Խայտառակություն առանց մեկնաբանության

Ֆաշի՞ստ, թե՞ կարմիրգվարդիական. Փաշինյանի պապի մասին բանակռիվները ցնցել են Կովկասը

Մայիսի 16, 2020
Ֆաշի՞ստ, թե՞ կարմիրգվարդիական. Փաշինյանի պապի մասին բանակռիվները ցնցել են Կովկասը

Միխայիլ Բելյաև

 

Մայիսի 9-ից Հարավային Կովկասում հրահրվել են դաժան վեճեր այն մասին, թե ում կողմից է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը՝ Խորհրդային Միությա՞ն, թե՞ հիտլերյան Գերմանիայի։ Բանն սկսվել է Facebook-ում Փաշինյանի, առաջին հայացքից, անվնաս գրառումից, որտեղ նա ներկայացրել է պապի՝ Նիկոլայ Փաշինյանի լուսանկարը։ Նախորդ իշխանություններին մոտ Yerevan.today պարբերականը, որի խմբագրությունն իրավապահ մարմինները խուզարկության ենթարկեցին 2018թ. սեպտեմբերին հակահեղափոխության դեմ իշխանությունների պայքարի շրջանակում, օպերատիվ կերպով հրապարակել է տեղեկատվություն գերմանական արխիվներից Նիկոլայ Փաշինյանի՝ նացիստների կամակատարի մասին։

 

Վերմախտի՝ թաղման մասին տեղեկանքում նշված է, որ ոմն Նիկոլայ Փաշինյան՝ ծնունդով Ենոքավան (Իջևան) գյուղից, լինելով Հայկական լեգեոնի զինծառայող 8190, սպանվել է 1943թ. սեպտեմբերի 29-ին որովայնին արձակված կրակոցից։ Թշնամու կողմն անցած մարդու մասին տեղեկությունը հաստատվում է նաև ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի կողմից։ Փաշինյան-ավագը թաղված է «Զվյախել քաղաքի» գերմանական զինվորական գերեզմանատանը (այդպես է գերմանական քարտեզներին նշվում ուկրաինական Նովոգրադ-Վոլինսկի քաղաքը)։ Թե ինչ տեսք ուներ այդ գերեզմանատունը, երևում է արխիվային լուսանկարներից։

 

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Նիկոլայ Փաշինյանի մասին, որը կռվել է Հիտլերի կողմում, Հայաստանի վարչապետը գրառման մեջ ավելացրել է նաև պապի հայրանունը՝ Առաքելի, հավանաբար հույս ունենալով հերքել քննադատներին։

 

Այստեղ, ինչպես ասում են, որքան խորանում ես անտառում, այնքան փայտն ավելանում է։ Հայկական իշխանությունների վարկածով՝ Իջևանից 1941թ. զորակոչվել է երկու Նիկոլայ Փաշինյան։ Ընդ որում՝ երկուսն էլ ծնվել են 1913թ.։ Նրանցից մեկն անհետ կորել է 1943թ. փետրվարին, իսկ մյուսը ինչ-որ պահի սկսել է համագործակցել նացիստների հետ (հայտնի չէ, թե հատկապես երբ) և սպանվել է 1943թ. սեպտեմբերին։ «Առաքել» հայրանունն ունեցողի, այսինքն՝ Փաշինյանի ենթադրյալ պապի դուրս գալու ժամկետը 1943թ. փետրվարն է։ Նշվում է, որ նա անհետ կորել է։ Որովայնից կրակել են «Վարդան» հայրանունով կոլաբորացիոնիստին 1943թ. սեպտեմբերի վերջին։ Հաշվի առնելով բազմաթիվ զուգադիպությունները՝ առնվազն չի կարելի բացառել, որ խոսքը նույն մարդու մասին է, նկատի ունենալով, որ այն տարիներին փաստաթղթերի ճշգրտության հետ կապված՝ գործը բավական բարդ էր։ Այսինքն՝ հաշվի առնելով նշված ժամանակային շրջանակները, Փաշինյանի՝ փետրվարին անհետ կորած պապը լիովին կարող էր անցած լինել Վերմախտի հայկական լեգեոնի շարքերը և սպանվել նույն թվականի սեպտեմբերին։

 

Չի կարելի նաև չնշել, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել, որը կհաստատեր այն, որ պապի հայրանունը Առաքել է, ոչ թե Վարդան։ Ավելին, վրդովեցնում է այն, որ «Առաքելի» որդու մասին տվյալները չափազանց լղոզված են, որպես ծննդյան տարեթիվ նշված է միայն թվականը։

 

Իրավիճակի վրա վերջնական լույս կարող է սփռել միայն, թերևս, 80-ամյա Վովա Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետի հայրը, ԶԼՄ-ներին տրամադրելով իր ծննդականը, որում նշված է նրա հոր հայրանունը։ Քանի դեռ նա այդ չի արել, հանրությունն ունի բոլոր հիմքերը՝ Նիկոլ Փաշինյանին համարելու նացիստական կոլաբորացիոնիստի հետնորդ։

 

Աղբյուրը՝  Вестник Кавказа






Դիտումների քանակ 40483


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պեդերաստների բախտը բերում է տարիներ անց

Պեդերաստների բախտը բերում է տարիներ անց

Մայիսի 9, 2020


Այսօր՝ Մեծ հաղթանակի փառավոր հոբելյանի առիթով, ուզում եմ անդրադառնալ նացիզմին ու արդի Եվրոպային փոքր-ինչ այլ ռակուրսից: Նախ՝ մի...

Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Մայիսի 8, 2020


Մայիսի 9-ին ընդառաջ Արևմուտքից նորից հնչում են բառեր, թե Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, իբր, մարտի դաշտում բախվել են բռնատիրակ...

Երախտապարտ Լեհաստանը ոչնչացրել է խորհրդային զինվորներին նվիրված 100 հուշարձան

Երախտապարտ Լեհաստանը ոչնչացրել է խորհրդային զինվորներին նվիրված 100 հուշարձան

Փետրվարի 18, 2019


Լեհական իշխանությունները ոչնչացրել են կարմիր բանակին նվիրված մոտ 100 հուշարձան, փետրվարի 17-ին ասել է Լեհաստանում Ռուսաստանի դե...

Ե՞րբ են անգլոսաքսերը դառնալու մարդկության համընդհանուր ատելության առարկան

Ե՞րբ են անգլոսաքսերը դառնալու մարդկության համընդհանուր ատելության առարկան

Սեպտեմբերի 26, 2015
2

Որքան մեզ հայտնի է, ոչ ոք աշխարհում դեռ չի խոսել (բանավոր, գրավոր, հեռուստատեսության կամ կինոյի միջոցով) պատմության մեջ անգլիաց...

Ամերիկացու աչքին պատերազմի պատմության մեջ ԽՍՀՄ-ը գրեթե տեղ չունի

Ամերիկացու աչքին պատերազմի պատմության մեջ ԽՍՀՄ-ը գրեթե տեղ չունի

Մայիսի 9, 2015


Պատմությունը գրում են հաղթողները, բայց մեկին դա ավելի լավ է հաջողվում, քան մյուսներին։ Սոցհարցումները վկայում են. յուրաքանչյու...

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Ապրիլի 28, 2015


Հարցման ենթարկված եվրոպացի կրթված անձանց ընդամենը 13 տոկոսն է կարծում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում կ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ