարի 29, 2020


բաբաջանյան արմանի մոտ գարնանային սրացում է սկսվել, հավանաբար, կանանցից բացի, դա պեդերաստներին բնորոշ սրացում է, որը հանգեցնում ...

Հրայր Թովմասյանը` ներդրուների խոչընդոտ

Հրայր Թովմասյանը` ներդրուների խոչընդոտ

Փետրվարի 28, 2020


Պարզվում է՝ միայն Փաշինյան Նիկոլի ընկերներն ու զինակիցները չեն, որ դուրս են տալիս ամենապոպուլիստական ու տխմար բաները: Այդ գործո...

Կառավարությունը պաշտոնապես ստում է հանուն գրիգորյան վահեի

Կառավարությունը պաշտոնապես ստում է հանուն գրիգորյան վահեի

Փետրվարի 19, 2020


Հունվարի 25-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ իրեն չի՞ մտահոգում, որ ՍԴ դատավո...

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փետրվարի 7, 2020


Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում այսօր ունեցավ իր խայտառակ կյանքի ամենահակաիրավական, ամենահակապետական ու հակազգային ելույթը: Ան...

Լակոտակրատիան պատրաստում է սահմանադրական կարգի հերթական տապալումը

Լակոտակրատիան պատրաստում է սահմանադրական կարգի հերթական տապալումը

Փետրվարի 5, 2020


Այսօր՝ փետրվարի 5-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ...

բաբաջանյան արմանը հակասահմանադրական նախագիծ է իրագործում

բաբաջանյան արմանը հակասահմանադրական նախագիծ է իրագործում

Փետրվարի 4, 2020


Անկախ ու միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանն ասում է. ՍԴ-ն գործող կազմով Ռ.Քոչարյանի գործով դիրքորոշում է հայտնել, չի կարող...

պողոսյան քրիստինե` ախտորոշում Նոր Հայաստանի

պողոսյան քրիստինե` ախտորոշում Նոր Հայաստանի

Հունվարի 30, 2020


Փաշինյան Նիկոլի պողոսյան քրիստինեն այսօր բան ասաց, որ կարող էր ասել միայն Փաշինյան Նիկոլի թիմակիցը կամ որևէ գժանոցի պացիենտ: Այ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ