Միջազգային խայտառակություն

Եկել է սգի ժամանակը

Մայիսի 12, 2020
Եկել է սգի ժամանակը

Հայտնի է և անվիճելի, որ Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո Հայաստանը դարձրեց իրավական բարդակ՝ անում է այն, ինչ խելքին փչի, խելքին էլ փչում է այն, ինչ ասեն վերադասները: Ժողովրդի վարչապետը պղծեց դատաիրավական համակարգը՝ ազատելով տեռորիստներին ու փակելով հիվանդ մարդկանց, այն էլ՝ ապօրինի կալանավորված, ստեղծեց աշխարհում հազվադեպ կուսակցություն տեռորիստների ուժերով, ուղիղ եթերով հնչեցրեց քրեորեն պատժվող կոչեր դատարանները շրջափակելու մասին, թալանեց քրեաօլիգարխիայի վառ ներկայացուցիչներին՝ վերանվանելով նրանց սեփականատերեր, խախտեց իրավական ու սահմանադրական բոլոր նորմերը Սահմանադրական դատարանի դեմ պայքարում, լպիրշ ձևով կեղծեց ընտրությունները, ամենաանբարոյական ձևով հետապնդեց ընդդիմախոսներին, Ռոբերտ Քոչարյանը, Ռուբեն Հայրապետյանը՝ ձեզ վկա, օրենքի ուժ տվեց ընտրովի ունեզրկմանը, որով վաղը կսկսի մաքրել քաղաքական դաշտը և այլն, խախտեց մարդու բոլոր իրավունքները՝ անտեսելով նրանց հիվանդությունները, այլ հանգամանքներ, Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանն ու Սամվել Մայրապետյանն էլ՝ ձեզ վկա: Ավելին, չբավարարվեց ընդդիմախոսներով և ընկավ նրանց ընտանիքների հետևից: Ինչևէ, չկա օրենքի նորմ, որը խախտած չլինի ժողվարչապետը, և չեղավ մեկը Արևմուտքում, որ նախատի ժողվարչապետին:

 

Եվ ի գնահատանք այս ամենի՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունը ուրախ գովեստի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Երևանում ԱՄՆ դեսպանատունը ուրախությամբ արձանագրում է, որ, ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի, Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։ USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»:

 

Հիմա հասկանալի՞ է, թե ով է Փաշինյան Նիկոլը: Ամերիկյան դեսպանատունը խոստովանում է, որ նա իրենց աշխատողն է և չի կարող վատը լինել, անկախ նրանից, թե ինչ է բերում հայ ժողովրդի գլխին: Կարծում ենք՝ Freedom House-ի կարգի խայտառակ դուքանների մասով էլ է ամեն ինչ պարզ: Հայտարարությունից պարզ է դառնում, որ ամերիկյան դեսպանը երկարացնում և լայնացնում է Փաշինյան Նիկոլին տված ինդուլգենցիան, իսկ դա արդեն վտանգավոր է հայ ժողովրդի և պետականության համար:

 

Սա արդեն սուգ հայտարարելու առիթ է: ՀՀ նորմալ քաղաքացիները պետք է ականջալուր լինեն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Խոմեյնիին, որն ասում էր. պետք է սուգ հայտարարել այն օրը, երբ մեզ կգովի Ամերիկան: Եվ հետևություններ անեն… 






Դիտումների քանակ 60179


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

քոչարյան լյուսի՝ ամենայն հայոց անբարոյականություն

քոչարյան լյուսի՝ ամենայն հայոց անբարոյականություն

Մարտի 4, 2020


Գրանտակեր խայտառակություն քոչարյան լյուսին Ամերիկայում է՝ Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (...

ավինյան տիկո` վարչապետ հայոց

ավինյան տիկո` վարչապետ հայոց

Հունվարի 15, 2020


«Հրապարակ» թերթը գրում է, որ ամերիկյան դեսպանը տագնապած է Փաշինյան Նիկոլի ռեյտինգի անկմամբ և վախենում է, որ անկանխատեսելի զարգա...

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

SOS. Թրամփը գովել է Փաշինյանին ու Հայաստանը

Սեպտեմբերի 21, 2019


«Իրավունքի գերակայության» զորավիգ Թրամփը նկատի ունի ՀՀ սահմանադրության և սահմանադրական կարգի տապալումը, որը Հայաստանում տեղի է ...

Ամերիկյան դեսպանը նոր պաշտոն է տալիս բաբաջանյան արմանին

Ամերիկյան դեսպանը նոր պաշտոն է տալիս բաբաջանյան արմանին

Սեպտեմբերի 6, 2019


բաբաջանյան արմանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից և ուզում է դառնալ անկախ պատգամավոր: Մարուքյան Էդմոնն էլ ասո...

Հակազգային սերիալը շարունակվում է

Հակազգային սերիալը շարունակվում է

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց ա...

Հայաստանում պետք է սուգ հայտարարել

Հայաստանում պետք է սուգ հայտարարել

Հունիսի 14, 2019


Եվրահավ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ընդունել է Մնացականյան Զոհրաբին: Կարևոր հարցեր են քննարկել: Հավն ասել է. «Ես երբեք Հայաս...

 Սորոսն ամերիկյան փոքրագույն չարիքն է

Սորոսն ամերիկյան փոքրագույն չարիքն է

Մայիսի 25, 2019


Նարեկ Մալյանը երեկ Ազգային ժողովում հոյակապ հակասորոսական ակցիա կազմակերպեց: Առիթը անցումային արդարադատությանը ննվիրված լսումնե...

Ամերիկյան դեսպանն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

Ամերիկյան դեսպանն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

Ապրիլի 29, 2019


Ամերիկյան դեսպանն այս երկրում լակոտների հետաքրքիր մի հավաքածու ունի, անունն էլ դրել է «Քո որոշում» կուսակցություն: Այս լակոտախո...

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի այաթոլա Խոմեյնի

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի այաթոլա Խոմեյնի

Ապրիլի 2, 2019


Մարդասպան ահաբեկիչ ավետիսյան վարուժը Փաշինյան Նիկոլի երկրում իրեն զգում է ոնց որ ձուկը ջրում: Սա այսօր ասել է Եռաբլուրում, թե Ա...

Միացյալ Նահանգները Փաշինյանին հակահայկական քայլեր է թելադրում

Միացյալ Նահանգները Փաշինյանին հակահայկական քայլեր է թելադրում

Փետրվարի 27, 2019


«Առաջին հերթին, պետք է հեռացնել (Արցախի) ուժայիններին կամ նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ բերել։ Փաշինյանի փոխատեղությու...

Ամերիկացիները դժգոհ են` ուրեմն, մենք ճիշտ ենք

Ամերիկացիները դժգոհ են` ուրեմն, մենք ճիշտ ենք

Փետրվարի 13, 2019


Չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում: Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ ա...

Ամերիկյան վատ հոտ թավշյա հեղափոխությունից

Ամերիկյան վատ հոտ թավշյա հեղափոխությունից

Դեկտեմբերի 5, 2018


Շուտով ԱՄՆ-ն մեր երկրում նոր դեսպան է ունենալու: Դա Լին Թրեյսին է լինելու: «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփ...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Փաշինյանը բացատրում է, թե ինչը կարելի է տանձի տեղ դնել, ինչը` ոչ

Փաշինյանը բացատրում է, թե ինչը կարելի է տանձի տեղ դնել, ինչը` ոչ

Հոկտեմբերի 17, 2018


«Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, ...

Ամերիկյան դեսպանը ֆաս է տալիս Փաշինյան Նիկոլին Պուտինի վրա

Ամերիկյան դեսպանը ֆաս է տալիս Փաշինյան Նիկոլին Պուտինի վրա

Սեպտեմբերի 5, 2018


Մարքսն ասում էր, որ պատմությունը երկու անգամ է կրկնվում. առաջին անգամ այն ողբերգություն է, երկորրդ անգամ` ֆարս: 10 տարի առաջ մե...

Դեսպանատունը կեղտ է փնտրում

Դեսպանատունը կեղտ է փնտրում

Փետրվարի 5, 2018


Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարի ծաղրանկարի հրապարակումից հետո «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը հայտնել էր, ...

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

«Ջրի մաֆիան» ջրի երես դուրս կգա՞

Հուլիսի 24, 2017


Կար ժամանակ, երբ Հայաստանում ջուրը բոլորին բավականացնում էր: Հետո սկսեց չբավականացնել: Իսկ թե ո՞ւր էր անհետանում ջուրը, դրա մաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ