Ազգային խայտառակություն

Պապ - Ներսես Մեծ մենամարտը հանգիստ չի տալիս ժողվարչապետին

Ապրիլի 21, 2020
Պապ - Ներսես Մեծ մենամարտը հանգիստ չի տալիս ժողվարչապետին

Արտյոմ Խաչատրյան

 

Իր երեկվա ֆեյսբուքյան լուծի ժամանակ ժողովրդի վարչապետը, ի թիվս այլոց, նաև անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցուն և իր խորին դժգոհությունն արտահայտեց: Փաշինյան Նիկոլն ասաց. «Ժամանակակից Հայաստանում հիասթափվելու շատ կոնկրետ պատճառներ ունի պայմանականորեն ասած՝ հոգևորականությունը, որովհետև ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը։ Հայաստանում ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքն արժեքների և գաղափարների սերմանման մեծ բացեր ու պրոբլեմներ ունի, որն էլ առաջացնում է հոգևորականության շրջանում լրջագույն հիասթափություն»: Փաշինյանը նշեց, որ շատ դեպքերում հոգևորականության գործունեության մեջ երևում է քաղաքականություն. «Երբեմն քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից և նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն ենք տեսնում։ Ես շատ կարևոր եմ համարում քրիստոնեական տեսությունը, ինձ հարց եմ տալիս՝ այսօրվա մեր հոգևոր կյանքը արդյոք մեզ մոտեցնո՞ւմ է աստվածաշնչյան տեքստին և գաղափարախոսությանը, վստահ չեմ, որ այդ հարցին կարող եմ դրական պատասխան տալ»։

 

Փաշինյանի խուճուճ լեզվից հայերեն թարգմանած՝ նրա ասածը հետևյալն է.

 

ա/ ժողովրդի վարչապետը դժգոհում է, որ հոգևոր կյանքը սակավ է, քանի որ հոգևորականությունը չի սատարում նրան եվրարժեքների և ընդհանրապես արևմտյան բոլոր արժեքների ներմուծման գործում, չի հարգում դալուզյան մելի տրանսգենդեր դառնալու իրավունքը և չի պաշտպանում նրան, ինչպես անում են հանրության պահանջով ժողվարչապետն ու Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմենչիկ Դարբինյանը, արտահայտվում է սրբազան Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ;

 

բ/ ժողովրդի վարչապետը եկեղեցու գործունեության մեջ քաղաքականության տարրեր է նկատում, երբ եկեղեցու հովվապետը, ղեկավարվելով բացառապես քրիստոնեական ներողամտության, գթասրտության և հումանիզմի նորմերով, խնդրում է կալանքից ազատել Հայաստանի և Արցախի նախկին նախագահին, ընդ որում, անում է դա՝ հետևելով միջազգային կառույցների հորդորին, ինչը ժողովրդի վարչապետը թիկունքից հարված է համարում և խոստանում երկրային դաժան պատիժ՝ գողականով, քանզի օրինական դաշտում հովվապետի հորդոր-խնդրանքը պատժի ենթակա չէ, իսկ Հայաստանում օրենքից զատ միայն գողականն է իրականացնում պատժիչ գործողություններ:

 

գ/ ժողովրդի վարչապետն ասում է, որ Հայ Առաքելական եկեղեցին խանգարում է իրեն իրականացնել իր առաքելությունը՝ կատարել ամերիկյան դեսպանի և Սորոս Ջորջի հրահանգները, և եթե այսպես շարունակվի, նա ստիպված կլինի դիմել վերադասին՝ Պապ թագավորի սխրանքը կրկնելու թույլտվություն ստանալու համար:

 

Այսքանը, չեմ կարծում, թե այլ բան էր ուզում հանրությանն ասել ժողովրդի վարչապետը եկեղեցու մասով իր ֆեյսբուքյան լուծի ժամանակ:

 

Բնականաբար, Ամենայն Հայոց կաթողիկոսն իջավ իր բարձունքից և պատասխանեց Փաշինյան Նիկոլին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն տարածեց, որում ասվում է.

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։

 

Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։

 

Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»։

 

Վեհափառի ասածն այն է, որ ժողվարչապետն ամբախ-զամբախ դուրս է տվել, բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում, սակայն, այնուամենայնիվ, հայրական խորհուրդ ենք տալիս անառակ գրանտակերներին՝ նստե՛ք տեղներդ:

 

Այժմ՝ գլխավորի մասին: Գլխավորն այն է, որ հիրավի պատմական դարաշրջանում ենք ապրում: Հայ Առաքելական եկեղեցին կարծես թևակոխում է 4-րդ դար, միասեռական և արևմտական Պապ թագավորի և Ներսես Մեծի հակամարտության դարաշրջան: Հիշեցնենք ընթերցողին, որ Պապ թագավորը, որին Փաշինյան Նիկոլն ընտրել է որպես իր պատմական նախատիպ, մեծացավ և դաստիարակվեց Բյուզանդիայում՝ այն ժամանակվա Արևմուտքում, երբ հայրը՝ Արշակ Երկրորդը, պարսկական գերության մեջ էր, վերադարձավ Հայաստան և ըմբոստացավ Ներսես Մեծի ռեֆորմների դեմ, որոնք ուղղված էին քրիստոնեությանը հակասող հելլենիստական բոլոր երևույթների և տարրերի դեմ: Պապի և կաթողիկոսի պայքարի օբյեկտը նորածին հայ ինքնությունն էր, որը թագավորն ուզում էր սպանել, կաթողիկոսը՝ պահպանել և փոխանցել սերունդներին: Արդյունքում՝ Պապը սպանեց (թունավորեց) վեհափառին, սակայն Ներսես Մեծը հաղթեց և սրբադասվեց՝ քրիստոնեությունը Հայաստանում դարձավ սուբստանց, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի լուսավորչական գործունեության արդյունքում հայ ժողովուրդն ապրեց իր Ոսկե դարը և դարձավ աշխարհի առաջադեմ ազգերից մեկը:

 

Անցած 17 դարերի ընթացքում մենք, թերևս, չենք տեսել հոգևոր և աշխարհիկ իշխանությունների այսօրինակ առճակատում (բոլշևիկյան իշխանությունը հայկական չէր՝ վերազգային էր): Ամենայն Հայոց կաթողիկոսն առայժմ զուսպ է, բավարարվում է դաստիարակչական հորդորներով, Փաշինյան Նիկոլը նրան փոխարինող է ման գալիս, բայց չի կարող գրանտակերի էությամբ մեկին գտնել, որ գտնի էլ, չի կարողանալու կաթողիկոս կարգել: Փաշինյան Նիկոլը ճանապարհներ է փնտրում վեհափառին և եկեղեցին իրենով անելու, այլ կերպ ասած՝ սորոսացնելու համար, բայց դարձյալ ապարդյուն: Հետևաբար, Փաշինյան Նիկոլը ստիպված եթերով խոսում է հոգևոր կյանքի սակավության, արժեքների և գաղափարների սերմանման գործում մեծ բացերի ու պրոբլեմների մասին:

 

Երկու տարի պահանջվեց, որպեսզի Փաշինյան Նիկոլն ու նրա ղեկավարությունը հասկանան. չի հաջողվի սորոսացնել և արևմտականացնել Հայաստանը, քանի կա Հայ Առաքելական եկեղեցին որպես հայ քաղաքակրթական ինքնության ողնաշար, որը ջարդելը գրեթե անհնար է: Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը, ի՞նչ անի ամերիկյան դեսպանը: Քանի՞ քրեական գործ հարուցեն եպիսկոպոսների դեմ, քանի՞ կոմպրոմատ հրապարակեն: Գլուխները ո՞ր պատով տան Սորոսի վաստակներն ու Նոր Հայաստանի արևմտականները՝ պեդերաստ Պապի հոգևոր ժառանգորդներն ու նրա գործը շարունակողները…

 

Հետգրություն

 

Չզարմանանք, եթե վաղը սիմոնյան ալենն ասի, թե՝ հանրության պահանջ կա եկեղեցին լուծարելու կամ եպիսկոպոսաց դասը փոխելու, քանի որ այն Հին Հայաստանի մնացորդ է: Նա նման բան ասելու գենետիկ ունակություն ունի. եթե մարդը համոզված է, որ Փաշինյան Նիկոլի կոչով հայ ժողովուրդը կվազի Բաստիլ գրավելու, ապա ինչո՞ւ նույն ժողովրդի անունից չի կարելի հայտարարել, որ ինքը՝ ժողովուրդը, պահանջում է եկեղեցու հարցը լուծել, ինչպես Սահմանադրական դատարանի դեպքում:

 






Դիտումների քանակ 61638


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Հուլիսի 29, 2020


2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարած...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Հուլիսի 27, 2020


Չբավարարվելով սեփական դրածոյին Հայաստանի վարչապետի աթոռին նստեցնելով՝ Արևմուտքն՝ ի դեմս Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ ...

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Հուլիսի 18, 2020


Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ամենաստոր ու խայտառակ բոզերի ընտանիքում ծնված սաֆարյան ստոպիկը հերթական անգամ ...

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հուլիսի 17, 2020


Երբ գրվում են այս տողերը, իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին նորից սրվել է։ Ընթերցողներին հի...

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Հուլիսի 16, 2020


Արցախյան բանակցական գործընթացը իր կետից սկսած և Սերժի կետը մերժած Փաշինյան Նիկոլն այսօր մասնակցեց Տավուշում զոհված մայոր Գարուշ...

Ժողվարչապետի նոր գլխացավը

Ժողվարչապետի նոր գլխացավը

Հուլիսի 15, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը նոր ուղերձ է հղել իր ղեկավարությանն ու աշխարհին իր գլխավոր մունետիկ ու գաղափարախոս, պեդերաս...

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Հուլիսի 14, 2020


Այսօր Հայաստանը զոհեր ունեցավ: Թշնամու կրակից զոհվեցին մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Փալյանը, ժամկետային զինծառայողն...

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

Հուլիսի 14, 2020


Հայաստանի ձախողված իշխանությունը դիմեց հերթական աննախադեպ քայլին՝ չորս ամիս անընդմեջ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմը երկարա...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Հուլիսի 12, 2020


Ժողովրդի վարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները: Երկար-բարակ տեքստ է գրել, ամպագոռգոռ, ա...

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Հուլիսի 9, 2020


Փաշինյան Նիկոլի կառավաությունն ՀՀ տնտեսության դեմ պայքարում այսօր նոր բարձունք գրավեց՝ կասեցվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շան...

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Հուլիսի 6, 2020


Փաշինյան Նիկոլն իր հարությունյան արայիկի հետ սկսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի հերթական փուլը՝ դպրոցական ծրագրերից հա...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Հուլիսի 4, 2020


բաբաջանյան արմանը հիրավի Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարախոսն է, հենց նրա կեղտոտ բերանի մեջ է ժողվարչապետը դնում իր մտքերը, գաղ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ