Տիեզերական խայտառակություն

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 5, 2020
Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Արտյոմ Խաչատրյան

 

Երևի ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն առաջինն էր, որ ահազանգեց Հայոց ցեղասպանության վաճառքի մասին Սորոս Ջորջին ու ամերիկյան դեսպանին, բնականաբար, Սորոս Ջորջի փողերով, հանուն ամերիկյան դեսպանի աշխարհաքաղաքական ամբիցիաների իրականացման: Բնականաբար, վաճառքի գործարքն իրականացնում է Փաշինյան Նիկոլի կառավարությունը: Եվ ահա ի հայտ են գալիս երկար մշակված գործարքի առաջին քայլերը:


Սկսենք նրանից, որ «ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն ապրիլի 24-ի նախօրեին տարածած իր հայտարարության մեջ մի այսպիսի գաղափար էր առաջ քաշել, թե Ցեղասպանությունից մեկ դար է անցել, ժամանակներ են փոխվել, ուստի եկել է որոշ իրողություններ վերաիմաստավորելու, վերասահմանելու ժամանակը: «Մեկ դար է անցել Ցեղասպանությունից։ Դա հսկայական ժամանակ է։ Փոխվել են ժամանակները. ներկայում Հայաստանի երիտասարդ Հանրապետությունը երեսուն տարեկան է։ Եկել է նաև որոշ իրողություններ վերաիմաստավորելու, վերասահմանելու ժամանակը»,- կարծում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»:


Դե, հետո խառատյան հրուշի ու Սորոս Ջորջի համատեղ վաստակ խառատյան արսենը հայտարարեց բոլորիս անունից, թե պատրաստ է ներել թուրքերին, իսկ անպատրաստներին հռչակեց ռուսահպատակ: Գրեթե միաժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողան էֆենդին հայտարարեց, թե, իբր, ցավում է հայերի համար, բայց դե թուրքերը մեղք չունեն, հայերն ապստամբեցին ռուսների խաթր մեր դեմ, դե, մենք էլ ճար չունեինք, պիտի պաշտպանվեինք հայերից ու ռուսներից Համաշխարհային պատերազմի պայմաններում: Այսինքն՝ Էրդողան էֆենդու պայծառ միտքն այն է, որ հայերը ճիշտ կանեն, եթե սկսեն մեղադրել ռուսներին Ցեղասպանության համար, քանզի եթե չլինեին ռուսները, դա տեղի չէր ունենա: Իսկ քանի որ Սորոս Ջորջն իր բոլոր վաստակներին հանձնարարեց օգնել Թուրքիային ռուսների դեմ, ապա տեղի Սորոսի վաստակները պետք է լծվեն գործի: Եվ լծվել են:


Ի՞նչ են արել մինչև հիմա: խառատյան հրուշը, որը նաև  «ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի  Հոգաբարձուների խորհրդի անդամ է, «Քաղաքակրթական դաս՝ Աշնակ գյուղում: Երկխոսության անհրաժեշտություն չկա՞» վերտառությամբ գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պատմում է.


«Հարցին՝ ի՞նչ կանեք թուրքին հանդիպելու դեպքում՝ պարզ կամ վատ քողարկված պատասխանը հանգում էր՝ «Աստված ոչ անի», «թուրքին սատկացնել է պետք», «թուրքը միշտ թուրք է մնալու, ինչ անելն էլ սրանից է բխում»: Մեկ տարի հետո հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով հրատարակվեց այդ պատմություններն ամփոփող գիրքը՝ «Խոսելով միմյանց հետ», որի հայկական մասը կրում է «Ո՞ւմ ներել, ի՞նչը ներել» վերնագիրը: Վերնագիրը բխում է այն գաղափարից, որ ներողության հայցումն ու ներելու երևույթը ակցիա չէ, այն հանցանքի, մեղքի ընկալումը հասունանալու, զգացումը կրելու, պատժվելու և ապաշխարելու տևական գործընթաց է: Այլ կերպ ասած՝ այն հասարակությունը վերևից և ներքևից փոխելու գործընթաց է: Գիրքը լայնորեն տարածվեց Հայաստանում, Թուրքիայում և Եվրոպայում: Գրքի հրատարակության առթիվ Թուրքիայից Հայաստան էին եկել այդ գրքի թուրքական մասի կազմակերպիչներն ու հեղինակները, ինչպես նաև այս ամենի մեջ հայ-թուրքական երկխոսությունը հնարավոր դարձնող միջնորդ գերմանացիները»:


 խառատյան հրուշի հոդվածի հիմնական նպատակը «ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունն է: Այժմ ձայնը տանք 168.am-ին, որն այս առիթով զրուցել էր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն մարության հարությունի հետ:


«Այսինքն՝ հարցն ընդամենը գրքերը որպես ֆոնդային միավոր՝ ֆոնդերից հանելն է և գրադարան տեղափոխելը: Մեր կողմից խնդրի բարձրացումն իրականացվել է՝ ըստ գործող ընթացակարգերի. հարցը նախ քննարկվել է ֆոնդային գնահատող հանձնաժողովում, և նրանց դրական որոշումով հանդերձ՝ խնդիրը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարություն։ Դրական պատասխանը ստացվել է ապրիլի 9-ին, և այդ աշխատանքները կիրականացվեն նորմալ աշխատանքային հուն վերադառնալուց հետո»,- ասել էր Մարությանը:


Մեր տեղեկություններով՝ այս դեպքում համապատասխան գրանտային ծրագրերին մասնակցությունը հեշտ կլինի: Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով Հրանուշ Խառատյանը «Բաց հասարակություն ինստիտուտի» ֆինանսավորմամբ մասնակցել է պետական արխիվների բաց և թափանցիկությանը վերաբերող սեմինար-քննարկման, որին մասնակցել է նաև Ադրբեջանի ներկայացուցիչ:


Մեզ հասած տեղեկություններով, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը վերջերս մեկնել էր Բուդապեշտ, ենթադրաբար՝ այս գրանտը ստանալու հավանականությունը մեծացնելու համար:


Ի դեպ, Մարությանը մեզ հետ զրույցում, ի պատասխան իրեն հասցեագրված մեղադրանքներին, որ ինքը վերջին տարիներին թուրքական կողմի հետ տարբեր ձևաչափերի հաշտեցման նախաձեռնությունների ու դրամաշնորհերի մեջ է ներգրավված եղել, և որ իր գործելաոճն այստեղից ակնկալած միջոցները ստանալու համար անհրաժեշտ լեզվական ու վարքագծային «հղկման» գործընթացներով անցնելու հետևանքն է», տեղեկացրել էր, որ 2012թ. մեկ տարով ղեկավարել է հայ-թուրքական երկխոսության ծրագիր, որի հիմնական դրսևորումը եղել է Թուրքիայի 10 ուսանողների Հայաստան այցելության նախապատրաստումը, դաշտային-բանահավաքչական աշխատանքների իրականացումը հայաստանցի 10 ուսանողների հետ Արագածոտնի և Շիրակի մարզերում, հարցազրույցները ցեղասպանությունը վերապրողների ժառանգների հետ և «Մուշ, քաղցր Մուշ» վերտառությամբ էսսեների ժողովածուի հրատարակությունը հայերեն և անգլերեն (հասանելի է համացանցում)։


«Ինչպես թուրք երիտասարդներն էին պատմում, նրանց միշտ ներարկել են, որ ցեղասպանության հիշողությունը Հայաստանի ժողովրդի մեջ չկա, պահանջատիրությունը լոկ պետության կողմից ծրագրված քաղաքականություն է, իսկ շփվելով հայ մարդկանց հետ՝ նրանք տեսան ճիշտ հակառակը. Հայոց ցեղասպանության հիշողությունը կենդանի է, վառ է, այն հզոր գործոն է։ Սրա մասին նաև գրված է իմ գիտական ինքնակենսագրության մեջ, որը ևս հասանելի է համացանցում։ Ես գտնում եմ, որ այդ կերպ իմ համեստ լուման եմ ներդրել շատ կարևոր գործի մեջ։


Երեք անգամ Ստամբուլում մասնակցել եմ գիտաժողովների, ուր հանդես եմ եկել հետևյալ վերնագրերով զեկուցումներով.


 (1) 2013թ.՝ «Պատմական հիշողության դերը հայոց նորագույն ինքնության մեջ» («Փոքրամասնութիւններու նոր իրականութիւնը. Թուրքիոյ մէջ հայ հաւաքականութեան հեռանկարները» գիտաժողով, կազմակերպիչ՝ «Ժամանակ» օրաթերթ),


(2) 2016թ.՝ «1990թ. ապրիլքսանչորսյան երթը և ցեղասպանության զոհի կաղապարի հաղթահարման դրսևորումները» («Հայկական ինքնութեան քննական մոտեցումներ 21-րդ դարուն՝ խոցելիութիւն, առաձգականութիւն եւ փոխակերպութիւն»։ Կազմակերպիչներ՝ Հրանդ Տինք հիմնարկ, Համազգային հայ կրթական եւ մշակութային ընկերակցութիւն, Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հայկական համայնքների բաժին),


(3) 2019թ.՝ «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հետհարյուրամյակային ժամանակաշրջանում» («Հուշային տարածքներ, հուշային արահետներ դեպի այլ ապագա» միջազգային գիտաժողով)։ Թիվ 2 և 3 զեկուցումները ևս հասանելի են համացանցում»,- մանրամասնել էր Հարություն Մարությանը:


Վերադառնալով Խառատյաններին՝ տեղեկացնենք, որ Հրանուշ Խառատյանի աղջիկը` Լուսինե Խառատյանը, «Գործելով միասին» հայ-թուրքական ծրագրի շրջանակներում, ժամանակին նամակ էր գրել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին:


Խառատյանների հետ լավ համագործակցել է նաև Հ. Մարությանը:


Հավելենք, որ ընթացքի մեջ է մեկ այլ ծրագիր` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին 3-րդ փուլ», որն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի 8 քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` «Սիվիլիթաս» հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)»:


Ինչպես տեսնում ենք, ահագին գործ կա արված, առջևում էլ ավելի վիթխարի պլաններ են:


Միամտություն կլինի մտածել, թե սրանց մտադրությունը՝ հրաժարվել Ցեղասպանության դատապարտումից և պահանջատիրությունից, իրականացվում է զուտ դրա համար: Ամերիկյան դեսպանի ու Սորոս Ջորջի հիմնական նպատակը հայերին համոզելն է առ այն, որ ռուսները, այլ ոչ թե թուրքերն են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար: Եվ դա նրանց կհաջողվի: Համենայնդեպս, Փաշինյան Նիկոլը հենց վաղը կարող է հայտարարել, որ ՀՀ քաղաքացու և հայ հանրության պահանջն է, որ մենք թուրքերին ներենք և մեղադրենք ռուսներին Հայոց ցեղասպանության համար: Նախիրը կհամաձայնի, կասի, դե, ինչ եք ուզում տղուց, ЗАТО հմի Սերժն ու Ռոբը չկան, իսկ ի՞նչ կասի ՀՀ ոչ հպարտ, հարիֆ քաղաքացին…






Դիտումների քանակ 49984


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլը

Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 27, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլն այսօր ձեռք բերեց իր սրտի պաշտոնը՝ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Դ...

Մարտական կոչ Նոր Հայաստանի շահառուներին

Մարտական կոչ Նոր Հայաստանի շահառուներին

Սեպտեմբերի 27, 2020


Փաշինյան Նիկոլի ադրբեջանական կոլեգան նորից քաշեց ժողվարչապետին: Այս մասին դեռ կխոսենք, այժմ ուզում եմ ասել, որ եկել է պահը Նոր ...

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Մարդասեր Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 25, 2020


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանն այսօր կալանավորեց Գագիկ Ծառուկյանին, դատավորը հայտնի Մնացն էր՝ Մարտիրոսյան Մնացականը, Հին ու Նոր...

Պիղծ դավաճան գրանտակերի արդարացումը

Պիղծ դավաճան գրանտակերի արդարացումը

Սեպտեմբերի 25, 2020


Ադրբեջանական իշխանամետ haqqin.az պարբերականը երեկ սենսացիոն նյութ էր հրապարակել Ալիևի և Փաշինյանի գաղտնի բանակցությունների վերա...

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

ՍԵՆՍԱՑԻԱ. Գաղտնի բանակցություններ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի էմիսարների միջև

Սեպտեմբերի 24, 2020


Նախագահ Իլհամ Ալիևը, օբստրուկցիայի և ցասումնալից քննադատության ենթարկելով Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը...

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

թորոսյան արսենի հերթական թորոսյանարսենությունը

Սեպտեմբերի 23, 2020


Անկախության տոնի առթիվ մի շարք բուժաշխատողներ պետական պարգևներ ստացավ: Դրանց թվում չկային «Նորք» ԻԿՀ-ի աշխատակիցները: Բանն այն ...

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Ալիևին դուր է գալիս աշխատել ամերիկյան դեսպանի աշխատողի հետ

Սեպտեմբերի 21, 2020


Բանն այն է, որ փադիշահը ճիշտ է ասում։ Բայց ստում է այլ բանում։ Իսկապես, ադրբեջանցիներին հաջողվեց վերահսկողության տակ վերցնել այ...

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Ինչպես է Կրեմլը խառնվում հարևան երկրների ներքին քաղաքականության մեջ. «Դոսյե» կենտրոնի նոր աղմկահարույց բացահայտումը

Սեպտեմբերի 18, 2020


Ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկի...

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Կանանց պաշտպան ժողվարչապետն ընդդեմ բռնաբար Ծառուկյանի

Սեպտեմբերի 17, 2020


Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբ...

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սնո՞ւնդ է արդյոք պոպոքը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը մարդկային ինտելեկտի նոր բարձունքներ է նվաճում: Մի բազմատաղանդ ոստիկան տուգանել է քաղաքացում պոպ...

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Շատ բարի ու մեծահոգի Փաշինյան Նիկոլը

Սեպտեմբերի 15, 2020


Փաշինյան Նիկոլը սիրում է մարդկանց քթից բերել, փչացնել ու հարամել մարդկանց ուրախությունը և կյանքն ընդհանրապես: Այդպիսին է ժողվար...

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն

Սեպտեմբերի 10, 2020


Հարգելի ընթերցող, չեմ թաքցնի, որ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված՝ ապաշնորհ պլանավորված սադրանքի իմ վարկածը նկարագ...

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Փաշինյան Նիկոլը չի հանձնվում՝ Մինասյանը պիտի կալանավորվի

Սեպտեմբերի 4, 2020


Ժողվարչապետ աշխատող խայտառակությունը ծանր է տանում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մերժումը: Հիշեցնենք, որ Փաշինյ...

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ

Սեպտեմբերի 3, 2020


Մեր տագնապահույզ օրերում, երբ իմ Հայրենիքը՝ Հայաստանը, օրեցօր մխրճվում է խոր տնտեսական ճգնաժամի մեջ, որը կարող է վերածվել դեֆոլ...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստումներով

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի, որտեղ, աղետյալներին փրկելու փոխարեն, իշխանությունը նրանց կերակրում է կեղծ խոստո...

Սեպտեմբերի 3, 2020


Հայաստանի իշխանությունը խաբեությամբ զավթած Փաշինյան Նիկոլը, մինչ իշխանության գալը, հայտարարում էր, որ Հայաստանի՝ ներկայումս՝ նա...

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Հուլիսի 29, 2020


2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարած...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Հուլիսի 27, 2020


Չբավարարվելով սեփական դրածոյին Հայաստանի վարչապետի աթոռին նստեցնելով՝ Արևմուտքն՝ ի դեմս Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ ...

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

հարությունյան արայիկի պոռնոպեդերաստական ռեֆորմների կապակցությամբ

հարությունյան արայիկի պոռնոպեդերաստական ռեֆորմների կապակցությամբ

Հուլիսի 24, 2020


Ինչպես հայտնի է, հերմոֆրոդիտից ոչնչով չտարբերվող դդմի գլուխ հարությունյան արայիկը ռեֆորմներ է անում իր ոլորտում: Բնականաբար, սր...

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Հուլիսի 18, 2020


Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ամենաստոր ու խայտառակ բոզերի ընտանիքում ծնված սաֆարյան ստոպիկը հերթական անգամ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ