Խայտառակություն առանց մեկնաբանության

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Հունիսի 15, 2020
Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Վիկտորյա Նիկիֆորովա

 

Ընդունված է համարել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգությունները կազմակերպել են նախևառաջ ամերիկյան հասարակության ստորին խավերը՝ սևամորթ աղքատները, խտրականությունից դժգոհները։ Այժմ պարզվում է, որ դա ճիշտ է միայն մասամբ։ Ջարդարարների առաջին շարքերում են նաև ոսկի երիտասարդությունը, ամերիկյան էլիտայի հարուստ երեխաները։ Ի՞նչն է ստիպել այդ մարդկանց ապստամբել։

 

Մասշտաբային խռովությունները Նյու Յորքում, որոնք ցնցեցին աշխարհն այն տեսարանով, թե ինչպես կուլտային մեգապոլիսը մի ակնթարթում վերածվեց երրորդ աշխարհի հրդեհված անկլավի, կարող էին և տեղի չունենալ։ Դեռևս մայիսի վերջին նահանգապետ Կուոմոն առաջարկեց քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին Նյու Յորք զորքեր մտցնել։ Սակայն դաժան վեճից հետո քաղաքապետը կտրուկ հրաժարվեց անել դա։

 

Արդյունքը հայտնի է։ Ընդվզողները հարձակվում էին ոստիկանների վրա, արգելափակում կամուրջները, ջարդում խանութները, մարոդյորություն էին անում։ Ոստիկանները նախընտրում էին չգործել, վարել խաղաղ բանակցություններ կամ պարզապես ծնկի իջնել ջարդարարների առջև։ Իսկ ինչո՞ւ Բիլ դե Բլազիոն, այն վտանգի առջև կանգնելով, որ նահանգապետը պարզապես կվերցնի ու կազատի իրեն, հրաժարվեց քաղաք զորքեր մտցնել։ Որովհետև ջարդարարների մեջ էր նրա հարազատ դուստրը՝ Կյարա դե Բլազիոն։

 

Կարիերա սևով

 

Դեմոկրատական կուսակցության նշանավոր անդամ, պետծառայությունում, հետախուզությունում, պրոպագանդայում և լրագրության մեջ աշխատած ամերիկացիների հետնորդ Բիլ դե Բլազիոն ապագա կնոջ հետ ծանոթացել է 1991թ.։ Շիռլեյն Մակքրեյը սևամորթ ակտիվիստուհի էր, և այնպես, ինչպես ինքը, աշխատում էր Նյու Յորքի այն ժամանակվա քաղաքապետի աշխատակազմում։ 36-ամյա Մակքրեյի գլխավոր արժանիքն այդ պահին էսսեի հրապարակումն էր՝ «Ես լեսբոսուհի եմ» վերնագրով։ Նա փող վաստակում էր սփիչռայթինգով։

 

Ավելի ուշ Մակքրեյն իր ամուսնու մասին ասել է. «Նա միշտ սարսափելի ցանկանում էր, որպեսզի իրեն ընտրեն բարձր պաշտոնում»։ Սակայն քաղաքական գործչի հավակնություններին խանգարում էր այն, որ նա իրեն չափից ավելի սպիտակ էր զգում։ Բարձրահասակ, լայնաթիկունք, սպորտային դե Բլազիոն անգամ տիպիկ WASP տեսք ուներ։ Սակայն նա սկսեց պայքարել այդ «թերության» դեմ։

 

Սկզբի համար նա փոխեց ինքնասպանությամբ կյանքին վերջ տված հոր՝ Ուորեն Ուիլյամի ազգանունը մոր իտալական ազգանվամբ։ Դա նրա վարկն անմիջապես բարձրացրեց նյույորքցի իտալացիների աչքում։ Սևամորթ, հետն էլ՝ ֆեմինիստուհի, դեմոկրատ և լեսբոսուհի կինը կարող էր էլ ավելի բարելավել նրա իմիջը Դեմոկրատական կուսակցության ղեկավարության և գունավոր ընտրողների աչքում։ 1994թ. դե Բլազիոն ամուսնացավ Շիռլեյն Մակքրեյի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվեցին որդին՝ Դանթեն և դուստրը՝ Կյարան։ Ի դեպ, Մակքրեյը զբաղվում էր կարիերայով և, իր իսկ խոստովանությամբ, վատ մայր էր։ Փոխարենը մուգ երեխաներն ակտիվորեն մասնակցում էին հոր բոլոր ընտրարշավներին։

 

2013թ. նրա որդին աֆրո ոճով սանրվածք արեց և նկարահանվում էր գովազդային պաստառների համար։ 18-ամյա դուստրը բազմաթիվ հարցազրույցներում պատմում էր այն մասին, թե ինչպես է տառապել ալկոհոլային և թմրանյութային կախվածությունից և ինչպես է բուժվել դրանից։ Միջռասայական երջանիկ ընտանիքի (որ թափահարում էր ծիածանագույն դրոշներ գեյ-շքերթում) լուսանկարները օգնեցին Բիլ դե Բլազիոյին դառնալ Նյու Յորքի քաղաքապետը։

 

Հպարտության առիթ

 

Քաղաքապետի երեխաներն ավարտել են ԱՄՆ ամենահեղինակավոր համալսարանները, նկարահանվել մոդայիկ ամսագրերի համար և միաժամանակ ի ցույց դրել արմատապես ձախ համոզմունքներ։ Դանթեն, օրինակ, անցած տարի հրապարակել է սյունակ USA Today ամսագրում։ «Մեզ վարժեցրել են վախենալ նրանցից, ովքեր պետք է պաշտպանեն մեզ»,- նկարագրել է նա իր վախը ոստիկանությունից։

 

Իսկ ինչո՞վ են վախեցրել արտոնյալ, հարուստ ընտանիքի երիտասարդին ոստիկանները։ Պարզվում է՝ ոստիկանական մեքենան դանդաղ շրջել է այն թաղամասի շուրջ, որով քայլել է Դանթեն։ Դա լրջորեն վախեցրել է տղային, նրան հոգեկան ցավ պատճառել և հիշեցրել իր սևամորթ եղբայրների տառապանքների մասին։ Հենց այդ ժամանակ էլ Բիլ դե Բլազիոն ակտիվորեն պայքարում էր գունավոր ընտրողների ձայների համար ԱՄՆ նախագահի պաշտոնի ընտրարշավում։ Բիլ դե Բլազիոյի հռետորաբանության գլխավոր կետը ոստիկանական կամայականությանը դիմակայելն էր։ Նյու Յորքում նա, օրինակ, պայքարում է «կանգնեցրու և խուզարկիր» մեթոդով, որը տեղի ոստիկաններն ակտիվորեն կիրառում են կասկածելի անձանց հանդեպ։

 

Կյարա դե Բլազիոն կյանքի է կոչում հոր գաղափարները։ Մայիսի վերջին նա դուրս եկավ փողոց ջարդարարների հետ, որոնք ոստիկանների վրա աղյուսներ էին նետում և այրում ավտոմեքենաներ, նա ոստիկանների հետ արդեն ձեռնամարտի մեջ մտավ։ Հունիսի 1-ին նրան ձերբակալեցին։

 

«Ինչպե՞ս կարող է նյույորքյան ոստիկանությունը պաշտպանել քաղաքը ապստամբած անարխիստներից, եթե նրանց առաջին շարքերում հենց քաղաքապետի աղջիկն է»,- Twitter-ում բանական հարց են տալիս NYPD ներկայացուցիչները։- Այժմ հասկանալի է, թե ինչու նա թույլ չտվեց, որ քաղաք զորքեր մտցվեն»։

 

Հենց Կյարային ազատ արձակեցին, Բիլ դե Բլազիոն ամերիկացի ծնողներին բնորոշ ձևով հայտարարեց, որ հպարտանում է իր աղջկանով։

 

Սերուցքի սերը

 

Կյարայի դեպքը եզակի չէ։ Իհարկե, Մարքսին ոչ ոք չեղյալ չի հայտարարել, և ներկայիս բողոքներն Արևմուտքում առաջ են եկել նախևառաջ տնտեսության աղետալի վիճակի պատճառով։ Սակայն հանրահավաքներին և բողոքի ցույցերին մասնակցում է անհամամասնորեն մեծ թվով ոսկի երիտասարդություն, մարդիկ, որոնք տեսականորեն պետք է ամենից շատ դողային, որ ներկայիս կարգն ու հայրիկների կապիտալները պահպանվեն։

 

Black Lives Matter բողոքի ակցիաներին գալիս են մասնակցելու բրիտանացի արիստոկրատուհի, իշխանուհի Դիանայի ազգական Կարա Դելևինը, Զոի Կրավիցը՝ շոու-բիզնեսի հզոր դեմքերի աղջիկն ու թոռնուհին, Փերիսը՝ Մայքլ Ջեքսոնի աղջիկը և նրա միլիոնների ժառանգորդուհին։ Այս աղջիկները համարվում են մոդելներ և դերասանուհիներ, բայց ըստ էության նրանք մարմնավորում են այն հին փողերը, որոնց վրա հենվում է Արևմուտքի հզորությունը։

 

Սպիտակ օձիքների և հեղինակավոր համալսարանների շրջանավարտների թիվը ջարդարարների շարքերում նույնպես տպավորիչ է։ Մայիսի 30-ի գիշերը Բրուքլինի բողոքների ժամանակ երկու մարդ փորձում էր ընդվզողներին «Մոլոտովի կոկտեյլներ» բաժանել, իսկ հետո սկսեցին դրանք նետել ոստիկանության վրա։ Երբ ոստիկանները բռնեցին նրանց, պարզվեց, որ դրանք ինչ-որ մարգինալներ չեն, այլ նյույորքյան էլիտայի սերուցքի սերը։

 

Պարզվեց, որ 32-ամյա Քոլինֆորդ Մեթիսը Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ է և Pryor Cashman իրավաբանական ընկերության աշխատակից։ Նրա ընկերուհին՝ 31-ամյա Յուրոջ Ռահմանը, աշխատում է փաստաբան Նյու Յորքում։ Նրանց համար գրավ է մուծել նրանց գործընկերը Վաշինգտոնից, որն Օբամայի օրոք աշխատել է պետդեպարտամենտում և պաշտպանության նախարարությունում։

 

Ընդվզողների ամենաագրեսիվ խումբը անտիֆա ստորաբաժանումներն են, նախագահ Թրամփը նրանց անգամ ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել։ Հանրահայտ կարծիք կա, թե անտիֆան իր ջոկատները համալրում է աղքատ անկիրթ գունավոր պպզողներից։ Սակայն, նյույորքցի անկախ լրագրող Դևիդ Մարկուսի կարծիքով, որն այդ մարտական դրուժինաների սեփական հետաքննություն է վարել, այդպես չէ։

 

Անտիֆայի շարքերում ներգրավվում են ավելի մեծ թվով սպիտակամորթ աղջիկներ և պատանիներ ապահովված ընտանիքներից, կրթության և վաստակի բարձր մակարդակով։

 

Ոչ մի նման բան նրանց գունավոր հասակակիցների գետտոյի թրեշային կյանքին։ Շարժման արմատները Մարկուսը փնտրում է 1980-ականների պանկիների մեջ։ Իսկ դիմակ կրելու չարաբաստիկ մոդան բացատրում է նրանով, որ մարտիկները պարզապես չեն ցանկանում, որ երևան իրենց սպիտակ դեմքերը բողոքողների սև ամբոխում։

 

Իսկ ընդհանուր առմամբ երևում է, որ BLM գաղափարները՝ ատելությունը ոստիկանների հանդեպ, սև ռասիզմը, պահանջելը, որ սպիտակները «վճարեն ու մեղա գան», արդեն մեխվել են ԱՄՆ արդի կրթյալ շերտի ենթագիտակցության մեջ։ Իզուր չէ, որ ոսկի երիտասարդությունը արծարծում է այս մոդայիկ թրենդը. դա թելադրում է նորմալ նախրային բնազդը։ Ուստի փողոց են դուրս գալիս մարդիկ, ովքեր պետք է որ աղոթեին ոստիկանների համար, որոնք պաշտպանում են իրենց բարեկեցությունը։

 

Հարուստներն ընդդեմ հարուստների

 

Կարելի է ասել, որ քաղաքացիական լայթ-պատերազմը, որը կազմակերպել է Դեմոկրատական կուսակցությունը ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին, խիստ կառավարելի է, և հարուստ երեխաների մասնակցությունը դրան միայն հաստատում է դա։ Սակայն երկրում, որը քառասուն միլիոն գործազուրկ և ձեռքներին կես միլիարդ հրացանափող ունի, կառավարելի քաոսի նման խաղերը կարող են հանգեցնել լայնամասշտաբ համազգային աղետի։

 

Շատ երկրներում, այդ թվում և Ռուսաստանում, վիթխարի պատմական հեղաշրջումներն սկսվել են այն բանից, որ էլիտայի առաջադեմ ներկայացուցիչները և նրանց առաջադեմ երեխաները, որոշում էին, որ «այսպես ապրել չի կարելի», և շիլափլավ էին սարքում։ Սկզբում այն կառավարվում էր, բայց շուտով անցնում էր զանգվածային քաղաքացիական դիմակայության ռեժիմի և ջնջում իր մտահղացողներին ամբողջ էլիտայի հետ միասին։

 

Հարուստ երեխաները, որոնք այսօր քարեր են նետում ոստիկանների վրա, բազմաթիվ պատմական նախատիպեր ունեն։ Ֆրանսիացի արիստոկրատները XVIII դարում, ռուս մեծահարուստները՝ քսաներորդ։ Նրանք բոլորն էլ հեղափոխություններ են եփել, իսկ հետո իրենց կյանքն ավարտել՝ ով գիլյոտինի, ով էլ՝ նկուղում գնդակահարվելու միջոցով։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 46759


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ է անհանգիստ բաբաջանյան արմանը

Ինչո՞ւ է անհանգիստ բաբաջանյան արմանը

Հուլիսի 29, 2020


բաբաջանյան արմանը անհանգստացել է Պուտինի և Էրդողանի հեռախոսային զրույցից: Նրա նուրբ միասեռական հոգում կասկածներ են առաջացել առ ...

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Միացյալ Նահանգները վերջնականապես Հայաստանում հաստատում է արտաքին կառավարում

Հուլիսի 11, 2020


Երեկ հաղորդվեց, որ Միացյալ Նահանգները փաստացի վերցնում է Հայաստանն արտաքին կառավարման տակ՝ ուղարկելով Նոր Հայաստան կոռուպցիայի ...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Ջոն Բոլթոն. անասո՞ւն է արդյոք Դոնալդ Թրամփը

Ջոն Բոլթոն. անասո՞ւն է արդյոք Դոնալդ Թրամփը

Հունիսի 23, 2020


Դոնալդ Թրամփը 2019-ի սեպտեմբերին աշխատանքից հեռացրեց ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին և կրակն ընկավ. Բ...

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

Հունիսի 13, 2020


Միացյալ Նահանգներն իր համար նոր թշնամի է գտել։ Այդ թշնամին արտասովոր է, անշունչ, բայց դա չի խանգարել, որպեսզի հունիսի 11-ին պետ...

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Հունիսի 12, 2020


Հայաստանի արևմտականների ուշքը գնում է հայրենիքի ինքնիշխանության համար, սրանք ասում են, որ ինքնիշխանությունը մեր հացուջուրն է, ո...

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

Մայիսի 31, 2020


Անցած հարյուրամյակի 60-70-ական թթ. սահմանագծին ամերիկացիները հասկացան, որ ԽՍՀՄ-ի հանդեպ բացարձակ գերազանցության հասնելը գրեթե ա...

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլը չի արդարացնում ամերիկյան դեսպանի հույսերը: Կարծես խնդիր չպետք է լինի, կարելի է հենց վաղը ժողվարչապետին հեռացնել...

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Մայիսի 28, 2020


Ղասաբ Պոմպեոն, որն Ամերիկայում պետքարտուղար է աշխատում և գիշեր-ցերեկ զբաղված է ղասաբությամբ՝ ազգերի և պետությունների սպանդ կազմ...

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Մայիսի 25, 2020


Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են ...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

Մայիսի 13, 2020


Մայիսի 1-ին Tert.am պարբերականի հարցմամբ Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են կենսաբանական անվտանգության ռուս-հայկական հուշագրի ստոր...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ապրիլի 19, 2020


1946թ. ԱՄՆ-ում ծնվեց մի տղա, որի շնորհիվ, գուցե, կանհետանան մարդկությունն ու ամեն կենդանի բան Երկրի վրա։ Նրա անունն է Ջոն Քեյգ ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

Մարտի 29, 2020


Այս պատմությունն ավելի անհավանական է, քան Ժյուլ Վեռնի վեպերը, սակայն դրանք գոնե այդ աստիճանի բութ չեն, ֆանտաստ գրողի գործերը բա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ