Ազգային խայտառակություն

Որքա՞ն դեռ կտուժի հեղափոխական տեռորիստ Ծառուկյանը

Ապրիլի 23, 2020
Որքա՞ն դեռ կտուժի հեղափոխական տեռորիստ Ծառուկյանը

Արտյոմ Խաչատրյան

 

Երկու տարի առաջ այս օրը Գագիկ Ծառուկյանը հեղափոխական դարձավ: Մինչ այդ, քանի դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տվել, Ծառուկյանը պասիվ դիտորդի դերում էր: Սարգսյանի հրաժարականի լուրի հրապարակվելուց րոպե անց Ծառուկյանը դարձավ Ռոբեսպիեր: Նրա երջանկությունը բնական թվաց այն ժամանակ, քանզի տրամաբանական էր, որ կառաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, ինչի բարոյական իրավունքն ուներ. Փաշինյան Նիկոլի նախիրը մերժեց Սերժին, Ծառուկյանի դեմ բան չուներ, ըստ այդմ, եթե Ծառուկյանն առաջադրվեր, ոչ ոք իրավունք չէր ունենա ծպտուն հանել:

 

Սակայն Ծառուկյանը հրաժարվեց առաջադրումից, անգամ Մոսկվա գնալուց հետո, որտեղ նրան աջակցություն էին խոստացել առաջին դեմքի մակարդակով: Երևան վերադառնալուն պես նա հրաժարվեց իր մտադրությունից և Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածություններից (հավանաբար, ինքնաթիռի արագությունն իր ազդեցությունը թողեց), եկավ և հայտարարեց, որ երազել էր Փաշինյան Նիկոլին վարչապետի պաշտոնում տեսնել: Մի խոսքով՝ դրան դարձրեց լեգիտիմ վարչապետ: Դիմացը ստացավ մի քանի նախարարի և մարզպետի պաշտոն, ընդ որում՝ ծառուկյանական նախարարներն այդ ժամանակ օժտված էին մոտավորապես նախարարության պահակների գործառույթներով. Փաշինյան Նիկոլի նշանակած տեղակալների ու վարչության պետերի հսկողության տակ նախարարները որևէ որոշում կայացնելու հնարավորություն չունեին, որևէ լծակ չէր մնացել նրանց ձեռքում:

 

2018-ի ամռանը հեղափոխական ավյունը Ծառուկյանին դրդեց ահաբեկչական գործունեության. Փաշինյան Նիկոլի (ըստ ամենայնի) հրահանգով նա սկսեց միջնորդություններ կատարել դատարաններում, և իր խմբակցության պատգամավորների երաշխիքներով կամ գրավով ազատեց 35 տեռորիստ, գրեթե ամբողջությամբ «Սասնա ծռեր» լակոտախումբը: Նշենք, որ տեռորիզմին սատարելը տեռորիստ լինելուն հավասար արարք է բոլոր երկրների քրեական օրենսգրքերում, իսկ տեռորիստին գրավով բանտից ազատելը ոչ այլ ինչ է, եթե ոչ տեռորիզմի սատարում: Մի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը տեռորիստ էլ դարձավ, բայց վատն այն է, որ վաղը նրա փոխարեն նստելու է Նաիրա Զոհրաբյանը. տեռորիստներից մեկի խափանման միջոցը փոխելու դատական նիստի ժամանակ դատավորը հարցնում է, թե՝ տիկին Զոհրաբյան, դուք գիտե՞ք ինչի տակ եք ստորագրում: Եվ բացատրում է, որ եթե սրանք ազատության մեջ ևս մեկ անգամ էլ «սասնածռություն» անեն, ապա նրանց հետ կնստի նաև ինքը՝ երաշխավորը:

 

Բայց երջանկությունը կարճ տևեց, և եկավ հեղափոխական Ծառուկյանի պատժի ժամանակը: Սկզբում Փաշինյան Նիկոլը գրավ վերցրեց Բաբայան Էդոյին՝ նրա աջ ձեռքին, որը հետագայում դատապարտվեց և համաներումով ազատվեց: Հետո ժողվարչապետը Ազգային ժողովի դիմաց տարերային հանրահավաքի ժամանակ աշխատանքից ազատեց ծառուկյանական բոլոր նախարարներին ու մարզպետերին, բացի Գրիգորյան Մհերից, որը պաշտոնը գերադասեց բարոյականությունից ու ընկերությունից: Հետո Ծառուկյանը ստիպված դարձավ ընդդիմադիր, քանզի էլ դառնալու այլ բան չկար: Հետո Փաշինյան Նիկոլն ընկավ Սեդրակ Առուստամյանի հետևից. հարուցվեցին քրեական գործեր Առուստամյանի և նախկինում պաշտոնատար մի շարք անձանց մասնակցությամբ, աստղաբաշխական գրավով Առուստամյանը խուսափեց կալանքից: Ծառուկյանի խնամի պրն Գռզոն այդ ողջ ընթացքում անհամբեր սպասում էր, թե երբ պիտի Նիկոլայիչը դիմի իրեն, որպեսզի նա իր բարձր խոսքն ասի ժողվարչապետին ու Ծառուկյանին փրկի անախորժություններից: Բայց չտեսավ այդ օրը, դե, ժողվարչապետն էլ չի սիրում սպասել: Ճնշումները սաստկացան, և այսօր՝ Գագիկ Ծառուկյանի հեղափոխական դառնալու երկրորդ տարելիցի (տարեդարձի) օրվա առթիվ, Փաշինյան Նիկոլը նրան շնորհավորանք ուղարկեց՝ Սեդրակ Առուստամյանի ձերբակալության տեսքով:

 

Մամուլից տեղեկանում ենք, որ այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին, ԱԱԾ հարցաքննության է կանչվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը և ձերբակալվել հենց տեղում։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ իրավապահները փորձել են նրանից նախկին իշխանությունների, մասնավորաբար՝ ՊԵԿ նախկին ղեկավարի դեմ ցուցմունք կորզել։ Ձերբակալությունը վկայում է, որ հարցաքննությունը ցանկալի սցենարով չի անցել: Ըստ ամենայնի, Փաշինյան Նիկոլը այս անգամ էլ կփորձի հասնել իր հին մուրազին, որին փափագում է դեռ 2004-ից՝ տեսնել Ծառուկյանին ճաղերի հետևում: Եթե Առուստամյանը փուռը տա իր շեֆին, ուրեմն կվերադառնա ընտանիք, եթե ոչ՝ կնստի այնքան ժամանակ, որքան կպահանջվի Փաշինյան Նիկոլին մեկ այլ առիթ գտնելու Ծառուկյանին փակելու համար:

 

Ուրեմն, Ծառուկյանի հեղափոխականությունն իր վրա արդեն նստել է Բաբայան Էդոյի ազատազրկումն ու դատապարտումը, Առուստամյան Սեդրակի ձերբակալությունը, սրան պլյուս՝ 8 միլիարդ դրամի տուգանք, որոնք այսօր բողոքարկվում են Փաշինյան Նիկոլի անկախ դատարաններում: Հաջորդ զոհը կլինի Նաիրա Զոհրաբյանը: Թե՛ Առուստամյանի, թե՛ Զոհրաբյանի դեպքում մխիթարանքն այն է, որ նրանց երեխաները հասուն են, նրանք թոռատեր են, այսինքն՝ նրանց ազատազրկումը ընտանիքների վրա ծանր չի նստի: Բայց դե, այնուամենայնիվ, տիկին Զոհրաբյանի նստելն իսկապես ցանկալի չէ, թեպետ դրանից շատ կուրախանա ժողովրդի ընտրյալ կարապետյան մարիան: Պետք է ենթադրել, որ եթե այս խայտառակ ռեժիմը դիմանա ևս մեկ տարի, 2021-ի ապրիլի 23-ին մենք կկարդանք Նաիրա Զոհրաբյանի կալանքի մասին: Դա բարդ չէ իրականացնել, մանավանդ որ տիկին Զոհրաբյանի անձնական ազատությունն այսօր տեռորիստների ձեռքում է՝ որ օրը «Սասնա ծռեր» լակոտախումբը հերթական լակոտությունն անի, որպես նրանց երաշխավոր քրեական պատասխանատվության կենթարկվի Նաիրա Զոհրաբյանը:

 

Այժմ՝ գլխավորի մասին: Գլխավորն այն է, որ այս խայտառակ ռեժիմը շուտով կգոլորշիանա, Հայաստանը կազատագրվի: Եվ գալիք իշխանությունն ու հանրությունը պետք է կայացնեն ամենակարևոր որոշումը անկախ Հայաստանի պատմության մեջ, այն է՝ դատապարտել և քաղաքականությունից օրենքի ուժով հեռացնել (կարելի է սա լյուստրացիա էլ համարել) ԲՀԿ և ՀՅԴ կազմակերպություններին՝ ամերիկյան դեսպանին և Սորոս Ջորջին Հայաստանում իշխանությունը զավթելուն ցուցաբերած աջակցության համար: Որպեսզի մյուսներին և գալիք սերունդներին դաս լինի, որ չի կարելի հրապուրվել ամեն մի լակոտով, ամեն մի նախրով, մանավադ երբ չոբանը չի երևում: Դրանից հետո Հայաստանի քաղաքական ուժերը ստիպված ձեռք կբերեն պատասխանատվության զգացում: Լավ է երբեք չտեսնենք քաղաքական կյանքում ԲՀԿ և ՀՅԴ, քան հիփոթետիկորեն պահպանվի շանսը, որ օրերից մի օր այս երկուսը մեր գլխին ևս մի Փաշինյան Նիկոլ կբերեն: Այսքա՛նը…






Դիտումների քանակ 55567


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պատմական հանդիպում՝ պուպուլիկ - աբաջյան գոհարի մարդ - Գագիկ Ծառուկյան

Պատմական հանդիպում՝ պուպուլիկ - աբաջյան գոհարի մարդ - Գագիկ Ծառուկյան

Մայիսի 28, 2020


Ինչպես հայտնի է, Կոտայքի մարզպետ պուպուլիկը կատարյալ ոչնչություն է, չունի որևէ ունակություն ու շնորհք, ունի ընդամենը մի հատ դիպ...

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Մայիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, որ իր դեմ խաղ չկա, ինչ ուզի՝ կանի, թքած ունի ամեն ինչի և բոլորի վրա, բացառությամբ ամերիկյ...

ռևազյան տաթևիկի նորածին երեխայի հետ կապված շուխուռի առիթով

ռևազյան տաթևիկի նորածին երեխայի հետ կապված շուխուռի առիթով

Մայիսի 20, 2020


Երեկ չուզենալով մեծ լավություն արեցի Փաշինյան Նիկոլին՝ ուշադրությունը շեղելով նրա դեգեներատությունից և դառնալով ֆեյսբուքահայութ...

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Նոր դիվերսիա Հայաստանի դեմ, այս անգամ՝ Ծառուկյանի մասնակցությամբ

Մայիսի 4, 2020


Փաշինյան Նիկոլի Ազգային ժողովը ևս մեկ փորձանք է պատրաստում հայ ժողովրդի ու հայ ինքնության գլխին: Դե, զարմանալի բան չկա. նախիրը ...

պուպուլիկն ընդդեմ Ծառուկյանի

պուպուլիկն ընդդեմ Ծառուկյանի

Ապրիլի 21, 2020


Գագիկ Ծառուկյանն իր կյանքի ընթացքում շատ ընդդիմախոսներ, հակառակորդներ է տեսել, սակայն երբեք իսկական կենդանի պուպուլիկ չէր տեսել...

Կորոնավիրուս ուրիխանյանն ու Ծառուկյանի զուր քավարանը

Կորոնավիրուս ուրիխանյանն ու Ծառուկյանի զուր քավարանը

Ապրիլի 21, 2020


Վատ բան է տեղի ունեցել Նոր Հայաստանում՝ հիգանդացել է ուրիխանյան տիգրանը: Իր ասելով՝ թոքաբորբ ունի, երեք անգամ կորոնավիրուսի թես...

Եվրապոռնիկը չի ներում է Նաիրա Զոհրաբյանին

Եվրապոռնիկը չի ներում է Նաիրա Զոհրաբյանին

Ապրիլի 15, 2020


Մի եվրապոռնիկ կա մեր կողքին ապրող, անունը՝ նիկողոսյան աննա: Սա գրանտակեր է, ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բազում ՀԿ-ներու...

Փաշինյան Նիկոլի պառլամենտական երջանկության առիթով

Փաշինյան Նիկոլի պառլամենտական երջանկության առիթով

Մարտի 25, 2020


Փաշինյան Նիկոլի երեկվա խստացումները, որոնք փաստացի պարետային ժամ են սահմանում, չեմ կարող գնահատել, քանզի համաշխարհային պանդեմիա...

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Փաշինյան - Ծառուկյան. վտանգավոր «ախպերություն»

Մարտի 23, 2020


ԱԱԾ-ն զեկուցել է Փաշինյան Նիկոլին, որ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանի աշխատակիցներին վաղը 14:00-ին պարտադրելու են արձակուրդի դիմ...

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը Ծառուկյանի վրա 8 միլիարդ նստեց

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը Ծառուկյանի վրա 8 միլիարդ նստեց

Փետրվարի 10, 2020


Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնը արտոնյալ չէր համարվում, հատկապես չէ...

պողոսյան քրիստինեն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին

պողոսյան քրիստինեն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին

Հունվարի 29, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցության պողոսյան քրիստինեն որոշել է իր ներդրումն ունենալ երկրի տնտեսական աճի մեջ և նամակ է գրել ՊԵԿ-ին: «Հ...

Գրոհում և ծափահարում են պառլամենտական բոզերը

Գրոհում և ծափահարում են պառլամենտական բոզերը

Հունվարի 21, 2020


Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հանճարեղ բան արեց: Խոսելով բադասյան ռուստամիկի` գողա...

Ուշադրություն, Ուրիխանյան Տիկոն փորել է Ծառուկյանի տակը

Ուշադրություն, Ուրիխանյան Տիկոն փորել է Ծառուկյանի տակը

Դեկտեմբերի 19, 2019


Գագիկ Ծառուկյանի Ուրիխանյան Տիկոն դեպրեսիայի մեջ է 2015-ից ի վեր: Արդարացիորեն համարելով, որ հենց ինքը պիտի լինի Հայաստանի առաջ...

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն է վերապահում նաև գողական գնալու մենաշնորհը: Հայտնի է, որ ժողովրդի վարչապետը դեռ գարնանը սեփականաշնորհեց պե...

կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դիվերսանտ

կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դիվերսանտ

Դեկտեմբերի 4, 2019


Երևանի քաղաքապետ աշխատում է կարգին հայկոն, խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանն էլ աշխատում է Ազգային ժողովում: Ծառուկյանը կապեր ...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Նոյեմբերի 18, 2019


Բաղդասարյան Արթուրը 22 տարի նստեց պառլամենտում, աշխատեց ԱԺ նախագահ, ԱԱԽՔ, 10 անգամ ընդդիմացավ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյա...

Ինչո՞ւ են իրար խառնվել խայտառակ պատգամավորուհիները

Ինչո՞ւ են իրար խառնվել խայտառակ պատգամավորուհիները

Նոյեմբերի 7, 2019


Փաշինյան Նիկոլի խմբակցությունից միանգամից երկու խայտառակություն՝ կարապետյան մարիան ու ղազարյան թագուհին, ըմբոստացել են ԱԺ մարդո...

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

Հոկտեմբերի 29, 2019


Հոմոսեքսուալ բաբաջանյան արմանը հետերոսեքսուալ ջհանգիրյան գագոյից մեծ գործ կատարեց հոկտեմբերի 27-ի դեպքի բացահայտման մեջ: Նաիրի ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ