Միջազգային խայտառակություն

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

Մայիսի 31, 2020
ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

Արտյոմ Խաչատրյան

 

Անցած հարյուրամյակի 60-70-ական թթ. սահմանագծին ամերիկացիները հասկացան, որ ԽՍՀՄ-ի հանդեպ բացարձակ գերազանցության հասնելը գրեթե անհնար է։ Ավելին, հարցականի տակ հայտնվեց նաև սովորական գերազանցությունը։ Այսպես, Խորհրդային Միության ստորջրյա նավատորմը թվաքանակով գերազանցում էր աշխարհի բոլոր ստորջրյա ուժերը միասին վերցրած, նույն գերազանցությունն առկա էր նաև զրահատանկային զորքերում (1991թ. ԽՍՀՄ տանկային ռազմամիավորումներում հաշվվում էր 64.000 տանկ, ավելի, քան աշխարհի բոլոր երկրներում)։ Եվ հենց այդ շրջանում ամերիկացիներն սկսեցին մտածել լիցքաթափման մասին, սպառազինությունների սահմանափակման և զինաթափման վերաբերյալ առաջին պայմանագրերը ստորագրվեցին հենց այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները վերջնականապես հասկացավ. միաբևեռ աշխարհի ձգտումն անհեռանկարային է, ստիպված պետք է լինի հաշտվել երկրորդ բևեռի գոյության հետ։ 25 տարի անհրաժեշտ եղավ այն բանի համար, որպեսզի անգլոսաքսերը հասկանան դա, և 1972թ. Մոսկվայում ստորագրվեց ՀՀՊ-ի մասին պայմանագիրը, որը ճանապարհ բացեց ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման, միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման և մի շարք այլ պայմանագրերի համար։


Բայց Խորհրդային Միությանը գերազանցելու հույսը մնաց ամերիկյան նուրբ հոգում։ ԱՄՆ-ում որոշում ընդունեցին բազմազգ կայսրությունը վարակել լիբերալիզմի վիրուսով, ինչի հետևանքը եղավ նացիոնալիզմի զարթոնքը հանրապետություններում, իսկ հետո արդեն նկատվեցին անջատողական միտումներ, և այս ամենը՝ հանուն դեմոկրատիայի, մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման։ Հենց 70-ականների սկզբին սկսվեց այլախոհական շարժումը, բավական հարգարժան այնպիսի կենդանի, ինչպիսին Անդրեյ Սախարովն էր ու նրա գեղեցկուհի կինը, փայլեցին իրավապաշտպանների դերում այդ ժամանակաշրջանում։ Եվ այս ողջ վաքխանալիան տրամաբանորեն ավարտվեց 1991թ.։ Միացյալ Նահանգները հասավ բաղձալի երջանկության։ Մոտ քառորդ դար ամերիկացիները միանձնյա ղեկավարում էին աշխարհը, մինչև որ Վլադիմիր Պուտինը ձգեց ստոպ-լծակը 2014թ., ինչի մասին նախազգուշացնում էր դեռ 2007 թվականից։


Բայց ԽՍՀՄ-ի դեմ պայքարում ամերիկացիները աչքաթող էին արել Չինաստանը, ավելին՝ իրենք խթանեցին նրա զարգացումը։ Այսպես, 1967-ից՝ Դեն Սյաոպինի դարաշրջանի սկսվելով, ամերիկյան կորպորացիաները սկսեցին աչքի տակ ունենալ Չինաստանը և ներդրումներ կատարել, իսկ 1989թ. Տյանանմին հրապարակում տեղի ունեցած իրադարձություններից հետո ամերիկացիները հասկացան, որ Չինաստանը ամուր պետություն է, ուր կարելի է արտադրություն տեղափոխել։ Ամերիկյան արտադրողները սկսեցին աշխատուժի աննախադեպ արտահանում դեպի Չինաստան. ամերիկյան արտադրանքի պատրաստումը Չինաստանում մի կարգ ավելի էժան էր նստում, աշխատուժի և տեխնոլոգիաների արտահոսքը գերշահույթ էր ապահովում կորպորացիաներին, իսկ չինացիներին՝ նոր տնտեսություն։ ԿՀՎ կայքի տվյալներով՝ այսօր ամերիկյան ՀՆԱ-ն վեց տրիլիոնով (համեմատության համար՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմում է մոտ չորս տրիլիոն) զիջում է չինականին  (19.49 տրիլիոն 25.36 տրիլիոնի դիմաց), չինական տնտեսությունը զարգանում է ավելի դինամիկ (6-7 տոկոս, աճն ԱՄՆ-ում չի գերազանցում երկու տոկոսը)։ Փաստորեն, ստացվում է, որ իրենց ագահության պատճառով ամերիկացիներն իրենք են ստեղծել աշխարհի առաջին տնտեսությունը՝ իրենց երկրորդ պլան մղելով, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նկատմամբ Չինաստանի ռազմաքաղաքական գերազանցությանը, ապա դա լոկ ժամանակի հարց է։ Այսօր Չինաստանը ամերիկացիների մղձավանջային երազն է, նրանք հասկանում են, որ վաղ թե ուշ Չինաստանի հզորությունը դուրս կգա ազգային սահմաններից, իսկ թե ինչի կհանգեցնի Չինաստանի էքսպանսիան համաշխարհային ասպարեզում՝ կարելի է միայն կռահել։ Էլ չենք ասում Ռուսաստանի մասին՝ որպես ԱՄՆ-ին հավասար տերության ռազմաքաղաքական առումով, որն ի վիճակի է աշխարհի ցանկացած կետում խոչընդոտել ամերիկյան լկտիությանն ու ամենաթողությանը, լինի Վենեսուելայում, թե Մերձավոր Արևելքում։ Բայց այսօր հենց Չինաստանն է ավելի մեծ անհանգստություն պատճառում ԱՄՆ-ին, և այնտեղ դիմում են բավական հետաքրքիր գործողությունների։ Այսպես, ԱՄՆ-ը ընտրել է Չինաստանի մասնատման ռազմավարություն և փորձում է երկիրը բաժանել տասնյակ իշխանական կալվածքների։


Եվ այսպես, Չինաստանում Վաշինգտոնի կողմից անջատողականության վաղեմի աջակցությունը նոր փուլ է մտել։ ԱՄՆ կոնգրես է մտցվել բացահայտ հակաչինական ուղղվածության միանգամից երեք օրինագիծ։ Սկզբում ԱՄՆ կոնգրեսի պաշտոնական կայքում ներկայացվեց հանրապետական Սքոթ Փերիի առաջադրած օրինագիծը՝ H.R.6948 համարով, «To authorize the President to recognize the Tibet Autonomous Region of the People’s Republic of China as a separate, independent country, and for other purposes» - «ԱՄՆ նախագահին տրամադրել իրավունք՝ ճանաչելու Տիբեթը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ինքնավար շրջանը, որպես առանձին, անկախ պետություն և այլ նպատակների համար» վերնագրով։ Այնուհետև այդ նույն Սքոթ Փերին նախաձեռնություն է առաջադրել՝ լրացուցիչ պատժամիջոցների ենթարկել չինացի պաշտոյաներին, ովքեր կապված են «ույղուրների ճնշման հետ» Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Եվ վերջապես, պետքարտուղարի պաշտոնն զբաղեցնող մսագործ Պոմպեոն կոնգրեսին «ծանուցել» է այն մասին, որ Հոնկոնգը կորցրել է հատուկ կարգավիճակն ԱՄՆ աչքում՝ ինքնավար կարգավիճակը կորցնելու հետ կապված։ Ավելի վաղ Հոնկոնգը հատուկ անձնական պայմանագրային հարաբերություններ էր պահպանում Միացյալ Նահանգների հետ, հատկապես տնտեսական ոլորտում։ Մի քանի օր առաջ Հոնկոնգում ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնցով ինքնավարությունը մոտեցվում էր մայրցամաքային Չինաստանին, ինչը Վաշինգտոնում գնահատվեց որպես «ինքնավար կարգավիճակի կորուստ» և առաջ բերեց փողոցային բողոքների նոր ալիք։


Նշեմ, որ ամերիկացիներն, ըստ երևույթին, լկտիացել են՝ հաշվի չառնելով իրենց ուժերը, քանի որ սա արդեն սովորական հայտարարություն չէ մարդու իրավունքների, ազգային, կրոնական և սեռական փոքրամասնությունների իրավունքների, ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ժանրից և այլն, որոնք լսում ենք ամեն օր։ Ըստ էության, գործ ունենք մեծ տերության պետական կարգի դեմ գրոհի հետ, ընդ որում՝ աննախադեպ լկտի և անտաշ գրոհի ու ներքին գործերին ուղղակի միջամտության հետ։


Հակաչինական նախագծի նախաձեռնող Սքոթ Փերին, ճիշտն ասած, նման գործերի գլխավոր մասնագետն է։ Նա, օրինակ, կոնգրեսում ղեկավարում է այսպես կոչված Ղրիմի թաթարների ազգային կենտրոնը։ Ոչ վաղ անցյալում բրիգադի գեներալ, ուղղաթիռի օդաչու Փերին մասնակցել է պատերազմներին Բոսնիայում և Իրաքում, իսկ այժմ Փենսիլվանիայում ղեկավարում է ազգային գվարդիան։ Եվ այնուամենայնիվ, նրա հիմնական հետաքրքրությունները կենտրոնացած են արտաքին քաղաքականության ոլորտում, հատկապես անհարմար երկրներում անջատողական շարժումների աջակցության։ «Պաշտոնական Վաշինգտոնի հարաբերությունները հատկապես ֆանտաստիկ են հենց ույղուրական անջատողականության հարցում։ Ույղուրական խմբերի և շարժումների զգալի մասը չափազանց արմատական է և իր գաղափարախոսության մեջ ելնում է ոչ այնքան ույղուրական նացիոնալիզմից, որքան ծայրահեղական իսլամական հոսանքներից։ Ույղուրները ներկա են տառացիորեն բոլոր հայտնի կոնֆլիկտներում, որտեղ եղել են արմատական իսլամական խմբեր։ Ույղուր գրոհայինների ոչ մեծ ջոկատներ կային անգամ Չեչնիայում երկրորդ պատերազմի ժամանակ։ Վերջին տարիներին նրանք կազմում էին Իրաքում և Սիրիայում գործող մի քանի ամենադաժան խմբերի կորիզը ԻԼԻՊ-ի կազմում։ Ընդ որում՝ բոլոր դիտորդները նշում են նրանց կազմակերպվածության, ուժի և իսլամական արմատականների համար զարմանալի՝ ռազմական գործում հմուտ լինելու մասին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում համառորեն հրաժարվում են ույղուր անջատողականներին դասել ծայրահեղական շարժումների շարքին։ Բաց է մնում նաև հարցն այն մասին, թե որտեղ և ինչ հանգամանքներում են ույղուր գրոհայինները ամերիկյան արտադրության ժամանակակից զենքի հետ վարվելու փորձ ձեռք բերում։ Օրինակ, նրանք մասնագիտանում են ամերիկյան հակատանկային համակարգերի վրա, ներառյալ TOW-ը և այսպես կոչված «ջավելինները»,- գրում է ВЗГЛЯД-ը։ Ավելացնենք, որ Սինցզյանում տիրող իրավիճակի շուրջ արդեն մի քանի տարի անգլոսաքսոնական ԶԼՄ-ները վարում են բացահայտ ագրեսիվ քարոզչություն։ Շեշտը դրվում է ույղուրների նկատմամբ Չինաստանի կենտրոնական իշխանությունների իբր բռնաճնշող քաղաքականության և, իհարկե, «մարդու իրավունքների պաշտպանության» վրա։ Այժմ հատուկ ուշադրություն է գրավում Պեկինի կողմից ինքնավար շրջանում մասնագիտացված աշխատանքային ճամբարների ցանցի ստեղծման հարցը։ Սքոթ Փերին միլիոնավոր ույղուրներ է հաշվել, որոնք այնտեղ իբր պահվում են։


Տիբեթի հարցում իրավիճակը փոքր-ինչ բարդ է և խճճված։ ՉԺՀ-ի կազմի մեջ Տիբեթի մտնելու հանգամանքները բարդ են, բայց ընդհանուր առմամբ՝ իրավաբանորեն մաքուր, քանի որ տիբեթյան կառավարությունը ստորագրել է բոլոր անհրաժեշտ թղթերը։ Իսկ ինչ վերաբերում է Չինաստանի ներքին կարգին, ապա դա առհասարակ պարարտ հող է լիբերալիզմի, անջատողականության և գավառական նացիոնալիզմի վիրուսներով ամերիկյան էքսպանսիայի համար։


«Չինաստանի պետական կարգը շատ բարդ է, ինչը պայմանավորված է նրա բազմազգությամբ։ Ճանաչված 55 ազգային փոքրամասնություններից 44-ն ունի ինքնավարություն։ Ընդ որում՝ ներսից այդ ինքնավարությունները ՉԺՀ կանոնադրությամբ իրենք կարող են բաժանվել առանձին ինքնավար շրջանների, եթե դրանք բնակեցված են մի քանի էթնոսներով։Եվ այսպես, նահանգների մակարդակի ինքնավարությունները հինգն են, որոնք, իրենց հերթին, բաժանվում են 77 ինքնավար օկրուգների և 698 ինքնավար գավառների։ Եվ ևս մեկ խոշուն, մեր լեզվով՝ Էվենկիա։ Էվենկները Չինաստանում զգալիորեն ավելի շատ են, քան Ռուսաստանում։ Իրականում փոքր ինքնավարությունները շատ ավելին են, քանի որ կան նաև վոլոստային մակարդակի ազգային գյուղեր, որոնք համարյա թե 40 հազար են։ Այս ամենը հասկանալ և կառավարել կարող է միայն չինացի պաշտոնյան։ Ընդ որում՝ ազգային փոքրամասնությունների չափը յուրաքանչյուր ինքնավարությունում տարբեր է։ Օրինակ, տիբեթցիները Տիբեթի ինքնավար շրջանում 95%-ից ավելին են։ Իսկ որոշ մինչպատմական էթնոսներ, որոնք ազգակից են խան չինացիներին, հարյուրավոր տարիներ չեն համընկնում շրջակա աշխարհի հետ։ Մյաո-Յաոներ, դայեր, կոչիններ, չժուաններ, բուլաններ, դախուներ և (սա անվանումն է) տուցզյաներ՝ նրանց ցուցակը հսկայական է։ Ինքնավար շրջանների տարածքն ընդհանուր առմամբ կազմում է ՉԺՀ տարածքի ավելի քան 65%-ը։ Բայց պատմականորեն Պեկինի համար խնդրահարույց են եղել միայն այն ինքնավարություններն ու էթնոսները, որոնք սկզբունքորեն տարբերվում են խաներից և խաներին ազգակից ժողովուրդներից։ Դրանք առաջին հերթին հենց այդ ույղուրներն ու տիբեթցիներն են, ինչպես նաև Ներքին Մոնղոլիայի մոնղոլները։ Այս համատեքստում հասկանալի է, թե ինչու է Պեկինն այդքան կտրուկ արձագանքում Արևմուտքի ցանկացած հարձակմանն իր պետական կարգի դեմ և խնդրահարույց ինքնավարությունների դրությանը» (նույն տեղում)։ Ինչպես տեսնում ենք, ամերիկացիները Չինաստանում անելիք ունեն։ Սակայն Չինաստանի մասնատման գալիք գոտեմարտում նրանք անպայման կճաշակեն պարտության և, գուցե, սեփական երկրի մասնատման դառնությունը։ Չինաստանը 40 դարի քաղաքական պատմություն ունի, մեկ անգամ չէ, որ նրանց հաջողվել է պահել իրենց ամբողջականությունը և, որ ավելի կարևոր է, ինքնությունը, այն դեպքում, երբ անգլոսաքսերը մտել են հոգևոր-բարոյական քայքայման դարաշրջան, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքական քայքայման։ Ցանկանանք բարեկամական չինացի ժողովրդին հաղթանակ չարիքի քաղաքակրթության հանդեպ՝ հույսով, որ Չինաստանի հետ գոտեմարտում ամերիկացիները ստիպված մեր տարածաշրջանը կմղեն իրենց աշխարհաքաղաքական գերակայությունների երկրորդ պլան, ինչի հետևանքով մենք Ռուսաստանի հետ մի ինչ-որ բան կմտածենք անգլոսաքսոնական վարակը մեր երկրներից քշելու համար։






Դիտումների քանակ 11343


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Հուլիսի 2, 2020


Փաշինյան Նիկոլի Հ1-ը երեկ ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանում կայացած համազգային քվեարկության մասին (դա հանրաքվե չէր, համազգային...

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հունիսի 27, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հ...

Ջոն Բոլթոն. անասո՞ւն է արդյոք Դոնալդ Թրամփը

Ջոն Բոլթոն. անասո՞ւն է արդյոք Դոնալդ Թրամփը

Հունիսի 23, 2020


Դոնալդ Թրամփը 2019-ի սեպտեմբերին աշխատանքից հեռացրեց ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին և կրակն ընկավ. Բ...

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Հունիսի 19, 2020


Փաշինյան Նիկոլին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ժողվարչապետն իր ստախոսության պատճառով զրկվեց Մոսկվա գնալու և Հաղթանակի...

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Ամերիկան ոչնչացնում են էլիտայի երեխաները

Հունիսի 15, 2020


Ընդունված է համարել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգությունները կազմակերպել են նախևառաջ ամերիկյան հասարակության ստորին խավերը՝ ս...

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

ԱՄՆ-ը իր համար նոր թշնամի է նշանակել

Հունիսի 13, 2020


Միացյալ Նահանգներն իր համար նոր թշնամի է գտել։ Այդ թշնամին արտասովոր է, անշունչ, բայց դա չի խանգարել, որպեսզի հունիսի 11-ին պետ...

Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Մայիսի 14, 2020


Ինչպես հայտնի է, մեծ տերությունների դեսպանները փոքր երկրներում իրենց իրավունք են վերապահում միջամտել հյուրընկալ երկրների ներքին...

Ղարաբաղը հանձնում են բիրիկով, Մոսկվան դեմ է

Ղարաբաղը հանձնում են բիրիկով, Մոսկվան դեմ է

Ապրիլի 21, 2020


Երկու տարի Փաշինյան Նիկոլը խաղում է Վլադիմիր Պուտինի նյարդերի հետ՝ սորոսացնելով երկիրը և հասցնելով նրան ընդհուպ անձնական վիրավո...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ապրիլի 19, 2020


1946թ. ԱՄՆ-ում ծնվեց մի տղա, որի շնորհիվ, գուցե, կանհետանան մարդկությունն ու ամեն կենդանի բան Երկրի վրա։ Նրա անունն է Ջոն Քեյգ ...

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Ապրիլի 8, 2020


Մի քանի օր առաջ գրանտակեր սաքունց արթուրն անհագստացել էր ռուսական ռազմաբազայից բխող վտանգից և հարցազրույց էր տվել այդ կապակցութ...

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

սարգսյան գարիկը նոր պանդեմիայի աղբյուր կարող է հանդիսանալ

Մարտի 29, 2020


Այս պատմությունն ավելի անհավանական է, քան Ժյուլ Վեռնի վեպերը, սակայն դրանք գոնե այդ աստիճանի բութ չեն, ֆանտաստ գրողի գործերը բա...

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Ամենը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի ծագման մասին՝ made in USA-ն է

Մարտի 17, 2020


1981թ. ամերիկացի ֆանտաստ գրող Դին Կունցը գրել է «Մթի աչքերը» վեպը։ Վեպում նկարագրվում է վարակիչ հիվանդության՝ վիրուսային թոքաբո...

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Ազգային առաջնորդի և գաուլյայտերի համեմատական վերլուծություն

Մարտի 9, 2020


Ռազմավարական դաշնակից երկու երկրներում ապրիլին նշանակված են սահմանադրական հանրաքվեներ։ Փոփոխությունների բովանդակության վերլուծո...

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Մարտի 6, 2020


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Բաբայան Սյամոյին ու Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելվել է մուտքը Ռուսաստանի Դաշնու...

Եթե հանրահավաքներում խախտումներին չարձագանքվի, բանը կհասնի Ստամբուլյան կոնվենցիային և միասեռական ամուսնություններին

Եթե հանրահավաքներում խախտումներին չարձագանքվի, բանը կհասնի Ստամբուլյան կոնվենցիային և միասեռական ամուսնություններին

Մարտի 3, 2020


Երեկ TV 5-ի եթերում ցուցադրվեց Ռոման Բաբայանի ֆիլմը։ Սա հայտնի մոսկվացի լրագրողի արդեն երկրորդ աշխատանքն է՝ նվիրված Փաշինյան Նի...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձև...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ