Տիեզերական խայտառակություն

Ղարաբաղը հանձնում են բիրիկով, Մոսկվան դեմ է

Ապրիլի 21, 2020
Ղարաբաղը հանձնում են բիրիկով, Մոսկվան դեմ է

Արտյոմ Խաչատրյան

 

Մոսկվան փուլային տարբերակ է առաջարկում

 

Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հայտարարել է, որ բանակցային սեղանին ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակն է: Ադրբեջանում ուրախացել են, Հայաստանում ոմանք պահանջում են Մնացականյան Զոհրաբի հրաժարականը՝ ստախոսության համար, քանի որ բազմիցս հայտարարվել է Փաշինյան Նիկոլի կողմից, որ բանակցային սեղանին այսօր ոչ մի բան չկա: Սա էական տեղաշարժ է բանակցային գործընթացում, և այն պետք է դիտարկել ակունքներից:

 

Փուլային տարբերակն ի հայտ եկավ 1997-ին և դարձավ Տեր-Պետրոսյան Լևոնին ռադ անելու պատճառ: Փաստացի այն նշանակում է Հայաստանի կապիտուլյացիա, այսինքն՝ Հայաստանը դուրս է գալիս հինգ շրջանից, այնտեղ մտնում են միջազգային խաղաղապահներ, բացվում են հաղորդակցությունները, Արցախի վերջնական հարցն էլ մնում է առկախ վիճակում: Դժվար չէ հասկանալ, որ Հայաստանը տալիս է գրեթե ամեն ինչ՝ չստանալով ոչինչ, քանզի ապաշրջափակումը ամեն րոպե կարող էր վերածվել շրջափակման, և ստացվում էր, որ Հայաստանը տվեց չգիտես ում հինգ շրջան ոչ մի բանի դիմաց:

 

Այս տարբերակի հեղինակությունը վերագրում են Վլադիմիր Կազիմիրովին՝ Մինսկի խմբի այն ժամանակվա համանախագահին: Հիշեցնեմ, որ 1997թ. Ռուսաստանը լիբերալ արևմտամետ երկիր էր, իշխանությունում էին Ելցինն ու Չուբայսը, Նեմցովն ու Գայդարը (վերջինս մինչև մեռնելը ոչ ֆորմալ ահռելի ազդեցություն ուներ ՌԴ ներքին և արտաքին քաղաքականության վրա), Բերեզովսկին և այլ ռուսատյացներ: Ելցինն էլ խմում էր և տեղյակ չէր, թե ինչ է կատարվում երկրում: Այդ ընթացքում ռուս լիբերալները վերացրին Հարավսլավիան՝ կողմ քվեարկելով հակասերբական բոլոր բանաձևերին ՄԱԿ անվտանգության խորհրդում, ի դեպ՝ Սերգեյ Լավրովի ձեռամբ (այն ժամանակ նա ՌԴ ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում), և այն, ինչ տեղի ունեցավ 1999-ին, տրամաբանական շարունակությունն էր 90-ականների՝ Ռուսաստանի հակառուսական քաղաքականության: Պատահական չէ, որ Սերբիայի նախագահ Վուչիչն ասում է, որ եթե Պուտինը լիներ Ռուսաստանի նախագահը 1999-ին, Հարավսլավիան չէր կործանվի:

 

Ինչևէ, 1997թ. Մինսկի խմբի նախագիծը հակահայկական էր ձևով ու բովանդակությամբ, և զարմանալի չէ, որ այն ծնունդ էր առել Ռուսաստանում, քանզի այդ երկիրն այդ ժամանակ ինքն էր հակառուսական, ի՞նչ հայամետության մասին կարող էր խոսք լինել: Բայց դարաշրջան փոխվեց, Ելցինը փոխեց իր խմելու հասցեն՝ Կրեմլից տեղափոխվեց Գորկի-9, նրա տեղը նստեց Վլադիմիր Պուտինը: Փուլային տարբերակը դարձավ պատմություն, ի հայտ եկավ փաթեթայինը, որն անհամեմատ ավելի ձեռնտու էր հայկական կողմին: Հետո եկան Մադրիդյան սկզբունքները, հետո՝ Կազանյան: Ամենաէականը մեզ համար այն էր, որ 20 տարի Պուտինը, Քոչարյանն ու Սարգսյանը պահեցին ստատուս-քվոն՝ ամենալավը, ինչ կարելի էր անել Հայաստանի ու Արցախի համար: Ստատուս-քվոն իդեալական էր հատկապես Ռուսաստանի համար՝ պահպանվում էր Ալեքսանդր Առաջինի պատմական ժառանգությունը: Ընդամենը մի բան էր պակասում բացարձակ երջանկության համար՝ ճանաչումը, սակայն, ինչպես ասում են, երկու երնեկ մի տեղ չի լինում:

 

Ստատուս-քվոյի պահպանումը հնարավոր էր ևս 20, 30 և 50 տարի, մինչև որ Ադրբեջանում արևմտականները կամ իսլամիստները իշխանության չգային, որին անմիջապես կհարջորդեր Ռուսաստանի կողմից Արցախի ճանաչումը: Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում: Ուղղափառ հարևանի և քաղաքակրթական դաշնակցի հանդեպ Ռուսաստանը երբևիցե որևէ վատ բան չէր անի, բայց այդ երկիրն ինքը որոշեց դառնալ հակառուսական ամերիկյան ֆորպոստ, և Վլադիմիր Պուտինին այլ բան չէր մնում անել, քան մասնատել Վրաստանը:

 

Մեր բախտը չբերեց. արևմտականները Հայաստանում եկան իշխանության: Երկու տարի Փաշինյան Նիկոլը խաղում է Վլադիմիր Պուտինի նյարդերի հետ՝ սորոսացնելով երկիրը և հասցնելով նրան ընդհուպ անձնական վիրավորանքներ, լինելով անբջիջ ոչնչություն, ինչպեսև կորոնավիրուսը: Քոչարյանի և Խաչատուրովի պատմությունն էլ՝ ձեզ վկա: Եվ այսօր մենք լսում ենք, որ Լավրովը առաջ է մղում փուլային, այսինքն՝ հակահայկական տարբերակը: Բա էլ ի՞նչ էիք ուզում:

 

Շանս կար վիճակը շտկելու, բայց ղարաբաղցիներն էլ որոշեցին սորոսանալ՝ նախագահ ընտրելով մեկին, ով համաձայն է Փաշինյան Նիկոլի բոլոր խոսքերին, տառերին և ստորակետերին, անգամ առանց կարդալու (պողոսյան քրիստինեի պես, որ պատրաստ է կողմ քվեարկել Փաշինյան Նիկոլի ներկայացրած ցանկացած դատարկ թղթին), ով համարում է, որ Պուտինի անձնական ընկերոջ՝ Քոչարյանի կալանքն օրինական է: Պուտինի աշխատակազմից Վիտալի Բալասանյանի շտաբում երկու պրոֆեսիոնալ էր նստած ողջ ընտրարշավի ընթացքում: Ռուսները փորձեցին օգնել Ղարաբաղին ու Հայաստանին, սակայն Ղարաբաղի այսօրվա ղեկավարությունն ու ռազմաքաղաքական էլիտան որոշեցին չօգնել, ավելի ստույգ՝ վնասել Ղարաբաղին ու Հայաստանին՝ սատարելով և նախագահ դարձնելով Հարությունյան Արայիկին, որը համաձայն է Փաշինյան Նիկոլի յուրաքանչյուր բառին, տառին, ստորակետին՝ առանց իմանալու և կարդալու: Եվ բնական է, որ սա համաձայն է նաև ժողվարչապետի՝ ղարաբաղյան կարգավորման ծրագրին: Իսկ ո՞րն է այդ ծրագիրը:

 

Գրել եմ մի քանի անգամ, չեմ ալարի մեկ անգամ էլ գրել, մեկ է՝ հասկացողներ չեն լինի, ով որ հասկացող էր՝ արդեն հասկացել է: Ուրեմն, Փաշինյան Նիկոլն իրոք դեմ է փուլային տարբերակին, և նրա նախարար Մնացականյանն այսօր սուտ չի խոսել. Փաշինյան Նիկոլը կողմ է Ղարաբաղն անմիջապես հանձնելուն, այսպես ասած՝ բիրիկով: Հետո կմտածի Զանգեզուրի մասին: Որտեղի՞ց ես դա գիտեմ: Անձամբ Փաշինյան Նիկոլից, ով ասում է. չկա տարածքի հարց, կա անվտանգության հարց: Դե, վաղը եթե անձամբ Դոնալդ Թրամփն այդ անվտանգության երաշխիքը տա և ասի, թե՝ մաքրեք Խանքենդիի օդը, ի՞նչ է հակաճառելու ժողվարչապետը: Կամ ի՞նչ ունի հակադրելու: Ուզածդ անվտանգություն չէ՞ր, դե՛ ռադ եղիր, աշխարհի ամենահզոր մարդը տալիս է դա քեզ, էլ ի՞նչ ես ուզում:

 

Տարածքների հարցը քննարկումից հանելն ու անտեսելը դիվերսիա էր հայ ժողովրդի դեմ, ինչն արել է ժողովրդի վարչապետը: Մնում է, որ այս ամենը սկսի իրականանալ: Ռուսաստանը, ցավոք, ձեռք է քաշել Հայաստանից, այնտեղ տեսան, որ հայ ժողովուրդն անողնաշար է, ապրում է ЗАТО-ի դեգեներատական սկզբունքով, այն է՝ ջհանդամ, թե էսօր լավ չէ, ЗАТО հիմա Սերժն ու Ռոբը չկան, ЗАТО հիմա կաշառք չկա, ЗАТО նախկինները չկան: Դե, էս կարգի հավ ժողովրդին Մոսկվան ի՞նչ ասի, ի՞նչ անի: Մոսկվան փորձեց Վիտալի Բալասանյանով պահել Արցախը և առողջացնել ու դարձի բերել հայկական աշխարհը, հայ ժողովուրդը մերժեց: Էլ ի՞նչ անի:

 

Անելու բան չկա: Լավրովը խոսում է թուրքերի, ադրբեջանցիների, ամերիկացիների սրտից՝ փուլային տարբերակից, Փաշինյան Նիկոլը խոսում է անվտանգությունից, որը չի ժխտում փուլայինը, ավելին՝ հարցը բիրիկով է լուծում: Տեսնում ենք Փաշինյան Նիկոլի, Իլհամ Ալիևի և Արևմուտքի շահերի համընկնում:

 

Հետգրություն

 

Թեպետ մեկ այլ վարկած էլ կա այստեղ: Հնարավոր է՝ փուլային տարբերակով Ռուսաստանը հայերին հրահրում է 1997-98թթ. դեպքերի կրկնության, այսինքն՝ Փաշինյան Նիկոլի և լակոտակրատիայի տապալման և, հետևաբար, արևմտյան գործակալական ցանցի ոչնչացման և Հայաստանի ապասորոսացման ու առողջացման: Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան…






Դիտումների քանակ 585846


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

բաբաջանյան արմանի սրտի նախագահն ու Արցախի ապագան

բաբաջանյան արմանի սրտի նախագահն ու Արցախի ապագան

Հուլիսի 2, 2020


Միասեռական, բայց անկախ պատգամավոր բաբաջանյան արմանը երեկ գնացել էր Civilnet.am և խոսել էր Տեր-Պետրոսյան Լևոնի և ղարաբաղյան կարգ...

Բանաստեղծ և ապագա երգիչ Արշավիր Ղարամյանը

Բանաստեղծ և ապագա երգիչ Արշավիր Ղարամյանը

Հուլիսի 2, 2020


Արցախի ԱԱԾ նախկին պետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը բանաստեղծ է դարձել, սիրում է ստեղծագործությունն...

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Փաշինյան Նիկոլն ու Ալեքսեյ Նավալնին

Հուլիսի 2, 2020


Փաշինյան Նիկոլի Հ1-ը երեկ ռեպորտաժ էր պատրաստել Ռուսաստանում կայացած համազգային քվեարկության մասին (դա հանրաքվե չէր, համազգային...

Պեդերաստի ու ոչխարի գաղտնի քննարկման հետքերով

Պեդերաստի ու ոչխարի գաղտնի քննարկման հետքերով

Հունիսի 28, 2020


բաբաջանյան արմանը անկախ միասեռական է, ուր ուզի՝ կգնա, ում կամեցավ՝ քամակը կտրամադրի, ում դեմ ուզի՝ ցուցմունք կտա: Խնդիրն այլ է:...

Ոչխար + պեդերաստ. վտանգավոր սինթեզ

Ոչխար + պեդերաստ. վտանգավոր սինթեզ

Հունիսի 27, 2020


Միասեռական անկախ պատգամավոր բաբաջանյան արմանին Փաշինյան Նիկոլն այսօր ուղարկել էր Արցախ՝ Հարությունյան Արայիկի մոտ, հատուկ առաքե...

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հայաստանի ազգային շահերի դավաճանությունը չի՛ անցնի

Հունիսի 27, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովրդի տարած Հ...

Դժգոհում է ոչխարի խոսնակը

Դժգոհում է ոչխարի խոսնակը

Հունիսի 22, 2020


Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին ասաց, որ Արցախի նախագահ ընտրված Հարությունյան Արայիկը ոչխար է։ Ընդ որում՝ մառչելի բացատրեց և ապացո...

Սերժ Սարգսյան. Հարությունյան Արայիկը ոչխար է

Սերժ Սարգսյան. Հարությունյան Արայիկը ոչխար է

Հունիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլի ճաշակով ընտրված Հարությունյան Արայիկը սիրում է ամբախ-զամբախ դուրս տալ: Քոչարյանի կալանքի պահով ասում էր, թե Հայ...

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Փաշինյան Նիկոլի ստերը արդյունք են տվել Մոսկվայում

Հունիսի 19, 2020


Փաշինյան Նիկոլին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ժողվարչապետն իր ստախոսության պատճառով զրկվեց Մոսկվա գնալու և Հաղթանակի...

Հարությունյան Արայիկը սիրաշահում է Փաշինյան Նիկոլին

Հարությունյան Արայիկը սիրաշահում է Փաշինյան Նիկոլին

Հունիսի 4, 2020


Հարությունյան Արայիկը կատաղի ռեֆորմներ է սկսել Արցախում, բնականաբար, Փաշինյան Նիկոլի սրտով: Այս խայտառակությունը փակել է Արցախի...

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

ԱՄՆ-Չինաստան. դարի գոտեմարտն սկսվել է

Մայիսի 31, 2020


Անցած հարյուրամյակի 60-70-ական թթ. սահմանագծին ամերիկացիները հասկացան, որ ԽՍՀՄ-ի հանդեպ բացարձակ գերազանցության հասնելը գրեթե ա...

Բաբայան Սյամո՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպանի սրտի տղա

Բաբայան Սյամո՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպանի սրտի տղա

Մայիսի 30, 2020


Ղարաբաղի Արո խանը, որն Արցախում նախագահ է աշխատում որպես Հարությունյան Արայիկ, իր գլխին ևս մեկ փորձանք բերեց՝ նշանակելով Բաբայա...

Ղարաբաղի արտաքին քաղաքականության իրավունքը փոխանցվեց Սորոս Ջորջին

Ղարաբաղի արտաքին քաղաքականության իրավունքը փոխանցվեց Սորոս Ջորջին

Մայիսի 29, 2020


Ինչպեսև կանխատեսվում էր, Հարությունյան Արայիկի հաղթանակով Ղարաբաղը կկորցնի իր սուբյեկտայնությունը։ Ասպես, отец-героин-ը այսօր վ...

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Մայիսի 28, 2020


Արցախի նախագահ աշխատող Հարությունյան Արայիկն այն խայտառակություններից է, որոնց Ռուսաստանում անվանում են отец-героин: Սա հինգ եր...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Հարությունյան Արայիկ՝ խայտառակություն խայտառակած Արցախ աշխարհի

Հարությունյան Արայիկ՝ խայտառակություն խայտառակած Արցախ աշխարհի

Մայիսի 21, 2020


Հարությունյան Արայիկն այսօր ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը: Երդմնակալությունը տեղի ունեցավ Շուշիում Հայաստանից ժամանած դասալի...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Եկել է «Քոչարյանի ցուցակ» կազմելու ժամանակը

Մայիսի 14, 2020


Ինչպես հայտնի է, մեծ տերությունների դեսպանները փոքր երկրներում իրենց իրավունք են վերապահում միջամտել հյուրընկալ երկրների ներքին...

Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է

Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է

Մայիսի 13, 2020


Անդրկովկասում և նրա շուրջ վերջին շաբաթների իրադարձությունների վերլուծությունը տագնապահույզ մտքի առիթ է տալիս առ այն, որ ամենամո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ