Տիեզերական խայտառակություն

Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Մայիսի 29, 2020
Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Ապրիլյան պատերազմը թանկ նստեց Հայաստանի վրա: Թեպետ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի էին մերի հետ, այնուամենայնիվ, ոմանց բացթողումների պատճառով ունեցանք լրացուցիչ զոհեր, զինտեխնիկայի կորուստ, և գուցեև այդ չարաբաստիկ 350-400 հեկտարը կարելի կլիներ չկորցնել: Անմիջապես հրադադարից հետո նախագահ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեցին. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ - կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:

 

Պետք չէ պրոֆեսիոնալ լինել ռազմական գործում՝ հասկանալու համար. եթե հայկական զինուժն ունեցել է թերացումներ, վրիպումներ, որոնց պատճառով տվել է անիմաստ զոհեր, ապա առաջին հերթին պատասխանատվության պետք է ենթարկվեն հետախուզական վարչության, կապի զորքերի և բանակի նյութատեխնիկական ապահովման պատասխանատուները: Եվ ենթարկվեցին՝ հեռացվեցին աշխատանքից, սակայն, Սերժ Սարգսյանի բարության շնորհիվ, չպատժվեցին, թեպետ քրեական օրենսգիրքը լաց էր լինում սրանց համար:

 

Եկավ Փաշինյան Նիկոլը: Անմիջապես այս խայտառակությունները հայտնվեցին նրա ուշադրության կենտրոնում, հատկապես Արշակ Կարապետյանը: Հաշվի առնելով սրա բնածին ապաշնորհությունը և բոզի վաստակությունը, քանի որ սա միակն է, ով ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ (2008-ին սա եղել է Յուրի Խաչատուրովի տեղակալը), ժողվարչապետը սրան նշանակեց իր խորհրդական, ինչի պատճառով սա դարձավ կարապետյան արշակ:

 

Կոմիտաս Մուրադյանին ժողվարչապետը պատվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնով և դարձրեց սրան մուրադյան կոմիտաս: Փաշինյան Նիկոլին այս երիտասարդը հետաքրքրեց նաև նրանով, որ սա նույնպես գենետիկորեն տառապում է բոզի վաստակության սինդրոմով: Այսպես, սրա պաշտոնանկությունից հետո ՊՆ մատակարար Աշոտ Սարգսյանի հարազատները վստահ էին, որ ջրի երես դուրս կգան մուրադյանի «գործերը», այլապես պաշտոնանկությունը գրոշ չարժե։ Նրանք կարծում են, որ կվերանայվի քրգործը, և կհայտնաբերվի իրական մեղավորը։ Իսկ քրգործի բովանդակությունն այսպիսին էր. Սարգսյանը ՊՆ օպերատիվ կառավարման կենտրոնի համար տեսակոնֆերանսների տեխնիկա էր բերել՝ ՊՆ-ին այն վաճառելով շուկայականից շատ բարձր գնով, հաշիվ-ապրանքագրերում ներառելով կեղծ տեղեկություններ։ մուրադյանը նպաստել էր, որ տենդերը շահի Սարգսյանի ընկերությունը, բնականաբար՝ իր «փայն» ունենալով գործարքում: Քննչական կոմիտեն բացահայտել էր, որ պետբյուջեից մոտ 500 հազար դոլար է յուրացվել։ Գործը կոտրեցին ընկերության տնօրենի վրա, իսկ Մուրադյանը ջրից չոր դուրս եկավ:

 

Երրորդ «տուժածը»՝ Ալիկ Միրզաբեկյանը, դեռ չի դարձել միրզաբեկյան ալիկ, Փաշինյան Նիկոլը սրան դեռ պաշտոն չի տվել, սակայն կյանքը շարունակվում է, և սրա աստեղային ժամը, հուսանք, դեռ առջևում է: Այժմ դառնանք կարապետյան արշակի անիմաստ կյանքի իմաստավոր կոմերցիոն գործունեությանը: Կարճ ասած, սա փող է լափում՝ թալանելով պետբյուջեն, բնականաբար, ժողվարչապետի գիտությամբ և նրա հետ կիսվելով:

 

«Նոր Հայաստանի» կառավարության հետ կարապետյան արշակի փող լափելու աղբյուրը պետգնումներն են: Ֆինանսների նախարարությունում քանիցս ֆիքսել են՝ կարապետյանին պատկանող «Էլկոմպ» ընկերությունն աննախադեպ ակտիվացել է պետգնումների ոլորտում, հատկապես հեղափոխությունից հետո: Վերջին երկու տարում սրան հաջողվել է շահել մեծաքանակ տենդերներ՝ տարբեր ոլորտներում: «Էլկոմպ» ՍՊԸ-ն անվտանգության համակարգերի տեղադրում և պահպանություն է իրականացնում, սա ի սկզբանե էլ եղել է ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետի բիզնես գործունեության ոլորտը:

 

Սակայն հիմա նույն «Էլկոմպ»-ը շեշտակի ընդլայնել է գործունեության ոլորտները, օրինակ, պետությանը վաճառել է ավտոբեռնիչների սարքեր, վառելիքի պոմպերի մասերից մինչև կենցաղային տեխնիկա, հագուստ, հանդերձանք, անկողնային սպիտակեղեն, փրկարարական սարքեր, քսերոքսի ապարատ, հեռուստացույց, հակահրդեհային նյութեր, մալուխներ և ռադիոտեխնիկա: «Էլկոմպի» շահած տենդերներում ամենաքիչը, ի դեպ, անվտանգության համակարգերի տեղադրումն է եղել, ինչն այս ընկերության առաջնային գործառույթն է՝ պետռեգիստրի տվյալներով:

 

Բացի այդ, 2018-ի մայիսից սկսած՝ «էլկոմպը» համագործակցում է ԱԱԾ-ի և այլ ուժային կառույցների հետ, ատոմակայանի (ՀԱԷԿ), երջանկահիշատակ նախագահի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, բուհերի ու նախարարությունների հետ, թեև ամենից նվիրված գործընկերը հոգեհարազատ պաշտպանության նախարարությունն է։

 

Միայն ՊՆ-ի հետ «Էլկոմպը» վերջին երկու տարում կնքել է 10 պայմանագիր, ընդհանուր առմամբ՝ 69 միլիոն 363 հազար ՀՀ դրամ ծավալով: Եվ բնական է, որ կարապետյանի հիմնադրած «Էլկոմպ» ՍՊԸ ում, պետռեգիստրի տվյալներով, դադարեցված է նրա գործունեությունը զուտ իրավաբանորեն, մյուս փայատեր Աշոտ Մկրտչյանինը ևս, փոխարենը՝ ֆիրմայի կառավարումը փոխանցվել է կարապետյանի գեղեցկուհի կնոջը՝ կարապետյան ռոզին, որպեսզի պետական պաշտոն-պետգնումներ շահերի բախումից իբր խուսափեն:

 

Ուշագրավ է նաև, որ մինչև 2018-ի իշխանափոխությունը, այսինքն՝ Սերժ Սարգսյանի կառավարման կոռումպացված տարիներին, «էլկոմպը» առանձնապես հետաքրքրված չի եղել պետգնումներով, գայթակղությունը «հեղափոխությունից» հետո է մեծացել՝ կտրուկ ու միանգամից, այսինքն՝ լպիրշավարի ու լփռիկավարի: Համեմատության համար ներկայացնենք փաստական տվյալներ. մինչև 2018 թվականը պետգնումներով «Էլկոմպի» շահած տենդերների փաթեթները չեն գերազանցում 400.000 դրամը, մինչդեռ վերջին երկու տարում թվերը 100-ապատիկ ավելի են դարձել. կառավարության հետ գործարքների ընդհանուր ծավալը հասել է 119 միլիոն դրամի:

 

Կարապետյան արշակ կոչվող խայտառակության խայտառակ կոմերցիոն գործունեությանը կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ այս հղումով, մենք հոգնեցինք սրա մասին գրել: Հավելենք միայն, որ այս ամենում, ինչպեսև ծխախոտի կոնտրաբանդայում, մենակ Սերժն է մեղավոր: Ի՞նչ գործ ուներ սա ազատության մեջ 2018-ի գարնանը: Ինչո՞ւ պիտի սրա գեղեցկուհի կնիկն այսօր մեկ այլ ամուսին չունենար՝ էլ բեթար խայտառակություն, էլ ավելի բարձր պաշտոնում: Ինչևէ, սրանք հարցեր են, որոնց, ափսոս, չի անդրադառնում քոչարյան անդոյի՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա կեղտ բռնելու պառլամենտական հանձնաժողովը:

 

Սպասենք Ալիկ Միրզաբեկյանի պաշտոնին, հետևենք այսօրվա պերսոնաժների խայտառակ կենսագործունեությանը: Առայժմ այսքանը…






Դիտումների քանակ 44085


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 25, 2020


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանն այսօր կալանավորեց Գագիկ Ծառուկյանին, դատավորը հայտնի Մնացն էր՝ Մարտիրոսյան Մնացականը, Հին ու Նոր...

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

Սեպտեմբերի 24, 2020


Նախագահ Իլհամ Ալիևը, օբստրուկցիայի և ցասումնալից քննադատության ենթարկելով Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը...

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

Սեպտեմբերի 23, 2020


Անկախության տոնի առթիվ մի շարք բուժաշխատողներ պետական պարգևներ ստացավ: Դրանց թվում չկային «Նորք» ԻԿՀ-ի աշխատակիցները: Բանն այն ...

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Սեպտեմբերի 21, 2020


Բանն այն է, որ փադիշահը ճիշտ է ասում։ Բայց ստում է այլ բանում։ Իսկապես, ադրբեջանցիներին հաջողվեց վերահսկողության տակ վերցնել այ...

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Սեպտեմբերի 18, 2020


Ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկի...

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Սեպտեմբերի 17, 2020


Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբ...

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը մարդկային ինտելեկտի նոր բարձունքներ է նվաճում: Մի բազմատաղանդ ոստիկան տուգանել է քաղաքացում պոպ...

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլը սիրում է մարդկանց քթից բերել, փչացնել ու հարամել մարդկանց ուրախությունը և կյանքն ընդհանրապես: Այդպիսին է ժողվար...

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Սեպտեմբերի 10, 2020


Հարգելի ընթերցող, չեմ թաքցնի, որ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված՝ ապաշնորհ պլանավորված սադրանքի իմ վարկածը նկարագ...

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Սեպտեմբերի 4, 2020


Ժողվարչապետ աշխատող խայտառակությունը ծանր է տանում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մերժումը: Հիշեցնենք, որ Փաշինյ...

Ոչխարը մայիլյան մասիսն է

Ոչխարը մայիլյան մասիսն է

Սեպտեմբերի 3, 2020


Նախագահ Սարգսյանը ամիսներ առաջ մատչելի բացատրեց, որ Արցախի նախագահ Հարությունյան Արայիկը ոչխար է: Չնայած մատչելիությանը, այնուա...

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Սեպտեմբերի 3, 2020


Մեր տագնապահույզ օրերում, երբ իմ Հայրենիքը՝ Հայաստանը, օրեցօր մխրճվում է խոր տնտեսական ճգնաժամի մեջ, որը կարող է վերածվել դեֆոլ...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստումներով

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստո...

Սեպտեմբերի 3, 2020


Հայաստանի իշխանությունը խաբեությամբ զավթած Փաշինյան Նիկոլը, մինչ իշխանության գալը, հայտարարում էր, որ Հայաստանի՝ ներկայումս՝ նա...

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Հուլիսի 29, 2020


2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարած...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Հուլիսի 27, 2020


Չբավարարվելով սեփական դրածոյին Հայաստանի վարչապետի աթոռին նստեցնելով՝ Արևմուտքն՝ ի դեմս Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ ...

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Հուլիսի 18, 2020


Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ամենաստոր ու խայտառակ բոզերի ընտանիքում ծնված սաֆարյան ստոպիկը հերթական անգամ ...

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հուլիսի 17, 2020


Երբ գրվում են այս տողերը, իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին նորից սրվել է։ Ընթերցողներին հի...

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Հուլիսի 16, 2020


Արցախյան բանակցական գործընթացը իր կետից սկսած և Սերժի կետը մերժած Փաշինյան Նիկոլն այսօր մասնակցեց Տավուշում զոհված մայոր Գարուշ...

Ժողվարչապետի նոր գլխացավը

Ժողվարչապետի նոր գլխացավը

Հուլիսի 15, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը նոր ուղերձ է հղել իր ղեկավարությանն ու աշխարհին իր գլխավոր մունետիկ ու գաղափարախոս, պեդերաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ