Խայտառակություն առանց մեկնաբանության

Իգոր Կորոտչենկո. Փաշինյանը գլխացավանք է ռուս-հայկական հարաբերությունների համար

Մայիսի 10, 2020
Իգոր Կորոտչենկո. Փաշինյանը գլխացավանք է ռուս-հայկական հարաբերությունների համար

Ռազմական փորձագետները շարունակում են քննարկել հերթական կոնֆլիկտը Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, որը ծագել է հենց Մայիսի 9-ի նախօրեին։ Անցած հանգստյան օրերին Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ երկրում գործող կենսալաբորատորիաների մասին հուշագրի առիթով, որը պատրաստվում էր երկու երկրների դիվանագետների կողմից ոչ պակաս, քան մեկուկես տարի։ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ նշյալ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին, ուստի փաստաթղթի նախագծում անգամ չի հիշատակվում ռուսաստանցի մասնագետների համար այդ օբյեկտների մուտքի իրավունքի մասին։

 

Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. սեպտեմբերին Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոստացել էր թույլ տալ ռուսաստանցի տեսուչներին այցելել այդ կենսալաբորատորիաներ, որոնք ստեղծվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության փողերով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից ներկայացուցիչներն այդ օբյեկտների «մուտքի խնդիր չեն ունենա»։


Մամուլի տվյալներով՝ հայկական լաբորատորիաներում ուսումնասիրվում են տարբեր վիրուսներ և շտամներ։ Նշվում է, որ լաբորատորիաները սոսկ ձևականորեն են ենթարկվում Հայաստանի իշխանություններին, իսկ իրականում լիովին վերահսկվում են ամերիկացիների կողմից։ Նման լաբորատորիա վաղուց գործում է նաև հարևան Վրաստանում, դա Լուգարի անվան կենտրոնն է։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Իգոր Գիորգաձեն հավաստիացնում էր, որ այդ կենտրոնում մշակվում է կենսաբանական զենք։


Անցած աշնանը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ռուսաստանցիների համար լաբորատորիաների հասանելիության մասին հուշագիրն արդեն գործնականում պատրաստ է, և կողմերը ուր որ է այն կստորագրեն։ Սակայն հետո դադար եղավ, երկու մայրաքաղաքները ձեռնպահ էին մնում դրա վերաբերյալ մեկնաբանություններից։ Միայն ապրիլի կեսին Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասաց, որ Մոսկվայում նկատել են նախկին միութենական հանրապետությունների տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմական կենսալաբորատորիաների ակտիվության սաստկացում։ Նա չի բացառել, որ այդ լաբորատորիաներում ամերիկացիները աշխատանքներ են տանում մարդու համար վտանգավոր վիրուսների հետ։ Ի դեպ, ուղղակի Հայաստանը նա այն ժամանակ չէր հիշատակել։ Իր հերթին, նրա հայ գործընկեր Աննա Նաղդալյանի ելույթը նշանակում է, որ Երևանը ուղիղ հակառակ կերպով փոխել է իր դիրքորոշումը լաբորատորիաների առումով։


Այն մասին, թե ինչու են հայկական իշխանություններն այդպես կտրուկ մտափոխվել, «Մոսկվա-Բաքու» պորտալի հարցազրույցում խորհրդածում է ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։

 

- Իգոր Յուրևիչ, որքանո՞վ է ճշմարտանման վարկածն այն մասին, որ այդ լաբորատորիաներում աճեցնում են ինչ-որ վտանգավոր վիրուսներ, պաթոգեններ։


- Վարկածները շատ են, բայց առանց այնտեղ ռուսաստանցի փորձագետների և բժիշկների ներկայության չի կարելի ոչինչ վստահաբար ասել։ Իսկ այդ դեպքում ստիպված ենք ելնել վատ սցենարից, այն է. Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմական միկրոկենսաբանները զբաղվում են հետազոտություններով, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ռուսաստանցի ժողովրդի ազգային անվտանգությանը, առողջությանը։
Նկատի ունեցեք, որ ռազմական միկրոկենսաբանները երբեք չեն զբաղվում զուտ տեսական գիտությամբ։ Բոլոր նման հետազոտությունները, որոնք ֆինանսավորում է Պենտագոնը, կրում են կիրառական բնույթ։ Այսինքն՝ չի կարելի բացառել, որ այդ լաբորատորիաներում մշակվում է կենսաբանական զենք ցանքատարածությունների, կենդանիների վնասման համար, որոնք օգտագործվում են գյուղատնտեսությունում, և վերջապես, մարդկանց վնասելու համար։


Այդ լաբորատորիաների փակ լինելը, դրանց տեսչավորման անհնարինությունը ստեղծում են որոշակի անհանգստություն. իսկ հատկապես ի՞նչ են այնտեղ անում հատուկ բժշկական կենտրոնների և Պենտագոնի հետազոտական կառույցների զինվորականները։


- Իսկ ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը մեկ տարուց ավելի խոստանում թույլ տալ ռուսաստացիների մուտքն այնտեղ, իսկ հիմա մտափոխվել է։


- Մենք հո հասկանում ենք, որ Պետդեպարտամենտի աշխատակիցները, այդ թվում և Երևանում ԱՄՆ դեսպանության աշխատողները, կարանտինի մեջ չեն։ Նրանք գործում են, շարունակում ճնշում գործադրել հայկական իշխանությունների վրա։ Իսկ Փաշինյանը մանևրում է, տատանվում, շարունակում միանգամից երկու աթոռին նստելու իր փորձերը՝ ռուսական և արևմտյան, բայց նման մարտավարությունը հազիվ թե նրա համար քաղաքական դիվիդենդներ ավելացնի։ Հիմա ըստ էության դիմակները դեն են նետված։ Փաշինյանը չափից ավելի ոչ բարեկամական ժեստ է արել Ռուսաստանի հանդեպ՝ հրաժարվել է թույլ տալ մեր տեսուչներին ու բժիշկներին մտնել ռազմական կենսալաբորատորիաներ, որոնք Պենտագոնի հովանու ներքո տեղակայված են Հայաստանի տարածքում։ Ընդ որում՝ այդ որոշման մասին ցուցադրաբար հայտարարվեց Մայիսի 9-ի՝ մեր երկրների ժողովուրդների ընդհանուր տոնի նախօրեին։


- Ի՞նչ եք կարծում, Մոսկվան իր դժգոհությունը կհայտնի հրապարակա՞վ, թե՞ դա կանի կուլիսների հետևում։


- Դժվար է ասել։ Անձամբ ես կարծում եմ, որ ամաչելու հարկ չկա։ Կարելի է գնալ բացահայտ դեմարշի, դե , գուցե, ոչ հիմա, այլ արդեն Մայիսի 9-ից հետո։ Տոներից հետո թե՛ ԱԳՆ-ն, թե՛ ռուսաստանյան մյուս պետական կառույցները պետք է կոշտ արձագանքեն Փաշինյանի այս քայլին։
Ընդհանուր առմամբ, ժամանակն է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կառուցի քաղաքականություն բացառապես ռացիոնալ մոտեցումների հիման վրա։ Այդ ամենը պարզապես քաղաքական հնարք է, թե, իբր, Հայաստանը հատուկ գործընկեր է ՀԱՊԿ շրջանում, թե Հայաստանն ինքնուրույն արժեք է Ռուսաստանի համար։ Ռուսաստանը պետք է դատի գործերով, ոչ թե խոսքերով։


Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանի դաշնակիցը չէ, դա ամերիկյան կրեատուրա է, և այն գործում է համապատասխան կերպով։ Ուստի, Երևանի բոլոր պահանջները՝ իջեցնելու գազի գինը, նոր վարկ տալու այս կամ այն կարիքների համար, նրան ժամանակակից ռուսաստանյան սպառազինություն մատակարարելու, չափից ավելի շատ են նրանք ուզում, սկզբում պետք է արժանի լինել։ Փաշինյանը պետք է եռակի ռուսամետ քաղաքական գործիչ լինի, որպեսզի ինչ-որ բան խնդրի Մոսկվայից։ Մենք տեսնում ենք, որ նա ասում է մի բան, իսկ անում բոլորովին այլ բան։ Ուրեմն, հարաբերությունները պետք է կառուցվեն բացառապես պրագմատիկ հիմքի վրա։ Դա նշանակում է, որ Մոսկվայի համար պետք է առաջնային լինեն ոչ թե Հայաստանի կամ հայկական լոբբիի շահերը, այլ երկրի ազգային անվտանգության շահերը։ Մնացածը երկրորդական է։ Դա պետք է առարկայական, հեղինակավոր և հրապարակավ ասել Փաշինյանին։ Կամ նա մեզ հետ է, և այդ ժամանակ մեզ թողնում է մտնել ռազմական կենսաբանական լաբորատորիաներ, կամ նա մեր դեմ է։ Եվ այդ ժամանակ մենք կանենք մեր եզրահանգումները։


Աղբյուրը՝ МОСКВА-БАКУ.РУ 






Դիտումների քանակ 29988


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Արևմտականությունն ու լակոտությունը Հայաստանում նույն երևույթն են

Հունիսի 12, 2020


Հայաստանի արևմտականների ուշքը գնում է հայրենիքի ինքնիշխանության համար, սրանք ասում են, որ ինքնիշխանությունը մեր հացուջուրն է, ո...

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Մայիսի 25, 2020


Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են ...

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

ԱՄՆ ռազմական վիրուսաբանները քանիցս այցելել են Հայաստանի լաբորատորիաներ

Մայիսի 13, 2020


Մայիսի 1-ին Tert.am պարբերականի հարցմամբ Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են կենսաբանական անվտանգության ռուս-հայկական հուշագրի ստոր...

Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի ժողովուրդները՝ «կենսանյութ Պենտագոնի համար»

Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի ժողովուրդները՝ «կենսանյութ Պենտագոնի համար»

Մայիսի 2, 2020


Ռուսաստանի սահմանների մոտ Պենտագոնի կենսալաբորատորիաների ցանցի և այն մասին, թե արդյոք կապված են այդ օբյեկտները Covid-19 կորոնավ...

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ասրյան Խաչիկն ընդդեմ Դոնալդ Թրամփի

Ապրիլի 20, 2020


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Ասրյան Խաչիկը խելոք և պահանջված բան է արել. դիմել է ԱՄՆ նախագահ Դոնա...

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի անվտանգության սպառնալիք

Ապրիլի 9, 2020


«Московский комсомолец» մոսկովյան պարբերականը ուշադրություն է դարձրել ՀՀ տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաներին։ Հայտնի է, ...

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019


Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ