Խայտառակություն առանց մեկնաբանության

Մարտի են նետվում նախկինների մայմունները

Հունիսի 9, 2020
Մարտի են նետվում նախկինների մայմունները

Սակավատաղանդ դերասան պողոսյան միքայելը, որը հայտնի էր նախկին իշխանությունների կրճոնները լափելով և դրա դիմաց կապիկություն անելով, ժամանակին ողջունեց Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը, իսկ այսօր մեկ այլ թափոնի՝ բժիշկ համբարձումյան էդուարդի հետ հանդես է եկել բոցաշունչ հայտարարությամբ: Սրանց ասածն այն է, որ թույլ չեն տա հակահեղափոխություն:

 

«Հարգելի հայրենակիցներ… Այսօր, թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մաշտաբով աննախադեպ հարձակում` անցյալի ուժերի կողմից: Դրանք հափշտակող և գողացող քաղաքական գործիչներն են և բակային հեղինակություններ` իրենց անցյալով. նրանք` ովքեր ետ են մղվել, բայց չեն պարտվել և տապալվել այսօր պատերազմ են հայտարարել: Պատերազմ իր իսկ ժողովրդին, ով ամբողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում: Պատերազմ հայտարարել երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է: Նրանք քիչ են: Ընդհամենը 4%: Սակայն այս 4 տոկոսը տասնամյակներ շարունակ տառապանքի և ունեզրկության են տարել մեր ժողովրդին, իսկ այժմ որոշել են կանգնեցնել մեր իսկ կերտած նորագույն պատմության անիվը: Պատմություն, որով հպարտանում ենք մենք, և ոչ միայն մենք, այլ ողջ աշխարհը, որով կհպարտանան նաև մեր գալիք սերունդները… Այս մարդկանց բոլոր արժեքները իրենց ընտրած մեթոդների մեջ է` խաբեություն, զրպարտություն, թալան և դավաճանություն:Նրանց ողջ էությունը, իրենց իսկ կատարած գործերի մեջ է` կաշառք, շանտաժ և դավաճանություն: Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք , սա լրջագույն ահազանգ է` պետք է սթափվենք: Մենք` մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր և պայթյունավտանգ իրադարձություններով` սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու համար: Կանգնելու մեր կերտած արժեքների պաշտպանության համար, համախմբվել և օգնել մեր ժողովրդամետ իշխանությանը լուծելու բոլորիս առաջ ծառացած խնդիրները` ով ինչպես և ինչով կարող է: Մենք պետք է հայտարարենք պատերազմ նրանց, ովքեր պատերազմ են հայտարարել մեր ապագային: Պատերազմ հայտարարել նրանց, ովքեր խաղալով ժողովրդի առողջության և համբերության հետ, պետության ճակատագրի հետ` արհամարում են ղեկավար անձնակազմի ցուցումները և հրամանները: Մենք կհաղթենք այս ճակատամարտը ` օրինապահությամբ և տոկունությամբ: Մենք կլինենք վճռական և թիկունք կլինենք այն մարդկանց, որոնց ընտրել ենք, և ովքեր չափազանց դժվար և վտանգավոր պայմաններում` օր ու գիշեր աշխատում են, ջանք չեն խնայում, որպեսզի փրկեն պետականության նավը, ամեն բան անելով, որպեսզի նվազագույն կորուստներով մեզ բոլորիս դուրս բերեն անվտանգ քաղաքակրթության նավահանգիստ: Մենք թույլ չենք տա ո’չ մկներին, ո’չ առնետներին քայքայել նավը ներսից: Մենք թույլ չենք տա նրանց մոտենալ ղեկին: Եվ թույլ չենք տա նրանց փախչել, քանի որ մեր նավը չի սուզվի և կընթանա առաջ: Ժողովրդին պետք չեն տերեր, նա ինքը տեր է: Ժողովուրդը դա հասկացել է: Մնում է դա հասկանան նրանք, ովքեր ետ են մնացել թե’ ժամանակից, թե’ սեփական ժողովրդից», - ասված է սրանց հայտարարության մեջ։

 

Բնականաբար, այս խայտառակությունը մեկնաբանության բան չէ, բայց հետաքրքիր է, թե այս թափոններն ինչպե՞ս են պատրաստվում թույլ չտալ մեզ ինչ-որ բան անել: Մի՞թե սրանք կարծում են, թե իրենց մայմունության ու քծնելու արվեստը ամենազոր է, իսկ հրապարակային պայքարը՝ դերասանություն:






Դիտումների քանակ 46033


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զգուշացե՛ք, հրով ու սրով է գալիս արմանը բաբաջանյան

Զգուշացե՛ք, հրով ու սրով է գալիս արմանը բաբաջանյան

Հունիսի 10, 2020


Մեկը պատկերացնո՞ւմ է մեր միասեռական, բայց անկախ պատգամավորին հրով ու սրով հայրենիքը պաշտպանելիս: Այն բաբաջանյան արմանին, որը կե...

Թաթա, Պողոսյան Միքայել, այլ քամակատուներ՝ խայտառակություններ Նոր Հայասռանի

Թաթա, Պողոսյան Միքայել, այլ քամակատուներ՝ խայտառակություններ Նոր Հայասռանի

Մարտի 18, 2020


Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչները սիրում են օրվա իշխանություններին, նրանց միջև ինչ-որ հոգևոր կապ է նկատվում: Օրինակ, հայ...

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Սեպտեմբերի 10, 2019


Կարծում եմ, ինձ հաջողվել է հայտնաբերել Հայաստանում միասեռականության տարածման և ԼԳԲՏ հանրույթի նշանակության բարձրացման ամենաէֆեկ...

Կիսատաղանդ Պողոսյան Միքայելի երազխաբը

Կիսատաղանդ Պողոսյան Միքայելի երազխաբը

Սեպտեմբերի 27, 2018


Միքայել Պողոսյան կա, անճաշակ կինոգործիչ, որն ամբողջ կյանքը լափեց ՀՀ իշխանությունների կռճոնները (թեպետ այդ կռճոնները խավիարի մակ...

Միքայել Պողոսյանի «երազը»

Միքայել Պողոսյանի «երազը»

Հունիսի 4, 2018


Հայաստանի «մշակույթի գործիչները» երբեք չեն փայլել իրենց որակով: Մեր որակյալ «ապրանքը» արտահանվել է արտասահման Հայաստանի անկախու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ