Տիեզերական խայտառակություն

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020
Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «ՀՀ Աժ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։ Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։ Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից»։

 

Ժողովրդի վարչապետի՝ խելագարության սահմանի հասնող համառությունն ու սևեռուն համառամտությունը ինձ արդեն հիացնում են: Ընտրելով զոհին կամ թիրախը՝ նա սլանում է առաջ, երբեք հետ չի նայում և կանգ չի առնում, մինչև չստանա այն, ինչ ուզում է, մինչև չհասնի իր բաղձալի նպատակին: Նրա թիրախը Սահմանադրական դատարանն էր. փորձեց ապօրինի հանրաքվեով՝ չստացվեց: Եվ ապօրինի, հակասահմանադրական օրենքով չեղարկեց հանրաքվեն: Դրանից առաջ փորձեց կաշառքով՝ չստացվեց, ՍԴ անդամները չկաշառվեցին: Դրանից առաջ փորձեց շանտաժով տիրանալ ՍԴ-ին միասեռական գրիգորյան վահեի միջոցով, որն իրեն նշանակման օրը ՍԴ նախագահ հռչակեց՝ չստացվեց: Ավելին, գրիգորյան վահեի՝ ՍԴ դատավոր ընտրվելն էլ էր ապօրինի, քանզի նրան նախագահը երկրորդ անգամ առաջադրեց, իսկ օրենքն ասում է. եթե թեկնածուն չի հաստատվում ԱԺ-ի կողմից, ապա նախագահն այլ թեկնածու է առաջադրում: Իսկ գրիգորյան վահեն, ինչպես հայտնի է, չի կարող լինել այլ անձնավորություն իր հանդեպ:

 

Մի խոսքով, հազարումի ապօրինություններով, ոչ մի բանից հետ չկանգնելով Փաշինյան Նիկոլը վերջապես հասավ իր մուրազին: Նրան չկանգնեցրին ոչ Վենետիկի հանձնաժողովը, ոչ ՀՀ սահմանադրությունը, որը նա պղծեց, ոչ վախն ապագայի հանդեպ: Ինչո՞ւ: Որովհետև նրան դա թույլ են տվել, և խոսքը միայն ամերիկյան դեսպանի ինդուլգենցիայի մասին չէ, խոսքը Փաշինյան Նիկոլի տեղի ընդդիմախոսների մասին է, իսկ ժողվարչապետը միշտ առաջ է շարժվում էնքան, որքան նրանք են թույլ տալիս: Այսինքն՝ լկտիանում է էնքան, քանի դեմը չեն առնում, իսկ քանի որ նրա դեմն առնող չկա, ապա լկտիանում է մինչև վերջ:

 

Որո՞նք են իմ պրետենզիաները Փաշինյան Նիկոլի ընդդիմախոսների հանդեպ: Այն, որ նրանք պայքարում են Փաշինյան Նիկոլի դեմ ոչ պատշաճ գործիքակազմով: Օրինակ, սրի դեմ պայքարում են վահանով, ռազմական ավիացիայի դեմ՝ ՀՕՊ-ով և այլն: Փաշինյան Նիկոլի բոլոր ընդդիմախոսները նրա դեմ պայքարում օգտագործում են ոչ համապատասխան գործիքակազմ, այլ կերպ, պայմանականորեն ասած, ժողվարչապետի տանկի դիմաց նրանք լցնում են 100 տոննա կարտոֆիլ: 100 տոննա կարտոֆիլն ավելի ծանր է, քան տանկը, սակայն հակատանկային միջոց չէ:

 

Ուրեմն, Փաշինյան Նիկոլը եկած օրվանից պղծեց և խախտեց ամեն ինչ, չթողեց օրենք ու բարոյական նորմ, որ խախտած ու պղծած չլինի: Իսկ բարձրաստիճան հանրապետականներն ասում են (ինչպեսև Քոչարյանի թիմը), թե ունենք ՍԴ, ՍԴ-ն թույլ չի տա, Հրայրն էլ հարգված է Եվրոպայում, դուք դեռ կտեսնեք, թե Բուկիկիոն ինչ կբերի Փաշինյանի գլխին և այլն, և այլն: Այսօր արդեն Սահմանադրական դատարան չունենք: Ի՞նչ արեց Հրայրը, ի՞նչ արեց Բուկիկիոն: Բուկիկիոն ամոթից մի քանի աննշան բան ասաց, ցավեց, որ մի քի շտապել են հեղափոխականները, և վերջ: Մի քանի անիմաստ ու անբան միտք էլ վաղը կհնչեցնի, երբ սահմանադրական հեղաշրուջմն ավարտված կլինի: Եվ վերջ, ամեն ինչ կմոռացվի ու կվերջանա: Իսկ Հրայրը և մյուս դատավորները, եթե վաղը չենթարկվեն ուժի մեջ մտած հակասահմանադրական օրենքին, հնարավոր է, որ կալանավորվեն: Սա չէ՞ր ձեր պայքարի արդյունքը, սրա համար էիք պայքարո՞ւմ: Որ վաղը Բուկիկիոն հայտարարի, թե լոխ էնքան էլ լավ չէր, բայց ընդհանուր առմամբ լոխ լավ էր, քանզի Փաշինյան Նիկոլը օլիգարխիան տապալած դեմոկրատ է, որովհետև ամերիկյան դեսպանն է նրան աննախադեպ դեմոկրատի կոչում տվել, բայց դե ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի, ոչինչ, ժողովրդավարացման պրոցեսները միշտ չէ, որ հարթ են ընթանո՞ւմ:

 

Դժվար է հավատալ, որ 20 տարի քաղաքականության մեջ գտնվողները չեն ուզում կամ չեն կարող հասկանալ, որ ամերիկացիներն են այս երկրում պրոյեկտ անում (կարևոր չէ՝ ինչ պրոյեկտ, կարևորն այն է, որ ամերիկացիք են անում): Իսկ Եվրամիությունը ամերիկյան պետդեպարտամենտի մասնաճյուղն է, Եվրոպայի խորհուրդն էլ՝ Եվրամիության նախաբաղնիքը: Դե, իսկ Բուկիկիոն էլ՝ այդ նախաբաղնիքի հանձնաժողովներից մեկի ղեկավար, որն իր քաղաքական կշռով մոտավորապես հավասար է պետդեպարտամենտի շենքի չորրորդ կամ հինգերորդ հարկի հավաքարարներին, որոնք ամեն օր մաքրում են ղասաբ Պոմպեոյի աշխատասենյակը: Հիմա Բուկիկիոյի կամ բուկիկիոատիպ անձանց վրա են հույս դնում այս մարդի՞կ: Ինչ-որ ակնկալիքներ ունեն Եվրոպայից, որտեղ բոլորը Բուկիկիո են, որոնք իրավունք չունեն անգամ թարս բան ասել ամերիկյան պրոյեկտների վերաբերյալ երկրագնդի ցանկացած կետո՞ւմ: Դե, գնացեք մնացեք Բուկիկիոյի հույսին, а Васька слушает да ест…

 

Հետգրություն

 

Եթե այսքան բանն այս երկրում կատարվեր Սերժ Սարգսյանի օրոք, Բուկիկիոն կատվածով պառկած կլիներ Նորք Մարաշում՝ պետպատվերի հաշվին, կնոջն ու աներանց գերդաստանն էլ ձեռքի հետ կբերեր Հայաստան ու ձրի կբուժեր, առաջադեմ Արևմուտքը Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդից արտաքսման հարցը բարձրացրած կլիներ, Հայաստանի Հանրապետւթյունը կհռչակվեր Իսլամական պետության նման մի բան: Իսկ քանի որ այս ամենը կատարվում է Նոր Հայաստանում, որտեղ ղեկավարում է ամերիկյան դեսպանի աշխատողը, ապա այլ զարգացումներ տեղի կունենան. Ռոբերտ Քոչարյանը մեկ ամսից կվերադառնա իր մշտական կեցավայր, Գագիկ Ծառուկյանը նույնպես կհայտնվի այնտեղ, որտեղ չէր եղել 1986-ից, ԲՀԿ-ն կփակվի, ՀՀԿ-ն՝ նույնպես: Հետաքրքիր է, Ռոբերտ Քոչարյանի և Հանրապետական կուսակցության վերնախավը ի՞նչ կասեն այս ամենի կապակցությամբ, ասենք, 30-40 օրից…

 

Աղբյուրը՝ Artiom Khachaturian






Դիտումների քանակ 54365


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 25, 2020


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանն այսօր կալանավորեց Գագիկ Ծառուկյանին, դատավորը հայտնի Մնացն էր՝ Մարտիրոսյան Մնացականը, Հին ու Նոր...

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

Սեպտեմբերի 24, 2020


Նախագահ Իլհամ Ալիևը, օբստրուկցիայի և ցասումնալից քննադատության ենթարկելով Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը...

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

Սեպտեմբերի 23, 2020


Անկախության տոնի առթիվ մի շարք բուժաշխատողներ պետական պարգևներ ստացավ: Դրանց թվում չկային «Նորք» ԻԿՀ-ի աշխատակիցները: Բանն այն ...

Վառ հեղափոխականի տրամաբանական հանգրվանը

Վառ հեղափոխականի տրամաբանական հանգրվանը

Սեպտեմբերի 22, 2020


Հավանաբար, Գագիկ Ծառուկյանն այսօր վերջին գիշերը կանցկացնի տանը, քանի որ քյարամյան արգիշտիկը՝ անհայտ կենսաբանական ծագում ունեցող...

Նոր Հայաստանում ստում են անգամ ոչխարները

Նոր Հայաստանում ստում են անգամ ոչխարները

Սեպտեմբերի 22, 2020


Ոչխարը ազնիվ կենդանի է, ինչպեսև մյուս կենդանիները, ոչխարը զուրկ է սուտ խոսելու ունակությունից, իսկ ստախոսությունը մարդու մենաշն...

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Սեպտեմբերի 21, 2020


Բանն այն է, որ փադիշահը ճիշտ է ասում։ Բայց ստում է այլ բանում։ Իսկապես, ադրբեջանցիներին հաջողվեց վերահսկողության տակ վերցնել այ...

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Սեպտեմբերի 18, 2020


Ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկի...

Ժողվարչապետի համար մարտի են նետվում սրբապիղծ գրանտակերները

Ժողվարչապետի համար մարտի են նետվում սրբապիղծ գրանտակերները

Սեպտեմբերի 17, 2020


Սորոսի սրբապիղծ վաստակ իոաննիսյան դանիելն իր պարտքն համարեց այսօր խառնվել Փաշինյան-Ծառուկյան փոխհրաձգությանը: Այս խայտառակությո...

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Սեպտեմբերի 17, 2020


Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբ...

հարությունյան արայիկը պաշտպանում է օտար կանանց Ծառուկյանից

հարությունյան արայիկը պաշտպանում է օտար կանանց Ծառուկյանից

Սեպտեմբերի 16, 2020


Հերմաֆրոդիտից ոչնչով չտարբերվող հարությունյան արայիկն այսօր պառլամենտում մատ արեց շատերին: Նախ, խայտառակեց մարուքյան էդմոնի խմբ...

ՍԴ նոր կազմն ու բաբաջանյան արմանի տվայտանքները

ՍԴ նոր կազմն ու բաբաջանյան արմանի տվայտանքները

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, փակ գաղտնի քվեարկությամբ ՍԴ դատավորի երեք թեկնածուներին էլ ընտրեց ՍԴ դա...

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը մարդկային ինտելեկտի նոր բարձունքներ է նվաճում: Մի բազմատաղանդ ոստիկան տուգանել է քաղաքացում պոպ...

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլը սիրում է մարդկանց քթից բերել, փչացնել ու հարամել մարդկանց ուրախությունը և կյանքն ընդհանրապես: Այդպիսին է ժողվար...

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Սեպտեմբերի 10, 2020


Հարգելի ընթերցող, չեմ թաքցնի, որ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված՝ ապաշնորհ պլանավորված սադրանքի իմ վարկածը նկարագ...

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Սեպտեմբերի 4, 2020


Ժողվարչապետ աշխատող խայտառակությունը ծանր է տանում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մերժումը: Հիշեցնենք, որ Փաշինյ...

Ոչխարը մայիլյան մասիսն է

Ոչխարը մայիլյան մասիսն է

Սեպտեմբերի 3, 2020


Նախագահ Սարգսյանը ամիսներ առաջ մատչելի բացատրեց, որ Արցախի նախագահ Հարությունյան Արայիկը ոչխար է: Չնայած մատչելիությանը, այնուա...

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Սեպտեմբերի 3, 2020


Մեր տագնապահույզ օրերում, երբ իմ Հայրենիքը՝ Հայաստանը, օրեցօր մխրճվում է խոր տնտեսական ճգնաժամի մեջ, որը կարող է վերածվել դեֆոլ...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստումներով

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստո...

Սեպտեմբերի 3, 2020


Հայաստանի իշխանությունը խաբեությամբ զավթած Փաշինյան Նիկոլը, մինչ իշխանության գալը, հայտարարում էր, որ Հայաստանի՝ ներկայումս՝ նա...

Ծառուկյանը չի սիրում մերձենալ

Ծառուկյանը չի սիրում մերձենալ

Սեպտեմբերի 1, 2020


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ տաղանդ ունի՝ իրեն թյուրիմացություններով շրջապատել: Ընդ որում, պրն Ծառուկյանը հատուկ փն...

Փաշինյան Նիկոլը Ծառուկյանի կոկորդը բաց չի թողնում

Փաշինյան Նիկոլը Ծառուկյանի կոկորդը բաց չի թողնում

Հուլիսի 30, 2020


Ինչպես հայտնի է, Փաշինյան Նիկոլն իր ընդդիմախոսներին նստեցնելու գործում չի խորշում ոչ մի բանից, նա պատրաստ է դրա համար ոտնահարել...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ