Միջազգային խայտառակություն

Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Մայիսի 16, 2020
Վրաստանը վտանգավոր խաղի մեջ է. վիրուսների տրանզիտ և համաճարակների կանխատեսում՝ ԱՄՆ հովանու ներքո

Իրակլի Չխեիձե

 

Մոլորակի վրա մոլեգնող համավարակը, որն անվանել են կորոնավիրուս, և որն արդեն հասցրել է հաշված ամիսների ընթացքում մոտ երեք հարյուր հազար մարդու կյանք խլել, հիրավի հսկայական է դարձրել հետաքրքրությունը բավական էկզոտիկ այնպիսի գիտաճյուղերի հանդեպ, ինչպիսի են վիրուսաբանությունն ու միկրոկենսաբանությունը։ Բոլորն են հասկանում, որ այդ հիվանդությունով հիվանդացածների և մահացածների վիթխարի թիվը կշարունակի աճել այն ժամանակ, երբ համաշխարհային գիտության կողմից մենք լսում ենք միայն անըմբռնելի մրթմրթոց։


Փոխարենը բոլոր տեսակի ու կարգի քաղաքական գործիչներն ու պոլիտիկանները շատ ավելի ճշգրիտ ու կտրուկ են իրենց դատավճիռների մեջ։ Մեր աչքերի առջև ծավալվում է «Մեծ միկրոկենսաբանական խաղ», որի մեջ ներքաշված են թե՛ գերտերությունները, թե՛ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհը», թե՛ նախկին երրորդ աշխարհը, որի մեջ մտնում էին զարգացող երկրները, իսկ հիմա առհասարակ անհասկանալի է, թե ով որտեղ է մտնում և ինչին է պատկանում։ Բոլոր մայրցամաքներից միայն Անտարկտիդան է համեմատական անդորրի մեջ, եթե չհաշվենք սառցադաշտերի ինտենսիվ հալվելը։


Այսօրվա դրությամբ գլխավոր տուժողն աշխարհում, անկասկած, ԱՄՆ-ն է։ 4,23 մլն հիվանդացածներից ու 300 հազար մահացածներից Միացյալ Նահանգներին բաժին է ընկնում համապատասխանաբար 1,4 մլն և 85 հազար։ Վիճակը համադրելի է նաև Արևմուտքի առաջավոր, զարգացած երկրներում։


Վերջին տասնամյակներում ամերիկացիները, երգիծաբան Միխայիլ Զադորնովի պատկերավոր, բայց շատ ճիշտ արտահայտությամբ, վարժվել են իրենց այս աշխարհում «գլխավոր» զգալ։ Այժմ նրանք ինքնուրույն և առանց հարցնելու իրենց վրա են վերցրել և՛ գլխավոր դատավորի, և՛ գլխավոր դատախազի, և՛ գլխավոր քննիչի դերը և անմիջապես սկսել են մեղադրանքներ առաջադրել Չինաստանի և ԱՀԿ-ի հասցեին։ Հին ճշմարտությունն ասում է, որ հարձակումը պաշտպանության լավագույն ձևն է։ Հավանաբար, այդ կերպ փորձ է արվում քողարկել սեփական գործունեության արդյունքները։


Այնինչ, աշխարհում ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը կատարել է Միացյալ Նահանգների կողմից վճարվող պատվերներ։ Հավանաբար, այդ նույն «Մեծ միկրոկենսաբանական խաղում» յուրաքանչյուր խաղացող իր դերն ունի։ Այդ խաղի շրջանակում գիտնականների և փորձագետների բավական զգալի խումբ հեղինակավոր, բայց փաստերով չամրագրված հայտարարություններ է անում այսքան փորձանք բերած կորոնավիրուսի բնական ծագման մասին։ Այստեղից էլ դուրս է լողում ողջ աշխարհում հանրահայտ դարձած ծովամթերքների ուհանյան շուկան, որը հայտարարվեց վարակի գլխավոր օջախ, որտեղից այն, իբր, սկսեց տարածվել ամբողջ աշխարհում։


Չինաստանի իշխանություններն արագ պարզեցին իրավիճակը՝ հասկանալով, որ փորձում են ամեն բան իրենց վրա բարդել՝ իրենց վրա դնելով աստղաբաշխական չափերի վնասները։ Չինացիներին հաջողվեց համոզիչ փաստարկներով ապացուցել, որ ծովամթերքների շուկան այստեղ կապ չունի, ինչից հետո գործի դրվեցին պահեստային տարբերակները։ Ուշադրություն դարձնենք մի փորձագետի վրա, որը գործի դրեց այդ պահեստային տարբերակներից մեկը։ Դա Վաշինգտոնի Կատոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Իլարիոնովն է՝ արևմտյան դեմոկրատիաների ազնիվ աշխատավորը։ Հենց այս մարդն է, որին ոչ մի կերպ կրեմլյան կամ պեկինյան քարոզչության մեջ չես կասկածի, ուկրաինական ԶԼՄ-ների ընդարձակ հարցազրույցում համոզիչ կերպով ապացուցել, որ միակ տեղը, որտեղ կարող էին հանդիպել նոր մահաբեր վիրուսի «նախածնողները»՝ չինական չղջիկներն ու մալայական պանգոլինները, Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիան էր։


Իլարիոնովի խոսքով՝ Ուհանի լաբորատորիայի տեխնիկական առաջադրանքով պահանջել էին «զինել» չղջիկներին կորոնավիրուսը մարդուն փոխանցելու կարողությամբ, որը նախկինում այն չուներ։ Դրանով զբաղվում էր անձամբ ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, որը Ուհանի համար, ամեն մեկը՝ 3,7 մլն դոլարի երկու գրանտ էր կպցրել։ Այսօր, ամեն օր հանդես գալով եթերում համաճարակի հետ կապված, Ֆաուչին դարձել է գլխավոր հեռուստաաստղը՝ առաջ անցնելով Դոնալդ Թրամփի և հոլիվուդյան սիրունատեսների ռեյթինգից։


Բայց չէ՞ որ Ֆաուչիին դաժան քննադատության էին ենթարկում գիտնականները, որոնք ապացուցում էին նման փորձերի վտանգավորությունը, բայց ամերիկյան վերջին գրեթե բոլոր նախագահների խորհրդականն ավելի հեղինակավոր դուրս եկավ։ Հյուսիսային Կարոլինայի հայտնի Դյուկի համալսարանի վիրուսաբան Ռալֆ Բարիքը 2005թ. վիրուսների անկար սինթեզներ էր կատարում, որոնք բացառում էին դրանց ոչ բնական ծագման հայտնաբերման հնարավորությունը։


Ուհանի լաբորատորիայի ֆինանսավորումը դադարեցվեց բոլորովին վերջերս, բայց նման լաբորատորիաներն ամբողջ աշխարհում, նույն հովանավորով և գլխավոր պատվիրատուով, շարունակում են աշխատանքը։


Մարտի վերջին Eco Health Alliance ՀԿ-ն Պենտագոնից ստացավ 1,5 մլն դոլար՝ ավարտելու համար Արևմտյան Ասիայում զոոնոզային հիվանդությունների (որոնց փոխանցողը չղջիկներն են) առաջացման ռիսկի ուսումնասիրման նախագիծը։ Ըստ DTRA նախագծի, որին հատկացվել է հավելյալ 6,5 մլն դոլար, հինգ երկրներում պետք է որսալ և հավաքել 5 հազար չղջիկների անալիզներ։ Հետազոտություններն անցկացվելու են Հորդանանի և Վրաստանի կենսալաբորատորիաներում։


Ինչպես գրել է EADaily-ն, նման վտագավոր հետազոտություններ՝ կապված կորոնավիրուսի և այլ վտանգավոր պաթոգենների ու վիրուսների հետ, որոնք արգելված է անցկացնել ԱՄՆ տարածքում, ներկայում ԱՄՆ ֆինանսավորմամբ կատարվում են Ղազախստանում։ Ինչպես ասվում է համատեղ կենսաբանական հետազոտությունների պատմության վերաբերյալ ղազախ և ամերիկացի գիտնականների աշխատանքում, 2005 թվականից Ղազախստանում իրականացվել է ավելի քան 25 նախագիծ։ Ուսումնասիրել են վտանգավոր պաթոգեններ և վիրուսներ, որոնք դառնում են, օրինակ, սիբիրյան խոցի, ժանտախտի, տուլյարեմիայի, էնցեֆալիտի, Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի և կորոնավիրուսային վարակների պատճառ։ Այդ հետազոտությունների համար ամերիկյան ռազմական գործակալությունը հատկացրել է $20 մլն, իսկ Ռուսաստանի և Չինաստանի հարևան երկրում կենսալաբորատորիաների զարգացման համար՝ $400 մլն։ Պատահական չէ, որ չինական ԶԼՄ-ները սկսել են պնդել, որ Covid-19 կորոնավիրուսը կարող էր դուրս եկած լինել Ղազախստանի լաբորատորիայից։


Հատկանշական է, որ նման մեղադրանքները չինական ԶԼՄ-ների կողմից սկսել են հերքել այդ թվում ամերիկացիները՝ ակնհայտորեն ցուցադրելով իրենց կապը չինական և ռուսական երկյուղների օբյեկտի հետ։ Այսպես, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի (CDC) Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Դենիել Սինգերը հայտարարել է, որ Ալմաթիի հատկապես վտանգավոր վարակների Ազգային գիտական կենտրոնը չի կարող լինել նոր տեսակի կորոնավիրուսի աղբյուր։ Ալմաթիի լաբորատորիայի մասին հարցը Սինգերին տվել են Sohu.com կայքում հրապարակված ենթադրությունից հետո առ այն, որ կորոնավիրուսը մշակվել է Ղազախստանում գտնվող ամերիկյան լաբորատորիայում և հետո փոխանցվել է ՉԺՀ։ Բայց ինչո՞ւ չի կարող, եթե Ղազախստանում ստացված վիրուսների իզոլյատների մի մասը, պարզվում է, պահվում է ոչ թե Ղազախստանի նոր կենսալաբորատորիայում, այլ արտասահմանում։ Ինչպես վկայում են ԱՄՆ կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի (NCBI) տվյալները, չնայած հենց ղազախ մասնագետներն են անցկացրել դաշտային աշխատանքներն ու փորձարկումները, կորոնավիրուսի 8 իզոլյատ հայտնվել է Սինգապուրի Duke-NUS բժշկական դպրոցում։ Իսկ թե Սինգապուրից ուր կարող էին դրանք ուղարկվել՝ հայտնի է միայն Աստծուն և, իհարկե, ԱՄՆ Ազգային անվտանգության սպառնալիքների կրճատման գործակալության (DTRA) ղեկավարությանը։


Ինչևէ, Eco Health Alliance-ի մասնագետները հասցրել են հավաքել 9 տեսակի չղջիկների քսուքներ Թուրքիայում, Հորդանանում և Վրաստանում։ Ընդգծում ենք, չնայած կորոնավիրուսի համավարակի ռիսկի մասին իրականություն դարձած նախազգուշացումներին՝ նախագիծը շարունակվում է։ Այդ նույն Լուգարի լաբորատորիայում աշխատում են նաև վրացի ռազմական կենսաբաններ, հայտնաբերում են պաթոգեն-կորոնավիրուսներ, բարտոնելաներ, լեպտոսպիրաներ և բրուցելաներ, գրում են ատենախոսություններ, ինչպես Լուգարի կենտրոնի վիրուսաբան Լելա Ուրուշաձեն։ (Մեկ էլ տեսար նույնքան հայտնի կդառնա աշխարհում, որքան ուհանցի պրոֆեսոր Շի Չժենլին)։


«Էկոլոգիական առողջության դաշինքն» (Eco Health Alliance) ու նրա ղեկավար Փիթեր Դասզակը, ինչպես պատմել է Իլարիոնովը, մինչև Թրամփը կդադարեցներ իրենց ֆինանսավորումը, հասցրել են ստանալ քառորդ միլիարդ դոլար և խնդրել են ևս 1,2 մլրդ։ 2019թ. հոկտեմբերի 18-ին նրանք անցկացրել են «Իրադարձություն 201» սեմինարը, որտեղ մարդկության համար գլխավոր վտանգ են հայտարարել ոչ թե միջուկային պատերազմը, ոչ թե կլիմայական փոփոխությունները, անգամ ոչ թե ամենավտանգավոր վարակիչ հիվանդությունները, այլ հենց կորոնավիրուսը, որն առաջ է բերում շնչառական հիվանդություններ։ Կազմակերպիչներն ավելի քան լուրջ էին՝ Ջոնս Հոփքինսի համալսարան, ԱՀԿ, Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամ։ Հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսվել կանխատեսման՝ կանխատեսակային պլանավորման, այլ ոչ թե պատվաստանյութի և աղետը կանխելու վրա։ Համաձայնեք, համավարակ կանխատեսել կարելի էր անհամեմատ շատ ավելի քիչ գումարով։ Եվ կորոնավիրուսը չղջիկից մարդուն փոխանցվելու վտանգավոր հատկությամբ զինելու կարիք չկար ու լինել չէր կարող։


Եթե առաջ Թբիլիսիի մոտ գտնվող Լուգարի լաբորատորիան երկյուղներ էր առաջացնում, ապա վերջին իրադարձությունների ֆոնին դրանք սաստկացել են բազմիցս, այդ թվում և հարևան երկրներում։ Վերջերս Վրաստանի հանրային առողջության և հիվանդությունների վերահսկման Ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ոչ միայն հրավիրել էր Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային Լուգարի լաբորատորիա, այլև հարևաններին կշտամբել էր չարամիտ նախանձի համար, որովհետև Վրաստանում ամեն բան լավ է՝ ցածր է մահացության մակարդակը, լավ է բուժումը, քիչ են վարակումները և բոլորը պարզված են, իսկ Ռուսաստանում, իբր, ամեն բան շատ ավելի վատ է։ Պետք է հասկանալ, որ դա Լուգարի լաբորատորիայի արժանի՞քն է։ Պե՞տք է արդյոք ասվածն այնպես հասկանալ, թե լաբորատորիան Վրաստանին օժտում է հատուկ դեղերով ու բուժական տեխնոլոգիաներով։ Ո՞րն է նրա կոնկրետ ավանդը։


Այժմ՝ վիճակագրական տվյալների և վարկանիշային տեղի մասին։ Ուշադրություն դարձրե՞լ է արդյոք Գամկրելիձեն այն փաստին, որ ավելի քան հարյուր երկրներ ունեն համավարակի գծով ավելի լավ ցուցանիշներ, քան Վրաստանը։ Դրանց թվում են Տանզանիան, Յամայկան, Հասարակածային Գվինեան, Սիեռա Լեոնեն, Չադը, Բենինը, Հաիթին, Կոնգոն, Զամբիան, Տոգոն, Տրինիդիադ և Տոբագոն, բոլորին թվարկելու համար տեղը պարզապես չի բավականացնի։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Վրաստանը պետք է նախանձից ատամները կրճատցնի և այդ երկրներ ուղարկի իր չինովնիկներին՝ սովորելու։ Որքա՞ն կարելի է լավ ձևանալ վատ խաղում և շարունակ «յուղել» սեփական ու հարևան երկրների քաղաքացիների ուղեղները։


Իլարիոնովը, ուղնուծուծով մատնելով Eco Health Alliance-ին հովանավորների փողերն ուտելու համար, տեղեկացրել է Բիլ Գեյթսի պատրաստակամության մասին՝ մարդկությանը տրամադրել անհրաժեշտ պատվաստանյութը վեց շաբաթ հետո։ Հաշվի առնելով, որ նման արտադրանքի ստեղծման նվազագույն ժամկետը կազմում է 18 ամիս, Իլարիոնովը ակամա հանրությանը բերում է այն եզրահանգման, որ համամոլորակային օլիգարխը վաղուց արդեն պատրաստի ունի պատվաստանյութը, իսկ համավարակը պետք էր դրա հաջող իրացման համար։ Ինչ է սա՝ չվող փորձագետի անձնական կարծի՞ք, թե՞ «վաշինգտոնյան մարզկոմի» հրաման՝ սլաքները DTRA-ից ուղղորդելու դեպի ամենակեր օլիգարխը՝ ցույց կտա ժամանակը։ Իսկ վրացական հանրությունը ժամանակն է, որ լրջորեն մտածի այն բանի շուրջ, թե ինչ կլինի, եթե «իրադարձություն 202»-ի էպիկենտրոնը, կրկնելով ուհանյան ճակատագիրը, դառնա Լուգարի լաբորատորիան։ Չինաստանը կարող է հաղթահարել համաճարակը, այն մեծ է, իսկ Վրաստանը՝ փոքր, և նման ռիսկային փորձարկումներն ու վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերը կարող են պարզապես հարցականի տակ դնել նրա ապագան։


Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 30557


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

Մայիսի 27, 2020


Մարդասպանը վատ բան է, բայց եթե մարդասպանը նաև դեգեներատ է, արդեն անտանելի է: Հայ ժողովուրդը 2018-ի գարնանը որոշեց, որ իր առողջո...

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 23, 2020


Միքայել Մինասյանն այսօր հրապարակեց իր «Ստի վերջը» գլխակեր (Փաշինյան Նիկոլի համար) շարքի վեցերորդ սերիան: Նախկին Նորին գերազանցո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

Մայիսի 18, 2020


Կորոնավիրուսը նահանջում է աշխարհով մեկ, բացի Նոր Հայաստանից, որտեղ թափ է հավաքում: Այսօր ունենք 351 նոր դեպք, ընդհանուր թիվը հա...

 Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Օրենքով գողերը՝ Վրաստանի նախագահի դեմ

Մայիսի 16, 2020


Արտասահմանում ապրող վրացի օրենքով գողեր Դավիթ Գեռլիանին (Դաթո Սվան) և Իլյա Սամսոնիան (Իլո Օզուրգեթցի), ինչպես նաև ևս մի քանի տա...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Լկտի ռեկետ ամերիկյան ձևով

Ապրիլի 20, 2020


Ինչպեսև պետք էր սպասել, Սպիտակ տան կողմից Պեկինի բազմակի մեղադրանքները կորոնավիրուսի համավարակի հարցում ավարտվեցին փողի, ավելի ...

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի մասին

Ապրիլի 19, 2020


COVID-19-ի տարածումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդկային բարոյազրկությունը հանդիսանում է հաջողության պայման, երբ մայր է ...

Հայաստա՛նն է ցավս

Հայաստա՛նն է ցավս

Ապրիլի 16, 2020


Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի մոլեգնող համավարակի պահին հոդված գրել արդեն այժմ նշմարվող անխուսափելի, մասշտաբային տ...

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Իրանը մոտեցնում է Պոմպեոյի «վերջին օրերը»

Ապրիլի 11, 2020


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ կոչ անելով երկրին հատկացնել անհապաղ վարկ 5 մլրդ դոլարի չափ...

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ

Ապրիլի 10, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունն այսօր երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով: Այսինքն, այս մեռած վիճակը երկրում կշարունա...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

Պատերազմն Ամերիկայի համար մնում է ամենաիրական ելքն իրավիճակից

Ապրիլի 9, 2020


ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր միջազգային վարչության նախկին պետ, Կոսովոյում տագնապահույզ 1999-ին օդանավակայանի զավթման նախաձեռնող...

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Միացյալ Նահանգները կողմ է կորոնավիրուսին

Ապրիլի 8, 2020


Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ԱՄՀ գծով հինգ միլիարդ դոլարի օգնությունն Իրանին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ...

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Պուտինը կատարեց սաքունց արթուրի պահանջը

Ապրիլի 8, 2020


Մի քանի օր առաջ գրանտակեր սաքունց արթուրն անհագստացել էր ռուսական ռազմաբազայից բխող վտանգից և հարցազրույց էր տվել այդ կապակցութ...

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

2020 թվականը ԱՄՆ կործանման սկիզբն է

Ապրիլի 7, 2020


Նորվեգացի հայտնի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որն այս տարի 90 տարեկան է դառնում, լեգենդար մարդ է։ 1969թ. նա Օսլոյի համալ...

Կորոնավիրուսը՝ խորքային պետության հրամանատարաշտաբային զորավարժություն

Կորոնավիրուսը՝ խորքային պետության հրամանատարաշտաբային զորավարժություն

Ապրիլի 7, 2020


Քաղաքական գործիչները, վերլուծաբանները և իրադարձությունների, իմաստների ու ասեկոսեների այլ մեկնաբանները տագնապահար կանխատեսում են...

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Նիկիտա Խրուշչովի սև ծաղիկն ու Փաշինյան Նիկոլի կորոնավիրուսը

Ապրիլի 5, 2020


Նիկիտա Խրուշչովը ամենաանհաջող սովետական ղեկավարն էր, չեմ սխալվի, եթե նրան թյուրիմացություն անվանեմ, որին ճակատագիրը հասցրեց բար...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ