Ազգային խայտառակություն

Հայր և որդի ռուբինյաններ. խայտառակություն խայտառակաց ամենայն հայոց

Ապրիլի 22, 2020
Հայր և որդի ռուբինյաններ. խայտառակություն խայտառակաց ամենայն հայոց

Միրզո Արարատյան

 

Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունների կապակցությամբ ռուբինյան կարոյի վաստակը՝ ռուբինյան ռուբոն, որն աշխատում է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, հարցազրույց է տվել: Քանի որ սրա հայրը հավի ձու է կեղծում, ինչը պահանջում է որոշակի ճարպկություն, հատկապես լեզվական, սա հորից ահագին բան է սովորել, և հաջողությամբ կարողանում է կեղծել իրականությունը: Օրինակ, հարցին՝ նշանակում է, որ Լավրովի արած հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, սա պատասխանում է. «Ես ասում եմ իրականությունը, և ՀՀ արգործնախարարը երեկ ասել է իրականությունը»։ Լրագրողի դիտարկմանը, որ հայկական կողմն ասում է՝ փաստաթուղթ չկա, Լավրովը նշում է, որ կա, հակասական երկու պնդումներ են, սա ասում է. «Ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ, թե ինչու է այս կամ այն հայտարարությունն անում այս կամ այն երկրի պաշտոնյան, ես ասում եմ իրականությունը, հղում եմ անում ՀՀ ԱԳ նախարարին, նա երեկ առավել քան հստակ ու պարզ ներկայացրել է իրավիճակը եւ ՀՀ դիրքորոշումը»: Հարցին՝ գուցե հայկական կողմը պարզաբանում պահանջի, թե ինչու է ռուսական կողմն անում հայտարարություն, որն, ըստ հայկական կողմի, սուտ է, սա պատասխանում է. «Նախ, հայկական կողմն ասել է այն, ինչ ասել է։ Հայկական կողմը ներկայացրել է իրադրությունն ու իր դիրքորոշումները, Ռուսաստանի ԱԳ նախարարն էլ ներկայացրել է իր դիրքորոշումը կամ իր ընկալումը։ Ես կարծում եմ՝ եթե կարիք լինի, մեր հնարավոր գործողությունները կամ գործողությունների բացակայությունը կամ տեսակը ԱԳՆ-ում կորոշվի»։

 

Մեկը բան հասկանո՞ւմ է հավի ձու կեղծողի զավակի ասածից (հիշեցնենք և Շենգավիթի խանութների հաճախորդներին տեղեկացնենք, որ սրա հերը՝ ռուբինյան կարոն, երդբյալ լևոնական և ԱԺ նախագահւի նախկին տեղակալ, տնական ձվի գործ է անում, սակայն տնական հավ չունի. գնում է թռչնաբուծարաններից ձու, կեղտոտում է հատուկ տեխնոլոգիայով և հանձնում խանութներին որպես տնական ձու): Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյան էլ չի հասկացել: Եվ գրել է այս թյուրիմացության մեկնաբանությունների կապակցությամբ. «Փաստորեն քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս.Լավրովին։ Իսկ գուցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մե՞ջ է, աղջիկներ և տղաներ։ Ասենք, ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ, ասենք, գրասեղանի։ Նայեք՝ կարևորը վերջում չդառնա զոհասեղանի։ Հ.Գ. Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու.. վերջ»:

 

Սակայն տնական ձվի կեղծարար ռուբինյան կարոյի վաստակի ամենահատկանշական միտքը հետևյալն է. «Ադրբեջանական կողմը Արցախը դիտարկում է որպես տարածք, հայկական կողմը դիտարկում է որպես անվտանգություն, իսկ անվտանգությունը զիջման ենթակա չէ»։ Տեսնո՞ւմ եք, որ սա սկզբունքորեն չի օգտագործում «հայրենիք» եզրույթը: Եվ լակոտակրատիայից ոչ ոք դա չի անում: Սրանք երկու բան են ասում. անվտանգություն կամ մարդու իրավունքների պաշտպանություն: Գրանտակերների և բոլոր արևմտականների սիրած թեման ու հարցաշարը դրանք են: Սրանք չեն խոսում հայրենիքից, որովհետև պարզապես չունեն հայրենիք, բայց խոսում են մարդու իրավունքներից ու անվտանգությունից, որովհետև դրանով են գրանտ վաստակում:






Դիտումների քանակ 28179


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

Մայիսի 29, 2020


ՄԻԵԴ-ն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը: Որքան էլ ՄԻԵԴ-ը հ...

գաբրիելյան արտուշը թռավ ամպերը, սպասենք վայրէջքին

գաբրիելյան արտուշը թռավ ամպերը, սպասենք վայրէջքին

Մայիսի 23, 2020


Ամեն դեպքում և անկախ ամեն ինչից՝ պետք է խոստովանել, որ Փաշինյան Նիկոլի մեջ մարդկայնության նշաններ կան, նա ինչ-որ չափով խրախուսո...

ռևազյան տաթևիկի նորածին երեխայի հետ կապված շուխուռի առիթով

ռևազյան տաթևիկի նորածին երեխայի հետ կապված շուխուռի առիթով

Մայիսի 20, 2020


Երեկ չուզենալով մեծ լավություն արեցի Փաշինյան Նիկոլին՝ ուշադրությունը շեղելով նրա դեգեներատությունից և դառնալով ֆեյսբուքահայութ...

Լակոտակրատիան ջղաձգումների մեջ է, դուրս են տալիս ամբախ-զամբախ

Լակոտակրատիան ջղաձգումների մեջ է, դուրս են տալիս ամբախ-զամբախ

Մայիսի 13, 2020


Միքայել Մինասյանը երեկ խայտառակեց ժողովրդի վարչապետին՝ ասելով, որ իր և իր ազգականների չտեսության պատճառով Փաշինյան Նիկոլը կրակն...

Ղարաբաղը հանձնում են բիրիկով, Մոսկվան դեմ է

Ղարաբաղը հանձնում են բիրիկով, Մոսկվան դեմ է

Ապրիլի 21, 2020


Երկու տարի Փաշինյան Նիկոլը խաղում է Վլադիմիր Պուտինի նյարդերի հետ՝ սորոսացնելով երկիրը և հասցնելով նրան ընդհուպ անձնական վիրավո...

Կոնևի հուշարձանը հանելու հետևում կանգնած է ԱՄՆ-ը

Կոնևի հուշարձանը հանելու հետևում կանգնած է ԱՄՆ-ը

Ապրիլի 16, 2020


Եվրոպայում Ռուսաստանի դեմ ուղղված բոլոր կեղտոտ գործերը, ներառյալ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանները հանելը, նախաձե...

ռուբինյան կարոն կարևոր ժողովրդավարական առաջարկներ ունի

ռուբինյան կարոն կարևոր ժողովրդավարական առաջարկներ ունի

Մարտի 16, 2020


ռուբինյան կարոյին Նոր Հայաստանում կարելի է համարել քաղաքական դինաստիայի հիմնադիր: Սրա զավակը՝ ռուբինյան ռուբոն, Ազգային ժողովի ...

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Փետրվարի 27, 2020


Եվրոպական դիվանագիտության համար աննախադեպ որոշում է կայացրել Վրաստանը՝ հրաժարվել է իր տարածքում անցկացնել Եվրոպայի խորհրդի երկր...

Շնորհավորում է Արփինե Հովհաննիսյանը

Շնորհավորում է Արփինե Հովհաննիսյանը

Փետրվարի 8, 2020


Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունում «տոն էր»։ Տոն՝ ընդդեմ տրամաբանության, ընդդեմ իրավաբանության, ընդդեմ ադեկվատության, ը...

Քաղաքական բադասյան ռուստամիկը

Քաղաքական բադասյան ռուստամիկը

Հունվարի 30, 2020


Փաշինյան Նիկոլի բադասյան ռուստամիկը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով է կազմել: Այդ հանձնաժողովում պիտի լինեն իրավաբան...

Սարգսյան Արմենը բեգեմոտ է

Սարգսյան Արմենը բեգեմոտ է

Դեկտեմբերի 26, 2019


Սարգսյան Արմենը, որը Նոր Հայաստանում նախագահ է աշխատում, այսօր Փաշինյան Նիկոլի սրտով որոշում է կայացրել` ստորագրել է մի խայտառա...

Արփինե Հովհաննիսյանը և Սարգսյան Արմենը

Արփինե Հովհաննիսյանը և Սարգսյան Արմենը

Դեկտեմբերի 16, 2019


Արփինե Հովհաննիսյանը դիմել է նախագահ Սարգսյան Արմենին: Նրա ուղերձը մեզ հիշեցրեց բեգեմոտի մասին հայտնի սովետական մուլտֆիլմը: Այն...

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Հոկտեմբերի 23, 2019


Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա...

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

Հոկտեմբերի 23, 2019


Երկրի միասեռականներին, գրանտակերներին և բոլոր արևմտյան արժեքների բոլոր կրողներին հիմա էլ ցավ է պատճառում հաց բերող սարգսյան արթ...

Կալանք, կալանք մինչև վերջ

Կալանք, կալանք մինչև վերջ

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլի վիճակը վիճակ չէ: Հրայր Թովմասյանը դարձել է ժողովրդի վարչապետի թիվ մեկ դարդուցավը, ողբը, սուգը, վիշտը, տխրությու...

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Մենք՝ ձկնիկի և х...й-ի համատեղման զոհ

Հոկտեմբերի 4, 2019


Արփինե Հովհաննիսյանը քոչարյան անդրանիկի լկտիության կապակցությամբ գրառում է կատարել: Գրում է ճիշտ և ռացիոնալ բաներ: Սակայն նա, ե...

Ռուբեն Հայրապետյանը պետք է ենթարկվի բարոյական պատասխանատվության

Ռուբեն Հայրապետյանը պետք է ենթարկվի բարոյական պատասխանատվության

Հոկտեմբերի 3, 2019


Կասկածելի ծագում ունեցող քոչարյան անդոն ասում է, թե մտադիր չէ ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից երեկվա իր լկտիության հա...

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա նրանով, որ նրան հաջողվեց մի թիմում հավաքել աշխարհի ամենայուրահատուկ անձանց, որ...

Աշոտյանը իմաստնանում է

Աշոտյանը իմաստնանում է

Սեպտեմբերի 28, 2019


Հեղափոխությունը շատ բան տվեց Արմեն Աշոտյանին, ամենակարևորը՝ իմաստնություն: «Նախարարը կարող է անփորձ լինել, կարող է մեծամիտ լինե...

Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Սեպտեմբերի 19, 2019


Մարկոս Ավրելիուսը Հռոմի ամենահայտնի կայսրերից էր ու ժամանակի ամենառաաջադեմ մարդկանցից։ Նա այն կայսրերից էր, որ գրի էր առնում իր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ