Միջազգային խայտառակություն

ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին ծայրահեղականներին ճնշելու մեջ

Հունիսի 11, 2020
ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին ծայրահեղականներին ճնշելու մեջ

ԱՄՆ իշխանությունները մեղադրել են Ռուսաստանին «Եհովայի վկաներին» (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է Ռուսաստանում) և «Հիզբ-ութ-Թահրիրի» (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է Ռուսաստանում) ճնշելու մեջ, այս մասին տեղեկացվում է դավանանքի ազատության մասին զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 10-ին ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից։

 

Փաստաթղթում ներկայացվում են 2019թ. տվյալները։ ԱՄՆ պետդեպարտամենտն ընդգծում է, որ ՌԴ-ում «իշխանությունները շարունակել են կատարել Գերագույն դատարանի 2017թ. որոշումը», որը «քրեականացնում» է եհովականների գործունեությունը։ Զեկույցում նաև նշվում է, որ ՌԴ-ում շարունակում են բանտ նստեցնել «Հիզբ-ութ-Թահրիր» կազմակերպության ներկայացուցիչներին։ Այստեղ ամերիկացիները վկայակոչում են «Մեմորիալ» կազմակերպության տվյալները, որը 2019թ. ՌԴ-ում գրանցել է 245 մարդու, որոնց կալանքի տակ են վերցրել որոշակի կրոնական կազմակերպությունների պատկանելու համար։

 

«Հիզբ-ութ-Թահրիրը» ահաբեկչական է ճանաչված աշխարհի մի շարք երկրներում։ Այդ թվում և Ռուսաստանում, դեռևս 2003 թվականից։ Այս կազմակերպության գլխավոր նպատակներից մեկը համաշխարհային խալիֆայության ստեղծումն է, այսինքն՝ ցանկացած կառավարության հեռացումը, որն իսլամական չէ։ Հայաստանում «Հիզբ-ութ-Թահրիրի» օղակների մասին տեղեկություններ չկան, բայց փոխարենը երկրում վխտում են եհովականները՝ շնորհիվ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամության, երկրորդ նախագահի կոմպլեմենտարիզմի և երրորդի «և-և» սկզբունքի։ Միանշանակ կարելի է ասել, որ ամերիկյան դեսպանի համապատասխան հանձնարարության դեպքում «Հիզբ-ութ-Թահրիրի» ահաբեկիչները Նոր Հայաստանում ապաստան ու հանգիստ կգտնեն և գրանտակերների ու լակոտակրատների հետ այստեղից կպայքարեն Պուտինի ավտորիտար ռեժիմի դեմ՝ հանուն ԱՄՆ իդեալների։






Դիտումների քանակ 23849


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լրտեսություն կրոնի անունից. ԱՄՆ աղանդները խնդիր են դարձել տարածաշրջանի երկրների անվտանգության համար

Լրտեսություն կրոնի անունից. ԱՄՆ աղանդները խնդիր են դարձել տարածաշրջանի երկրների անվտանգության համար

Ապրիլի 11, 2019


Աղանդավորությունը խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր երկրներում, որոնք գտնվում են Արևմուտքի կողմից հավաքագրման (вербовка)...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձնելու է Հայիթի

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձնելու է Հայիթի

Նոյեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլի հայտնի աներձագ հակոբյան հրաչյայի քույր Հակոբյան Աննան հանդիպել է աղանդավորների ներկայացուցչի հետ: Նա իր գրասենյ...

Աղանդավորները գործի են անցնում

Աղանդավորները գործի են անցնում

Հուլիսի 11, 2018


Ընդամենը երեկ մենք առիթ էինք ունեցել գրելու այն մասին, թե աղանդավորական շարժումներն ինչպիսի ակտիվ մասնակցություն են ունեցել «թա...

Աղանդավորների հեղափոխությունը

Աղանդավորների հեղափոխությունը

Հուլիսի 10, 2018


Դեռևս ամիսներ առաջ մի քանի հրապարակումներ եղան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժմանը ակտիվ մասնակցություն են ունեցել...

Թշնամու ազատությունը ո՞րն է

Թշնամու ազատությունը ո՞րն է

Մարտի 11, 2018


Առաջին անգամը չէ, որ ահազանգ է հնչեցվում Հայաստանում վտանգավոր աղանդավորական կառույցների կազմաքանդիչ գործունեության մասին, և պա...

Եհովան կպահի մեր սահմանը

Եհովան կպահի մեր սահմանը

Հոկտեմբերի 12, 2017


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածա...

Հիմա դու հեղափոխակա՞ն ես, թե՞ աղանդավոր

Հիմա դու հեղափոխակա՞ն ես, թե՞ աղանդավոր

Հուլիսի 27, 2015
1

Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու թեման հետզհետե վերածվում է համընդհանուր քննարկման նյութի: Եվ եթե նույնիսկ ներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ