Միջազգային խայտառակություն

Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Մայիսի 8, 2020
Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Բեռլինի գրավումից 75 տարի հետո Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր Հաղթանակի օրը

 

Մայիսի 9-ին ընդառաջ Արևմուտքից նորից հնչում են բառեր, թե Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, իբր, մարտի դաշտում բախվել են բռնատիրական երկու ռեժիմներ։ Այս առասպելը արտասահմանում դեմոնացնում է նաև մեր երկրի արդի կերպարը։ Ինչպե՞ս պետք է Ռուսաստանը խոչընդոտի այդ պատերազմում ԽՍՀՄ դերի վերանայման փորձերին և պահպանի պատմական հիշողությունը մեր ժողովրդի սխրանքի մասին։

 

«Հինգշաբթի օրը մերձբալթյան երեք պետությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման անհրաժեշտության մասին՝ այն մասով, որը վերաբերում է նաև այդ պատմության մեջ ԽՍՀՄ դերին՝ իրենց ըմբռնմամբ»։ Այս նորությամբ Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի (ՍՀՓԻ) փորձագիտական հանրույթի հետ փոխգործակցության գծով կառավարիչ տնօրեն Ֆիրդուս Ալիևը օնլայն ռեժիմով սկսեց կլոր սեղանը՝ «Անքակտելի Հաղթանակ. պե՞տք է արդյոք պաշտպանել պատմական ճշմարտությունը» թեմայով։

 

Իսկապես, նացիզմի ջախջախման 75-րդ տարեդարձի նախօրեին Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի նախագահներ Կերստի Կալյուլայդը, Էգիլս Լևիտսը և Գիտանաս Նաուսեդան Ռուսաստանին մեղադրեցին ոչ թե մի ինչ-որ բանի, այլ «պատմական ռևիզիոնիզմի» մեջ՝ փորձելով խեղաթյուրել ԽՍՀՄ դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Նրանք հերթական անգամ խոսք բացեցին Ռիբենտրոպ-Մոլոտովի պակտի մասին. «երկու անողորմ բռնապետեր՝ Հիտլերը և Ստալինը, Եվրոպան բաժանեցին՝ դրանով իսկ սադրելով համաշխարհային պատերազմ։ Այժմ Մերձբալթիկան «ԵՄ և ՆԱՏՕ անբաժանելի մասն է», բայց «անցյալի ողբերգական դասերը» մոռանալ չի կարելի, պահանջում են նախագահները։

 

Ըստ էության, Եվրոպան արդեն առաջին անգամ չէ, որ փորձում է Ռուսաստանին պատմության դաս տալ իր մեկնաբանմամբ, և հիշեցրել է Եվրախորհրդարանի կողմից կես տարի առաջ ընդունված «Եվրոպայի ապագայի համար եվրոպական հիշողության կարևորության մասին» բանաձևի մասին, որտեղ կոմունիզմն ու նացիզմը փաստացի հայտարարվել են հավասար և բացարձակ չարիք։

 

Արևմտյան բարձր ժողովները նախանձելի կանոնավորությամբ այսպիսի փաստաթղթեր են հրապարակում. 2009թ. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հավասարեցրեց Երրորդ ռեյխի և ԽՍՀՄ դերը պատերազմի սանձազերծման գործում, իսկ 2010-ին այդ նույն Եվրախորհրդարանը նորից դատապարտեց կոմունիստական և ֆաշիստական ամբողջատիրությունը։

 

«Անգամ սառը պատերազմի թեժ պահին՝ 1978 թվականին էր հնարավոր խորհրդային-ամերիկյան «Անհայտ պատերազմ» փաստագրական ֆիլմ ստեղծել, որտեղ պատմությունն օբյեկտիվորեն է մատուցվել։ Հիմա մենք նման ոչ մի բան չենք տեսնում»,- տրտնջաց Ալիևը։

 

«Ընդհակառակը, 2000-ականների սկզբից մենք տեսնում ենք ռևիզիոնիզմի նորագույն ալիք։ Օրինակ, 2002թ. լույս է տեսնում բրիտանացի Էնթոնի Բիվորի «Բեռլինի անկումը» դիրքը, որը փաստորեն վերակենդանացնում է գեբելսյան առասպելը «հազարավոր բռնաբարված գերմանուհիների» մասին։

 

Ժամանակակից հրապարակումներում նրանք համարյա թե երկու միլիոնի են հասնում»,- փաստեց Քաղաքական վերլուծության և սոցիալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Պավել Դանիլինը։ Պատմության վերանայմամբ զբաղվում են ոչ միայն մեր նախկին դաշնակիցները, այլև Երրորդ ռեյխի նախկին արբանյակ-երկրները, այդ ամենը շրջանառության մեջ է դրվել, փաստել է նա։

 

«Իսկապես, վերջին երկու տասնամյակում Ռուսաստանի դեմ իսկական «հիշողության պատերազմներ» են սկսվել»,- հավաստիացրեց ՄՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի քաղաքականության պատմության և տեսության ամբիոնի վարիչի տեղակալ Ալեքսանդր Բուբնովը։- Այնպիսի բաներ, որոնք մեզ համար ակնհայտ էին թվում, ինչպիսին է նացիզմի դեմ հաղթանակի նշանակությունը, ենթարկվում են վերանայման։ Ասենք՝ Էսէս-ը նախկինի պես ճանաչվում է որպես հանցավոր կազմակերպություն, բայց արդեն Էսէս-ի մերձբալթյան կազմավորումների մասին ասվում է, որ դրանք, իբր, «սեփական պատերազմ են վարել»։ Եվ նման տեսակետ ձևավորվում է այդ թվում ԱՄՆ Կոնգրեսի փաստաթղթերի մակարդակով»։

 

Ռուսաստանը քանիցս (այդ թվում ապրիլի կեսին, ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի կողմից) կոշտ պատասխան է տվել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ իրենց օգտին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերափոխելու փորձերի համար։ Բայց միայն քննադատությամբ չի կարելի պաշտպանվել պատմական իմաստները խեղաթյուրելուց, պետք է հասկանալ, թե ինչու է Արևմուտքը տեղեկատվական գրոհների նպատակ ընտրել հենց պատերազմի արդյունքները, նշեցին կոնֆերանսի մասնակիցները։

 

«Ես երեք պատճառ եմ տեսնում։ Եվ առաջինը Յալթա-պոտսդամյան աշխարհակարգը քանդելու ցանկությունն է,- նշեց ՄՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի քաղաքականության պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր Իգոր Կուզնեցովը։- Երկրորդ պատճառը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների ձգտումն է՝ ազատվել կոլաբորացիոնիզմի, նացիստական «Օստ» պլանի իրականացմանն իրենց մասնակցության, իրենց զորքերն Արևելյան ճակատ ուղարկելու մեղքի զգացողությունից։

 

Վերջապես, երրորդ պատճառը առաջ է եկել շնորհիվ պատմական բանավեճերի մեր սեփական հանրությունում, ասաց Կուզնեցովը։ «90-ականներից մշակույթում և արվեստում սկսեց առաջ մղվել «պատերազմ այլ տեսանկյունից» հայեցակարգը, փորձեր արվեցին «հասկանալու» Անդրեյ Վլասովի կամ Պյոտր Կրասնովի տիպի ֆիգուրներին,- վրդովվեց պատմաբանը։- Պլյուրալիզմը պատմության գնահատականներում, այդ թվում Հայրենական մեծ պատերազմի պատմության հարցում, սահմանագծվում էր անպատասխանատվության հետ»։

 

«Մի կողմից՝ պատմական հիշողությունը Ռուսաստանի համար հզորագույն աշխարհաքաղաքական գործոն է,- նշեց քաղաքագիտության ֆակուլտետի նրա գործընկեր, պրոֆեսոր Սերգեյ Վոլոդենկովը։- Մյուս կողմից՝ Ռուսաստանի ներսում Մեծ հայրենականի հիշողությունը մեր ժողովրդի հիմնական շաղախն է։ Հարցին, թե ինչով կարող ենք հպարտանալ մեր երկրում, մենք գերազանցապես խոսում ենք 1945թ. մայիսի 9-ի մասին»։

 

«Զարմանալի չէ, որ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ապրիլյան հարցմանը մասնակցած ռուսաստանցիների մեծ մասն ասել է, որ կաջակցի Սահմանադրության փոփոխությանն այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնությունը հարգում է Հայրենիքի պաշտպանների հիշատակը»,- նշեց Ալիևը։ «Ակնհայտ է, որ պետությունը պետք է հոգ տանի պատերազմի մասին հիշողությունը պահպանելու վերաբերյալ, բայց միայն Սահմանադրությունում փոփոխություններ կատարելով անհնար է շահել պատմական ճշմարտության համար մղվող պատերազմը, ճշմարտությունը պետք է կենդանի լինի»,- ընդգծեց Վոլոդենկովը։

 

«Մենք պետք է պարզենք պատմության մեկնաբանման հարցը, որպեսզի պատասխանելու բան ունենանք այդ նույն լեհերին կամ չեխերին, երբ նրանք հանում են մարշալ Կոնևի հուշարձանը»,- ավելացրեց Դանիլինը։ «Սահմանադրության փոփոխությունը, իր ողջ նշանակալիությամբ հանդերձ, համադարման չի դառնա,- համաձայնեց Վոլոդենկովը։- Այն, ավելի շուտ, կդառնա դրայվեր բանավեճերի և ռազմավարության մշակման համար՝ պատմական հիշողության պահպանման ոլորտում»։

 

Փոփոխությունը հասարակությունում կստեղծի կոնսենսուսի նվազագույն մակարդակ՝ բանավեճերի սահմաններից դուրս նետելով բացահայտ սադրիչներին, ինչպես դավաճան-ճամբարափոխ Վիկտոր Ռեզունն է («Սուվորով»), կամ Լենինգրադը ֆաշիստներին հանձնելու հնարավորության մասին հարցման հեղինակներին, ավելացրեց Բուբնովը։ Բայց հետո անհրաժեշտ է քաղաքական գործիչների, պատմաբանների, մանկավարժների և, ոչ վերջին հերթին՝ գրքեր, ֆիլմեր ու համակարգչային խաղեր ստեղծողների աշխատանքը, հավելեց նա։

 

«Պատերազմի ողջ մնացած վկաների՝ վետերանների հետ երիտասարդության հանդիպման ձևաչափը, հասկանալի պատճառով, վերանում է»,- ասաց պատմաբանը։ Շատ ավելի կարևոր է դառնում վիզուալ կրողների դերը՝ որպես պատմական հիշողության փոխանցման միջոցի։

 

Ընդ որում՝ Բուբնովը կոչ է անում ավելի ակտիվ աշխատել նաև արևմտյան երկրների հանրային կարծիքի հետ. «Ուշադրություն դարձրեք պատերազմի իմաստավորման մոտեցմանը, որն ընդունված է ոչ թե Արևելյան, այլ Արևմտյան Եվրոպայում։ Այնտեղ շեշտը դրվում է Հոլոքոսթի և ընդհանուր առմամբ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թեմայի վրա։ Արդյո՞ք շատերն այնտեղ գիտեն, որ ԽՍՀՄ տարածքում զոհված 27 միլիոնից 16 միլիոնը խաղաղ քաղաքացիներ են։ Ինչո՞ւ դա չի համարվում Հոլոքոսթի ռուսաստանյան անալոգը։

 

Եվ հարց արդեն մեզ. ինչո՞ւ ցայժմ չկա խաղաղ բնակչության զոհերի տվյալների այնպիսի շտեմարան, ինչպես, օրինակ, բռնաճնշումների զոհերի «Մեմորիալ» ընդհանրացված շտեմարանը։ Պատմական հիշողության պահպանման նման բաղադրիչ պետք է ստեղծել»,- համոզված է պատմաբանը։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 17982


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ֆաշի՞ստ, թե՞ կարմիրգվարդիական. Փաշինյանի պապի մասին բանակռիվները ցնցել են Կովկասը

Ֆաշի՞ստ, թե՞ կարմիրգվարդիական. Փաշինյանի պապի մասին բանակռիվները ցնցել են Կովկասը

Մայիսի 16, 2020


Մայիսի 9-ից Հարավային Կովկասում հրահրվել են դաժան վեճեր այն մասին, թե ում կողմից է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել Հայաս...

Պեդերաստների բախտը բերում է տարիներ անց

Պեդերաստների բախտը բերում է տարիներ անց

Մայիսի 9, 2020


Այսօր՝ Մեծ հաղթանակի փառավոր հոբելյանի առիթով, ուզում եմ անդրադառնալ նացիզմին ու արդի Եվրոպային փոքր-ինչ այլ ռակուրսից: Նախ՝ մի...

Կոնևի հուշարձանը հանելու հետևում կանգնած է ԱՄՆ-ը

Կոնևի հուշարձանը հանելու հետևում կանգնած է ԱՄՆ-ը

Ապրիլի 16, 2020


Եվրոպայում Ռուսաստանի դեմ ուղղված բոլոր կեղտոտ գործերը, ներառյալ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանները հանելը, նախաձե...

Մարշալ Կոնևը զոհ գնաց կորոնավիրուսային կարանտինին

Մարշալ Կոնևը զոհ գնաց կորոնավիրուսային կարանտինին

Ապրիլի 4, 2020


Չեխիայի մայրաքաղաքի Պրահա-6 շրջանի իշխանությունները երեկ՝ մարտի 3-ին, հանել են խորհրդային մարշալ Իվան Կոնևի հուշարձանը՝ օգտվելո...

Երախտապարտ Լեհաստանը ոչնչացրել է խորհրդային զինվորներին նվիրված 100 հուշարձան

Երախտապարտ Լեհաստանը ոչնչացրել է խորհրդային զինվորներին նվիրված 100 հուշարձան

Փետրվարի 18, 2019


Լեհական իշխանությունները ոչնչացրել են կարմիր բանակին նվիրված մոտ 100 հուշարձան, փետրվարի 17-ին ասել է Լեհաստանում Ռուսաստանի դե...

Ե՞րբ են անգլոսաքսերը դառնալու մարդկության համընդհանուր ատելության առարկան

Ե՞րբ են անգլոսաքսերը դառնալու մարդկության համընդհանուր ատելության առարկան

Սեպտեմբերի 26, 2015
2

Որքան մեզ հայտնի է, ոչ ոք աշխարհում դեռ չի խոսել (բանավոր, գրավոր, հեռուստատեսության կամ կինոյի միջոցով) պատմության մեջ անգլիաց...

Ամերիկացու աչքին պատերազմի պատմության մեջ ԽՍՀՄ-ը գրեթե տեղ չունի

Ամերիկացու աչքին պատերազմի պատմության մեջ ԽՍՀՄ-ը գրեթե տեղ չունի

Մայիսի 9, 2015


Պատմությունը գրում են հաղթողները, բայց մեկին դա ավելի լավ է հաջողվում, քան մյուսներին։ Սոցհարցումները վկայում են. յուրաքանչյու...

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Ապրիլի 28, 2015


Հարցման ենթարկված եվրոպացի կրթված անձանց ընդամենը 13 տոկոսն է կարծում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում կ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ