Խայտառակություն առանց մեկնաբանության

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020
Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ավելի ճիշտ՝ բյուրեղացրել է նրանց սերը գործ տալու հանդեպ

 

Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր որոշել են օգտվել իրավիճակից՝ հարևանների հետ հաշիվ տեսնելու համար, ընդ որում՝ միանգամայն օրինականորեն. արձանագրել ինքնամեկուսացման ռեժիմի խախտումն ու իրենց համար անհարմար մարդուն ենթարկեցնել տուգանքի։ Եվրոպայի ո՞ր երկրներում է սա ամենից շատ արտահայտված և ի՞նչ օրինակներով։

 

Իսպանիա

 

Իսպանիան կարանտինի մեջ է արդեն մեկ ամիս։ «Չորս պատերի մեջ նստողների»՝ ոչ միայն կառավարության գործողությունների դեմ բորբոքված բանականությունն է սկսում եռալ, այլև ավելի հաճախ իրենց մասին զգալ են տալիս նյարդերը։ Իսկ դա վերածվում է միջդրացիական դիմակայությունների։

 

Մեկուսացումից հատկապես տառապում են երեքից 12 տարեկան երեխաները, նրանք իրենց էներգիան սպառելու տեղ չունեն. վաղուց արդեն թքած ունեն հեռուստացույցով մուլտիկներ նայելու վրա, շարժում են ուզում։ Բայց շարժումը աղմուկ է, իսկ աղմուկը՝ պատի այն կողմում, ինչպես նաև մեկ հարկ ներքև, իսկ երբեմն՝ նաև վերև ապրող մարդկանց դժգոհություն։

 

Malasmadres (բառացի թարգմանությամբ՝ «վատ մայրեր» - ծան.՝ հեղ.) ինտերնետ-հանրույթը ցանցերում գրառում է տեղադրել, որն ստացվել է իր 440 հազար բաժանորդուհիներից մեկից։ А5 ձևաչափի թղթի վրա անվարժ ձեռագրով ֆլոմաստերով գրված է. «Երրորդ բնակարանի հարևաններ չորրորդ հարկում։ Հերի՛ք եղավ։ Զզվեցրի՛ն ձեր երեխաները։ Հերի՛ք է վազեք, թռչկոտեք, կահույքը տանեք-բերեք։ Թե չէ կբողոքենք վարչությանը»։

 

Շատ քաղաքներում նման նախազգուշացումների հեղինակները վաղուց արդեն զգուշացումներից գործի են անցել՝ բողոքներ հղելով ոստիկանություն, վարչություն և անգամ դատական ատյաններ։ Malasmadres ակումբի հիմնադիր Լաուրա Բաենան ամփոփում է. «Այդ գրառումները, ինչպես նաև հարևանների նյարդային արձագանքը անշարժության տառապանքին մատնված երեխաների վարքագծին մեկ անգամ ևս հաստատում են, թե որքան անխելամիտ են կառավարության գործողությունները, որը թքած ունի երեխաների վրա, այն ընդունում է որոշումներ՝ նկատի ունենալով միայն մեծահասակներին»։

 

Գուցեև Բաենային Մոնկլոայի պալատում (Իսպանիայի վարչապետի նստավայրը) լսել են. երկուշաբթի օրվանից՝ ապրիլի 27-ից, կառավարության կարգադրությամբ երեխաներին թույլ կտան «զբոսանքի դուրս գալ»։ Չակերտների մեջ է վերցված, քանի որ խոսքը վազել-թռչկոտել-խաղալու հնարավորության մասին չէ։ Կարգադրության տեքստում սևով սպիտակի վրա գրված է. «մինչև 14 տարեկան երեխաները կարող են ուղեկցել մեծահասակներին, երբ նրանք գնում են բանկ, դեղատուն կամ խանութ»։ Մաքուր օդում խաղալու փոխարեն՝ հեռավորության պահպանմամբ, լուռ ընթանալ դեպի խմբված մարդկանցով փակ շինություն ու նորից սահմանափակել շարժումները։

 

«Ամեն օր երեկոյան ժամը ութին ծափահարենք բուժաշխատողներին» համազգային ֆլեշմոբը աստիճանաբար երկրի տարբեր շրջաններում վերածվում է ֆիեստայի. ծափահարություններն ուղեկցվում են բարձր երաժշտությամբ, և այդ ամենը սահուն վերածվում է պարերի պատշգամբներում ու բնակարաններում։ Նրանք, ովքեր չեն մասնակցում տոնին, մասնակիցների դեմ գործ են տալիս։ Կանտաբրիայում անցած հանգստյան օրերին բողոքների թիվը «կարանտինի մասին օրենքը խախտող» հարևանների երաժշտական-պարային օրգիաներից կրկնապատկվել է սովորականի համեմատ։

 

Իշխանություններն արդեն հոգնել են բողոքների առատությունից և աստիճանաբար անցնում են խախտողների կողմը. այդ նույն Սանտանդերում քաղաքապետարանը հայտարարել է, որ ժամը 20.00-ին շատ բարձր միացնելու է Duo Dinamico խմբի «Resistiré» (Ընդդիմանալու եմ) երգը, որպեսզի բարոյապես աջակցի բնակչությանը։

 

Ֆրանսիա

 

Նման պատկեր է Ֆրանսիայում։ Երկրի տարբեր քաղաքների իշխանությունները, որոնք հեղեղվել են կարանտինային անդորրը խախտողների դեմ մատնություններից, արդեն ուղիղ տեքստով առաջարկում են գործ տվողներին զսպել իրենց եռանդը։ Alternative Police ոստիկանական արհմիության տվյալներով՝ իրավապահ մարմիններին զանգահարող քաղաքացիների զանգերի 70%-ը կապված է հենց հարևանների դեմ բողոքների հետ, ովքեր ինչ-որ բան այնպես չեն անում։ Փարիզի 20-րդ օկրուգի ղեկավար Ֆրեդերիկ Կալանդրան բնակիչներին կոչ է արել «այլևս չզբաղեցնել 17-րդ գիծը», որը հատկացված էր քաղաքացիների հաղորդումների համար, «քանի որ դրա մշտական զբաղված լինելը աննշան զանգերով հնարավորություն չի տալիս որևէ մեկին տեղեկացնել իսկական հանցագործության մասին, որի վկան նա դարձել է»։

 

Նոր Աքվիտանիայում մատնություններին բաժին է ընկնում ցերեկային ժամերի զանգերի 50%-ը, իսկ ժամը 16.00-ից հետո այդ տոկոսն ավելանում է մինչև 90-ի։ Ստրասբուրգում ոստիկանություն կատարված ամենօրյա 500 զանգերը մատնություններ են ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների մասին, իսկ Նանսիում ոստիկանությունը մեկ ժամում ստանում է 27 զանգ, և դրանցից 22-ը՝ «Ես ցանկանում եմ հայտարարություն անել կարանտինը խախտող հարևաններիս մասին»։

 

Alternative Police-ի ներկայացուցիչ Սիլվեն Անդրեն կարծում է, որ դեպքերի մեծ մասում «գործ տալը ոմանց հանդեպ մյուսների նախանձի դրսևորման ձև է»։ Որպես կանոն, պակաս վաստակ ունեցող մարդիկ փորձում են վատություն անել նրանց, ովքեր կարողացել են իրենց ավելի շատ ապահովել։ «Մեզ զանգահարում են, որպեսզի ասեն, որ այսօր ինչ-որ մեկը շանը ման է տվել չորս կամ հինգ անգամ, ինչ-որ մեկը մի քանի անգամ գնացել է խանութ, ինչ-որ մեկի երեխաները ֆիզկուլտուրայով են զբաղվում։ Սա զգոնության ակնհայտ չափազանցություն է։ Նման հաղորդումներից ոչ մի օգուտ չկա, դրանք միայն շեղում են իրական գործերից»։

 

Մեծ Բրիտանիա

 

Բրիտանական բնակչությունը բաժանվել է երկու ճամբարի։ Մեկի ներկայացուցիչները ձգտում են օգտվել հանկարծակի իրենց գլխին թափված արձակուրդներից՝ դուրս են գալիս արև ընդունելու այգիների գազոններում, գնում են լողափեր, ծովում լողում են տախտակներով և այլն։ Մյուսները մոլեգին տեսանկարահանում են կարգախախտներին, և նկարահանումները հետո տեղադրում են ցանցում՝ մերկացնող գրառումներով, կամ ոստիկանություն են կանչում։

 

«Մարդիկ զանգահարում են բացահայտ կոչերով՝ պատժել հարևաններին այն բանի համար, որ նրանք երկու անգամ խանութ են գնացել, երբ թույլատրված է դա անել միայն մեկ անգամ։ Մի տղամարդ առաջարկում էր գալ և ազդել կնոջ վրա, որը չի ցանկանում գնալ գրասենյակ, այլ նախընտրում է աշխատել հեռահար։ Ինչ-որ մեկը տեղեկացնում է, որ իր հարևանը հենց նոր մեքենայով դուրս է եկել ավտոտնակից, և պահանջում է ձերբակալել նրան դրա համար»,- Daily Mail-ի թղթակցին բողոքել է Հյուսիսային Հեմփդոնշիրի ոստիկան Նիք Էդեռլին։

 

Սրան գումարեք «կովիդ»-ականներին, որոնք «պայթեցնում» են ոստիկանական հեռախոսները հետևյալ հարցերով՝ «թույլ տրվո՞ւմ է արդյոք փռշտալ ոչ թաշկինակի մեջ», «կարելի՞ է արդյոք լողացնել ձիուն», «արդյո՞ք խախտում կհամարվի քարթրիջների համար խանութ գնալը», և բրիտանական կարանտինի պատկերն ամբողջական կլինի։

 

Գերմանիա

 

Գերմանիայում մինչկարանտինային դարաշրջանում էլ հարևանի դեմ գործ տալը համարվում էր յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացու համարյա թե պարտականությունը, իսկ հիմա լրիվ սուրբ գործ է։ Չէ՞ որ խոսքը ողջ ժողովրդի անվտանգության մասին է։ Զատկվա կիրակի օրը, տեղեկացնում է Tagesspiegel պարբերականը, ոստիկանությունը երկու անգամ եկել է Սուրբ Աֆրայի եկեղեցի, որը գտնվում է Բեռլինի Գեզունդբրունեն շրջանում։ Բարյացակամ զանգահարողները տեղեկացրել են, որ եկեղեցու փակ դռների հետևում տեղի է ունենում բազմամարդ պատարագ։ Տաճարի թեմակալ Ջերալդ Գոշը միակ հոգևորականն է Գերմանիայի մայրաքաղաքում, որը դեմ է արտահայտվել ծխականների մասնակցությամբ ժամերգության արգելքին։ Նրան նույնիսկ փորձել են դատարանի միջոցով պատասխանատվության ենթարկել, բայց չի ստացվել։

 

Բանն այնտեղ է հասել, որ արդեն երկրի իրավապաշտպաններն են մտահոգություն հայտնել մատնությունների թվի առատությունից, որոնք միշտ չէ, որ ճշմարտացի են։ Օրինակ, կիրակի օրը՝ ապրիլի 12-ին, ինչ-որ մեկը ոստիկանական ուղղաթիռ էր կանչել Բեռլինի զբոսայգիներից մեկի մոտ՝ տեղեկացնելով մարդկանց զանգվածային կուտակման մասին։ Նշված վայր ժամանած իրավապահները արձանագրել են, որ մարդիկ իսկապես կան, բայց նրանք զբոսնում են սոցիալական անվտանգության սահմանված կեսմետրանոց հեռավորությունը պահպանելով։

 

Գերմանացիները բուժաշխատողներին չեն ծափահարում, ինչպես Իսպանիայում, և պատշգամբներից չեն երգում, ինչպես Իտալիայում։ Փոխարենը, ուկրաինացի որոշ վերաբնակների վկայությամբ, կարող են արգելքները շրջանցելով իրենց տուն հրավիրել, օրինակ, մատնահարդարի, իսկ հետո նրա դեմ գործ տալ ոստիկանությանը՝ որպես ռեժիմը խախտողի։

 

Վերն ասվածը ամփոփելուն ամենից լավ կսազեն մեջբերումները Եվրամիության Politico.eu պաշտոնական պարբերականի հրապարակումից, որը լույս է տեսել «Կորոնա. գործ տվողները բարգավաճում են փակ Եվրոպայում» վերնագրով։

 

«Որոշ երկրներ շահագրգռված են, որպեսզի օգտվեն իրենց քաղաքացիների ամենաառնետային բնազդներից,- գրում է թղթակից Այթոր Էռնանդեսը։- Ֆրանսիացիները նրանց անվանում են մուշարդներ։ Իսպանիայում նրանք հայտնի են որպես չիվատոս։ Գերմանացիները նրանց անվանում են շպիցելներ։ Յուրաքանչյուր երկրում կա հատուկ բառ այն անախորժ մարդկանց համար, որոնք ուրիշների մասին տեղեկացնում են ոստիկանությանը»։

 

Հեղինակի կարծիքով՝ եվրոպական երկրներում, որոնք գտնվում են կարանտինի պայմաններում, «շատ փառասեր պահապաններ, ըստ երևույթին, կարծում են, թե իրենց ժամը վերջապես եկել է։ Եվ անասելի մեծ թվով նման մարդիկ ինքնամեկուսացումն անցկացնում են՝ հետևելով հարևանների ամեն մի քայլին ու տեղեկացնելով նրանց մասին իշխանություններին՝ անգամ թույլ չտալով իրենց մտածել, որ իրենք կարող են սխալվել»։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 36940


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

Ամրապնդվում է Նոր Հայաստանի ինքնիշխանությունը

Ամրապնդվում է Նոր Հայաստանի ինքնիշխանությունը

Հուլիսի 23, 2020


Նոր Հայաստանը շարունակում է ինքնիշխանություն կատարելագործել, նոր բարձունքներ նվաճել ինքնիշխանության հաստատման բարդ գործում: Իսկ...

Եվրոպան շարժվում է իր ժառանգությունը ոչնչացնելու ուղղությամբ

Եվրոպան շարժվում է իր ժառանգությունը ոչնչացնելու ուղղությամբ

Հուլիսի 14, 2020


Հոլանդիայի իշխանությունները սկսել են արական և իգական սեռերի չեղարկումը օրենսդրական մակարդակով։ Նիդեռլանդների կառավարությունը, ա...

Արևմուտքի մտավորականությունը ատելություն է հրահրում սպիտակների դեմ

Արևմուտքի մտավորականությունը ատելություն է հրահրում սպիտակների դեմ

Հուլիսի 11, 2020


Սևամորթների զանգվածային բողոքներն ու պահանջները ի հայտ են եկել բնավ ոչ մարգինալ միջավայրում։ Շարքային քաղաքացիներին վախեցնելու ...

թորոսյան արսենը նոր հանձնարարություն է ստացել Ամերիկայից՝ վերջ տալ հայ ժողովրդի վերարտադրությանը

թորոսյան արսենը նոր հանձնարարություն է ստացել Ամերիկայից՝ վերջ տալ հայ ժողովրդի վերարտադրությանը

Հուլիսի 7, 2020


Դեգեներատ թորոսյան արսենը նոր հանձնարարություն է ստացել և լծվել է դրա կատարելուն: Ամերիկացիները վակցինա են արտադրում, իսկ այս ա...

Գևորգ Պետրոսյանը իոաննիսյան դանիելի հետքերով

Գևորգ Պետրոսյանը իոաննիսյան դանիելի հետքերով

Հուլիսի 6, 2020


Հավանաբար, Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդումը ծանր է ազդել պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վրա, և նա որոշել է հետևել իոաննիսյան դ...

Դիմակ, դիմակ մինչև վերջ

Դիմակ, դիմակ մինչև վերջ

Հուլիսի 3, 2020


Փաշինյան Նիկոլի թորոսյան արսենն ու պարետ ավինյան տիկոն կորոնավիրուսի դեմ պայքարի միայն մեկ միջոց գիտեն՝ դիմակ կրել, անգամ մաքու...

«Կրոկոդիլ» գարիկը նախատում է Գագիկ Ծառուկյանին

«Կրոկոդիլ» գարիկը նախատում է Գագիկ Ծառուկյանին

Հունիսի 10, 2020


«Երբ երկրում արտակարգ դրություն է հայտարարված, և մենք պայքարում ենք աներևույթ թշնամու դեմ, այս պարագայում ԲՀԿ-ն, լինելով ԱԺ-ում...

Վտանգված են կարգին հայկոն և ՀՀ-ԵՄ խնամիական կապերը

Վտանգված են կարգին հայկոն և ՀՀ-ԵՄ խնամիական կապերը

Հունիսի 9, 2020


մարության հայկը՝ կարգին հայկոն, աշխարհի ամենախայտառակ քաղաքապետն է, քանի որ Հայաստանում լակոտակրատիա է իշխում, իսկ Փաշինյան Նիկ...

Բռնապետին ծնում է ամբոխը, իսկ տապալում է ժողովուրդը

Բռնապետին ծնում է ամբոխը, իսկ տապալում է ժողովուրդը

Հունիսի 6, 2020


Հայաստանում կորոնավիրուսով վարակումների դինամիկան, որը նկատվում է վերջին օրերին, չի կարող խոր տագնապի զգացողություն չառաջացնել։...

Փաշինյան Նիկոլի հակակորոնավիրուսային պայքարը արդյունքներ է տալիս

Փաշինյան Նիկոլի հակակորոնավիրուսային պայքարը արդյունքներ է տալիս

Հունիսի 5, 2020


Փաշինյան Նիկոլի ահեղ պայքարը արդունքներ է տալիս դեգեներատ սարգսյան գարիկի մարզում, կարելի է արդեն եզրակացնել, որ կորոնավիրուսն ...

Տեր-Պետրոսյան Լևոնը՝ Արիստոտելի հետքերով

Տեր-Պետրոսյան Լևոնը՝ Արիստոտելի հետքերով

Հունիսի 5, 2020


Ցինիզմը, ինչպեսև Էյնշտեյնի նշած բթությունը, տիեզերքը, մարդկային ստորությունն ու լկտիությունը, սահման չունի: Տեր-Պետրոսյան Լևոնը...

Փաշինյան Նիկոլը ներխուժում է մարդկանց անձնական կյանք

Փաշինյան Նիկոլը ներխուժում է մարդկանց անձնական կյանք

Հունիսի 5, 2020


Կորոնավիրուսի դեմ պայքարում Փաշինյան Նիկոլն արդեն անցնում է թույլատրելիի սահմանները: Չգիտակցելով իր ու իր անտաղանդ թիմի մեղավոր...

Հեղափոխության ևս մեկ պտուղ՝ թորոսյան արսենի պայքարի արդյունքը

Հեղափոխության ևս մեկ պտուղ՝ թորոսյան արսենի պայքարի արդյունքը

Հունիսի 2, 2020


Դեգեներատ թորոսյան արսենը, լինելով եվրաբոզ ռևազյան տաթևիկի գաղափարական քույրն ու եղբայրը, շարունակում է իրագործել թավշյա, ոչ բռ...

Փաշինյան Նիկոլին խոցեց կորոնավիրուսը, հաջորդ հարվածը նա կստանա դիպուկահարից

Փաշինյան Նիկոլին խոցեց կորոնավիրուսը, հաջորդ հարվածը նա կստանա դիպուկահարից

Հունիսի 1, 2020


Վատ բան է պատահել Նոր Հայաստանում՝ հիվանդացել է Փաշինյան Նիկոլը, ժողովրդի վարչապետը: Ընդ որում՝ հիվանդացել է ընտանիքով և այժմ պ...

Facebook-ի քաղաքականությունը՝ արևմտյան գաղափարախոսության և աշխարհաքաղաքականության հայելային արտացոլում

Facebook-ի քաղաքականությունը՝ արևմտյան գաղափարախոսության և աշխարհաքաղաքականության հայելային արտացոլում

Հունիսի 1, 2020


Հետաքրքիր է աշխատում Facebook-ը, որը կարողացել է հաշված տարիների ընթացքում միլիարդավոր մարդկանց ներգրավել, որոնց արդեն հաջողութ...

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

Մայիսի 27, 2020


Մարդասպանը վատ բան է, բայց եթե մարդասպանը նաև դեգեներատ է, արդեն անտանելի է: Հայ ժողովուրդը 2018-ի գարնանը որոշեց, որ իր առողջո...

Ֆրանսիա 2020. շատ քիչ է մնացել շարիաթին հասնելու համար

Ֆրանսիա 2020. շատ քիչ է մնացել շարիաթին հասնելու համար

Մայիսի 26, 2020


Ինչպեսև երկու հարյուր և ավելի տարիներ առաջ, Ֆրանսիան այսօր մարդկային առաջընթացի առաջնագծում է, միայն այն տարբերությամբ, որ XVII...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ