Միջազգային խայտառակություն

Բանդերականները ժխտում են Ցեղասպանությունն ու նախընտրում Թուրքիան

Ապրիլի 23, 2020
Բանդերականները ժխտում են Ցեղասպանությունն ու նախընտրում Թուրքիան

Իսկ հայրենական արևմտականներն այնպես սիրում էին նրանց...

 

Հայրենական արևմտականները երբեք չեն թաքցրել իրենց ջերմ զգացումները ուկրաինացի արևմտականների հանդեպ, որոնք իշխանության եկան 2014թ., չնայած այն բանին, որ բանդերականներ են, այսինքն՝ նեոնացիստներ։ Նրանց միջև հոգեհարազատության հիմքում ռուսատյացությունն է։ Միջազգային հարթակներում Ռուսաստանի օգտին կատարվող բոլոր քվեարկությունները տեղի լիբերալների կողմից ընդունվում են սվիններով, քանիցս այս առիթով պատգամավոր եղած ժամանակ վրդովվել է Ալեքսանդր Արզումանյանը՝ ԱԳՆ նախկին ղեկավարն ու սկանդինավյան երկրներում ՀՀ ներկայիս դեսպանը։ Ավելին, տեղի արևմտականները բացահայտ զայրանում են Ռուսաստանին Ղրիմի միացման, Դոնբասի իրավիճակի առիթով։ Թվում է՝ այսօր, երբ Հայաստանում կառավարում է գրանտակերների ռեժիմը, նրանց ու բանդերականների միջև չի կարող որևէ խնդիր լինել, համենայնդեպս՝ ըստ էության, բանդերականները պետք է ավելի շուտ հայամետ, քան թե ադրբեջանամետ տրամադրված լինեն։ Բայց ահա իրականում ամեն բան տեղի է ունենում հակառակ տրամաբանական մտահանգումների։

 

Այսպես, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան իր Facebook-ում հրապարակել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարի՝ պետական մարմինների ներկայացուցիչներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի նախօրեին ուղղած նամակի լուսանկարը։ Իր նամակում Բոդնարը հայտարարում է, որ Ուկրաինան չի ճանաչում «Հայ ժողովրդի ցեղասպանությունը» և օգտագործում է «Օսմանյան կայսրությունում 1915թ. ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը։ Բոդնարի կարծիքով՝ Օսմանյան կայսրության հայ բնակչության հետ կատարվածը չի համապատասխանում ցեղասպանություն տերմինի սահմանմանը, որն ընդունվել է ՄԱԿ-ում 1948թ. դեկտեմբերի 9-ին (գործողություններ, որոնք կատարվել են միտումնավոր՝ լիովին կամ մասամբ ոչնչացնելու որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբ՝ որպես այդպիսին)։

 

Այս դիրքորոշումը հիմնավորելու համար ԱԳՆ փոխնախարարը հայտարարում է, որ Հայաստանը «գտնվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ծիրում» և միջազգային կազմակերպություններում քվեարկում է Ուկրաինայի համար կենսականորեն կարևոր բանաձևերի դեմ։ Այսինքն, եթե Հայաստանը չգտնվեր Ռուսաստանի արտաքին քաղաքականության ծիրում, ապա Օսմանյան կայսրության հայ բնակչության հետ կատարված իրադարձություններն անպայման կհամապատասխանեին ցեղասպանություն տերմինի սահմանմանը, որն ընդունվել է ՄԱԿ-ում 1948թ. դեկտեմբերի 9-ին։

 

Բանդերական Բոդնարը նաև նշում է, որ Հայոց ցեղասպանության հարցը զգայուն է Ուկրաինայի ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի համար, իսկ այն պետք է լուծեն պատմաբանները։ Իր փաստարկների հիման վրա Բոդնարը խնդրում է ուկրաինացի պաշտոնյաներին՝ իր նամակի հասցեատերերին, չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին և չօգտագործել Հայոց ցեղասպանություն տերմինը։ Իսկ պատգամավոր Դարյա Վոլոդինան, մեկնաբանելով այս նամակի ի հայտ գալը, ասում է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ում «որոշակի անձանց անգրագիտությունը» հերթական անգամ ի ցույց դրեց իր խորությունը՝ հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսին են ԱՄՆ-ը (այստեղ տիկին Վոլոդինան խեղաթյուրում է փաստերը – խմբ.), Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները։

 

Կցանկանայինք իմանալ բանդերական Ուկրաինայով ու ուկրաինական դեմոկրատիայով սքանչացող տեղի լիբերալների, արևմտականների ու գրանտակերների կարծիքը պան Բոդնարի մասին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ առհասարակ և նրա շրջաբերականի մասին՝ մասնավորապես։ Մեր կողմից կարող ենք ասել, որ ոչինչ չի կարող իրական լինել, եթե հիմնված է այլատյացության, ատելության ու ժխտման վրա։ Բանդերականները կարող են և սիրելու են հայ արևմտականներին միայն այն մասով, որ մասով որ նրանք ռուսատյաց են։ Դրանից այն կողմ նրանց սերը տեղը զիջում է պրագմատիզմին, և ցանկացած իրավիճակում բանդերականները հանդես են գալու Թուրքիայի և Ադրբեջանի օգտին, ինչպես ղարաբաղյան պատերազմի տարիներին։ Որովհետև այդ պետությունները սկզբից ևեթ անհամատեղելի են Ռուսաստանի հետ՝ անկախ նրանց ընթացիկ հարաբերություններից, ի տարբերություն Հայաստանի, որտեղ արևմտականներն ընդամենը ժամանակավոր բան են։






Դիտումների քանակ 41679


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայոց ցեղասպանության վաճառողներն ընդդեմ Նարեկ Մալյանի

Հայոց ցեղասպանության վաճառողներն ընդդեմ Նարեկ Մալյանի

Մայիսի 15, 2020


Նարեկ Մալյանին այսօր հրավիրել էին ոստիկանության 6-րդ վարչություն խառատյան հրուշի, մարության հարությունի և նրա դստեր բողոքով: Մա...

Վախեցել են խառատյան հրուշն ու մարության հարութը աղջկա հետ

Վախեցել են խառատյան հրուշն ու մարության հարութը աղջկա հետ

Մայիսի 12, 2020


Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել մայիսի 10-ին, որը վախեցրել էր խառատյան հրուշին ու մարության հարոթյունին՝ «Հայոց ցե...

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Ուշադրությո՛ւն, Փաշինյան Նիկոլը վաճառքի է հանել Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 5, 2020


Երևի ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն առաջինն էր, որ ահազանգեց Հայոց ցեղասպանության վաճառքի մասին Սորոս Ջորջին ու ամերիկյան ...

Փաշինյան Նիկոլը Թրամփին ասելիք ունի

Փաշինյան Նիկոլը Թրամփին ասելիք ունի

Ապրիլի 24, 2020


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական ուղերձով է հանդես եկել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Վաղը հայ ժողովրդի պար...

Իրավունք ունե՞ն Սորոսի վաստակները խոսել ողջ հայության անունից

Իրավունք ունե՞ն Սորոսի վաստակները խոսել ողջ հայության անունից

Ապրիլի 24, 2020


Հայաստանի ամենավտանգավոր Սորոսի վաստակ խառատյան արսենը գրում է տարբեր լեզուներով ֆեյսբուքյան իր էջում. Мы помним, готовы прости...

Սորոսը նորից Սաակաշվիլուն պաշտոն է տվել Ուկրաինայի կառավարությունում

Սորոսը նորից Սաակաշվիլուն պաշտոն է տվել Ուկրաինայի կառավարությունում

Ապրիլի 22, 2020


Ջորջ Սորոսն, այնուամենայնիվ, որոշ մարդկային հատկանիշներ ունի՝ չի դավաճանում ու դեն չի գցում իր լափակերներին, երբ նրանց համար օգ...

Բանդերական, բայց դեմոկրատական Ուկրաինայում պատանդի վիճակում է հայտնվել հերոսի աճյունը

Բանդերական, բայց դեմոկրատական Ուկրաինայում պատանդի վիճակում է հայտնվել հերոսի աճյունը

Փետրվարի 8, 2020


Ուկրաինայում այդպես էլ չհասկացան, որ յուրաքանչյուր մեկ միլիոն բանդերականի համար կգտնվի մեկ ընկեր Ստալին։ Եվ նրանք կհասնեն նրա գ...

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Հայոց ցեղասպանությունը արդի քրդական ազգային շարժման գաղափարախոսությունում

Դեկտեմբերի 23, 2019


Անցած ուրբաթ քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) հրամանատար և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազմա...

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Հայերը իզոլյացիոնիզմի և ինտերվենցիայի միջև ԱՄՆ թափառումներում

Դեկտեմբերի 20, 2019


2019թ. դեկտեմբերի 19-ին Սպիտակ տնից տեղեկացրին, որ, Կոնգրեսին հակառակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ցեղասպանության ակտ ը...

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Թրամփը սկսել է մայմունության երկրորդ ռաունդը

Դեկտեմբերի 17, 2019


Դոնալդ Թրամփն սկսել է մայմունության երկրորդ ռաունդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացո...

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Մայմունության հերթը հասավ Էրդողանին

Դեկտեմբերի 16, 2019


Հիմա արդեն Էրդողան էֆենդին է մտնում խաղի մեջ: Կոնգրեսի պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո,...

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Մայմունության հերթը հասավ Թրամփին

Դեկտեմբերի 12, 2019


Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերումը երջանկություն դարձավ հայ ժողովր...

Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին

Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին

Նոյեմբերի 26, 2019


Ռեժիսոր և ահաբեկիչ Օլեգ Սենցովը, որը Ռուսաստանում 20 տարով դատապարտվել էր Ղրիմում ահաբեկչություն նախապատրաստելու համար և վերջեր...

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավորեց հայ ժողովրդին

Նոյեմբերի 25, 2019


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձև...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նոյեմբերի 11, 2019


ԱՄՆ Կոնգրեսը ցեղասպանություն է ճանաչել Թուրքիայում 1915թ. հայ բնակչության զանգվածային բնաջնջումը։ Դա առաջին քայլն է Վաշինգտոնի ...

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հոկտեմբերի 30, 2019


Նոր Հայաստանի վերադաս երկրում պառլամենտի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Եվ ուրախ է Նոր Հայաստա...

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հայաստանի ապագան Սորոս Ջորջինն է

Հոկտեմբերի 24, 2019


Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Ելենա Բոնդարենկոն Վլադիմիր Սոլովյովի «Երեկո» հաղորդման ժամանակ այսօր հայտարարեց, ...

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019


Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերա...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ