Միջազգային խայտառակություն

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020
Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Ռոման Գազենկ

 

2018թ. հունիսի կեսին ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ սերտորեն կապված վերլուծաբան Ջորջ Ֆրիդմանը լեհական Polska Times թերթին տված հարցազրույցում արտահայտել է իր կանխատեսումը. 2020 թվականից հետո Ռուսաստանը կփլուզվի, իսկ պայծառ ապագա հաստատ սպասվում է «երկրորդ համաշխարհային էշելոնի» մի շարք երկրների։ Դրանց մեջ նա հատկապես առանձնացրել է Թուրքիան՝ այն անվանելով «քաղաքական չեմպիոն»։ Եթե շեղվենք «ինքնասպառվող մարգարեությունների» քարոզչական հնարքներից և աղբյուրին լուրջ մոտենանք, ապա ինչի՞ վրա կարող էր հենվել իր եզրահանգումներում գերտեղեկացված ամերիկացի կանխատեսողը։


Թուրքիայի ներկայիս դրությունը բնավ թույլ չի տալիս նրան դասել բարձրագույն լիգայի համաշխարհային խաղացողների շարքին։ Թուրքիայի Հանրապետությունը ցնցվում է ներքաղաքական հիմնախնդիրներից։ Առաջին հերթին նախագահ Էրդողանին չի հաջողվում մարել բազմամյա ռազմական հակամարտությունը սեփական երկրի քրդական տարածքներում և կանգնեցնել իր հեղինակության անկումը աշխարհիկ քաղաքաբնակների շրջանում։


Էրդողանն այդ ներքաղաքական խնդիրները լուծում է երկրի սահմաններից դուրս խաղալու փորձերով։ Նա ակտիվորեն խրվել է Սիրիայի և Լիբիայի ռազմաքաղաքական հանգույցներում։ Ակնհայտ է, որ Թուրքիայի մասնակցությունն այդ հակամարտություններին արտաքին շրջագծում մոտիվացվում է նախևառաջ ներքաղաքական մարտահրավերներին մարտավարական ռեֆլեքսներով։


Այլ բան է Վրաստանի հիբրիդային թուրքական օկուպացիան։ Հեղեղանման թուրքական ներդրումները անշարժ գույքի օբյեկտներում և առևտրում, ինչպես նաև վրացական ամառանոցային-զբոսաշրջային ճյուղի փաստացի զավթումն Աջարիայում ռազմավարական խաղեր են։ Իսկ այդ գործողությունների հիբրիդային բնույթը հաստատվում է թուրքամետ իսլամիստական օղակների ցանցի ակտիվացմամբ Վրաստանի ողջ տարածքում։ Ռուսաստանի արտաքի քաղաքական գերատեսչության համար հատուկ ռազմավարական ազդանշան պետք է դառնա ույղուրական իսլամիստական կառույցը Գորիում՝ ռուսական սահմանի անմիջական հարևանությամբ։


Չի բացառվում, որ ներքաղաքական ճգնաժամով ընկճված Էրդողանը գտել է դրա լուծման բանալին՝ ոտքով բացել համաշխարհային քաղաքական ծանրքաշայինների ակումբի դուռը։ Դրա համար բավական է ոչ թե ներքաշվել աշխարհիս հզորների խնդրահարույց հանգույցների մեջ, այլ ստեղծել իրենը։


Դեռևս 2017թ. Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության խորհրդարանական կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը հատարարել էր, որ թուրք-ադրբեջանական համագործակցության բանաձևը պետք է հնչի որպես «Մեկ ազգ՝ մեկ բանակ»։ Դա բնավ չի նշանակում Թուրքիայի տեսական պատրաստվածություն՝ տեղավորվելու իր ռազմավարական դաշնակցի կողմում՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում։


Սակայն չի բացառվում, որ Ղարաբաղը՝ որպես հայկական անկլավ Ադրբեջանի տարածքում, արդեն նպատակ չէ, այլ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի պատրվակ։ Այս երկյուղները ամրապնդվում են 2020թ. մարտին Նախիջևանում՝ Հայաստանի, Թուրքիայի և Իրանի միջև գտնվող ադրբեջանական տարածքային էքսկլավ ինքնավարությունում ադրբեջանական բանակի անցկացրած զորավարժություններով։


«Թուրքիան պատրաստ է պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ 17-րդ անգամ, որպեսզի մասնատի այն ներսից»։ Այս մասին 2020թ. փետրվարին հայտարարել է երկրի անվտանգության և արտաքին քաղաքականության նախագահական կոմիտեի անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Մեսութ Հաքին A Haber հեռուստաալիքի եթերում։ Նա հիշեցրել է, որ ՌԴ տարածքում ապրում է մոտ 25 մլն մուսուլման, որոնք, նրա խոսքով, «կմասնատեն երկիրը ներսից»։ Մեսութ Հաքին ընդգծել է, որ «Թուրքիայի վրեժը սարսափելի կլինի»։ Այս կերպ Թուրքիայի առաջնորդն արձագանքել է Թուրքիայի զինվորականների դեմ սիրիական ՌՕՈւ գրոհին։


Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար հասունացող տարածաշրջանային հակամարտության՝ գլոբալ-ռազմավարականի վերածվելու հեռանկարը ստեղծում է ռիսկեր, որոնք հակառակվում են Ռուսաստանի հետ հավասարակշռված բարիդրացիական հարաբերություններին։


Այնուամենայնիվ, 2020թ. մայիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը խոշոր տրամաչափի զենքից կրակ բացեցին Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ։ Սա կարելի է համարել Թուրքիայի բաց հայտարարություն տարածաշրջանում իր ռազմավարական շահերի մասին, որոնք նա կարող է լուծել Ադրբեջանի ձեռքով։ Ծանր սպառազինությունից հայկական տարածքի գնդակոծումը նշանակում է թուրք-ադրբեջանական համատեղ ամենամյա զորավարժությունների տրամաբանական անցում բաց տարածքային ագրեսիայի փուլի։ Բավական է հիշատակել վերջինները. 2019թ. հունիս՝ տակտիկական զորավարժություններ մարտական հրաձգությամբ Նախիջևանում, սեպտեմբեր՝ «TurAz Qartalı-2019» համատեղ թռիչքային-տակտիկական զորավարժություններ։


Եվ ահա այժմ, համաձայն Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի՝ մայիսի 18-22-ին Ադրբեջանում տեղի կունենան աննախադեպ լայնամասշտաբ զորավարժություններ։ Վարժություններին կմասնակցեն ԶՈւ մինչև 10 հազար անձնակազմ, մոտ 120 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի հրթիռային համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր բանակային և ճակատային ավիացիա, ինչպես նաև անօդաչու սարքեր։ Համեմատության համար. Եվրոպայում ՆԱՏՕ «Defender Europe 2020» համազորային վերջին զորավարժություններին, որոնք ամենամեծաթիվն էին Վարշավյան պայմանագրի խզումից հետո, մասնակցել է 20 հազար զինծառայող։ Ի՞նչն է դրդում պաշտոնական Բաքվին ռազմական հզորություն ցուցադրել՝ իր ոչ մեծ տարածքային պլացդարմում գործի դնելով Եվրոպայում ՆԱՏՕ օպերատիվ ուժերի թվաքանակի կեսին հավասար ուժ, ընդ որում՝ այժմ, երբ «ոչ զինվորական» մուսուլմաններն այդ իսլամական երկրում Ռամադանի պաս են պահում։ COVID-19-ը ՆԱՏՕ-ին չի խանգարում, իսկ ադրբեջանական բանակին չեն կանգնեցնում ոչ կարանտինը, ոչ իսլամական պասը։


Հիշատակված Վարշավյան պայմանագրի ժամանակներից հակառակորդի ցանկացած լայնամասշտաբ զորավարժություն դիտարկվում էր որպես հավանական ագրեսիայի առաջին փուլ։


«Զորավարժությունների մտահղացմամբ նախատեսվում է զորքերի օգտագործում ընտրված ուղղություններում, հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի ռմբագրոհների հուժկու հարվածներ, ինչպես նաև սպառազինության մեջ գտնվող գերճշգրիտ միջոցների օգտագործում հակառակորդի զորքերի օպերատիվ դիրքերի ողջ խորությամբ։ Զորքերի գործնական գործողությունների ստուգում իրականցվում է տարբեր ուսումնական կենտրոններում և վարժադաշտերում»,- հավաստիացնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։


Հայաստանի պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն բանի վրա, որ Ադրբեջանն անցկացնում է զորավարժություններ՝ առանց նախնական տեղեկացման։ Հարձակողական սպառազինության օգտագործումը գալիք զորավարժություններում ոչ երկիմաստորեն վկայում է այն մասին, որ զորավարժությունների նրանց սցենարը կրում է ակնհայտորեն ոչ պաշտպանական բնույթ։ Ընդ որում՝ Բաքուն ոչ երկիմաստորեն հասկանալ է տալիս, որ նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարության ուժերի ստանդարտ պատասխան մոբիլիզացիան կարող է գնահատվել որպես casus belli։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մայիսի 14-ի հայտարարությունում նշվում է. «Հակառակորդի կողմից որևէ սադրանքի դեպքում Ադրբեջանի ԶՈւ-ն այն վճռականորեն կկասեցնի՝ ուժ կիրառելով»։


Հարցի հնարավոր պատասխանը, թե ով է «հարձակողական սցենարի» իսկական հեղինակը, առկա է Թուրքիայի նախագահի հեռուստատեսային ելույթում, որը հնչել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից այս հայտարարությունն անելու հաջորդ օրը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Թուրքիան կշարունակի պայքարն ահաբեկչության և արտաքին թշնամիների դեմ՝ հայկական և հունական լոբբիի սատանայական ուժերից մինչև Պարսից ծոցի թշնամիներ»։


Ձգձգված ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի միջոցով գործելով՝ Թուրքիան ի վիճակի է ռազմաքաղաքական սցենարի մեջ ներքաշել Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս երկրները։ Ռուսաստանի ղեկավարության համար դա կդառնա հերթական դիլեմա. օգնել չի կարելի մի կողմ քաշված մնալ։ Եվ նոր իրականությունում այս արտահայտության մեջ ստորակետից կախված կլինի շատ ավելին, քան «մերոնց չենք դավաճանում»-ի հեղինակությունը։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն


Խմբագրության կողմից


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք պետք է ողջունենք այս նախաձեռնությունը, քանի որ տասնյոթերորդ անգամը վերջինը կլինի։ Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ համբերում է, բայց հետո կոշտ է արձագանքում, իսկ թե ինչ կմնա արձագանքից հետո՝ կարևորն էությունը չէ։ Ժամանակին ամերիկացիները թուրքերին հանձնարարել էին փակել խորհրդային նավատորմի համար սևծովյան նեղուցները՝ ելնելով այն բանից, որ ԽՍՀՄ-ն, իբր, կռվում էր Աֆղանստանում։ ԽՍՀՄ ԱԳՆ ղեկավար Անդրեյ Գրոմիկոյին Սպիտակ տանը, coctail party-ի ժամանակ, ակնարկել էին այդ մասին, իսկ ի պատասխան լսել էին. «Սևծովյան նավատորմի երկու համազարկը երկու նոր նեղուց կբացի, բայց, ցավոք, Ստամբուլ քաղաքից քիչ բան կմնա...»։ Մի խոսքով՝ կսպասենք տասնյոթերորդ անգամին և թուրք ու հայ ժողովուրդների դարավոր երազանքի իրականացման թուրքական նախագծի իրագործմանը։ Ալլահ ագբար։ Ամե՛ն...






Դիտումների քանակ 26227


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Մայիսի 28, 2020


Արցախի նախագահ աշխատող Հարությունյան Արայիկն այն խայտառակություններից է, որոնց Ռուսաստանում անվանում են отец-героин: Սա հինգ եր...

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Ուշադրություն, խոսում և ադրբեջանցիներին ցուցադրում է ղասաբը

Մայիսի 28, 2020


Ղասաբ Պոմպեոն, որն Ամերիկայում պետքարտուղար է աշխատում և գիշեր-ցերեկ զբաղված է ղասաբությամբ՝ ազգերի և պետությունների սպանդ կազմ...

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 23, 2020


Միքայել Մինասյանն այսօր հրապարակեց իր «Ստի վերջը» գլխակեր (Փաշինյան Նիկոլի համար) շարքի վեցերորդ սերիան: Նախկին Նորին գերազանցո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Հարությունյան Արայիկ՝ խայտառակություն խայտառակած Արցախ աշխարհի

Հարությունյան Արայիկ՝ խայտառակություն խայտառակած Արցախ աշխարհի

Մայիսի 21, 2020


Հարությունյան Արայիկն այսօր ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը: Երդմնակալությունը տեղի ունեցավ Շուշիում Հայաստանից ժամանած դասալի...

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020


Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր...

 Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Մայիսի 16, 2020


Արտասահմանում ապրող վրացի օրենքով գողեր Դավիթ Գեռլիանին (Դաթո Սվան) և Իլյա Սամսոնիան (Իլո Օզուրգեթցի), ինչպես նաև ևս մի քանի տա...

Վազգեն Մանուկյան, Փաշինյան Նիկոլ՝ Ադրբեջանի արժանի շքանշանակիր

Վազգեն Մանուկյան, Փաշինյան Նիկոլ՝ Ադրբեջանի արժանի շքանշանակիր

Մայիսի 14, 2020


Հայ քաղաքականության պատրիարք, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ և 1996-ի նախագահական ընտրությունների հաղթող Վազգեն Մանու...

Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է

Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է

Մայիսի 13, 2020


Անդրկովկասում և նրա շուրջ վերջին շաբաթների իրադարձությունների վերլուծությունը տագնապահույզ մտքի առիթ է տալիս առ այն, որ ամենամո...

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Մայիսի 10, 2020


Թուրքիայի Քայսերիի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հայագետ-գիտնական Գաֆար Չախմաղլին ընտրվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (...

Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Ապրիլի 23, 2020


Լեռնային Ղարաբաղի նորընտիր ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտ...

Ղարաբաղը հանձնում են բիրիկով, Մոսկվան դեմ է

Ղարաբաղը հանձնում են բիրիկով, Մոսկվան դեմ է

Ապրիլի 21, 2020


Երկու տարի Փաշինյան Նիկոլը խաղում է Վլադիմիր Պուտինի նյարդերի հետ՝ սորոսացնելով երկիրը և հասցնելով նրան ընդհուպ անձնական վիրավո...

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Ապրիլի 1, 2020


Վրաստանը տարածությամբ ու բնակչությամբ երկու անգամ գերազանցում է Հայաստանը, տուրիստների թվով՝ նույնպես: Բացի այդ, վրացիները մինչ...

Արցախում հաղթում է Սորոս Ջորջը

Արցախում հաղթում է Սորոս Ջորջը

Ապրիլի 1, 2020


Արցախում ընտրությունների երկրորդ փուլ է նշմարվում: Պայքարից դուրս մնաց Վիտալի Բալասանյանը՝ զիջելով անգամ մայիլյան մասիսին: Սա ն...

Ի՞նչ կորոշի Արցախը

Ի՞նչ կորոշի Արցախը

Մարտի 29, 2020


Վստահ կարելի է ասել, որ Արցախի սորոսացումը կանխվեց, մայիլյան մասիսը չունի շանս անգամ երկրորդ փուլում հայտնվելու: Բայց Փաշինյան ...

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Մարտի 28, 2020


Բաբայան Սյամոյի և մայիլյան մասիսի միավորումը հայաստանյան քաղաքական իրականության ամենաայլանդակ և ամենահատկանշական երևույթն էր. գ...

մայիլյան մասիս` Սորոսի վաստակ non-grata

մայիլյան մասիս` Սորոսի վաստակ non-grata

Մարտի 27, 2020


Բազմիցս գրել ենք, որ Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելված է մուտք գործել Ռուսաստան: Եվ ահա Armenian Tower Տելեգրա...

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

Մարտի 26, 2020


Մինչ կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում, հայ ժողովրդի գրանտակերները պատրաստվում են արցախյան ընտրություններին: ...

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Մարտի 25, 2020


Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ավելի լավ է հասկանում ղարաբա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ