Միջազգային խայտառակություն

Հայաստան - Եվրամիություն. խայտառակ սիրավեպի երրորդ ռաունդը

Ապրիլի 20, 2020
Հայաստան - Եվրամիություն. խայտառակ սիրավեպի երրորդ ռաունդը

Արտյոմ Խաչատրյան

 

Դժվար է ասել՝ սիրավեպի շարունակականությունը ռաունդներով կարելի՞ է չափել, թե՞ ոչ, բայց այն, ինչ նշմարվում է առաջիկայում, տեղի է ունենում երրորդ անգամ:

 

Ուրեմն, «Արևելյան գործընկերությունը» Եվրամիության և ընդհանրապես արևմտյան աշխարհաքաղաքականության, թերևս, ամենախայտառակ և ծիծաղելի նախագծերից է, որն առավելագույնս բացահայտում է Արևմուտքի թե՛ անճարությունը պատմական այս փուլում՝ պահպանել համաշխարհային հեգեմոնիան, թե՛ կարճատեսությունն ու տարրական բթությունը: Հիշեցնենք, թե ինչ հանգամանքներում արևմտյան ստրատեգների սահմանափակ ուղեղներում ի հայտ եկավ «Արևելյան գործընկերության» գաղափարը:

 

Ամեն ինչ շատ տրիվիալ էր. Վլադիմիր Պուտինի 2007-ի մյունխենյան հայտնի ճառից հետո Վաշինգտոնում հասկացան, որ Ռուսաստանը վերջնականապես դուրս է գալիս արևմտյան ծիրից և ստեղծում է իր սեփական ռազմաքաղաքական և տնտեսական միավորումը՝ Խորհրդային Միության նախատիպով: Այս հեռանկարը սարսափեցրեց Արևմուտքին, և հարկ էր խոչընդոտներ սարքել դրա իրականացման ճանապարհին: Վաշինգտոնից Լեհաստանին հանձնարարվեց նախաձեռնել «Արևմտյան գործընկերություն» ծրագիրը՝ նպատակ հետապնդելով հետխորհրդային վեց երկիր՝ Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան, վերջնականապես պոկել Ռուսաստանից և ռամիկի կարգավիճակով կցել Եվրամիությանը: Երկար բանակցություններից հետո պատրաստվեց ասոցիացման համաձայնագրի տեքստը (ավելի ստույգ՝ բանակցություններ չկային, Եվրոպայից տեքստերն ուղարկեցին կողմերին), որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ «Արևելյան գործընկերության» անդամների համբալացման պայմանագիր: Օրինակ, ստորագրող երկրները պիտի բացեին իրենց շուկաներն ամբողջությամբ, իսկ Եվրամիությունը՝ այնքանով, որքանով հենց իրեն է հարմար, ստորագրող երկրները պետք է սրբորեն դավանեին եվրարժեքները, սեռական և կրոնական աղանդներին արտոնյալ սոցիալական խավեր դարձնեին՝ ի վնաս ավանդական մեծամասնությանը, համահունչ լինեին Եվրամիության շնչելուն ու արտաշնչելուն, ավելին, ստորագրող երկրները պետք է հրաժարվեին անգամ եվրոպական ծագում ունեցող որոշ անվանումներից: Օրինակ, կոնյակ և շամպայն բառերից, որովհետև դրանք ֆրանսիական են: Այստեղ ցայտուն երևում են Եվրամիության փարիսեցիությունն ու ստորագրող երկրներին իսկապես համբալացնելու միտումը. եթե դուք այլ երկրներ եք հրավիրում ձեր տարածք, եթե հավասարություն, եղբայրություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եք քարոզում, ինչո՞ւ եք հայերին զրկում «կոնյակ» կամ «շամպայն» եզրույթների օգտագործումից, չէ՞ որ ինտեգրվում ենք նրանց հետ: Թե՞ հայերին չորրորդ սորտ եք համարում: Ինչո՞ւ հույներին չեք ստիպում հրաժարվել այդ եզրույթներից:

 

Ինչևէ, տնտեսական առումով «Արևելյան գործընկերության» անդամների համար ասոցիացման համաձայնագիրը կործանիչ էր, անգամ Ուկրաինայի համար, որը չէր էլ պատրաստվում միանալ ռուսական ինտեգրացիոն նախագծերին, այս մասին շատ է գրվել, հիմա պահը չէ մանրամասն անդրադառնալու այդ հարցին: Եվ ահա եկավ համաձայնագրի նախաստորագրման պահը: 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում, ԵՄ գագաթաժողովի շրջանակում, Ուկրաինան պետք է ստորագրեր (այդ երկիրն արդեն նախաստորագրել էր համաձայնագիրը), Հայաստանը՝ նախաստորագրեր: Ամիսներ շարունակ Եվրամիությունից Ուկրաինային ասում էին, թե՝ մոռացեք համաձայնագրի ստորագրման մասին, եթե Յուլյա Տիմոշենկոն կալանքի տակ մնա: Յանուկովիչը չէր արձագանքում: Եվ ահա հոկտեմբերի կողմերը Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ Ուկրաինան հրաժարվում է ստորագրել ասոցիացման և խոր, համապարփակ առևտրի համաձայնագիր Եվրամիության հետ, քանզի այն կործանիչ կլինի երկրի տնտեսության համար՝ վերացնելով տնտեսական ինտեգրացիան Ռուսաստանի հետ: Բրյուսելում տագնապ սկսվեց: Լիբերալ և ժողովրդավար ղեկավարները դիմեցին ճիշտ հակառկ քայլերին, անմիջապես մոռացան Տիմոշենկոյին և սկսեցին աղաչել Յանուկովիչին, թե՝ ախպեր, չխայտառակես Վաշինգտոնի առաջ, ստորագրիր՝ պրծնենք, էլի: Յանուկովիչը մնաց անսասան, հիստերիան Բրյուսելում ուժգնացավ, և նոյեմբերին Վիլնյուսում խայտառակ կադրերի ականատեսը եղանք. Անգելա Մերկելը գրեթե չոքած խնդրում էր Յանուկովիչին ստորագրել համաձայնագիրը: Ապարդյուն: Հետագայում Յանուկովիչը թանկ վճարեց չենթարկվելու համար, բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, որ ամիսներ շարունակ Յանուկովիչին վռնդում էին ասոցիացիայից, իսկ երբ նա համաձայնեց վռնդվել, ապշեցին, գետինը սրանց ոտքերի տակից գնաց, զգացին, որ կորցնում են Ուկրաինան, որն անխուսափելիորեն կթեքվի դեպի Ռուսաստանը, ինչն անընդունելի էր Միացյալ Նահանգների համար, և դիմեցին ամենանսեմացուցիչ, անարժան քայլերի:

 

Հայաստանը դեռ 2013-ի սեպտեմբերի 3-ին հրաժարվեց համաձայնագրի ստորագրումից և հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին: Եվրոպացիների համար դա ծանր հարված էր, սակայն ավելի թեթև տարան, քան Ուկրաինայի դեպքում:

 

Բայց անգլոսաքսերը չեն սիրում նահանջել, բոլոր հանգամանքներում ու պարագաներում նրանք գնում են մինչև վերջ, ամեն գնով փորձում են կյանքի կոչել իրենց մտահղացումները: Ուկրաինային վերջապես հաջողվեց կուլ տալ պետական հեղաշրջման արդյունքում, և բանդերական իշխանությունները վերջապես ասոցիացվեցին Եվրամիությանը: Բայց Հայաստանից ձեռք չքաշեցին Բրյուսելում, այնտեղ դիմեցին «դռնից վռնդեն՝ կմտնենք պատուհանից, պատուհանից վռնդեն՝ կմտնենք օդանցքից» մարտավարությանը, և որոշ ժամանակ անց Եվրամիությունից Հայաստանին նոր առաջարկ եղավ՝ ստորագրել ինչ-որ մի համաձայնագիր, որը տնտեսական մասով չի հակասի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Եվրոպացիների համար ավելի կարևոր էր համաձայնագրի քաղաքական մասը, հենց այդ մասով նրանք ավելի շատ հնարավորություն էին տեսնում Հայաստանը պոկել Ռւուսաստանից: Ցավոք, երկրի այն ժամանակվա ղեկավարությունը, որի կարգախոսը իռացիոնալ «և-և»-ն էր, «կուտը» կերավ, և ի վերջո այդ խայտառակ համաձայնագիրն իրականություն դարձավ, որով Հայաստանն իր վրա վերցրեց իրեն վնասող ու արժանապատվությունը նսեմացնող բազում պարտավորություններ՝ սկսած «կոնյակ» ու «շամպայն» եզրույթներից հրաժարվելուց, մինչև մարդու իրավունքների կասկածելի պաշտպանություն, եվրարժեքների առջև կանաչ լույսի ապահովում, այլասերվածությունների սատարում և այլն:

 

Սակայն դա էլ քիչ է Միացյալ Նահանգների համար: Համավարակի պայմաններում, բանուգործն ու դարդուցավը թողած՝ ամերիկացիները նոր հակառուսական նախագիծ են ձեռնարկում Եվրամիության ձեռքերով: Այժմ Եվրոպայի խորհրդարանը հրապարակ է բերել «Արևելյան գործընկերության» երկրներին ԵՄ-ի հետ տնտեսական միասնական տարածք առաջարկելու գաղափարը: Այն քննարկվելու է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, և ամբողջապես հավանության արժանանալու դեպքում, ինչը նախատեսվում է մինչև հունիս, այն կներկայացվի ԵՄ «Արևելյան գործընկերության» անդամ երկրներին:

 

Բնականաբար, Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան այս կուտը կուտեն, բայց Հայաստանի հետ պարտիայում սա ձիով քայլ է, ինտրիգ կա այստեղ: Ի՞նչ ասել է միասնական տնտեսական տարածք Հայաստանի հետ, այն դեպքում, երբ այս երկիրն արդեն միասնական տնտեսական տարածքում է Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանն ընդհանրապես դուրս է որևէ տարածքից: Առաջիկայում, կորոնավիրուսի նահանջելուց հետո, այս գաղափարը կբյուրեղանա Հայաստանի մասով, և շատ հետաքրքիր բաներ կտեսնենք: Հայ արևմտականների համար կսկսվի իրենց կեղտոտ էության դրսևորման նոր փուլ, հակառուսական քարոզչությունը երկրում նոր թափ կհավաքի: Փառք Աստծո, դրա համար կան և՛ բարսեղյան լևոն, և՛ սաքունց արթուր ու իոաննիսյան դանիել, և՛ մյուս բոլոր անհրաժեշտ բակտերիաները: Մի խոսքով՝ Եվրամիությունը երրորդ փորձն է իրականացնում Հայաստանը Ռուսաստանից պոկելու, առաջին երկու անգամը եվրոպացիները փորձեցին ներխուժել դռնից ու պատուհանից, այժմ կփորձեն մուտք գործել օդանցքից: Հետևենք իրադարձությունների զարգացումներին, հուսանք, որ այս երրորդ ռաունդը կլինի վերջինը Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում, որոնցից հայ ժողովուրդը լավ բան չտեսավ, որոնց արդյունքը (նաև) եղավ մեր այսօրվա խայտառակ կործանիչ իրականությունը:

 






Դիտումների քանակ 34756


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Աշոտյանը կարևոր նամակ է գրել եվրահավին

Աշոտյանը կարևոր նամակ է գրել եվրահավին

Մայիսի 15, 2020


Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար կա Հայաստանում, փաստացի ԵՄ դեսպանն է, անունն էլ Անդրեա Վիկտորին (Սվիտալսկու հաջորդն է):...

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Կորոնավիրուսը եվրոպացիներին գործ տվողների է վերածել

Ապրիլի 22, 2020


Վաղուց մոռացված սովորություններ ու հակումներ են հայտնաբերվում համաեվրոպական կարանտինի ժամանակներում։ Բնակչության ամբողջ խմբեր ո...

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Դաշնակցություն և եղբայրություն խոզավարի (այսինքն՝ ամերիկյան ձևով)

Ապրիլի 5, 2020


Կորոնավիրուսը փլուզեց Եվրամիությունը, համենայնդեպս՝ ցրեց առասպելը եվրոպական միասնության, եվրոպական համերաշխության, միասնական ար...

Պատիժ ամերիկյան ձևով

Պատիժ ամերիկյան ձևով

Դեկտեմբերի 10, 2019


Միացյալ Նահանգները Լատվիայի քաղաքացուն, Վենտսպիլսի քաղաքապետին, Լատվիայի տարանցիկ բիզնեսի ասոցիացիայի նախագահին և Վենտսպիլսի ազ...

ԵՄ-ն պաշտպանում է լիլիթին և կոչ է անում պատժել մեզ

ԵՄ-ն պաշտպանում է լիլիթին և կոչ է անում պատժել մեզ

Ապրիլի 10, 2019


Տրանսգենդեր լիլիթի և կարապետյան մաշայի համատեղ ֆինտն Ազգային ժողովում լուրջ մտահոգություն է պատճառել Հայաստանում ԵՄ պատվիրակութ...

Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Հունվարի 29, 2019


Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Սրան ընդունել են նախագա...

Նոր «սոսկա» մխիթարի համար

Նոր «սոսկա» մխիթարի համար

Հունվարի 24, 2019


Փաշինյան Նիկոլի սիրած ջահելների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում հայրապետյան մխիթարը: Սրան ժողովրդի վարչապետը նշանակեց նախա...

Սվիտալսկին ազնիվ մարդ չէ

Սվիտալսկին ազնիվ մարդ չէ

Նոյեմբերի 14, 2018


Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար արարատ միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստ...

Հայաստանը տնտեսապես լիբերալ է, բայց ներքաղաքական առումով վախեցնում է-  հարցազրույց

Հայաստանը տնտեսապես լիբերալ է, բայց ներքաղաքական առումով վախեցնում է- հարցազրույց

Հոկտեմբերի 26, 2018


Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը կոկորդ են պատռում՝ մեզ հավաստիացնելով այն մասին, որ միայն արտահերթ ընտրությունները կկարողանան կարգա...

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հուլիսի 20, 2018


Արևմուտքի ֆինանսական աջակցությունից դժգոհ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի առիթներով դժգոհել է Եվրոպայից այն բանի համար, որ սրանք ...

Զարմացած են, որ զարմացած է

Զարմացած են, որ զարմացած է

Հուլիսի 16, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելից վերադառնալուց հետո, ամփոփելով իր այցի արդյունքները, դժգոհություն էր հայտնել առ այն, որ Եվր...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ապրիլի 20, 2018


Այսօր մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստան-ԵՄ համապարփ...

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Ապրիլի 6, 2018


2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակ...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Դեկտեմբերի 15, 2017


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը մեզ ասում է, որ Հայաստանը, ստորագրելով Եվրամիության հետ Համապարփա...

Գենդերային խրախճանքի օրերը

Գենդերային խրախճանքի օրերը

Նոյեմբերի 28, 2017


Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումը մեր հասարակության բավականին լայն շրջանակների նետեց էյֆորիայի գիրկը: Սա կարելի է...

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 27, 2017


Հին վերքերը հանգիստ չեն տալիս: Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո էլ դեռ շատերին հետաքրքրում է, թե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ