Սովորական խայտառակություն

Հայտնի են Լանզարոտեի կոնվենցիայի առաջին զոհերը

Մայիսի 14, 2020
Հայտնի են Լանզարոտեի կոնվենցիայի առաջին զոհերը

«Իմ քայլը» խմբակցության եզակի գրագետ անդամ, նախկին փաստաբան բաղդասարյան նիկոլայը (թեպետ բաղդասարյանը նորմալ մարդ է, բայց նրա պատկանելությունը Փաշինյան Նիկոլի խմբակցությանը թույլ չի տալիս գրել նրա անունը մեծատառով) փուռն է տվել «Կամք» կազմակերպության անդամ Արթուր Ալեքսանյանին: Մայիսի 11-ին բաղդասարյանը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

 

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` ԱԺ հերթակա նիստից հետո օրեր առաջ Արթուր Ալեքսանյանը Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել նախաձեռնության կողմից խնդրահարույց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիային, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք տալու փաստով։

 

Արթուր Ալեքսանյանն այսօր կալանավորվել է: «Հեծանվորդը 2-ամսյա ժամկետով կալանավորվեց։ 316-րդ հոդվածով (որով տուժող կարող են լինել միայն, միմիայն ոստիկանները)։ Իրավաբանական ֆուտուրիզմի այս բացառիկ գլուխգործոցը արժանի տեղ գրավեց մեր հավաքածուում»,- այս կապակցությամբ գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

 

Որքանո՞վ է նորմալ որպես խափանման միջոց ընտրել կալանքը կորոնավիրուսի դարաշրջանում, արդյո՞ք քաղբանտարկյալ չէ Արթուր Ալեքսանյանը, քանզի կալանավորվել է իր քաղաքական հայացքներից բխող գործողությունների համար՝ ոչ մեկին չի հետաքրքրում: Համենայնդեպս, ողջունելի է Ալեքսանյանի արարքը, քանզի նա պայքարել է հայ մանուկների համար: Իսկ բաղդասարյանը կարող էր և լռեր, մանավանդ որ համոզված էր, որ իր կյանքին սպառնալիք չի եղել՝ եղել է ցուցադրական ակցիա ընդդեմ Լանզարոտեի կոնվենցիայի: Բայց դե բաղդասարյանը պողոսյան քրիստինեի ու աբաջյան գոհարի արդու զինակիցն է, ավելին նրանից սպասել չի կարելի:






Դիտումների քանակ 32940


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ Առաքելական եկեղեցին կարծիք է հայտնում Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Հայ Առաքելական եկեղեցին կարծիք է հայտնում Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Մայիսի 12, 2020


Հայ Առաքելական եկեղեցին չի կարող հաշտվել Լանզարոտեի կոմվենցիայի վավերացման հետ, ինչպեսև հայ հասարակության առողջ, մտածելու ունակ...

Փաշինյան Նիկոլը որոշեց փչացնել հայ երեխաներին և կործանել ազգը

Փաշինյան Նիկոլը որոշեց փչացնել հայ երեխաներին և կործանել ազգը

Մայիսի 11, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովն այսօր ևս մի ծանր հարված հասցրեց հայ ինքնությանը՝ վավերացնելով Լանզարոտեի խայտառակագույն կոնվենցի...

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Մայիսի 4, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովը ևս մեկ փորձանք է պատրաստում հայ ժողովրդի ու հայ ինքնության գլխին: Դե, զարմանալի բան չկա. նախիրը ...

Փաշինյան Նիկոլի խմբակցության գաղտնի նիստի գաղտնի որոշումը

Փաշինյան Նիկոլի խմբակցության գաղտնի նիստի գաղտնի որոշումը

Փետրվարի 2, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր իր խմբակցության փակ գաղտնի նիստ է անցկացրել` գործադիրի և ՔՊ վարչության անդամների մասնակցությամբ: Թե ինչ ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ