Խայտառակություն առանց մեկնաբանության

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Մայիսի 13, 2020
Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Դավիթ Մկրտչյան

 

Աշխարհում դեռ ոչ մի երկրի ղեկավար չի խոստովանել, որ պատրաստվում է ոչնչացնել սեփական երկրի տնտեսությունը: Նրանք կարող են սխալ որոշումներ կայացնել, սակայն գիտակցված ոչ ոք չի մտածում քանդել սեփական երկիրը, եթե իհարկե տվյալ երկրի ղեկավարը չի կատարում այլ երկրի պատվերը, սակայն նույնիսկ այդ դեպքում ոչ մի երկրի ղեկավար չի խոստովանի, որ իշխանության է եկել այլ երկրի պատվերով, որպեսզի քանդի իր ղեկավարած երկրի հիմքերը: Այս իմաստով Փաշինյանը զարմանալիորեն բոլորից տարբերվում է:

 

Օրինակ` նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գրեթե բացահայտորեն խոստովանում է, որ վարչապետի քայլերի արդյունքում երկրում ներդրումներ կարող են և չգալ: Այսինքն` երկրի տնտեսությունը կարող է փլուզվել:

 

Չե՞ք հավատում, փորձենք բառացի ցիտել, թե ինչ է գրում սույն լրատվամիջոցը. «...այնպես է ստացվել, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում հնարավոր է եղել լուրջ բիզնեսներով զբաղվել բացառապես իշխանությունների «տանիքի տակ»՝ նրանց հետ տարբեր կոռուպցիոն սխեմաներում ներգրավվելով։ Հատուկենտ բացառություններ, իհարկե, եղել են, բայց մեծ հաշվով՝ գործարարների հիմնական մասը կամ «տակ է տվել» և հեռացել Հայաստանից, կամ ինչ-որ փուլում ստիպված է եղել ընդունել խաղի կանոնները և ներգրավվել կոռուպցիոն սխեմաներում։ Արդյունքում՝ ունենք մի վիճակ, երբ խոշոր կապիտալը (իսկ առանց դրա լուրջ բիզնես-գործունեություն ծավալելն անհնար է) հիմնականում հանցավոր ծագում ունի։ Պարզ ասած՝ «առաջին միլիոնի» օրինականության խնդիր կա։ Ու հիմա, երբ Հայաստանում անզիջում պայքար է մղվում կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ, երբ իշխանությունների հետ կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելը գործնականում անհնար է, ու առաջիկայում էլ ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստությունն է հայտնվելու իրավապահների թիրախում, դժվար է ակնկալել, որ խոշոր կապիտալի սեփականատերերը լուրջ ներդրումներ կանեն Հայաստանում ու կընդլայնեն իրենց բիզնեսները։ Ավելի հավանական է, որ նրանք կփորձեն իրենց կապիտալը դուրս բերել երկրից, առավել ևս, որ ճանապարհները վաղուց գիտեն՝ հազիվ թե գտնվի որևէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա կամ օլիգարխ, որն արտասահմանում լուրջ բիզնեսներ չունենա...»:

 

Այսպիսով` Փաշինյանն իր լրատվամիջոցի շուրթերով արդեն բաց ձևով ավետում է, որ երկրում ներսի կապիտալը ներդրումներ չի կատարելու իր գիտակցված քաղաքականության շնորհիվ:

 

Նման անկեղծ միտք նույնիսկ սեփական երկրին բաց թշնամին ռիսկ չէր անի ներկայացնել, քանզի կվախենար հանրային կարծիքից:

 

Փաշինյանն պարզվում է այդ քայլից չի վախենում` փաստացի խոստովանելով, որ պատրաստվում է կուլակաթափել երկրի ողջ բիզնեսին` քաջ գիտակցելով, որ դրա արդյունքում նրանք փորձելու են իրենց կապիտալները դուրս բերել երկրից, որից երկիրը հսկայական չափի վնաս է կրելու:

 

Իսկ միգուցե նա հույս ունի դրսից բերել ներդրումներ: Բնավ էլ ոչ, պարզվում է, որ Փաշինյանը դրսի վրա էլ հույս չունի, քանզի տեսավ, որ իր կառավարման երկու տարիների ընթացքում դրսից մեկ ցենտ էլ չներդրվեց, բայց նա, պարզվում է, այստեղ էլ ունի «բացատրություն»: Տեսնենք, թե ինչպես նա բացատրում սույն հանգամանքը:

 

«...քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ այդ միության անդամ մյուս երկրներում դեռ հնարավոր է այդօրինակ սխեմաներով աշխատել, հազիվ թե այդ միջավայրին սովոր կապիտալը հոսի դեպի Հայաստան, որտեղ ստիպված կլինի աշխատել բացառապես օրենքի սահմաններում...»:

 

Այսպիսով` Փաշինյանը գիտակցում է, որ իր կառավարման շրջանում ԵԱՏՄ-ից էլ չեն գալու ներդրումները, սակայն այս ամենը նա բացատրում է, ոչ թե իր քաղաքականությամբ, այլ ԵԱՏՄ-ում հաստատված բիզնեսի խաղի կանոններով:

 

Այսպիսով` սույն հոդվածով Փաշինյանը փաստացի ավետում է բոլորին, որ իր կողմից խոստացված «տնտեսական հեղափոխությունն» չի լինելու, սակայն չի լինելու ոչ թե իր, այլ «փչացած բիզնեսմենների» պատճառով:

 

Սա արդեն շարքային ցնդաբանություն չէ, այլ գիտակցված որոշում է Փաշինյանի կողմից կազմաքանդել երկրի ողջ տնտեսությունը, և դա բարդել ԵԱՏՄ-ի և իբր «քրեածին» ծագում ունեցող բիզնեսմենների վրա:

 

Ադրբեջանում և Թուրքիայում արդեն կարոեղ են շամպայն պատվիրել, ոչ միայն Ղարաբաղի, այլև ողջ Հայաստանը գրավելու համար: Ընդ որում նրանց այլևս մեծ ջանքեր պետք չի լինելու դա անելու համար: Նրանց համար այլևս մեծ քանակի զենք պետք չի լինելու գնել: Նրանք ունեն մի մեծ և անչափ թանկարժեք «զենք», որի անունն է՝ Նիկոլ Փաշինյան:

 

Պարզապես ապշել կարելի է գիտակցելով, որ այսքան հեշտ էր կազմաքանդել մի պետություն, որի շինարարության համար մարդիկ մեծ ջանքեր էին թափել:

 

Պարզվեց, որ հայ ժողովուրդը այդպես էլ չսիրեց սեփական պետությունը, իշխանության բերելով մի մարդու, ով բացեբաց է ավետում սեփական երկրին ոչնչացնելու մասին:

 

Այս ամենից հետո հայերը այլևս չպիտի խոսեն ցեղասպանության պատճառների մասին, քանզի իրական պատճառները արդեն տեսանելի են դառնում բոլորի համար: Եվ այստեղ այլևս ոչ մեկին չես կարող համոզել, որ քո անմեղսունակության պատճառով չես կորցրել քո հայրենիքի 90 տոկոսը:

 

Սա է իրականությունը:

 

Աղբյուրը՝ Zham.am






Դիտումների քանակ 13175


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Հուլիսի 9, 2020


Փաշինյան Նիկոլի կառավաությունն ՀՀ տնտեսության դեմ պայքարում այսօր նոր բարձունք գրավեց՝ կասեցվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շան...

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Հուլիսի 6, 2020


Փաշինյան Նիկոլն իր հարությունյան արայիկի հետ սկսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի հերթական փուլը՝ դպրոցական ծրագրերից հա...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Հուլիսի 4, 2020


բաբաջանյան արմանը հիրավի Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարախոսն է, հենց նրա կեղտոտ բերանի մեջ է ժողվարչապետը դնում իր մտքերը, գաղ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Հուլիսի 2, 2020


Փաշինյան Նիկոլի Հ1-ը երեկ ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանում կայացած համազգային քվեարկության մասին (դա հանրաքվե չէր, համազգային...

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Մինասյանը սխալվում է կամ խաբում

Հունիսի 29, 2020


Միքայել Մինասյանը շաբաթ օրը ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի վերջին սերիան: Լակոտակրատները հանգիստ շունչ քաշեցին, սակայն Մինասյան...

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Նվազում է Փաշինյան Նիկոլի հարգանք-պատիվը Ամերիկայում

Հունիսի 29, 2020


Երեկ՝ հունիսի 28-ին, Գլենդելի քաղաքապետարանի դիմաց Փաշինյան Նիկոլին և ՀՀ կառավարությանն աջակցություն հայտնելուն միտված հանրահավ...

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հունիսի 27, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հ...

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Իլհամ Ալիևի ջղակծկումները տարածվում են Փաշինյան Նիկոլի մարմնին

Հունիսի 26, 2020


Փաշինյան Նիկոլի կիրթ գործընկեր Իլհամ Ալիևն այսօր Հայաստանից էր խոսել, ելույթի կեսը խոսեց Փաշինյան Նիկոլի սրտով, կարծես «Հայկակա...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի դեմ խաղ չկա

Հունիսի 25, 2020


Ժողվարչապետը հպարտորեն հայտնում է հպարտ հպատակներին, որ Հայաստանում այլևս չկա Սահմանադրական դատարան: Փաշինյան Նիկոլը գրում է. «...

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Փաշինյան Նիկոլն ասաց, որ վերացնելու է ԲՀԿ-ն

Հունիսի 25, 2020


Փաշինյան Նիկոլը պրոֆեսիոնալ և գենետիկ մակարդակով ստախոս է, բայց չի ստում միայն իր ռազմավարական պլաններից խոսելիս: Այսօր նա անկե...

Զգուշացնում ու խոստովանում է նախկին Նորին գերազանցությունը

Զգուշացնում ու խոստովանում է նախկին Նորին գերազանցությունը

Հունիսի 20, 2020


Նախկին Նորին գերազանցություն Միքայել Մինասյանն այսօր հեռարձակեց իր «Ստի վերջը» շարքի հիանալի տասներորդ սերիան: Ի՞նչ ասաց Մինասյ...

Վճարե՞լ է արդյոք 100 մլն Ծառուկյանը

Վճարե՞լ է արդյոք 100 մլն Ծառուկյանը

Հունիսի 20, 2020


Վաղը հրապարակվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը։ Դատավորն ինքն իրեն երկար ժամանակ տվեց մտածելու, սակայն մտա...

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Հունիսի 19, 2020


Փաշինյան Նիկոլին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ժողվարչապետն իր ստախոսության պատճառով զրկվեց Մոսկվա գնալու և Հաղթանակի...

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Փաշինյան Նիկոլն ուզում է պառակտել Ադրբեջանը

Հունիսի 17, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Ազգային ժողովում ասաց, որ պիտի քանդի Ադրբեջանի հասարակությունը: Բնականաբար, նա այդպիսի նպատակ չունի, քանի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ