Միջազգային խայտառակություն

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

Հունիսի 13, 2020
ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

Միացյալ Նահանգներն իր համար նոր թշնամի է գտել։ Այդ թշնամին արտասովոր է, անշունչ, բայց դա չի խանգարել, որպեսզի հունիսի 11-ին պետդեպարտամենտի ճեպազրույցների դահլիճում կայանա մի իրադարձություն, որը լրագրողներն արդեն անվանել են «ուժի ցուցադրում»։ Պետքարտուղար և ղասաբ Մայք Պոմպեոն, պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հավաքվել էին, որպեսզի քննադատեն Ամերիկայի նոր թշնամուն և հայտարարեն, որ նրա դեմ նոր պատժամիջոցներ են մտցնում։

 

Խոսքը Ռուսաստանի և անգամ Չինաստանի մասին չէ։ Դոնալդ Թրամփի թիրախում է հայտնվել Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)։ Միացյալ Նահանգների տարածքում դատարանի մի շարք աշխատակիցների սեփականությունն ու ակտիվներն այժմ արգելանքի տակ են, նրանց արգելված է մտնել ամերիկյան տարածք։ Իսկ ԱՄՆ եվրոպական դաշնակիցները վրդովված են. Դոնալդ Թրամփը որոշել է դաս տալ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են դատի տալ Միացյալ Նահանգները ռազմական հանցագործությունների համար։

 

Հեգնանքն այն է, որ ՄՔԴ-ն ասես Միացյալ Նահանգների անցանկալի թոռն է։ Իրենց ծնած գլոբալիզացիայի զավակը, որի տարրերից մեկը ազգային ինքնիշխանության լղոզումն է։ Ամերիկացիները մտածում էին, թե միայն իրենք են օգտվելու այդ լղոզման հետևանքներից՝ միջամտել այլ պետությունների գործերին, ուրիշներին կյանք ու դեմոկրատիա սովորեցնել։

 

Սակայն երեխան իր կյանքն սկսեց. գլոբալացման, լիբերալացման և միասնական հումանիտար նորմերի գաղափարները բազմաթիվ հետևորդներ ունեցան։ Եվ 2002թ., պրոցեդուրային հղիության չորս տարիներից հետո ծնվեց ՄՔԴ-ն՝ «վերջին հույսի» ինքնատիպ դատարան՝ ստեղծված ռազմական հանցագործությունների և մարդկայնության դեմ հանցագործությունների հետաքննման համար այն երկրների ներկայացուցիչների կողմից, որոնց դատական համակարգը «չի ցանկանում կամ ի վիճակի չէ» իրականացնել սեփական հետաքննություն։

 

Ամերիկացիները թոռանը չճանաչեցին, Հռոմի ստատուտը (պայմանագիր ՄՔԴ ստեղծման մասին) չվավերացրին, սակայն Օբամայի վարչակազմը այս կամ այն չափով համագործակցում էր դատարանի հետ։ Թրամփն այլ պլաններ ուներ, հատկապես այն բանից հետո, երբ ՄՔԴ-ն որպես «վերջին հույսի դատարան» սկսեց հետաքննել ամերիկյան զորքերի հանցագործությունն Աֆղանստանում։

 

2019թ. այն մոտ 700 բողոք է ստացել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից բռնության պոտենցիալ զոհերից, և 2020թ. մարտին դատարանը նախաձեռնեց հետաքննության ընթացակարգ։ Այն ժամանակ արդեն ղասաբ Պոմպեոն սպառնում էր ՄՔԴ երկու աշխատակիցների նրանց ու նրանց ընտանիքների անդամների դեմ պատժամիջոցներով՝ այդ հանցագործությունների հետաքննության պատճառով, և հիմա դատարանի բոլոր աշխատակիցները, որոնք մասնակցում են այդ հետաքննություններին, ինչպես նաև նրանց ընտանիքները հայտնվել են պատժամիջոցների ցուցակում։

 

«Մեզ գոհունակություն չի պատճառում նրանց պատժելը, բայց մենք չենք կարող թույլ տալ ՄՔԴ աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալ ԱՄՆ, զբաղվել լրտեսությամբ կամ ճամփորդել մեր երկրում։ Վայելել այդ և ամերիկյան մյուս ազատություններն այն դեպքում, երբ այդ աշխատակիցները փորձում են հետապնդել այդ իսկ ազատությունների պաշտպաններին»,- ասել է ղասաբ Պոմպեոն։ «Մենք չենք կարող և չպետք է անտարբեր հետևենք այն բանին, թե ինչպես է մեր քաղաքացիներին սպառնում ապօրինի դատուդատաստանը»,- ավելացրել է պարոն պետքարտուղարը։

 

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարն ասել է, որ ամերիկյան արդարադատության նախարարությունը «ստացել է մանրամասն և հուսալի տվյալներ, որոնք անհանգստություն են առաջացնում պարբերական կոռուպցիայի և պաշտոնեական հանցագործությունների առումով», որոնք կատարում է ՄՔԴ-ն։ Եվ հին ավանդույթի համաձայն ավելացրել է, որ Մոսկվան է «մանիպուլացնում» դատարանը։ Ուստի, Սպիտակ տունը դատարանի կողմից աֆղանական դոսյեի հետաքննությունն անվանել է «գրոհ ամերիկյան քաղաքացիների դեմ և ոտնձգություն ԱՄՆ ինքնիշխանության հանդեպ»։

 

Ձևականորեն ամերիկացի քաղաքացիներին իսկապես վտանգ է սպառնում, անգամ հաշվի առնելով այն, որ Միացյալ Նահանգները չի ճանաչել ՄՔԴ իրավազորությունը։ «Պատկերացրեք ամերիկացի զինվորի, նավաստու, օդաչուի, ծովային հետևակի կամ հետախուզության սպայի, որն ընտանիքով մեկնել է հանգստանալու եվրոպական լողափ։ Վերջին 20 տարում այդ զինվորը քաջաբար պաշտպանել է Ամերիկան... Ղանդահարում՝ սպանելով ահաբեկիչներին։ Այնուհետև անսպասելիորեն արձակուրդը վերածվում է մղձավանջի։ Եվրոպական այդ երկրի ոստիկանությունը զինվորին վերցնում է կալանքի տակ քաղաքական բնույթի մեղադրանքներով,- ահավոր ապագան նկարագրում է ղասաբ պետքարտուղարը։- Հավանական հետևանքը կդառնա ամուսնու կամ կնոջ կալանավորումը ազատության պաշտպանության համար, մայրիկին և հայրիկին հափշտակելը երեխայից, և այս ամենը՝ Նիդեռլանդների մի ինչ-որ դատախազի նախաձեռնությամբ»։ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի խոսքով՝ ամերիկացի զինվորներին մեղադրանքեր կարող են ներկայացնել միայն ամերիկացի դատախազները։

 

Մայք Պոմպեոյի նկարագրած ապագան, առաջին հայացքից, տարօրինակ է թվում. եվրոպական երկրների ղեկավարությունում չկան խիզախ դատախազիկներ, ովքեր կհամարձակվեին ձերբակալել ամերիկացի զինվորների, էլ ուր մնաց, թե գործը հասցնեին մեղադրական եզրակացության և նստեցնելուն՝ միակողմանի կարգով, առանց Վաշինգտոնի հավանության։ Անգամ այժմ, պատժամիջոցներից և ՄՔԴ աշխատակիցների ցուցադրական պատժից հետո, Եվրոպան ընդամենը մռթմռթում է։ Եվրամիության բյուրոկրատները, ավանդույթի համաձայն, «լուրջ մտահոգություն» են արտահայտում, իսկ Նիդեռլանդների կառավարությունը (որի տարածքում էլ գտնվում է ՄՔԴ-ն) պատրաստակամություն է հայտնել «շարունակել դատարանի լիակատար աջակցությունը», բայց ոչ ոք չի խոստացել ինչ-որ բանով պատասխանել պատժամիջոցներ մտցնելուն։ Մտահոգություն հայտնել են, օրինակ, Ֆրանսիան և Շվեյցարիան։ «Այդ որոշումը լուրջ հարձակում է դատարանի դեմ» և «կասկածի տակ է դնում արդարադատության բազմակողմանիությունն ու անկախությունը»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ լը Դրիանը։

 

Սակայն Թրամփը, նրա կարծիքով, նայում է ապագային, ապագա, որտեղ տրանսատլանտյան հարաբերությունները դադարում են դաշնակցային լինել, և որտեղ Եվրոպան դառնում է ավելի ու ավելի ինքնուրույն՝ որոշումներ կայացնելու գործընթացում։ Ապագա, որտեղ Միացյալ Նահանգները պետք է ուժով ապացուցի իր իրավունքը՝ լինել ունիվերսալ օրենքից և կանոններից վեր։ Օրինակ, ցուցադրաբար պատժամիջոցներով պատժել նրանց, ովքեր ոտնձգում են ամերիկյան բացառիկության դեմ։

 

Ըստ էության, հենց այդ պատճառով էլ ամերիկացիներին արդեն աջակցել են նրանք, ովքեր այսօր իսկ պատժում են իրենց սեփական բացառիկության դեմ ոտնձգողներին։ Իսրայելը, որը նույնպես չի ստորագրել Հռոմի ստատուտը, բայց որի գործողությունները Պաղեստինում (որն ընդունել է ՄՔԴ իրավազորությունը 2015թ.) նույնպես հայտնվել են դատարանի դատախազների թիրախում։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազին բացահայտ շնորհավորել է Թրամփին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ մտցնելու առիթով, և խոսքն այստեղ ոչ միայն համերաշխության, այլ նաև երախտագիտության մասին է։ Չէ՞ որ ամերիկյան քաղաքական գործիչների խոսքով՝ պատժամիջոցները կիրառվելու են դատարանի այն աշխատակիցների դեմ, որոնք հետաքննում են ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև Միացյալ Նահանգների դաշնակիցների դեմ գործերը։ Բնականաբար, հետաքննում են ապօրինի և կողմնակալ։

 

«Այդ դատարանը քաղաքականացված է, մտահոգված Իսրայելին և Միացյալ Նահանգներին, ինչպես նաև դեմոկրատական այլ պետություններին, որոնք հարգում են մարդու իրավունքները, հետապնդելով։ Միևնույն ժամանակ, այն մատների արանքով է նայում աշխարհում մարդու իրավունքների ամենալուրջ խախտողների արարքներին, ներառյալ ահաբեկչական ռեժիմին Իրանում»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

 

Սակայն Թրամփի որոշման քննադատներն ավելի շատ էին, քան կողմնակիցները։ Իրավապաշտպանները մեղադրում են ԱՄՆ նախագահին այն բանում, որ նա փորձում է մեղքը հիվանդ գլխից առողջի վրա դնել։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության միջազգային արդարադատության ծրագրի փոխտնօրեն Էլիզաբեթ Էվանսոնի կարծիքով՝ ամերիկյան սպառնալիքների նպատակը փորձն է՝ շեղելու ուշադրությունն այն բանից, որ ամերիկյան վարչակազմը չի կարողանում կարգուկանոն մտցնել իր ուժային գերատեսչություններում։

 

Իսկ քաղաքագետներն ու քաղաքական գործիչները խոսում են այն մասին, որ կոշտ ուժի նման ցուցադրումը կարող է հանգեցնել ոչ այնքան վախեցնելուն, որքան հիասթափվելուն։

 

«Ինչպես էլ որ վերաբերվեք ՄՔԴ-ին, խոսքը միջազգային տրիբունալը վախեցնելու որոշման մասին է տնտեսական պատժամիջոցների օգնությամբ։ Եվ այդ որոշման համար պետք է վճարել,- նշել է Օբամայի անվտանգության խորհրդի նախկին բարձրաստիճան աշխատակից Սթիվեն Պոմպերը։- Այն խափանում է ամերիկյան պատժամիջոցների լեգիտիմությունը որպես գործիքի՝ մարդու իրավունքների առաջմղաման համար, ինչպես նաև Միացյալ Նահանգների դերը օրենքի գերակայության պաշտպանությունում»։

 

Թրամփի համար, գուցե, սա դժվար է հասկանալ, բայց ամերիկյան շատ առաջնորդներ հասկանում են՝ ամերիկյան հզորությունը և գլոբալ տիրապետությունը հենվում են ոչ թե ավիակիրների, այլ գաղափարների վրա։ Գլոբալացման այն նույն գաղափարների և այդ գործընթացի ինստիտուտների (ԱՄՀ, դոլար, լիբերալիզմ, ազատ առևտրի և շուկայական տնտեսության սկզբունքներ) վրա, որոնք դեռ վերջերս վերահսկում էր ԱՄՆ-ը։ Վերահսկում էր այնպես, որ կարողանում էր այդ գաղափարներն ուղղել իր մրցակիցների դեմ և միևնույն ժամանակ պաշտպանվել գլոբալացումից բխող սպառնալիքներից։ Իսկ Թրամփը նման լարախաղացությամբ զբաղվել չգիտի և չի ցանկանում, և արդյունքում՝ ամերիկյան գլոբալ առաջնորդության այդ ինստիտուտները և գործիքները մեկը մյուսի հետևից թռչում են պատմության աղբամանը։ Նշանակում է՝ դրանց հետևից այդտեղ կուղևորվի նաև ամերիկյան առաջնորդությունը։






Դիտումների քանակ 50419


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ջոն Բոլթոն. անասո՞ւն է արդյոք Դոնալդ Թրամփը

Ջոն Բոլթոն. անասո՞ւն է արդյոք Դոնալդ Թրամփը

Հունիսի 23, 2020


Դոնալդ Թրամփը 2019-ի սեպտեմբերին աշխատանքից հեռացրեց ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին և կրակն ընկավ. Բ...

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Հունիսի 15, 2020


Ընդունված է համարել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգությունները կազմակերպել են նախևառաջ ամերիկյան հասարակության ստորին խավերը՝ ս...

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Հունիսի 12, 2020


Հայաստանի արևմտականների ուշքը գնում է հայրենիքի ինքնիշխանության համար, սրանք ասում են, որ ինքնիշխանությունը մեր հացուջուրն է, ո...

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

Մայիսի 31, 2020


Անցած հարյուրամյակի 60-70-ական թթ. սահմանագծին ամերիկացիները հասկացան, որ ԽՍՀՄ-ի հանդեպ բացարձակ գերազանցության հասնելը գրեթե ա...

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլը չի արդարացնում ամերիկյան դեսպանի հույսերը: Կարծես խնդիր չպետք է լինի, կարելի է հենց վաղը ժողվարչապետին հեռացնել...

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Մայիսի 28, 2020


Ղասաբ Պոմպեոն, որն Ամերիկայում պետքարտուղար է աշխատում և գիշեր-ցերեկ զբաղված է ղասաբությամբ՝ ազգերի և պետությունների սպանդ կազմ...

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Մայիսի 25, 2020


Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են ...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

Մայիսի 13, 2020


Մայիսի 1-ին Tert.am պարբերականի հարցմամբ Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են կենսաբանական անվտանգության ռուս-հայկական հուշագրի ստոր...

Փաշինյան Նիկոլը Թրամփին ասելիք ունի

Փաշինյան Նիկոլը Թրամփին ասելիք ունի

Ապրիլի 24, 2020


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձով է հանդես եկել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Վաղը հայ ժողովրդի պար...

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ապրիլի 20, 2020


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Ասրյան Խաչիկը խելոք և պահանջված բան է արել. դիմել է ԱՄՆ նախագահ Դոնա...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ապրիլի 19, 2020


1946թ. ԱՄՆ-ում ծնվեց մի տղա, որի շնորհիվ, գուցե, կանհետանան մարդկությունն ու ամեն կենդանի բան Երկրի վրա։ Նրա անունն է Ջոն Քեյգ ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

Մարտի 29, 2020


Այս պատմությունն ավելի անհավանական է, քան Ժյուլ Վեռնի վեպերը, սակայն դրանք գոնե այդ աստիճանի բութ չեն, ֆանտաստ գրողի գործերը բա...

15 միլիոնի շանս Պոմպեոյից Փաշինյան Նիկոլին

15 միլիոնի շանս Պոմպեոյից Փաշինյան Նիկոլին

Մարտի 27, 2020


Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայում նախագահ նշանակեց պետքարտուղար Պոմպեոյի դրդմամբ. ինչ-որ մի գրանտակեր Գուայդո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ