Տիեզերական խայտառակություն

Պեդերաստների բախտը բերում է տարիներ անց

Մայիսի 9, 2020
Պեդերաստների բախտը բերում է տարիներ անց

Արտյոմ Խաչատրյան

 

Ինչպես են Եվրոպայում գնահատում նացիզմի զոհերին

 

Այսօր՝ Մեծ հաղթանակի փառավոր հոբելյանի առիթով, ուզում եմ անդրադառնալ նացիզմին ու արդի Եվրոպային փոքր-ինչ այլ ռակուրսից: Նախ՝ մի պարզ, բայց երբեք չհնչեցվող միտք հայտնեմ առ այն, որ պատերազմը հաղթել են կոմունիստները:

 

Ես չեմ խոսում պետությունների դերի մասին, ես խոսում եմ կոմունիստների՝ որպես նացիզմի ողնաշարը կոտրած վերազգային ուժի մասին: Կոմունիստ էին Հարավսլավիայի պարտիզանները Տիտոյի գլխավորությամբ, կոմունիստ էին իտալացի պարտիզանները, որոնք մեծ գործ արեցին իրենց երկրները նացիստական վարակից ազատելու համար: Ֆրանսիայի Դիմադրության շարժման կորիզը կոմունիստ էր: Լեհաստանում ու ողջ Արևելյան Եվրոպայում Կարմիր բանակի կողքին հավասար կռվում էին կոմունիստները: Չինաստանում կռվում էին կոմունիստները՝ Մաոյի գլխավորությամբ: Կոմունիստներն էին այն քաղաքական ֆենոմենը, որոնց նացիզմն ու անձամբ Հիտլերը չէին կարող հանդուրժել: Եվ պատահական չէ, որ երբ որևէ երկրում հաստատվում է նացիստական ռեժիմ, առաջին հերթին վերացնում են կոմունիստներին կամ, նվազագույնը, արգելում են կոմունիստական կուսակցությունների գործունեությունը: Բանդերական Ուկրաինան՝ վառ օրինակ:

 

Այս հայտնի, բայց ուշադրությունից դուրս մնացած փաստն ընդունենք ի գիտություն և անցնենք առաջ: Ուրեմն, Հիտլերը վերացնում էր երեք խումբ՝ կոմունիստներին, անկախ նրանց ազգային պատկանելությունից, հոմոսեքսուալիստներին, նույնպես անկախ ազգային պատկանելությունից, և հաշմանդամներին ու հոգեկան հիվանդներին: Բայց միևնույն է՝ ամենից դաժան վարվում էր կոմունիստների հետ: Այսպես, եթե հոմոսեքսուալիստների մասով նա բավարարվում էր դրանց հասարակությունից կտրելով և համակենտրոնացման ճամբարներ ուղարկելով, ապա կոմունիստներին գնդակահարում էր: Կարմիր բանակի կոմունիստ զինվորները, գերեվարման դեպքում, անմիջապես գնդակահարվում էին (կուսակցական տոմսերը պարտադիր նրանք իրենց մոտ էին պահում): Այսինքն՝ բոլորից շատ նացիզմից տուժեցին բոլոր ազգերի կոմունիստները, բայց, ի տարբերություն միասեռականների ու հիվանդների, հենց նրանք էլ հաղթեցին նացիզմին, և այս պնդմանը հնարավոր չէ հակաճառել: Մի խոսքով՝ հայտնի է միայն հաշմանդամների և հոգեկան հիվանդների զոհերի թիվը՝ 300 հազար: Թե որքան կոմունիստ է սպանվել հենց կոմունիստ լինելու համար, ոչ թե ռազմի դաշտում՝ հայտնի չէ, ոչ ոք չի փորձել հաշվել, դե, իսկ միասեռականների զոհերի գլխաքանակը ինձ չի հետաքրքրում, չեմ էլ փորձում պարզել, որ գրեմ, թեպետ դա հաստատ հայտնի փաստ կլինի:

 

Բայց ի՞նչ ենք մենք այսօր տեսնում Եվրոպայում: 90-ականներին Գերմանիայում սկսեցին հուշարձաններ կառուցել նացիզմից տուժած հոմոսեքսուալիստների հիշատակին: Ֆրանկֆուրտում 1994-ին բացվեց հոմոսեքսուալ զոհերի հուշարձանը՝ Ֆրանկֆուրտի հրեշտակ ռոմանտիկ անվանմամբ (տե՛ս նկարը): 1995-ին բացվեց նացիզմի զոհ պեդերաստների ու լեսբոսուհիների հուշակոթողը Քյոլնում: Այն իրենից ներկայացնում է վարդագույն եռանկյունի: 2008-ին Բեռլինում շատ հետաքրքիր կոմպոզիցիա տեղադրեցին, անգամ երկար մտածելուց հետո էլ չես հասկանա, թե ինչ են ուզել ասել հեղինակները, սակայն պետք էլ չէ հասկանանք, կարևորը գիտենք, որ նացիզմի զոհ միասեռականները Բեռլինում էլ հավերժացան: Հրեաները որոշեցին հետ չմնալ իրենց դահիճներից և 2014-ին նացիզմին զոհ դարձած հոմոսեքսուալիստներին պատվեցին Թել Ավիվում: Վերջապես, Բեռլինում հիշեցին հաշմանդամներին ու հոգեկան հիվանդներին և 2014-ին իրենց հիշատակը հավերժացնող յուրահատուկ հուշարձան ստեղծեցին ապակուց: Այն կապույտ ապակուց կառուցված պատ է՝ 24 մետր երկարությամբ։ Հուշարձանը տեղադրված է Բեռլինի ֆիլհարմոնիայի շենքի դիմաց, որտեղ նացիստների ժամանակ գտնվում էր մի հաստատություն, որը տնօրինում էր «էվթանազիայի» ծրագիրը։ Լավ, բա կոմունիստնե՞րը:

 

Դե, կոմունիստներին ոչ ոք չի հիշում, ազատամիտ Եվրոպայում մեկը չֆայմեց, որ կոմունիստներն էլ են մարդ, և տասնապատիկ ավելի շատ են սպանվել մյուս խմբերից, էլ չեմ ասում այն մասին, որ հենց կոմունիստներն էլ արմատախիլ արեցին նացիստական ռեժիմը Գերմանիայում: Շատ տարրական բան եմ ասում, մի՞թե չեն հասկանում արդի Եվրոպայում, որը լակոտակրատիայի ու անձամբ Փաշինյան Նիկոլի Մեքքան է՝ իր արժեքներով ու ամեն ինչով:

 

Ոչ, չեն ֆայմում: Որովհետև կոմունիստները, ըստ այսօրվա ամերիկյան շրջաբերականի, որն օրենքի ուժ ունի բոլոր երկրների համար, ասոցիացվում են ռուսների հետ, հետևաբար, պիտի դատապարտվեն մոռացության որպես հետապնդվող ու ոչնչացվող խումբ, պեդերաստներն իրենցից շատ արժանիք ունեն հավերժանալու: Իսկ թե ինչպես են վարվում ամերիկացիները ռուսների սրբությունների հետ՝ հիշեք մարշալ Կոնևի արձանի խայտառակ պատմությունը Պրահայում, որին հաջորդեց… վլասովականների պատվին մի կոթողի տեղադրումն այդ նույն Պրահայում:

 

Խոսել բարոյականությունից, արդարությունից, տարրական նամուսից այսօրվա Եվրոպայի քաղաքական գործիչների հետ կամ բանավիճել նրանց հետ, քննադատել, ինչ-որ բան բացատրել՝ անիմաստ գործ է: Ինչպես կասեր Մինասյան Միշան՝ սրանք մարդ չեն: Եվ իրո՛ք մարդ չեն: Չի կարելի լինել երախտամոռ, չի կարելի լինել ապերախտ: Եթե հիշում եք միասեռականների տառապանքները և հարգում եք նրանց հիշատակը՝ ձեր գործն է, արեք դա, բայց գոնե հասկացեք, որ եթե չլինեին կոմունիստները, Հիտլերը Եվրոպայում գեթ մեկ միասեռական չէր թողնի, դուք այսօր լրիվ այլ պայմաններում կապրեիք, բա ո՞ւմ էիք հուշարձան դնելու:

 

Մեկ է, սա էլ չեն ֆայմի: Եվրոպացիները դարձել են սպառող կենդանի, նրանց առաքելությունը պատմական տվյալ էտապում ամերիկյան հետաքրքրությունների ու շահերի սպասարկումն է: Նրանց իրավունք էլ չի վերապահվում ինքնուրույն ինչ-որ մի բան մտածել, անել, գաղափար գեներացնել… Եվ սա այն մայրցամաքն է, ուր ձգտում է տաղանդավոր հայ ժողովրդի «առաջադեմ» հատվածը: Դե, թող ձգտեն, Աստված տա Հայաստանի էկոլոգիան մաքրեն ու միավորվեն հոգով ու մարմնով նացիզմի զոհ միասեռականների համար ողբացող ու սգացող եվրակենդանիների հետ: Ամե՛ն…

 

Հետգրություն

 

Հայաստանում իշխանափոխությունից հետո անձամբ պետք է նախաձեռնեմ նացիզմի զոհ կոմունիստների հուշարձանի կառուցումը: Դա իմ հոգու պարտքն է, մայրական կողմի պապս պատերազմն ավարտել է Պրահայում, եղել է Կոնևի զինվորը, զորացրվել է մայորի կոչումով, արժանացել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի երկու շքանշանի: Թող Հայաստանը ճանաչվի աշխարհում որպես երկիր, որտեղ խելքները դեռ հացի հետ չեն կերել ամերիկյան հրահանգով, որտեղ մարդիկ երախտապարտ են և հասկացող: Այսքա՛նը…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 






Դիտումների քանակ 72870


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞րն է մակունց լիլիլիթի ու Վիլհելմ Քեյթելի ընդհանրությունը

Ո՞րն է մակունց լիլիլիթի ու Վիլհելմ Քեյթելի ընդհանրությունը

Հուլիսի 1, 2020


Համաշխարհային պատմության մեջ քիչ են եղել հանցագործ պետություններ, դրանցից մեկը Նոր Հայաստանն է: Հանցագործ պետություններին միավո...

Facebook-ի քաղաքականությունը՝ արևմտյան գաղափարախոսության և աշխարհաքաղաքականության հայելային արտացոլում

Facebook-ի քաղաքականությունը՝ արևմտյան գաղափարախոսության և աշխարհաքաղաքականության հայելային արտացոլում

Հունիսի 1, 2020


Հետաքրքիր է աշխատում Facebook-ը, որը կարողացել է հաշված տարիների ընթացքում միլիարդավոր մարդկանց ներգրավել, որոնց արդեն հաջողութ...

Ֆաշի՞ստ, թե՞ կարմիրգվարդիական. Փաշինյանի պապի մասին բանակռիվները ցնցել են Կովկասը

Ֆաշի՞ստ, թե՞ կարմիրգվարդիական. Փաշինյանի պապի մասին բանակռիվները ցնցել են Կովկասը

Մայիսի 16, 2020


Մայիսի 9-ից Հարավային Կովկասում հրահրվել են դաժան վեճեր այն մասին, թե ում կողմից է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել Հայաս...

Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Մայիսի 8, 2020


Մայիսի 9-ին ընդառաջ Արևմուտքից նորից հնչում են բառեր, թե Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, իբր, մարտի դաշտում բախվել են բռնատիրակ...

Երախտապարտ Լեհաստանը ոչնչացրել է խորհրդային զինվորներին նվիրված 100 հուշարձան

Երախտապարտ Լեհաստանը ոչնչացրել է խորհրդային զինվորներին նվիրված 100 հուշարձան

Փետրվարի 18, 2019


Լեհական իշխանությունները ոչնչացրել են կարմիր բանակին նվիրված մոտ 100 հուշարձան, փետրվարի 17-ին ասել է Լեհաստանում Ռուսաստանի դե...

Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվենալ ինկվիզիցիայի արմատները

Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվենալ ինկվիզիցիայի արմատները

Ապրիլի 6, 2018


Ոգեհմայության պահանջմունքը պայմանավորված է ֆաշիստական գաղափարախոսության բուն էությամբ, որը հաստատում է մի ինչ-որ մարդկային խմբի...

Ե՞րբ են անգլոսաքսերը դառնալու մարդկության համընդհանուր ատելության առարկան

Ե՞րբ են անգլոսաքսերը դառնալու մարդկության համընդհանուր ատելության առարկան

Սեպտեմբերի 26, 2015
2

Որքան մեզ հայտնի է, ոչ ոք աշխարհում դեռ չի խոսել (բանավոր, գրավոր, հեռուստատեսության կամ կինոյի միջոցով) պատմության մեջ անգլիաց...

Հիտլերի հաղթարշավը Հայաստանում

Հիտլերի հաղթարշավը Հայաստանում

Հուլիսի 4, 2015
2

Եթե Հայաստանն իրեն համարում է եվրոպական ընտանիքի անդամ, Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, ապա Հիտլերի գլուխգործոցը պետք է արգելվեր ...

Ամերիկացու աչքին պատերազմի պատմության մեջ ԽՍՀՄ-ը գրեթե տեղ չունի

Ամերիկացու աչքին պատերազմի պատմության մեջ ԽՍՀՄ-ը գրեթե տեղ չունի

Մայիսի 9, 2015


Պատմությունը գրում են հաղթողները, բայց մեկին դա ավելի լավ է հաջողվում, քան մյուսներին։ Սոցհարցումները վկայում են. յուրաքանչյու...

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Ապրիլի 28, 2015


Հարցման ենթարկված եվրոպացի կրթված անձանց ընդամենը 13 տոկոսն է կարծում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում կ...

ԷսԷս-ի զինվորի դուստրը և պեդերաստի, ռումինական գաղտնի ոստիկանության գաղտնի գործակալի զինակցուհին կոչ է անում Եվրոպային կանգնեցնել Պուտինին

ԷսԷս-ի զինվորի դուստրը և պեդերաստի, ռումինական գաղտնի ոստիկանության գաղտնի գործակալի զինակցուհին կոչ է անում Եվրոպային կանգնեցն...

Մարտի 7, 2015


2010թ. աշնանը հայտնի դարձավ, որ Օսկար Պաստիորը յոթ տարի շարունակ՝ 1961-68թթ., քանի դեռ չէր հեռացել Ռումինիայից, եղել է «Սեկուր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ