Խայտառակություն առանց մեկնաբանության

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

Մայիսի 27, 2020
թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

Մարդասպանը վատ բան է, բայց եթե մարդասպանը նաև դեգեներատ է, արդեն անտանելի է: Հայ ժողովուրդը 2018-ի գարնանը որոշեց, որ իր առողջությամբ պիտի զբաղվի միայն դեգեներատը: Դա գիտակցված որոշեց, քանզի Փաշինյան Նիկոլի շրջապատում նորմալ մարդիկ չկային: Եվ այսօր այդ դեգեներատն իր արևին պայքարում է կորոնավիրուսի դեմ՝ կյանքից զրկելով մարդկանց և քայքայելով մեր նյարդերը:

 

Բայց եթե ավինյան տիկոյի ու թորոսյան արսենի գլխավորած կորոնավիրուսային կամպանիան առաջ զարմացնում էր իր բթությամբ, անգրագիտությամբ, ապա այսօր կարող ենք ասել, որ զարմացնում է արդեն ստորությամբ, անմարդկայնությամբ: Դեգեներատ թորոսյան արսենի գրառման տակ արձագանքել էր մի կին. «Որ ձեր ունեցած դեղը interleukin inhibitors չտաք, էդ մարդկանցից ոչ ոք չի ապաքինվի։ Էդ դեղը, 3 օր խնդրեցի, չներարկեցիք հայրիկիս։ Այսօր արդեն լեյկոցիտները զրոյացան։ Ու առողջ սիրտը կանգնեց»։ Այս մեկնաբանության հեղինակը 56 տարեկան երեկ մահացած տղամարդու դուստրն է, որի մասին հաղորդվեց այսօր: Պարզվում է՝ թորոսան արսենի ղեկավարությամբ հիվանդանոցներում հանցագործություններ են կատարվում: Դեֆիցիտ դեղերը խնայողաբար են օգտագործում, անգամ եթե հասկանում են, որ չօգտագործելը կհանգեցնի մահվան:

 

Հորը կորցրած երիտասարդ կնոջ հետ զրուցել է «Հրապարակը», որը հետաքրքիր բաներ է պատմում առողջապահական համակարգի վարքերից ու բարքերից:

 

- Անահիտ, դեղը, որի մասին գրել էիք, ցուցվա՞ծ էր Ձեր հորը։


- Այո, իհարկե, արյունաբանի, իր բժշկի հետ խորհրդակցել էինք, հենց այն դեղն էր, որն իրեն պետք է օգներ, որ օրգանիզմը պայքարեր, որ իր լեյկոցիտները բարձրանային նորմալ մակարդակի։

 

- Ի՞նչ պատճառաբանությամբ չէին ներարկում։


- Որ երիտասարդներին տան։ Այսինքն՝ 56 տարեկանն իրենց համար երիտասարդ չէ։ Բայց չեն հասկանում, որ երիտասարդն ունի իրեն համապատասխան լեյկոցիտներ, որոնց շնորհիվ կարող է պայքարել։ Իսկ իմ հայրիկն ուներ լեյկոզ, որի պատճառով լեյկոցիտները վիրուսի պարագայում շատ ավելի արագ էին սկսել նվազել։ Հիվանդությունը հորս մոտ 5 տարի առաջ էր ի հայտ եկել, բուժվել էր։ Շատ նորմալ 5 տարի ապրում էր, առանց ոչ մի խնդրի, նույնիսկ գրիպները մեզնից թեթեւ էր տանում։ Պարզապես մի ներարկում էր, որ պետք է արվեր, ու չարվեց։ Ինձ թվում է՝ դեղը պահված է ոչ թե նույնիսկ երիտասարդների, այլ ուղղակի ընտրյալների համար։ Որքան ես հասկացա։

 

- Դա թա՞նկ դեղ է, ի՞նչն է պատճառը։


- Չի վաճառվում ոչ մի տեղ, որովհետեւ ես պատրաստ էի անգամ գնել, մենակ թե տային։ Բայց էդ դեղը չի վաճառվում, և ոնց հասկանում եմ՝ համաշխարհային մակարդակով միայն պետական հիվանդանոցներին են տալիս, էն էլ՝ ոչ բոլոր, որովհետև Նորքի ինֆեկցիոնում էդ դեղը չկար։ Այդ էր պատճառը, որ այդ նորմալ հիվանդանոցից ու նորմալ անձնակազմից ընկավ մարդասպանների ձեռքը․․․ որտեղ աշխատում են 30-ամյա, քոլեջն ավարտած չգիտեմ ովքեր։ Պապայիս տեղափոխել ենք, վատ էր զգում, ճնշումը 170-100 էր, զանգեցինք՝ տեսնենք ոնց է, հետո զանգել եմ (հիվանդանոց), ասում եմ՝ վատ է, մոտը 20 րոպե մարդ չի մտնում, գնացել է պապայիս մոտ, ասել՝ անհարմար չե՞ս զգում, եքա մարդ ես, զանգել բողոքում ես, որ քեզ չենք մոտեցել, քեզ չե՞նք մոտեցել։ Էնտեղից քույրն ա գոռում պապայիս վրա, ու էդ ամենը ես հեռախոսով լսում եմ։ Ու իրենց քթերից է գալու։

 

- Դատի՞ եք տալու։


- Աստծո դատաստանին են իրենք արժանանալու։ Չէ, դատի չեմ տա, որովհետև էդքան քաշքշուկների մեջ մտնելու ուժ չունեմ ո՛չ ֆինանսական առումով, ո՛չ․․․ (սկսեց արտասվել), ուրիշ մի դեղ էլ կար՝ «Ինգավիրին», որը վաճառվում է բոլոր դեղատներում,   ռուսական դեղ է, որը շատ լավ օգնում է իմունիտետի բարձրացմանը, լեյկոցիտների բարձրացմանը և հակավիրուսային է։ «Նորքի» բժշկուհին խնդրում էր, ասում ա՝ ինձ ոչ ոք չի լսում, ասա, թող այդ դեղը տան պապայիդ․․․

 

- Դա՞ ինչու չտվեցին․․․


- Իրենք ուզում էին ուղղակի մարդ սպանել, քանակ ապահովել, հասկանո՞ւմ եք։ Ով մի քիչ դժվար է պայքարելու, իրենից ձեռքերը լվանում են։ Դրա համար, ուշադիր եղեք, չհասնեք հիվանդանոցի դռները։

 

- Այդպես բաց տեքստո՞վ ասացին։

 

-․․․մուննաթ, գռեհիկ ձեւով․․․  ինչ-որ դեբիլ, քոլեջ ավարտածներ, իսկ իրենց լավագույն թոքաբաններն էսօր Ծաղկաձորում են, ո՞ւմ համար, որևէ ծանր հիվանդ չկա, ո՞ւմ համար են տարել լավագույն բժիշկներին։ Ես չգիտեմ ում  բողոքեմ․․․ բողոքս էլ տեղ չի հասնի, բայց ուզում եմ, որ բոլորն իմանան ու զգուշանան էն վիճակից, որում մենք ենք հայտնվել։

 

Ինչևէ, մեկնաբանություններն ավելորդ են…






Դիտումների քանակ 43881


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դիմակ, դիմակ մինչև վերջ

Դիմակ, դիմակ մինչև վերջ

Հուլիսի 3, 2020


Փաշինյան Նիկոլի թորոսյան արսենն ու պարետ ավինյան տիկոն կորոնավիրուսի դեմ պայքարի միայն մեկ միջոց գիտեն՝ դիմակ կրել, անգամ մաքու...

Չսիրեց թորոսյան արսենը Նաիրա Զոհրաբյանին

Չսիրեց թորոսյան արսենը Նաիրա Զոհրաբյանին

Հուլիսի 3, 2020


Հոգեկան հիվանդները տարբերվում են նորմալ մարդկանցից նրանով, որ հիվանդագին են տանում իրենց ուղղված դիտողությունները, իրենց սխալնե...

«Կրոկոդիլ» գարիկը նախատում է Գագիկ Ծառուկյանին

«Կրոկոդիլ» գարիկը նախատում է Գագիկ Ծառուկյանին

Հունիսի 10, 2020


«Երբ երկրում արտակարգ դրություն է հայտարարված, և մենք պայքարում ենք աներևույթ թշնամու դեմ, այս պարագայում ԲՀԿ-ն, լինելով ԱԺ-ում...

Վտանգված են կարգին հայկոն և ՀՀ-ԵՄ խնամիական կապերը

Վտանգված են կարգին հայկոն և ՀՀ-ԵՄ խնամիական կապերը

Հունիսի 9, 2020


մարության հայկը՝ կարգին հայկոն, աշխարհի ամենախայտառակ քաղաքապետն է, քանի որ Հայաստանում լակոտակրատիա է իշխում, իսկ Փաշինյան Նիկ...

Բռնապետին ծնում է ամբոխը, իսկ տապալում է ժողովուրդը

Բռնապետին ծնում է ամբոխը, իսկ տապալում է ժողովուրդը

Հունիսի 6, 2020


Հայաստանում կորոնավիրուսով վարակումների դինամիկան, որը նկատվում է վերջին օրերին, չի կարող խոր տագնապի զգացողություն չառաջացնել։...

Միքայել Մինասյան. կտտանքները սաստկանում են

Միքայել Մինասյան. կտտանքները սաստկանում են

Հունիսի 6, 2020


Եթե այսպես շարունակվի, շատ շուտով Նոր Հայաստանում սովորական կդառնան ինքնասպանությունները, և նախրի գլխաքանակը կնոսրանա: Պատճառը ...

Փաշինյան Նիկոլի հակակորոնավիրուսային պայքարը արդյունքներ է տալիս

Փաշինյան Նիկոլի հակակորոնավիրուսային պայքարը արդյունքներ է տալիս

Հունիսի 5, 2020


Փաշինյան Նիկոլի ահեղ պայքարը արդունքներ է տալիս դեգեներատ սարգսյան գարիկի մարզում, կարելի է արդեն եզրակացնել, որ կորոնավիրուսն ...

Տեր-Պետրոսյան Լևոնը՝ Արիստոտելի հետքերով

Տեր-Պետրոսյան Լևոնը՝ Արիստոտելի հետքերով

Հունիսի 5, 2020


Ցինիզմը, ինչպեսև Էյնշտեյնի նշած բթությունը, տիեզերքը, մարդկային ստորությունն ու լկտիությունը, սահման չունի: Տեր-Պետրոսյան Լևոնը...

Փաշինյան Նիկոլը ներխուժում է մարդկանց անձնական կյանք

Փաշինյան Նիկոլը ներխուժում է մարդկանց անձնական կյանք

Հունիսի 5, 2020


Կորոնավիրուսի դեմ պայքարում Փաշինյան Նիկոլն արդեն անցնում է թույլատրելիի սահմանները: Չգիտակցելով իր ու իր անտաղանդ թիմի մեղավոր...

Հեղափոխության ևս մեկ պտուղ՝ թորոսյան արսենի պայքարի արդյունքը

Հեղափոխության ևս մեկ պտուղ՝ թորոսյան արսենի պայքարի արդյունքը

Հունիսի 2, 2020


Դեգեներատ թորոսյան արսենը, լինելով եվրաբոզ ռևազյան տաթևիկի գաղափարական քույրն ու եղբայրը, շարունակում է իրագործել թավշյա, ոչ բռ...

Փաշինյան Նիկոլին խոցեց կորոնավիրուսը, հաջորդ հարվածը նա կստանա դիպուկահարից

Փաշինյան Նիկոլին խոցեց կորոնավիրուսը, հաջորդ հարվածը նա կստանա դիպուկահարից

Հունիսի 1, 2020


Վատ բան է պատահել Նոր Հայաստանում՝ հիվանդացել է Փաշինյան Նիկոլը, ժողովրդի վարչապետը: Ընդ որում՝ հիվանդացել է ընտանիքով և այժմ պ...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

Մայիսի 18, 2020


Կորոնավիրուսը նահանջում է աշխարհով մեկ, բացի Նոր Հայաստանից, որտեղ թափ է հավաքում: Այսօր ունենք 351 նոր դեպք, ընդհանուր թիվը հա...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Ապրիլի 19, 2020


COVID-19-ի տարածումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդկային բարոյազրկությունը հանդիսանում է հաջողության պայման, երբ մայր է ...

Հայաստա՛նն է ցավս

Հայաստա՛նն է ցավս

Ապրիլի 16, 2020


Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի մոլեգնող համավարակի պահին հոդված գրել արդեն այժմ նշմարվող անխուսափելի, մասշտաբային տ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Ապրիլի 10, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունն այսօր երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով: Այսինքն, այս մեռած վիճակը երկրում կշարունա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ