Ազգային խայտառակություն

Ինչո՞ւ վախճանվեց գրիգորյան էրիկը

Մայիսի 9, 2020
Ինչո՞ւ վախճանվեց գրիգորյան էրիկը

Միրզո Արարատյան

 

Հայրենի լակոտակրատիան ծանր կորուստ ունեցավ. անիմաստ կյանքի 41-րդ տարում կյանքից հեռացավ Նոր Հայաստանի շրջակա միջավայրի նախարար գրիգորյան էրիկը: Ըստ իշխանական աղբյուրների՝ էրիկի վախճանը սովորական երևույթ էր, ոչ մի արտառոց բան: Սակայն…

 

Սակայն կյանքն ավելի բարդ է ու խայտաբղետ, քան Փաշինյան Նիկոլի պես գելի մտքով կանցներ: Պարզվում է, որ երջանկահիշատակ գրիգորյան էրիկը կաշառք-մաշառք է լափել ինչ-որ թույլտվություններ տալու համար, ժողվարչապետն էլ իմացել է: Բայց կաշառքը չէ, որ Փաշինյան Նիկոլին տարել է ինֆարկտի դուռն ու հետ բերել. ժողվարչապետի սիրտ-անոթային համակարգի վրա ծանր է ազդել այն, որ նրան չեն մուծվել:

 

Իսկ ինչո՞ւ չի մուծվել գրիգորյան էրիկը ժողվարչապետին: Մի՞թե էդքան անկուշտ էր այդ տղան: Ամենևին ոչ: Օպերատիվ աղբյուրների փոխանցմամբ՝ գրիգորյան էրիկը շատ պարկեշտ տղա էր, պատրաստ էր «ճշտով», по понятиям կիսվել ազգընտրյալի հետ: Բայց քանի որ գրիգորյան էրիկը ապուշ չէր, դրա համար էլ չի կիսվել: Ինչո՞ւ:

 

Որովհետև, ըստ օպերատիվ տվյալների, Փաշինյան Նիկոլը Ծառուկյանի հետ մոտիկից շփվելու արդյունքում դարձել է առյուծ՝ ախորժակի իմաստով: Նա չի կարող ինչ-որ մեկի հետ կիսվել, քանզի, նախ, համարում է իրեն տիեզերքի կենտրոն, երկրորդ՝ բնածին ժլատությունը թույլ չի տալիս: Նշանակում է՝ եթե գրիգորյան էրիկը գնար ու ասեր, թե՝ շեֆ ջան, մի 100 հազար կաշառք կա, բերե՞մ: Շեֆն էլ կասեր, թե՝ բեր, էրիկ ջան, իհարկե՛ բեր: էրիկն էլ կտաներ, 100-ից 100-ը կթողներ Փաշինյան Նիկոլի մոտ ու մատը ծծելով դուրս կգար: Եթե Վանեցյանի առաջարկին Միքայել Մինասյանը համաձայներ, ապա նույն բանը կստացվեր՝ Վանեցյանի միջոցով Փաշինյան Նիկոլը միլիոններ կլափեր, Վանեցյանին էլ երեք մատ ցույց կտար:

 

Իհարկե, լավ չէ, որ ժողվարչապետը ազնվորեն կաշառք վերցնելու և արդարացիորեն կիսվելու կուլտուրա չունի, դա շատ վատ է: Եվ օգտվելով առիթից՝ զգուշացնենք իրավապահ և ֆիսկալ համակարգի տղաներին. ժողովուրդ ջան, երբեք Փաշինյան Նիկոլի հրահանգով մարդկանց վրա գործ չսարքեք և եղած գործերը չբացեք: Փաշինյան Նիկոլը ձեզ կաշխատեցնի, հազար հոգու հետ լավ ու վատ կանի, վերջում ավարը կդնի իր գրպանը, իսկ ձեզ երկու կոպեկ պաղպաղակի փող չի տա: Թող հիշեն այն տղաները, որոնք շան պես տանջվեցին, դեռ 2018-ի գարնանը պրն Լֆոյի վրա մի քանի օրում 1000 գործ բացեցին: Հետո ի՞նչ եղավ: Եղավ այն, որ պրն Լֆոն լեզու գտավ Փաշինյան Նիկոլի հետ, ինդուլգենցիայի համար վճարեց բավական մեծ գումար և ձեռք բերեց խոշոր սեփականատեր տիտղոսը: Իսկ այն տղաները, որոնք աշխատեցին դրա համար, մնացին առանց կոպեկի:

 

Եվ ուրեմն, ոչ մի կեղտոտ գործ Փաշինյան Նիկոլի համար. նա կաշխատեցնի, հազարումի անեծքի տակ կգցի, իսկ ավարը մենակ կլափի և, ի տարբերություն իսկական առյուծի, անգամ ավելցուկը չի թողնի այդ ավարը բերողներին: Քանի որ ավելցուկն էլ կլափի, իսկ դա արդեն առյուծին խորթ վարքագիծ է:

 

Հետգրություն

 

գրիգորյան էրիկին կալանքից և նստելուց փրկեց քույրը՝ Սորոսի խայտառակ վաստակ գրիգորյան մարիաննան, խայտառակ մեդիալաբի խմբագիր, որը նաև Հակոբյան Աննայի հետ անձնական մտերմություն ունի: Չլիներ այդ գործոնը՝ գրիգորյան էրիկն այսօր բանտախցում էր: Ըստ այդմ, եթե գրիգորյան էրիկը սխալվի ու տղա երեխա ունենա, պիտի անպայման անունը դնի Ջորջ, միջին անունը՝ Սորոս: Կստացվի Ջորջ Սորոսովիչ էրիկովիչ գրիգորյան, շատ հնչեղ անուն: Հավելենք նաև, որ խայտառակ քույր ու եղբայր գրիգորյանները օրուգիշեր ստատուսներ են գրում, թե՝ բա մեր էրոյին էստեղ են կանչում, եսիմինչ պաշտոն են տալիս եսիմ որտեղ արտասահմանում և այլն: Բնականաբար, սուտ: գրիգորյան էրիկը զիբիլ տղա է, քանի որ Փաշինյան Նիկոլն էր իրեն ընտրել, իսկ Փաշինյան Նիկոլը զիբիլից զատ այլ բան չի ընտրում: Սա պետք է ընդունել a priori:






Դիտումների քանակ 63839


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հին ու նոր խայտառակ նշանակումներ

Հին ու նոր խայտառակ նշանակումներ

Հունիսի 1, 2019


ՀՀ նախագահ Սարգսյան Արմենը ժողովրդի վարչապետի ծննդյան օրվա առթիվ նոր խայտառակ նշանակումենր է կատարել: Այսպես, փետրվարի 1-ի նախա...

Նախարար էրիկին պետք է պարբերաբար պղծել

Նախարար էրիկին պետք է պարբերաբար պղծել

Նոյեմբերի 23, 2018


Ուրեմն պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարը ժամանակին աշխատել է մի կազմակերպությունում, որը «Լիդիանի» համար կոնսուլտանտ է...

Դեսպանատունը կեղտ է փնտրում

Դեսպանատունը կեղտ է փնտրում

Փետրվարի 5, 2018


Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարի ծաղրանկարի հրապարակումից հետո «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը հայտնել էր, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ