Միջազգային խայտառակություն

Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Ապրիլի 23, 2020
Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Ստանիսլավ Տարասով

 

Լեռնային Ղարաբաղի նորընտիր ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականը։ Նա խաղի մեջ է մտել մինչև իր պաշտոնական երդմնակալությունը, ինչը իրավիճակին հատուկ առանձնահատկություն է հաղորդում։

 

Ըստ երևույթին, պատահական չէ, որ նրա հայտարարությունը ժամանակագրորեն համընկավ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարության հետ Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ այն մասին, որ բանակցությունների սեղանին դրված է այսպես կոչված «Կազանյան փաստաթուղթը», որը ենթադրում է ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում, ինչը անորոշության ու լարվածության ինչ-որ տարրեր մտցրեց, քանի որ Երևանը հրաժարվում է ընդունել այդ փաստը։ Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, «փուլային լուծման մասին մոտեցումները եղել են 2014-ին, 2016-ին, բայց դրանք անընդունելի էին հայկական կողմերի համար, իսկ 2018 թվականից բանակցությունները սահմանափակվել են որոշ տարրերի վերաբերյալ կողմերի գնահատականների, մոտեցումների քննարկմամբ »։ Այս առնչությամբ փորձագետները գլուխ էին կոտրում այն բանի վրա, թե ինչու է Լավրովը հիշել հենց «Կազանյան փաստաթղթի» մասին, որը ենթադրում է «առաջընթաց կարգավորման մեջ փուլային մոտեցման հիման վրա՝ նախատեսելով «առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատագրումը և տրանսպորտային, տնտեսական ու այլ հաղորդակցությունների ապաշրջափակումը»։ Այն նաև ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանում հանրաքվեի ճանապարհով՝ ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձով և խաղաղարարների տեղակայմամբ։

 

Բայց չէ՞ որ Լավրովը, միաժամանակ, «մոռացավ» 2016թ. ապրիլյան պատերազմին հաջորդած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի մասին, որոնք նախատեսում էին մոնիթորինգի հաստատում հակամարտող կողմերի շփման գծում և այնտեղ միջազգային դիտորդների ներկայություն։ Եվ ինչո՞ւ «հանկարծ» Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում՝ օնլայն ռեժիմով Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև կայացած բանակցությունների վերաբերյալ, ընդգծվեց, որ Բաքուն «պահանջում է ակտիվացնել բանակցությունները, քանի որ այլ ելք ստեղծված իրավիճակից տարածաշրջանում չկա»։ Պատասխանը բխում է հակամարտության կարգավորման վերաբերյալ Հարությունյանի հայտարարած յոթ կետերից։ Դրանք հետևյալն են.

 

1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիարժեք և լիիրավ մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացի բոլոր փուլերին։

 

2. Արցախի ժողովրդի անվտանգությունը ոչ մի դեպքում չի կարող դրվել սպառնալիքի տակ կամ ենթարկվել սակարկության։

 

3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ընդունման՝ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող դառնալ կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա։

 

4. Պետք է բացառվեն ուժի և դրա սպառնալիքի կիրառման փորձերը հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները արժանի են ապրելու խաղաղության մեջ, այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ կլինի տալ անհամամասնական հակահարված հարձակվող Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները տեղափոխելով նրա տարածք։

 

5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են միակողմանի զիջումները կամ ոչ չափակից փոխզիջումները Արցախի իշխանությունների կողմից։

 

6. Հակամարտության կարգավորման գործընթացում և դրան հարակից գործընթացներում հայ փախստականները և ներքին տեղահանված անձինք պետք է ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ իրավահավասար ձևով ներգրավված լինեն, իսկ նրանց խնդիրները պետք է ստանան միանման և միաժամանակյա լուծումներ։

 

7. Միջազգային հանրությունը (առաջին հերթին՝ ԵԱՀԿ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները) պետք է բացառի Արցախի բնակիչների իրավունքների խախտումներն ու սահմանափակումները՝ պայմանավորված հակամարտությամբ և Արցախի Հանրապետության կարգավիճակով, այդ թվում փաստացի մեկուսացումը մարդասիրական միջազգային ծրագրերից, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել, առնվազն, որպես ճնշման միջոց, հակառակ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների։

 

Չենք բանավիճի դիրքորոշումների վերաբերյալ, որոնք տարբեր ձևով պաշտոնական մակարդակով նշվել են Երևանի և Ստեփանակերտի կողմից կամ Հարությունյանի՝ որոշակի ալգորիթմով «ծրագրի» կետերի հնարավոր հետևողական իրականացման մասին։ Նշենք միայն այն, որ նոու-հաուն այս փաստաթղթում վեցերորդ կետն է, որում նշվում է, որ հակամարտության կարգավորմանը պետք է ներգրավված լինեն «հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք»՝ իրավահավասար, «ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց խնդիրները պետք է ստանան միանման և միաժամանակյա լուծումներ»։ Ղարաբաղից ադրբեջանցի փախստականների հետ կապված՝ պարզ է. Բաքուն վաղուց պնդում է, որ նրանք վերադառնան նախկին բնակության վայրեր։ Որոշակի պայմանների դեպքում նման բան հնարավոր է և միանգամայն իրատեսական։ Ժամանակին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Мirror Spectator պարբերականի հարցազրույցում ասել էր, որ «ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Ղարաբաղ և ապրել այնտեղ այն պայմանով, եթե ընդունեն հանրապետության իրավազորությունը»։ Միևնույն ժամանակ, նա մատնանշում էր նաև հայ փախստականների խնդիրը, ինչից այժմ կառչել է Հարությունյանը։

 

Իսկ այժմ դիտարկենք այն իրավիճակը, որը կապված է, ինչպես նշված է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցում, «Ադրբեջանի կեսմիլիոնանոց հայ համայնքի» հետ։ Ասենք, թե վաղը Բաքուն հայտարարի, թե պատրաստ է ընդունել «իր» հայերին և անգամ փոխհատուցում վճարել նրանց կորցրած գույքի ու սեփականության դիմաց։ Մանավանդ որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքական բանադրանքի ենթարկեց «Ժողովրդական ճակատին», որի օրոք են տեղի ունեցել ողբերգական իրադարձությունները։ Ընդ որում՝ նա ըստ էության ոչինչ չի վտանգում, չէ՞ որ Ադրբեջան վերադառնալ ցանկացող հայերը չպետք է որոշեն հանրապետության կարգավիճակը, մինչդեռ ադրբեջանցի փախստականները կարող են քվեարկել առավելագույնը Լեռնային Ղարաբաղի ինքնավարության համար Ադրբեջանի կազմում, նրա անկախության համար՝ երբեք։ Առավելագույնը, ինչ կարող է նախաձեռնել Երևանը իրադարձությունների նման ընթացքի դեպքում, երբեմն-երբեմն ադրբեջանական հայության արտաքին պաշտպանի դերում հանդես գալը կլինի՝ հետագայում կորցնելով այն որպես կարևորագույն քաղաքական գործոն։ Եվ էլի մի բան։ 2020թ. սկզբին, Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրարշավի նախօրեին, Փաշինյանը կոչով դիմեց թեկնածուներին՝ նշել իրենց վերաբերմունքը Երևանին և Ստեփանակերտին բաժին ընկած «ղարաբաղյան քաղաքական ժառանգության հանդեպ»։ Ըստ Փաշինյանի՝ այն այսպիսին էր.

 

Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակները Ադրբեջանին 7 շրջանների վերադարձն էր՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Զանգելանի, Քուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի, պայմանով, որ պահպանվի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ։ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավավիճակի լուծում համընդհանուր քվեարկության ճանապարհով, որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտումը՝ ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո, կողմերի միջև ժամկետների համաձայնեցմամբ, որը կլինի պարտադիր իրավական առումով և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, հաշվի առնելով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սամանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։ Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի լիակատար կարգավորում, բարիդրացիական համագործակցության վերականգնում, լիակատար կայունության ապահովում Հարավային Կովկասի տարածաշրջանում։

 

Վերաբնակները միջազգային հանրության աջակցությամբ կհեռանան առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքից։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները կմտնեն նշված տարածքներ այն բանից հետո, երբ կտեղակայվեն միջազգային խաղաղարար ուժեր և դուրս կբերվեն այդ շրջաններում գտնվող զինված ուժերը։ Խաղաղարար ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական սահմանների երկայնքով, բացի Քելբաջարի և Լաչինի շրջաններից։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մոնիթորինգի ներքո։

 

Վերոնշյալ միջոցների ընդունմանը զուգահեռ՝ մինչև հակամարտության վերջնական լուծումը, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա ժամանակավոր կարգավիճակ, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։

 

Ստեփանակերտը կորցնում է փաստացի սուբյեկտությունը, իր «սահմանադրական տարածքը», և այդ հիման վրա նրան կարող են մտցնել հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց արդեն առանց Երևանի։ Ուստի, փախստականների խնդիրը՝ մատուցված Լեռնային Ղարաբաղի նոր ղեկավարի կողմից որպես «պաս» Բաքվին, լրացվում է այլ բովանդակությամբ ու իմաստով, Ադրբեջանի համար եզակի հնարավորություն է ներկայացնում՝ իրականացնելու մանևրային քաղաքականություն և դիվանագիտություն։ Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքը քանիցս հայտարարել է, ցանկանում էր սկսել ղարաբաղյան գործընթացը զրոյական կետից, ապա Հարությունյանը հայտարարել է այդ ուղղությամբ քայլեր կատարելու պատրաստակամության մասին։ Այնպես որ, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը պատահական չի հնչել, սկսել են բացվել հակամարտության կարգավորման մոտեցումների որոշ փակագծեր։

 

Աղբյուրը՝ REGNUM տեղեկատվական գործակալություն






Դիտումների քանակ 33502


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նոր Հայաստանում ստում են անգամ ոչխարները

Նոր Հայաստանում ստում են անգամ ոչխարները

Սեպտեմբերի 22, 2020


Ոչխարը ազնիվ կենդանի է, ինչպեսև մյուս կենդանիները, ոչխարը զուրկ է սուտ խոսելու ունակությունից, իսկ ստախոսությունը մարդու մենաշն...

Ոչխարը մայիլյան մասիսն է

Ոչխարը մայիլյան մասիսն է

Սեպտեմբերի 3, 2020


Նախագահ Սարգսյանը ամիսներ առաջ մատչելի բացատրեց, որ Արցախի նախագահ Հարությունյան Արայիկը ոչխար է: Չնայած մատչելիությանը, այնուա...

Հարությունյան Արայիկը դժվարություններից չի հասկանում

Հարությունյան Արայիկը դժվարություններից չի հասկանում

Սեպտեմբերի 3, 2020


Ղարաբաղում նախագահ աշխատող Հարությունյան Արայիկն առ այսօր չի հասկացել, թե ով է հաղթե ապրիլյան պատերազմում: Եթե հասկանար էլ, ապա...

Գրանտակերների ու լակոտակրատների ուշքնումիտքը Արցախում մարդու իրավունքներն են

Գրանտակերների ու լակոտակրատների ուշքնումիտքը Արցախում մարդու իրավունքներն են

Սեպտեմբերի 2, 2020


Գրանտակեր և պրոֆեսիոնալ սրբապիղծ իոաննիսյան դանիելն այսօր իր արևին հայտարարություն է տարածել Արցախի անկախության օրվա կապակցությ...

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Ամառային սրացում. Բաքվում խոստանում են Թուրքիայի հետ համատեղ «ջախջախել» Հայաստանը

Հուլիսի 31, 2020


Աշխարհը «մեծ աղետից» փրկելու համար համաշխարհային ողջ հանրությանն այսօր անհրաժեշտ է ստիպել Հայաստանին հեռանալ «օկուպացված տարածք...

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Ադրբեջանցիներն ու հայերը կորցրել են պատերազմի վախը

Հուլիսի 20, 2020


Հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է ոչ միայն որպես շարունակվող հրաձգություն սահմանին, այլ նաև որպես քաղաքական ու հ...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

բաբաջանյան արմանի սրտի նախագահն ու Արցախի ապագան

բաբաջանյան արմանի սրտի նախագահն ու Արցախի ապագան

Հուլիսի 2, 2020


Միասեռական, բայց անկախ պատգամավոր բաբաջանյան արմանը երեկ գնացել էր Civilnet.am և խոսել էր Տեր-Պետրոսյան Լևոնի և ղարաբաղյան կարգ...

Բանաստեղծ և ապագա երգիչ Արշավիր Ղարամյանը

Բանաստեղծ և ապագա երգիչ Արշավիր Ղարամյանը

Հուլիսի 2, 2020


Արցախի ԱԱԾ նախկին պետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը բանաստեղծ է դարձել, սիրում է ստեղծագործությունն...

Պեդերաստի ու ոչխարի գաղտնի քննարկման հետքերով

Պեդերաստի ու ոչխարի գաղտնի քննարկման հետքերով

Հունիսի 28, 2020


բաբաջանյան արմանը անկախ միասեռական է, ուր ուզի՝ կգնա, ում կամեցավ՝ քամակը կտրամադրի, ում դեմ ուզի՝ ցուցմունք կտա: Խնդիրն այլ է:...

Ոչխար + պեդերաստ. վտանգավոր սինթեզ

Ոչխար + պեդերաստ. վտանգավոր սինթեզ

Հունիսի 27, 2020


Միասեռական անկախ պատգամավոր բաբաջանյան արմանին Փաշինյան Նիկոլն այսօր ուղարկել էր Արցախ՝ Հարությունյան Արայիկի մոտ, հատուկ առաքե...

Դժգոհում է ոչխարի խոսնակը

Դժգոհում է ոչխարի խոսնակը

Հունիսի 22, 2020


Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին ասաց, որ Արցախի նախագահ ընտրված Հարությունյան Արայիկը ոչխար է։ Ընդ որում՝ մառչելի բացատրեց և ապացո...

Սերժ Սարգսյան. Հարությունյան Արայիկը ոչխար է

Սերժ Սարգսյան. Հարությունյան Արայիկը ոչխար է

Հունիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլի ճաշակով ընտրված Հարությունյան Արայիկը սիրում է ամբախ-զամբախ դուրս տալ: Քոչարյանի կալանքի պահով ասում էր, թե Հայ...

Հարությունյան Արայիկը սիրաշահում է Փաշինյան Նիկոլին

Հարությունյան Արայիկը սիրաշահում է Փաշինյան Նիկոլին

Հունիսի 4, 2020


Հարությունյան Արայիկը կատաղի ռեֆորմներ է սկսել Արցախում, բնականաբար, Փաշինյան Նիկոլի սրտով: Այս խայտառակությունը փակել է Արցախի...

Բաբայան Սյամո՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպանի սրտի տղա

Բաբայան Սյամո՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպանի սրտի տղա

Մայիսի 30, 2020


Ղարաբաղի Արո խանը, որն Արցախում նախագահ է աշխատում որպես Հարությունյան Արայիկ, իր գլխին ևս մեկ փորձանք բերեց՝ նշանակելով Բաբայա...

Ղարաբաղի արտաքին քաղաքականության իրավունքը փոխանցվեց Սորոս Ջորջին

Ղարաբաղի արտաքին քաղաքականության իրավունքը փոխանցվեց Սորոս Ջորջին

Մայիսի 29, 2020


Ինչպեսև կանխատեսվում էր, Հարությունյան Արայիկի հաղթանակով Ղարաբաղը կկորցնի իր սուբյեկտայնությունը։ Ասպես, отец-героин-ը այսօր վ...

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Մայիսի 28, 2020


Արցախի նախագահ աշխատող Հարությունյան Արայիկն այն խայտառակություններից է, որոնց Ռուսաստանում անվանում են отец-героин: Սա հինգ եր...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Հարությունյան Արայիկ՝ խայտառակություն խայտառակած Արցախ աշխարհի

Հարությունյան Արայիկ՝ խայտառակություն խայտառակած Արցախ աշխարհի

Մայիսի 21, 2020


Հարությունյան Արայիկն այսօր ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը: Երդմնակալությունը տեղի ունեցավ Շուշիում Հայաստանից ժամանած դասալի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ