Խայտառակություն առանց մեկնաբանության

Փաշինյան - Մինասյան. սիրալիրությունների փոխանակումը շարունակվում է

Ապրիլի 22, 2020
Փաշինյան - Մինասյան. սիրալիրությունների փոխանակումը շարունակվում է

Այսօր, երբ Փաշինյան Նիկոլի ՊԵԿ-ը հայտնեց, որ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրյալ է և հետախուզման մեջ, նախկին Նորին գերազանցությունը հանդես եկավ հերթական գրառմամբ՝ նվիրված ժողովրդի վարչապետին: Այսպես էլ ապրում են՝ Միքայել Մինասյանի համար Փաշինյան Նիկոլը քրեական գործեր է գրում, Փաշինյան Նիկոլի համար Միքայել Մինասյանը հոդվածներ է գրում: Մի խոսքով՝ տոտալ համերաշխության և ներդաշնակության ականատեսն ենք մենք: Եվ ուրեմն, կեցցե՛ Փաշինյան Նիկոլի գրիչը, որի ձեռքը կրակն է ընկել ողջ մի ազգ, և կեցցե՛ Միքայել Մինասյանի համբերությունը, որի շնորհիվ նա դեռ ձեռքը գրիչ է պահում:

 

Ըմբոշխնենք նախկին Նորին գերազանցության հերթական հրապարակումը Փաշինյան Նիկոլի մասին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 

Լրանում է քաղաքական իրադարձությունների 2-րդ տարին, որոնց հիմքում դրական փոփոխություններ տեսնելու ժողովրդի ցանկությունն էր։ Մինչդեռ այսօր իրականում 3 կետից բացի, ոչինչ չի փոխվել։

 

Փոփոխություն 1. քիչ մարդ սկսել է ակնհայտորեն լավ ապրել։

Փոփոխություն 2. շատ ավելի շատ մարդ սկսել է ակնհայտորեն վատ ապրել։

Փոփոխություն 3. օրեցօր ավելանում են շատ ավելի վատ ապրողները։

 

Մնացածը կամ իներցիա է, կամ լիրիկա, կամ ուղղակի սուտ։ Իրականության արձանագրման մի քանի դիտարկում.

 

Դիտարկում 1. Նիկոլ Փաշինյանը չունի ամոթի զգացում։ Նա չի ամաչում, երբ ստում է, չի ամաչում, երբ իր խոսքն ու գործը չեն համընկնում, չի ամաչում, երբ սուտը հերքելու համար նորից պետք է ստի։ Սա պիտակավորում չէ, ոչ էլ վիրավորանք. սա ավելի շատ դիագնոզ է։ Սա մարդու նկարագիր է, որն այսօր ունի բացարձակ իշխանություն, բայց որը շարքային ստախոս է, որի խոսքը ո՛չ արժեք ունի, ո՛չ նշանակություն (ինչպես երկրի ներսում, այնպես էլ, ցավոք, երկրից դուրս)։

 

Դիտարկում 2. Նիկոլ Փաշինյանը չունի պատասխանատվության զգացում։ Իր չափանիշներով (որոնք չեն փոխվել վերջին 30 տարում) կարևոր է իր և սեփական ընտանիքի բարեկեցությունը։ Քանի որ դա ապահովված է, մնացածի վրա թքած ունի։ Նա իրեն պատասխանատու չի համարում երկիրը փրկելու համար։ Դրանով է բացատրվում հանցավոր անգործությունը, «հակաճգնաժամային միջոցառումներ» անվան տակ բիզնեսին խեղդելը, պարետատան հախուռն աշխատանքը, ինքնամեկուսացման ձախողումը, մարդկանց առողջությունը վտանգելը, սոցիալական իրական օգնություն չտրամադրելը, «գրանցված աշխատող» լինելու պահանջով մարդկանց սովի դատապարտելը։ Ու այսպես նա շարունակելու է անդադար։ Իսկ վերջում, երբ տեսնի, որ էլ խուսանավելու տեղ չունի, ինչպես միշտ ուղղակի փախնելու է՝ թողնելով անհամար խնդիրներ ու մահերի վիճակագրություն։

 

Դիտարկում 3. Նիկոլ Փաշինյանը չունի երկիրը կառավարելու կարողություն։ Նա անկարող է։ Այն ինչ անում է՝ առավելագույնն է։ Նա չի օգնում ոչ մեկին, որովհետև չի ուզում, ինչ էլ ցանկանում է, չի կարողանում անել։ Եթե 2 տարի առաջ նա կարողացավ ալիքի վրա գալ իշխանության և 2 տարի զբաղվել պոպուլիզմով, հիմա պարզապես չի ստացվում։ Որովհետև «կենացներն» ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է իրականությունը։ Իսկ այն Հայաստան է ժամանել կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի տեսքով։

 

Թաքնվելով պետական իշխանության հետևում՝ նա չի կարողանում հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ ինքն է 3 մլն մարդու ճակատագրի պատասխանատուն։ Նա պարտավոր է առաջնորդել ժողովրդին, փրկել զրկանքից ու սովից, ընդ որում՝ ամեն գնով։ Ինչպես Վրաստանը՝ ժամանակին կասեցրեց, հետո պայքարեց համավարակի դեմ, իսկ հիմա բոլոր հնարավոր եղանակներով ֆինանսապես աջակցում է բիզնեսին և բնակչությանը։ Բայց այս զուգահեռներն իրականում ցույց են տալիս ամենադառը ճշմարտությունը՝ անիմաստ է Նիկոլ Փաշինյանից ակնկալել օպերատիվ լուծումներ, տնտեսական ոչ ստանդարտ որոշումներ, թիրախային օժանդակություն։ Նա անկարող է և անընդունակ։ Ու այդպիսին եղել է միշտ։


Հետևաբար, եկել է դառը ճմշարտության պահը։ Այն եզրակացության, որ շատերն այսօր գուցե չցանկանան ընդունել, բայց որն անխուսափելի է։

 

Առաջին. Հայ ժողովրդի և անվտանգ ու բարեկեցիկ ապագայի միջև կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Քանի դեռ նա կա, չսպասեք նման ապագա։ Առավել քան երբևէ, Նիկոլի քաղաքական ներկայությունը դարձել է ճակատագրական։

 

Երկրորդ. Երկու տարի առաջ արված ընտրությունը դատավճիռ չէ։ Ընտրելով Նիկոլին և մնացած անկարողներին՝ որևէ մեկը չպետք է կաշկանդվի ո՛չ անցյալով, ո՛չ էլ ներկայով։ Պետք է սթափ ու ռացիոնալ գնահատել վիճակը և եզրակացնել՝ այս իշխանությունը դատապարտված է ու երկիրը տանում է կործանման։

 

Երրորդ. Ժողովրդի հետ միասին նույն որոշումը պետք է կայացնեն երկրի էլիտաները։ Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն՝ քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչ գնալու է դեպի վատը։ Ոչ ոք չի խուսափելու դրանից՝ ոչ «բանակցելու» ակնկալիքով ծվարածները, «նվիրատվություններով» իբր ապահովագրվածները, ոչ էլ «մաքուր բիզնես անող ու քաղաքականություն չմտնող» ձեռներեցները։ Էլ չեմ խոսում քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և մյուսերի մասին։ Տիկնայք և պարոնայք, ոչ մի գրոշ չարժե Ձեր հաշվակը, եթե դիմացը Նիկոլն է ու պետության կործանման հեռանկարը։ Իսկ ամեն ինչ գնում է դրան։ Այդ պատճառով եկել է կոնկրետ որոշումների և մեծ միավորման ժամանակը։ Մեկնարկը տրված է։

 

Հ.Գ. Պարզվում է նույնիսկ արտակարգ դրության, հարյուրավոր հիվանդների տագնապալի ապագայի, տասնյակ մահերի, անկասելի թվացող վիրուսի ու տեսանելի տնտեսական աղետի պայմաններում կարելի է իրագործել վաղեմի երազանքը։ Հենց այդպիսի օր էր Նիկոլ Փաշինյանի համար։ Նա վերջապես իրականացրեց իր երկուսուկես տարվա երազանքը, որի մասին խոսում էր բոլոր առիթներով՝ հարուցել քրեական գործ, որտեղ ես կլինեմ մեղադրյալի կարգավիճակում։ Այս դժվար ու ծանր ժամանակներում այդ մարդը զբաղված է իր ամենասիրելի գործով՝ խառնակչությամբ, մարդկանց վարկաբեկելու փորձով ու հնարած մեղադրանքներ նետելով։ Ես չեմ պատրաստվում անդրադառնալ հարուցված անհեթեթ քրեական գործին։ Դրա մասին կխոսեն փաստաբանները, իսկ դա ամբողջ թափով «կարդարացնեն» իշխանական պրոպագանդիստները։ Իսկ իմ ստվերի դեմ պայքարելուց հետո, հուսով եմ, երկրի վարչապետը վերջապես խորը շունչ կքաշի և կթողնի, որ իրավապահ համակարգը աշխատի և օրինակ զբաղվի կորոնավիրուսի օջախների ու օղակների հայտնաբերմամբ։

 

Դուք կորցրիք մահաբեր ալիքի կառավարելիության թելը, որովհետև շղթաների հայտնաբերման աշխատանքն ամենապրոֆեսիոնալ կերպով կիրականացնեին մեր երկրի քննիչներն ու դատախազները, իսկ նրանց դուք ուղարկել էիք այս ու այն կողմ՝ գործ թխելու։

 

Ոչինչ չարձանագրված չի մնալու, ամեն ինչ ու ամեն ոք ֆիքսվում է խնամքով։

 

Կգա նաև պատասխանների ժամանակը։

 






Դիտումների քանակ 24311


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վտանգավոր զինավաճառ՝ Ադրբեջանին զենք վաճառող Փաշինյան Նիկոլը

Վտանգավոր զինավաճառ՝ Ադրբեջանին զենք վաճառող Փաշինյան Նիկոլը

Մայիսի 30, 2020


Shame.am-ը միակն է Հայաստանում, որ ահազանգում էր Փաշինյան Նիկոլից բխող պոտենցիալ վտանգի մասին դեռ մինչև իշխանափոխությունը: Այն ...

Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Սերժի թափոնները` Նիկոլի աշխատողներ

Մայիսի 29, 2020


Ապրիլյան պատերազմը թանկ նստեց Հայաստանի վրա: Թեպետ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի էին մերի հետ, այնուամենայնիվ, ոմանց բացթո...

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

SOS. վտանգված է Փաշինյան Նիկոլը

Մայիսի 29, 2020


Փաշինյան Նիկոլը չի արդարացնում ամերիկյան դեսպանի հույսերը: Կարծես խնդիր չպետք է լինի, կարելի է հենց վաղը ժողվարչապետին հեռացնել...

Փաշինյան Նիկոլ՝ մեր օրերի Արկադի Ռայկին

Փաշինյան Նիկոլ՝ մեր օրերի Արկադի Ռայկին

Մայիսի 27, 2020


Փաշինյան Նիկոլին այսօր Ազգային ժողովում շատ հեղինակավոր դասալիք (և բանակից, և հարազատ խմբակցությունից) պատգամավոր ուրիխանյան տի...

Հ1 – բաբաջանյան արման. բոզը բոզին տեսնում է հեռվից

Հ1 – բաբաջանյան արման. բոզը բոզին տեսնում է հեռվից

Մայիսի 26, 2020


Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ժողվարչապետից մազը մազի վրա, այլ կերպ ասած՝ քարը քարի վրա չթողեց: Նախկին Նորին գե...

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դեգեներատ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 23, 2020


Միքայել Մինասյանն այսօր հրապարակեց իր «Ստի վերջը» գլխակեր (Փաշինյան Նիկոլի համար) շարքի վեցերորդ սերիան: Նախկին Նորին գերազանցո...

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Մայիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը հզոր ղեկավար է, երկու տարի անընդմեջ փառավոր հաղթանակներ է տանում իրավունքի, բարոյականության և հիվանդ մարդկանց դ...

Փաշինյանի աներանց տան հայվանն ընդդեմ Սարգսյանի փեսայի

Փաշինյանի աներանց տան հայվանն ընդդեմ Սարգսյանի փեսայի

Մայիսի 21, 2020


Կարող ենք արձանագրել, որ Փաշինյան Նիկոլը դժբախտ տղա դուրս եկավ աներանց մասով: Եթե անգամ ժողվարչապետը գոհ է իր կնգանից, ապա աներ...

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Նոր գաղափար՝ Վատիկանի «պադվալներից»

Մայիսի 21, 2020


Միքայել Մինասյանը երեկ նոր գրառմամբ է հանդես եկել: Առաջարկում է «Իմ քայլը» խմբակցությանը համախմբվել ու աշխատանքից ազատել Փաշինյ...

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Փաշինյան Նիկոլը կոնտրաբանդիստ է և կաշառակեր

Մայիսի 20, 2020


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը երեկ ապացուցեց, որ կոնտրաբանդիստ է, կաշառակեր է, մի խոսքով, աննախադեպ կոռումպացված խայտառակու...

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Մայիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, որ իր դեմ խաղ չկա, ինչ ուզի՝ կանի, թքած ունի ամեն ինչի և բոլորի վրա, բացառությամբ ամերիկյ...

քոչարյան անդոն ազգային անվտանգության սպառնալիք է հայտնաբերել

քոչարյան անդոն ազգային անվտանգության սպառնալիք է հայտնաբերել

Մայիսի 19, 2020


քոչարյան անդոն այն եզակի խայտառակություններից է, որոնց մասին ասում են. երեսին թքում են, ասում է՝ անձրև է գալիս: Միքայել Մինասյա...

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Մայիսի 19, 2020


Ըստ Hraparak.am-ի հավաստի տեղեկությունների՝ այս գիշեր Փաշինյան Նիկոլը ՊԵԿ-ում խուճապ է առաջացրել։ Միքայել Մինասյանի «Ստի վերջը»...

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 19, 2020


Միքայել Մինասյանն այսօր ուշ երեկոյան ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի հինգերորդ սերիան: Ճիշտն ասած, մենք այլ բացահայտում էինք սպա...

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Մայիսի 17, 2020


Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանին Փաշինյան Նիկոլը համարում է Հայաստանի ամենաատված օլիգարխ: Քանի որ Հայրապետյան իր կողմից է ...

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Միքայել Մինասյանը թշնամություն է անում «հայ ժողովրդին»

Մայիսի 16, 2020


Կարծիք է ստեղծվում, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան և Սերժ Սարգսյանի գործող փեսա, նախկին Նորին գերազանցությունը մահափորձ է պա...

Լակոտակրատիան ջղաձգումների մեջ է, դուրս են տալիս ամբախ-զամբախ

Լակոտակրատիան ջղաձգումների մեջ է, դուրս են տալիս ամբախ-զամբախ

Մայիսի 13, 2020


Միքայել Մինասյանը երեկ խայտառակեց ժողովրդի վարչապետին՝ ասելով, որ իր և իր ազգականների չտեսության պատճառով Փաշինյան Նիկոլը կրակն...

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Մայիսի 13, 2020


Աշխարհում դեռ ոչ մի երկրի ղեկավար չի խոստովանել, որ պատրաստվում է ոչնչացնել սեփական երկրի տնտեսությունը: Նրանք կարող են սխալ որ...

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 12, 2020


Փաշինյան Նիկոլի մամուլը, հատկապես բաբաջանյան արմանը, որոշ գրանտակերներ վերջերս գրգռված են, ինչ-որ վտանգներ են տեսնում Ռուսաստան...

Քարե Փաշինյան Նիկոլը

Քարե Փաշինյան Նիկոլը

Մայիսի 8, 2020


Փաշինյան Նիկոլն այսօրվա իր խմբակցության գողականի ակցիան http://www.shame.am/news/view/68244.html կապեց ապօրինի գույքի բռնագանձմ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ