Տիեզերական խայտառակություն

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Մայիսի 4, 2020
Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Արտյոմ Խաչատրյան


Ծառուկյանի համար սա ավելի վտանգավոր կլինի, քան հեղափոխությանը մասնակցելը


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովը ևս մեկ փորձանք է պատրաստում հայ ժողովրդի ու հայ ինքնության գլխին: Դե, զարմանալի բան չկա. նախիրը կասի, թե՝ ի՞նչ եք ուզում տղուց, ЗАТО հմի Սերժն ու Ռոբը չկան, մենք էլ հերթական անգամ կզզվենք: Հանուն արդարության պետք է ասել, որ սույն փորձանքը, ինչպեսև Ստամբուլյան կոնվենցիան, գալիս է հին ռեժիմից: Իսկ զարմանալին այստեղ այն է, որ այս հարցում Փաշինյան Նիկոլին սատարում է ԲՀԿ խմբակցությունը՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ: Խոսքը Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի մասին է, որը ստորագրվել է Լանզարոտեում, 25.X.2007թ. և հայտնի է որպես Լանզարոտեի կոնվենցիա, որի վավերացման վերաբերյալ անցած շաբաթ դրական կարծիք է հայտնել տիկին Զոհրաբյանի գլխավորած հանձնաժողովը:


Կոնվենցիայի անվանումն արդեն հուշում է, թե ինչին է միտված: Նաիրա Զոհրաբյանը հավաստիացնում է, որ սա հրաշք փաստաթուղթ է, ի տարբերություն Ստամբուլյանի, իրոք միտված է երեխաների պաշտպանությանը, անգամ վավերացրել են Ռուսաստանն ու Ադրբեջանը, մնացել են մենակ Հայաստանն ու Իռլանդիան: Եվ ամենակարևորը՝ տիկին Զոհրաբյանը հավաստիացնում է, որ սա հակամիասեռական կոնվենցիա է:


Մեր մեջ ասած, Եվրոպայի խորհրդից կարելի է հավատալ հակահետերոսեքսուալ կոնվենցիայի ընդունում, բայց ոչ հակամիասեռական:


Ուրեմն, կոնվենցիայի հոդվածներից մեկն իրոք նորմալ է՝ սահմանելով դրույթներ առ այն, որ երեխաների հետ աշխատողները պիտի անբիծ անցյալ ունենան պեդոֆիլիայի մասով: Երկրորդ հոդվածն արգելում է խտրականությունը, այդ թվում՝ սեռական և սեռական կողմնորոշման: Թե ինչ ասել է սեռական կողմնորոշման խտրականություն վեց տարեկան երեխաների շրջանում՝ դժվար է պատկերացնել: Հոդվածներից մեկը՝ յոթերորդը, կատարյալ դեգեներատություն է: Այնտեղ ասվում է. «Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ այն անձինք, ովքեր մտավախություն ունեն, որ կարող են կատարել սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործություններից որևէ մեկը (խոսքը պեդոֆիլիայի ոլորտի հանցագործությունների մասին է, որոնք հատ-հատ թվարկվում են – խմբ.), անհրաժեշտության դեպքում կարողանան մասնակցել արդյունավետ միջամտության ծրագրերին կամ միջոցառումներին, որոնք նախատեսված են գնահատելու և կանխարգելելու կատարվող հանցագործությունների ռիսկը»: Այսինքն՝ սրանք ասում են, որ եթե մեկն իրեն պոտենցիալ պեդոֆիլ է զգում, բայց ուզում է աշխատել երեխաների հետ, պիտի դիմի պետությանը, որպեսզի պետությունը նրան վերադաստիարակի, որպեսզի նա կարողանա աշխատել երեխաների հետ: Սա նույնն է, ինչ գայլին ուղարկես ոչխար չուտելու դասընթացների: Լավ, սա էլ թողնենք մի կողմ:


Կարևորը մեզ համար վեցերորդ հոդվածն է, որտեղ ասվում է երեխաների կրթության մասին.  «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, և պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին»:


Այսինքն՝ հերմոֆրոդիտից ոչ մի բանով չտարբերվող նախարար հարությունյան արայիկը վաղը դասընթացներ կներդնի տարրական դպրոցներից սկսած, որտեղ երեխաներին պիտի սովորեցնեն բռնաբարվելուց պաշտպանվել: Որքանո՞վ է սա նորմալ:


Նախ՝ ասեմ, որ երեխան իր սեռը սկսում է գիտակցել 9 տարեկանում: Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը, խոսելով կոնվենցիայի վեցերորդ կետի վտանգների մասին, ասում է, որ «սեռերի տարբերության գիտակցումը մինչև 9 տարեկանն առհասարակ չի թույլատրվում: 6 տարեկան երեխաների մոտ այդ գիտակցումն արթնացնելը  կնշանակի՝ մի քանի տարով կրճատել նրա մանկությունը: Երեխան ժամանակից շուտ կմեծանա, ինչը ցանկալի չէ, որովհետև մանկությունը երեխայի այն տարիքն է, որտեղ ձևավորվում են անձի կառուցվածքի շատ հիմքային, առանձնահատուկ հատկանիշներ»: Լավ, մի կողմ թողնենք երեխայի մանկության կրճատումը, Նապոլեոնն ու Հեգելն էլ են ունեցել կարճ մանկություն, Պագանինին ու Ստալինն ընդհանրապես չեն ունեցել, բայց դարձան իրենց ոլորտներում անգերազանցելի անհատականություններ: Բայց ի՞նչ է նշանակում երեխային վեց տարեկանից վարժեցնել չբռնաբարվելուն, դպրոցում դասավանդել այդ արվեստը (եթե այդպիսին կա, էլ չեմ խոսում այն մասին, որ 6-7 տարեկան սեռական ոտնձգություն անողն առնվազն պիտի լինի 14-15 տարեկան, այսինքն, սովորեցնես-չսովորեցնես՝ անօգուտ է), մանրամասնություններ սովորեցնել սեռական օրգանների ու կյանքի մասին: Սա երեխաների պաշտպանության կոնվենցիա՞ է, թե՞ երեխաների հոգեկան բռնաբարման, որն ավելի վտանգավոր է:


Հավելեմ, որ այս կոնվենցիայի տեքստի հեղինակներից մեկը, որին առաջիկայում կանդրադառնանք, այս պահին միջազգային հետախուզման մեջ է՝ պեդոֆիլիայի համար: Եվ ընդհանրապես, նման փաստաթղթերի նախաձեռնողները սովորաբար նորմալ մարդ չեն սեռական առումով, նրանք այլ նպատակներ են հետապնդում այս կյանքում, որոնց զոհ են գնում սերունդներ ու անգամ քաղաքակրթություններ, բայց դա ավելի լայն թեմա է, զերծ մնանք դրանից այս պահին:


Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն այս երկրի թիվ մեկ իրավագետն է, և նա Լանզարոտեի կոնվենցիան համարում է խայտառակ ու կործանիչ փաստաթուղթ: Ավելին, նա ասում է, որ եվրոպական երկրներից շատերն արդեն հետողորմյա են անում, կրակն են ընկել դրա ձեռքը: Օրինակ, Անգլիայում, որտեղ վավերացրել են կոնվենցիան, մի 20 օր առաջ Ուորվիքշիր կոմսության ծնողները քեֆ արեցին, երբ վերջապես կարողացան  դադարեցնել երեխաներին դասավանդվող սեռական կրթության դասընթացն իրենց կոմսության տարածքում։ Դասընթացը պարունակում էր հրահրող սեռական պատկերներ,  մանկական ձեռնաշարժությունը խրախուսող ուսուցողական նյութեր, այլ այլանդակություններ: Օրինակ, երեխաները կարող էին օգտվել իրենց նախընտրած սեռի զուգարանից կամ հանդերձարանից և թույլատրվում էր չասել այդ մասին ծնողներին, լավ, սա դաստիարակությո՞ւն է, պաշտպանության վարժա՞նք է, թե՞… (ավելի մանրամասն անգլիական դեպքերի մասին՝ այս հղումով):


Փաշինյան Նիկոլը, Նաիրա Զոհրաբյանն ու հատկապես Գագիկ Ծառուկյանը թող անգլիացիներից շատ եվրոպացի չլինեն և վաղվանից հրաժարվեն այս խայտառակ մտքից: Փաշինյան Նիկոլից հույս չկա, մանավանդ որ մարտի 31-ին Սահմանադրական դատարանն այս խայտառակությունը սահմանադրական է ճանաչել: Բայց Ծառուկյանին ու Զոհրաբյանին սա հարիր չէ: Ես մի կերպ կհամաձայնեմ այն վշտի հետ, որ կոնվենցիայի վավերացման արդյունքում սեռական բռնությունից պաշտպանվել հարությունյան արայիկը սովորեցնի Փաշինյան Նիկոլի, աբաջյան գոհարի, ողջ լակոտակրատիայի և ընդհանրապես հպարտ նախրի երեխաներին, բայց ոչ Ծառուկյանի թոռներին ու ՀՀ բոլոր նորմալ ընտանիքների երեխաներին: Առանց դրա էլ հեղափոխությունից բոլորից շատ տուժեց Ծառուկյանը՝ լինելով հեղափոխության գլխավոր սատարող. էլ Էդոյի ու Սեդրակի կալանք, էլ 8 միլիարդ տուգանք… Հիմա գոնե թոռները փրկվեն իրենց պապիկի քաջագործություններից:






Դիտումների քանակ 75396


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլը չի արդարացնում ամերիկյան դեսպանի հույսերը: Կարծես խնդիր չպետք է լինի, կարելի է հենց վաղը ժողվարչապետին հեռացնել...

Պատմական հանդիպում՝ պուպուլիկ - աբաջյան գոհարի մարդ - Գագիկ Ծառուկյան

Պատմական հանդիպում՝ պուպուլիկ - աբաջյան գոհարի մարդ - Գագիկ Ծառուկյան

Մայիսի 28, 2020


Ինչպես հայտնի է, Կոտայքի մարզպետ պուպուլիկը կատարյալ ոչնչություն է, չունի որևէ ունակություն ու շնորհք, ունի ընդամենը մի հատ դիպ...

Փաշինյան Նիկոլ՝ մեր օրերի Արկադի Ռայկին

Փաշինյան Նիկոլ՝ մեր օրերի Արկադի Ռայկին

Մայիսի 27, 2020


Փաշինյան Նիկոլին այսօր Ազգային ժողովում շատ հեղինակավոր դասալիք (և բանակից, և հարազատ խմբակցությունից) պատգամավոր ուրիխանյան տի...

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Մայիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը հզոր ղեկավար է, երկու տարի անընդմեջ փառավոր հաղթանակներ է տանում իրավունքի, բարոյականության և հիվանդ մարդկանց դ...

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Մայիսի 21, 2020


Միքայել Մինասյանը երեկ նոր գրառմամբ է հանդես եկել: Առաջարկում է «Իմ քայլը» խմբակցությանը համախմբվել ու աշխատանքից ազատել Փաշինյ...

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Մայիսի 20, 2020


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը երեկ ապացուցեց, որ կոնտրաբանդիստ է, կաշառակեր է, մի խոսքով, աննախադեպ կոռումպացված խայտառակու...

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Մայիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, որ իր դեմ խաղ չկա, ինչ ուզի՝ կանի, թքած ունի ամեն ինչի և բոլորի վրա, բացառությամբ ամերիկյ...

ռևազյան տաթևիկի նորածին երեխայի հետ կապված շուխուռի առիթով

ռևազյան տաթևիկի նորածին երեխայի հետ կապված շուխուռի առիթով

Մայիսի 20, 2020


Երեկ չուզենալով մեծ լավություն արեցի Փաշինյան Նիկոլին՝ ուշադրությունը շեղելով նրա դեգեներատությունից և դառնալով ֆեյսբուքահայութ...

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Մայիսի 19, 2020


Ըստ Hraparak.am-ի հավաստի տեղեկությունների՝ այս գիշեր Փաշինյան Նիկոլը ՊԵԿ-ում խուճապ է առաջացրել։ Միքայել Մինասյանի «Ստի վերջը»...

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 19, 2020


Միքայել Մինասյանն այսօր ուշ երեկոյան ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի հինգերորդ սերիան: Ճիշտն ասած, մենք այլ բացահայտում էինք սպա...

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Մայիսի 17, 2020


Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանին Փաշինյան Նիկոլը համարում է Հայաստանի ամենաատված օլիգարխ: Քանի որ Հայրապետյան իր կողմից է ...

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Մայիսի 16, 2020


Կարծիք է ստեղծվում, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան և Սերժ Սարգսյանի գործող փեսա, նախկին Նորին գերազանցությունը մահափորձ է պա...

Հայտնի են Լանզարոտեի կոնվենցիայի առաջին զոհերը

Հայտնի են Լանզարոտեի կոնվենցիայի առաջին զոհերը

Մայիսի 14, 2020


«Իմ քայլը» խմբակցության եզակի գրագետ անդամ, նախկին փաստաբան բաղդասարյան նիկոլայը (թեպետ բաղդասարյանը նորմալ մարդ է, բայց նրա պա...

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Մայիսի 13, 2020


Աշխարհում դեռ ոչ մի երկրի ղեկավար չի խոստովանել, որ պատրաստվում է ոչնչացնել սեփական երկրի տնտեսությունը: Նրանք կարող են սխալ որ...

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 12, 2020


Փաշինյան Նիկոլի մամուլը, հատկապես բաբաջանյան արմանը, որոշ գրանտակերներ վերջերս գրգռված են, ինչ-որ վտանգներ են տեսնում Ռուսաստան...

Հայ Առաքելական եկեղեցին կարծիք է հայտնում Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Հայ Առաքելական եկեղեցին կարծիք է հայտնում Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Մայիսի 12, 2020


Հայ Առաքելական եկեղեցին չի կարող հաշտվել Լանզարոտեի կոմվենցիայի վավերացման հետ, ինչպեսև հայ հասարակության առողջ, մտածելու ունակ...

Փաշինյան Նիկոլը որոշեց փչացնել հայ երեխաներին և կործանել ազգը

Փաշինյան Նիկոլը որոշեց փչացնել հայ երեխաներին և կործանել ազգը

Մայիսի 11, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովն այսօր ևս մի ծանր հարված հասցրեց հայ ինքնությանը՝ վավերացնելով Լանզարոտեի խայտառակագույն կոնվենցի...

Քարե Փաշինյան Նիկոլը

Քարե Փաշինյան Նիկոլը

Մայիսի 8, 2020


Փաշինյան Նիկոլն այսօրվա իր խմբակցության գողականի ակցիան http://www.shame.am/news/view/68244.html կապեց ապօրինի գույքի բռնագանձմ...

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 5, 2020


Երևի ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն առաջինն էր, որ ահազանգեց Հայոց ցեղասպանության վաճառքի մասին Սորոս Ջորջին ու ամերիկյան ...

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի

Մայիսի 5, 2020


Մեր տագնապալի ժամանակներում, երբ կորոնավիրուսի համավարակը, ցավոք, չի մարում, ջանում ես համավարակի դեմ պայքարի մասին տեղեկատվութ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ