Տիեզերական խայտառակություն

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Մայիսի 22, 2020
Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլը հզոր ղեկավար է, երկու տարի անընդմեջ փառավոր հաղթանակներ է տանում իրավունքի, բարոյականության և հիվանդ մարդկանց դեմ իր անզիջում պայքարում: Երեկ նրա քննչական ծառայությունը երկար տվայտանքներից հետո վերջապես կարողացավ մեղադրանք առաջադրել Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն, ընդ որում՝ վերջինիս հանդեպ հայտարարել է հետախուզում:

 

Այս քրեական գործին մենք անդրադարձել ենք մի քանի օր առաջ: Ուրեմն, նախապատմությունն այսպիսին է. Սևանի՝ Հայրապետյաններին պատկանող «Հարսնաքար» համալիրի տնօրենը սեփականատերերից թաքուն վարկ է վերցնում՝ 52 միլիոն դրամ: Վարկը վերցրել է Հայրապետյանին պատկանող բանկից նրա բացակայության ժամանակ. սա մտածել է, թե Հայրապետյանի հիվանդությունը շատ ծանր է և նա չի վերադառնա Գերմանիայից, դե, տղան էլ ջահել է, մի բան կանի, կմարսի: Բայց, ինչպես ասում են, խիարը թարս բուսնեց. Հայրապետյանը վերադարձավ և բարություն դրսևորեց՝ չնստեցրեց ստահակ տնօրենին, այլ վարվեց այնպես, ինչպես կվարվեր յուրաքանչյուր ոք՝ պահանջեց վերադարձնել վարկն ամբողջությամբ:

 

Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունն ավելի շատ սարսափի ֆիլմի է նման, քան պաշտոնական տեղեկատվության: Կոմիտեն ընդունում է, որ տնօրենը՝ շահնազարյան հայկ անունով ճարպիկ բարոյազուրկ անձնավորությունը, փաստացի խոշոր չափերի խարդախություն է արել. «մի մասն (վարկի - խմբ.) օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար (սա սուտ է - խմբ.), իսկ մնացած՝ 30 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները»: Բայց կոմիտեն համոզված է, որ Հայրապետյանները նրան բռնության են ենթարկել, և ոչ միայն նրան, այլ նաև նրա տատիկին, ընկերուհուն, հարազատներին և այլն: Ընդ որում՝ շահնազարյան հայկը երկրում չէ, և պետք է հիանալ Փաշինյան Նիկոլի քննչական ծառայության հմտությամբ, թե ոնց է նրանց հաջողվել համոզել շահնազարյանի հարազատներին գործ բացել Հայրապետյանների դեմ, ինչ են խոստացել նրանց, ոնց են այդ խայտառակ գերդաստանին կանգնեցրել նոր փորձանքի առաջ:

 

Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն, ի պատասխան այս խայտառակության, պահանջել է քրեական պատասխանատվության ենթարկել շահնազարյան հայկին խոշոր չափի խարդախության համար, սակայն գործ հարուցելու կամ մերժելու որոշում դեռ չի ստացել: Այս կապակցությամբ նա գրել է.

 

«Առայժմ անդրադառնալով քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության միայն մի մասին և միանգամից պատասխանելով բազմաթիվ լրագրողների հարցերին՝ ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին՝ ազդարարելով, որ կրկին չեն արդարացել ձեր սպասումները. գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է. 

1. «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում Հ.Շ-ի (Հայկ Շահնազարյանի) կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկելը,

 2. կամ Հայկ Շահնազարյանին ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը և այլն…

 Իսկ թե առանց փաստերի քննչական կոմիտեն ինչու է այսպիսի ձևակերպումներով հաղորդագրություն տարածել, դժվար չէ կռահել…

 Ասելը մի բան է, հիմնավորելը՝ այլ…

 Գեղարվեստական ձևակերպումներով քրեադատավարական ֆիլմի շարունակությունը կներկայացնեմ հաջորդիվ…»:

 

Այժմ՝ գլխավորի մասին, որի առիթով կուզենայի մի քանի նկատառում հայտնել.

 

Առաջին. պարզապես նողկանք է առաջացնում Փաշինյան Նիկոլի՝ բարձրաստիճան սպաներին, քննիչներին լակոտ դարձնելը, որոնց նա ստիպում է դիմել ամենաանբարոյական քայլերի, և որոնք դա անում են՝ հանուն Փաշինյան Նիկոլի անառողջ նկրտումների իրականացման: Եվ այստեղ դժվար է ասել, թե ով է ավելի ստոր՝ ստոր հրաման տվողը, թե այն կատարողը:

 

Երկրորդ. նողկանք է առաջացնում Փաշինյան Նիկոլի անառողջ դաժանությունը: Բանն այն է, որ բոլորն են օժտված դաժանությամբ, բայց հիվանդ մարդկանց (Ռոբերտ Քոչարյան, Մանվել Գրիգորյան, Գագիկ Խաչատրյան, Սամվել Մայրապետյան, հիմա արդեն Ռուբեն Հայրապետյան) քրեական գործերով ու կալանքով կտտանքների ենթարկելը մի անբացատրելի, իռացիոնալ և, անշուշտ, աններելի դաժանություն է, որը, միանշանակ, ապագայում կարժանանա ամենադաժան պատժի:

 

Երրորդ. զարմանք է առաջացնում շահնազարյան հայկի ընտանքի համաձայնությունը՝ մասնակցել Փաշինյան Նիկոլի այս քրեադատավարական ֆիլմի նկարահանումներին: Մի՞թե այդ կասկածելի բարոյականությամբ օժտված գերդաստանը չի հասկացել, որ վաղը մեն-մենակ կմնա Ռուբեն Հայրապետյանի դեմ, երբ Փաշինյան Նիկոլը հեռանա իշխանությունից: Թե՞ սրանք համոզված են ժողվարչապետի իշխանության հավերժության և ամենազորության մեջ: Եթե սրանք մի անգամ ենթարկվել են ահավոր բռնության, ըստ քննչական կոմիտեի՝ «հայր և որդի Հայրապետյանները 2015 թվականին Սևանի՝ իրենց պատկանող «Հարսնաքար» ռեստորանի նախկին ղեկավարին՝ Հ․Շ-ին տևական ժամանակ բռնության են ենթարկել, պատճառել ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական ուժեղ ցավ, էլեկտրաշոկով հարվածել, նվաստացրել և գումարի դիմաց նրանից մի քանի գույք վերցրել», չե՞ն մտածում, թե ինչ օրը կընկնեն, երբ Փաշինյան Նիկոլը փախավ, այս քրեական գործը կարճվեց, իսկ հարուցողները պատժվեցին:

 

շահնազարյան հայկին և նրա գերդաստանին լուրջ մտածել է պետք: Միակ փրկությունն այս դրությունից՝ վաղը ևեթ ցուցմունք տալ առ այն, որ իրենք Հայրապետյանների դեմ բան չունեն, նրանց ստիպել կամ համոզել են ոստիկաններն ու քննիչները՝ մտնել այս գործի մեջ: Դրանով նրանք կփրկվեն Ռուբեն Հայրապետյանից, որից Փաշինյան Նիկոլը նրանց փրկել չի կարողանա, քանզի երբ եկավ այդ փրկության պահը, անձամբ Փաշինյան Նիկոլը լրջագույն փրկության կարիք կունենա:

 






Դիտումների քանակ 54977


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Հուլիսի 6, 2020


Փաշինյան Նիկոլն իր հարությունյան արայիկի հետ սկսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի հերթական փուլը՝ դպրոցական ծրագրերից հա...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Հուլիսի 4, 2020


բաբաջանյան արմանը հիրավի Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարախոսն է, հենց նրա կեղտոտ բերանի մեջ է ժողվարչապետը դնում իր մտքերը, գաղ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Հաբռգել են լակոտակրատները

Հաբռգել են լակոտակրատները

Հուլիսի 3, 2020


«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ-ն վրաերթ է կազմակերպել Երևանի ընդհանուր իրավաս...

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Հուլիսի 2, 2020


Փաշինյան Նիկոլի Հ1-ը երեկ ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանում կայացած համազգային քվեարկության մասին (դա հանրաքվե չէր, համազգային...

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Հունիսի 29, 2020


Միքայել Մինասյանը շաբաթ օրը ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի վերջին սերիան: Լակոտակրատները հանգիստ շունչ քաշեցին, սակայն Մինասյան...

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Հունիսի 29, 2020


Երեկ՝ հունիսի 28-ին, Գլենդելի քաղաքապետարանի դիմաց Փաշինյան Նիկոլին և ՀՀ կառավարությանն աջակցություն հայտնելուն միտված հանրահավ...

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հունիսի 27, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հ...

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Հունիսի 26, 2020


Փաշինյան Նիկոլի կիրթ գործընկեր Իլհամ Ալիևն այսօր Հայաստանից էր խոսել, ելույթի կեսը խոսեց Փաշինյան Նիկոլի սրտով, կարծես «Հայկակա...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Հունիսի 25, 2020


Փաշինյան Նիկոլը պրոֆեսիոնալ և գենետիկ մակարդակով ստախոս է, բայց չի ստում միայն իր ռազմավարական պլաններից խոսելիս: Այսօր նա անկե...

Զգուշացնում ու խոստովանում է նախկին Նորին գերազանցությունը

Զգուշացնում ու խոստովանում է նախկին Նորին գերազանցությունը

Հունիսի 20, 2020


Նախկին Նորին գերազանցություն Միքայել Մինասյանն այսօր հեռարձակեց իր «Ստի վերջը» շարքի հիանալի տասներորդ սերիան: Ի՞նչ ասաց Մինասյ...

Վճարե՞լ է արդյոք 100 մլն Ծառուկյանը

Վճարե՞լ է արդյոք 100 մլն Ծառուկյանը

Հունիսի 20, 2020


Վաղը հրապարակվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը։ Դատավորն ինքն իրեն երկար ժամանակ տվեց մտածելու, սակայն մտա...

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Հունիսի 19, 2020


Փաշինյան Նիկոլին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ժողվարչապետն իր ստախոսության պատճառով զրկվեց Մոսկվա գնալու և Հաղթանակի...

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Հունիսի 17, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Ազգային ժողովում ասաց, որ պիտի քանդի Ադրբեջանի հասարակությունը: Բնականաբար, նա այդպիսի նպատակ չունի, քանի...

Ուշադրություն, խոսում և բացատրում է խնամին

Ուշադրություն, խոսում և բացատրում է խնամին

Հունիսի 16, 2020


Այսօր Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածի վերաբերյալ խոսեց նաև ինքը՝ պրն Գռզոն, պրն Ծառուկյանի խնամին, տերպետրոսյանական և Նոր Հայաստ...

Փաշինյան Նիկոլն արեց այն, ինչ չկարողացան թուրքերն ու ադրբեջանցիները

Փաշինյան Նիկոլն արեց այն, ինչ չկարողացան թուրքերն ու ադրբեջանցիները

Հունիսի 16, 2020


Փաշինյան Նիկոլի իշխանությունը ոմանք համարում են թուրք-ազերիական լակոտ-լուկուտի հավաքածու: Այս հարցի պատասխանը ապագայում թերևս կ...

Փաշինյան Նիկոլը սկսեց իր համար վտանգավոր պատերազմ

Փաշինյան Նիկոլը սկսեց իր համար վտանգավոր պատերազմ

Հունիսի 14, 2020


Հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստին հայտարարեց, որ եկել է Փաշինյան Նիկոլի դուրս գրման ժամանակը: Նույն օրը պապիկ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ