Ազգային խայտառակություն

Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Մայիսի 14, 2020
Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Արտյոմ Խաչատրյան

 

Ինչպես հայտնի է, մեծ տերությունների դեսպանները փոքր երկրներում իրենց իրավունք են վերապահում միջամտել հյուրընկալ երկրների ներքին գործերին, ընդհուպ հրահանգներ տալ տեղի ղեկավարությանը, ինչպես տեղի է ունենում Վրաստանում, Ուկրաինայում: Հայաստանն էլ միացավ այդ տխուր ցուցակին: Այժմ ամերիկյան դեսպանը ՀՀ-ում Փաշինյան Նիկոլի վերադասն է, որի խոսքն օրենք է, պարտադիր է կատարման համար, ընդ որում՝ առանց մտածելու, ինչպես Ռոբերտ Քոչարյանի պարագայում. ասել են, որ Քոչարյանը պիտի նստի, ուրեմն՝ կնստի, իսկ այն հանգամանքը, թե կատարողներից ով և ինչ պատժի կարժանանա ապագայում՝ չի հետաքրքրում ամերիկյան դեսպանին, ինչպես չհետաքրքրեց Միխայիլ Սաակաշվիլու ճակատագիրը, որին 2008-ին հանձնարարել էին գրավել Ցխինվալը և փաստացի պատերազմի մեջ մտնել ռուսների հետ: Այժմ Ռուսաստանը կա ու բարգավաճում է, Վրաստանից քիչ բան է մնացել, իսկ Սաակաշվիլին դարձել է միջազգային մասշտաբի բոմժ, որին հազիվ են տեղավորում աշխատանքի Ուկրաինայում:

 

Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների շնորհիվ ստացվեց այնպես, որ ամերիկյան դեսպանը Հայաստանում դարձավ ճշմարտության, ճիշտ ու օբյեկտիվ կարծիք հնչեցնելու մոնոպոլիստը: Նա էր որոշում՝ ով է քաղբանտարկյալ, որ պետք է կալանքից ազատվի: Երբ նախկինում ձերբակալում էին գրանտակերների, տարբեր ակտիվիստների ու թափթփուկների, ամերիկյան դեսպանն անմիջապես հայտարարում էր, որ քաղաքական հետապնդում է տեղի ունենում, կոչ էր անում շուտափույթ փոխել խափանման միջոցը: Նրա համար քաղբանտարկյալ էին և՛ բարսեղյան լևոնը, և՛ Հարությունյան Շանթը, որը ոստիկանի էր հարվածել փայտով, ինչի համար Ամերիկայում գնդակահարում են տեղում, և՛ մյուս բոլոր «դեմոկրատները»: Այժմ ամերիկյան դեսպանը կալանքների հարցով լուռ է, քանզի բոլոր կալանքները տեղի են ունենում իր հրահանգով, և հաստատում է, որ Հայաստանում չկա քաղբանտարկյալ: Նա օրերս Փաշինյան Նիկոլին նշանակեց պատմության մեջ աննախադեպ դեմոկրատ, այնպես որ՝ Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է:

 

Բայց երկրում կա նաև ռուս դեսպան, որն ավանդաբար լուռ է, չի խառնվում ներքին գործերին, անգամ Ռոբերտ Քոչարյանի խայտառակ գործով դեռ հանդես չի եկել: Սակայն դա չի նշանակում, որ դեսպանը և ընդհանրապես Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը կշարունակեն դիտորդի դերում մնալ և կանտեսեն իրենց դաշնակից երկրում կատարվող խայտառակությունները: Ըստ այդմ՝ բացարձակ ճիշտ և պահանջված եմ համարում, որ ՌԴ համապատասխան գերատեսչությունները (ԱԳԲ, ԱԴԾ և այլն) վաղը ձեռնամուխ լինեն «Քոչարյանի ցուցակի» ստեղծմանը, Մագնիտսկու ցուցակի պես, և այնտեղ ընդգրկեն Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հետապնդման բոլոր մասնակիցներին, դրանք են. գլխավոր դատախազ դավթյան արթուր, ՀՔԾ ղեկավար խաչատրյան սասուն, ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյան Արթուր, դատավոր դանիբեկյան աննա և բոլոր այն դատախազները, քննիչներն ու դատավորները, որոնք մասնակցել և իրականացրել են ՀՀ երկրորդ նախագահի քրեական հետապնդումն ու կապ ունեն ապօրինի կալանքի հետ: Կարծում եմ՝ հայրենի գրանտակերներն ու արևմտականները վայնասուն չեն բարձրացնի, թե սա Հայաստանի ներքին գործերին միջամտել է: Ամենևին: Ռուսաստանը չի միջամտում Նոր Հայաստանի ներքին գործերին, Ռուսաստանն ընդամենը ցուցակ է ստեղծում, որում ներգրավվածները կզրկվեն ՌԴ մեկնելու հնարավորությունից, կկորցնեն այդ երկրում իրենց բոլոր ակտիվները: Այսքանը: Մնացածը թող ռուս դեսպանը մտածի, քննարկի իր վերադասների հետ, ինչևէ, մի բան անի, քանզի այն, ինչ կատարվում է Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի բարեկամ Ռոբերտ Քոչարյանի հետ, այլևս չի կարող չհամարվել Ռուսաստանին չհետաքրքրող կամ Ռուսաստանի հետաքրքրություններից ու շահերից հեռու գործ:






Դիտումների քանակ 64945


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նոր Հայաստանում ստում են անգամ ոչխարները

Նոր Հայաստանում ստում են անգամ ոչխարները

Սեպտեմբերի 22, 2020


Ոչխարը ազնիվ կենդանի է, ինչպեսև մյուս կենդանիները, ոչխարը զուրկ է սուտ խոսելու ունակությունից, իսկ ստախոսությունը մարդու մենաշն...

Տիխանովսկայային հանձնարարված է հայտարարել Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների լեգիտիմ չլինելու մասին

Տիխանովսկայային հանձնարարված է հայտարարել Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների լեգիտիմ չլինելու մասին

Սեպտեմբերի 14, 2020


Լիտվայի կողմից բելառուս ժողովրդի առաջնորդ ճանաչված՝ հայտնի գրանտակեր Սվետլանա Տիխանովսկայան, որը հայտնի գրանտակեր Սերգեյ Տիխանո...

Ծառուկյանը չի սիրում մերձենալ

Ծառուկյանը չի սիրում մերձենալ

Սեպտեմբերի 1, 2020


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ տաղանդ ունի՝ իրեն թյուրիմացություններով շրջապատել: Ընդ որում, պրն Ծառուկյանը հատուկ փն...

Ինչո՞ւ է անհանգիստ բաբաջանյան արմանը

Ինչո՞ւ է անհանգիստ բաբաջանյան արմանը

Հուլիսի 29, 2020


բաբաջանյան արմանը անհանգստացել է Պուտինի և Էրդողանի հեռախոսային զրույցից: Նրա նուրբ միասեռական հոգում կասկածներ են առաջացել առ ...

հարությունյան արայիկն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

հարությունյան արայիկն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Հուլիսի 28, 2020


Հին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չսիրեցին Նոր Հայաստանի միասեռականները, տրանսգենդերները, բոլոր գրանտակերները և ա...

Մարգարիտա Սիմոնյանը և Հայաստանի ներքին գործերը

Մարգարիտա Սիմոնյանը և Հայաստանի ներքին գործերը

Հուլիսի 18, 2020


Ես դիմում եմ հայկական իշխանությանը։ Հենց իշխանությանը, այլ ոչ թե ժողովրդին, որի մասն եմ հանդիսանում ես։

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Հուլիսի 2, 2020


Փաշինյան Նիկոլի Հ1-ը երեկ ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանում կայացած համազգային քվեարկության մասին (դա հանրաքվե չէր, համազգային...

Манька-облигация-ն կեղտ է բռնում Տիգրան Աթանեսյանի վրա

Манька-облигация-ն կեղտ է բռնում Տիգրան Աթանեսյանի վրա

Հունիսի 30, 2020


Փաշինյան Նիկոլը կարծես որոշել է Манька-облигация-ին լուրջ հրապարակախոս դարձնել, պարբերաբար տեքստեր է գրում այդ լիբերալ վարքի տե...

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հունիսի 27, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հ...

Լակոտակրատիան ընդդեմ ռուսական հեռուստաընկերությունների

Լակոտակրատիան ընդդեմ ռուսական հեռուստաընկերությունների

Հունիսի 27, 2020


Ինչպես հայտնի է, լակոտակրատիան վրաերթ է կազմակերպում ռուսական հեռուստաալիքների վրա օրենսդրության փոփոխություններով: Նպատակը պար...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Բոզը բոզ է մնում, մարուքյան էդմոնն էլ՝ մարուքյան էդմոն

Բոզը բոզ է մնում, մարուքյան էդմոնն էլ՝ մարուքյան էդմոն

Հունիսի 25, 2020


Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր հրաժարվեցին իրենց դիմումից Սահմանադրական դատարան: «Երկու օր առաջ ԱԺ-ում ընդունվեց սահմանադր...

Վենետիկյան կրքեր Նոր Հայաստանում

Վենետիկյան կրքեր Նոր Հայաստանում

Հունիսի 19, 2020


Վենետիկի հանձնաժողովն ի վերջո հայտնեց իր խորհրդատվական կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ ՍԴ հարցմանն ի պատասխան: Չենք ուզում խ...

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Հունիսի 19, 2020


Փաշինյան Նիկոլին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ժողվարչապետն իր ստախոսության պատճառով զրկվեց Մոսկվա գնալու և Հաղթանակի...

Իրարանցում է հայոց բոզերի աշխարհում

Իրարանցում է հայոց բոզերի աշխարհում

Հունիսի 18, 2020


Ինցեստի և մանիպուլյացիաների փայլուն մասնագետ, գրանտակեր ու Սորոսի վաստակ իոաննիսյան պիղծ դանիելը դժգոհ է դատավոր Արսեն Նիկողոսյ...

Փաշինյան Նիկոլի սև երազը սկսում է իրականություն դառնալ

Փաշինյան Նիկոլի սև երազը սկսում է իրականություն դառնալ

Հունիսի 18, 2020


Հունիսի 18-ը Փաշինյան Նիկոլի օրը չէր. կարելի է ասել՝ սև օր էր, քանզի երկու տարվա ջանքերն արդյունավետ չեղան. դատական համակարգում...

Ժողվարչապետի սարսափը Քոչարյանից անհաղթահարելի է

Ժողվարչապետի սարսափը Քոչարյանից անհաղթահարելի է

Հունիսի 8, 2020


Քրեակատարողական ծառաության միջնորդությունը խոսուն է, այն վկայում է ժողվարչապետի մարդկային հատկանիշների իսպառ բացակայության մասի...

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

Մայիսի 31, 2020


Անցած հարյուրամյակի 60-70-ական թթ. սահմանագծին ամերիկացիները հասկացան, որ ԽՍՀՄ-ի հանդեպ բացարձակ գերազանցության հասնելը գրեթե ա...

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Մայիսի 30, 2020


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի...

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

Մայիսի 29, 2020


ՄԻԵԴ-ն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը: Որքան էլ ՄԻԵԴ-ը հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ